Գոհար Մելոյան

Փաշինյանի՝ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար լինելը չի հակասում Սահմանադրությանը, բայց․․․

366
Սերժ Սարգսյանը հրաժարականից հետո չշարունակեց պաշտոնավարել որպես վարչապետի ժամանակավոր պաշոնակատար, քանի որ համապատասխան փաստաթուղթ էր ձևակերպվել։

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik․ Հրաժարականից հետո Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար լինելն ուղղակիորեն չի հակասում Սահմանադրությանը, սակայն տարամեկնաբանության առիթ տալիս է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

Մասնագետների մի խումբ կարծում է, որ երբ վարչապետը  հրաժարական է տալիս, այդ հիմքով իր լիազորությունները դադարում են, բայց իր կառավարությունը շարունակում է պաշտոնավարել։

«Հրաժարականից հետո կառավարության անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև նոր կառավարության ձևավորումը, ըստ Սահամանդրության վարչապետը ևս համարվում է կառավարության անդամ»,- նշում է Մելոյանը։

Նա հիշեցնում է 2018 թվականը, երբ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարականի դիմում ներկայացրեց։ Նա չշարունակեց պաշտոնավարել որպես ժամանակավոր պաշտոնակատար։ Դրա համար հիմք կար՝ իր լիազորությունները կատարելու անհնարինության վերաբերյալ փաստաթուղթը, ուստի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար դարձավ առաջին փոխվարչապետը։

Երկրորդ նախադեպը կրկին 2018-ին էր, երբ արդեն վարչապետի պաշտոն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացրեց, սակայն շարունակեց պաշտոնավարել որպես ժամանակավոր պաշտոնակատար։

Մելոյանի խոսքով՝ մենք նույնատիպ իրավիճակին առերեսվում ենք արդեն երրորդ անգամ։ Նախորդ երկու անգամները Սահմանադրության համապատասխան դրույթը մեկնաբանվել էր այնպես, որ վարչապետը հրաժարականից հետո հնարավորություն էր ստացել պաշտոնավարել որպես ժամանակավոր պաշտոնակատար։

Ընտրությունները ՀՀ պետականության անփառունակ վախճանի նոր էջ կբացեն․ Աշոտյան

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն այսօր հրաժարական ներկայացրեց և նշեց, որ շարունակելու է ամբողջ ծավալով կատարել վարչապետի պարտականությունները մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

Հավելենք, որ արտահերթ ընտրությունները նախատեսվում է անցկացնել հունիսի 20-ին։

366
թեգերը:
Գոհար Մելոյան, Հրաժարական, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Քաղաքացու բերած, քաղաքացու տարած․ Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հրաժարականի մասին
Արմեն Սարգսյանը ստորագրեց կառավարության հրաժարականն ընդունելու մասին հրամանագիրը
Խորհրդարանական լծակներն «Իմ քայլի» ձեռքերում են․ Արման Աբովյան
Արարատ Միրզոյան

Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Լատվիայի Սաեյմայի նախագահին

11
Ազգային ժողովի նախագահը շեշտել է, որ Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը զորակցություն է հայ ժողովրդին։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Լատվիայի Հանրապետության Սաեյմայի նախագահ Ինարա Մուրնիեցեին Լատվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հայտարարության ընդունման կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

Միրզոյանի խոսքով`դա վկայում է արդարության, մարդասիրության, համերաշխության և մարդու իրավունքների համընդհանուր արժեքների նկատմամբ մեծագույն հանձնառության մասին:

«Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը զորակցություն է հայ ժողովրդին՝ հատկապես հաշվի առնելով այն անվտանգային սպառնալիքները, որոնց առերեսվեցինք Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական 44-օրյա պատերազմի ընթացքում»,–գրել է Միրզոյանը:

Խորհրդարանի խոսնակը հավելել է՝ Արցախի ժողովրդի դեմ իրականացված զանգվածային վայրագությունները, պատերազմական հանցագործություններն ու միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ անպատժելիությունը պարարտ հող է ստեղծում անցյալի հանցանքների կրկնության համար:

Հիշեցնենք` մայիսի 6-ին Լատվիան պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը։ Որոշմանը կողմ էին արտահայտվել Լատվիայի խորհրդարանի 100 անդամներից 58-ը։

 

 

11
թեգերը:
Լատվիա, Արարատ Միրզոյան, Հայաստան
Ըստ թեմայի
Էրդողանը կօգտագործի Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը` ԱՄՆ-ից ինչ–որ բան կորզելու համար
Լիտվայի ԱԳ նախարարը Բաքվում խոսել է Հայոց ցեղասպանության մասին. տեսանյութ
«Հայաստանը ժողովրդավար երկիր է». Փաշինյանը` Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչման մասին
ՀՀ նախագահի նստավայր

ՀՀ նախագահը չի աջակցում և չի պատրաստվում աջակցել կամ սատարել որևէ քաղաքական ուժի

63
(Թարմացված է 20:22 07.05.2021)
Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարություն է տարածել։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik. Վերջին շրջանում սոցցանցերում, տարբեր լրատվական կայքերում և տելեգրամ ալիքներում տարածվում են տեղեկություններ, համաձայն որոնց՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իբր հետապնդում է քաղաքական նպատակներ, հովանավորում է տարբեր ուժերի, ինչպես նաև կոչ է անում բոյկոտել ընտրությունները։ 

Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը տարածվող լուրերի կապակցությամբ հայտարարում է, որ բոլոր այդ տեղեկությունները կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը։
Նախագահ Արմեն Սարգսյանի տեսակետները, մտքերը, խոսքերը կամ ելույթները ներկայացված են բացառապես նախագահի պաշտոնական էջերում`www.president.amFacebookTwitterTelegramTelegramInstagramYouTube

Բազմիցս հայտարարվել է, որ Հանրապետության նախագահն առաջնորդվում է համապետական և համազգային շահերով:

«Նախագահը, իր գործառույթներն իրականացնելով բացառապես ՀՀ Սահմանադրությամբ իրեն ընձեռված լիազորությունների շրջանակում, չի կարող զբաղվել, չի զբաղվում և նպատակ չունի զբաղվել քաղաքականությամբ, որևէ կուսակցության անդամ չէ, չի ներկայացրել և չի ներկայացնում որևէ քաղաքական ուժ,-նշված է հայտարարության մեջ:

Նախագահականում մեկնարկել է «Զարթոնք» ծրագիրը վիրավորում ստացած զինծառայողների համար

Հանրապետության նախագահը չի աջակցում և չի պատրաստվում աջակցել կամ սատարել որևէ քաղաքական ուժի:

63
թեգերը:
Նախագահ, Հայաստան
Ըստ թեմայի
Նախագահը շնորհակալություն է հայտնել հայկական կաթողիկոսությունների ԱՄՆ թեմերի առաջնորդներին
ՀՀ նախագահը շնորհակալական ուղերձ է հղել «Ավրորայի» համահիմնադիրներին
Արմեն Սարգսյանն ընդունել է ՖԻԴԵ-ի նախագահին. տեսանյութ
Սահմանադրական դատարան

Սահմանադրական դատարանը Արման Թաթոյանի դիմումի հիման վրա որոշում է կայացրել

0
(Թարմացված է 21:09 07.05.2021)
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել էր ՍԴ՝ ռազմական դրության հիմքով կարծիքի արտահայտման և մամուլի ազատության նկատմամբ սահմանափակումների ու վարչական պատասխանատվություն սահմանող դրույթների սահմանադրականության հարցով:

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակել է Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա՝ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշման հավելվածի 9.1-ին և 9.2-րդ կետերի, վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.5-րդ հոդվածի 5-7-րդ մասերի, դրանց հետ փոխկապակցված 13-րդ և 14-րդ մասերի՝ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ գործի որոշումը։

Նշենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել էր Սահմանադրական դատարան՝ ռազմական դրության հիմքով կարծիքի արտահայտման և մամուլի ազատության նկատմամբ սահմանափակումների ու վարչական պատասխանատվություն սահմանող դրույթների սահմանադրականության հարցով:

«Կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» թիվ 1586-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետի՝ «դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող» բառակապակցությունը ճանաչել Սահմանադրության 42-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր»,–նշված է ՍԴ որոշման մեջ։

Նշենք, որ ըստ թիվ 1586-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետի`պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումն արգելվում է:

Ըստ ՍԴ որոշման` կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» թիվ 1586-Ն որոշման հավելվածի 9.2-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 182.5-րդ հոդվածի 5-7-րդ մասերը, դրանց հետ փոխկապակցված 13-րդ և 14-րդ մասերը ևս համապատասխանում են Սահմանադրությանը:

Սահմանադրական դատարանը որոշել է` երբ կքննի ՀՀ նախագահի դիմումը

Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Հիշեցնենք, որ Հայաստանում ու Արցախում ռազմական դրություն էր հայտարարվել 2020-ի սեպտեմբերի 27-ին, երբ Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Այն վերացվեց մարտի 24-ին։

0
թեգերը:
որոշում, Սահմանադրական դատարան, ռազմական դրություն
Ըստ թեմայի
Նախագահը չի ստորագրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը և դիմել է ՍԴ
«ՍԴ-ն Հռոմի պապից կաթոլիկ գտնվեց». ՀՀ գլխավոր դատախազը` 300․1 հոդվածի չեղարկման մասին
Տեր–Պետրոսյանը դիմում է ՀՀ նախագահին, ՍԴ–ին ու ԱԺ խմբակցություններին