Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հայտարարել իր հրաժարականի մասին

Հրաժարական ներկայացրած Փաշինյանը կարո՞ղ է վարչապետի պաշտոնակատար լինել

332
(Թարմացված է 15:01 25.04.2021)
Նախագահն ու ԱԺ պատգամավորների 1/5-ը կարող են դիմել Սահմանադրական դատարան՝ պարզելու, թե որքանով է սահմանադրական Փաշինյանի՝ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար լինելը։

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik․ Իրավունքի տրամաբանությամբ չի կարող հրաժարական ներկայացրած վարչապետը շարունակել ժամանակավոր պաշտոնավարումը: Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով Փաշինյանի հրաժարականին։

ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանի խոսքով՝ ժամանակավոր պաշտոնավարումը կարող են կառավարության կազմում շարունակել բացառապես կառավարության այն անդամները, որոնք հրաժարական չեն տվել:

«Այո, գիտեմ, որ 2018-ին էլ է նա շարունակել պաշտոնակատարի կարգավիճակում պաշտոնավարելը, սակայն դա ևս եղել է Սահմանադրության էության խախտում: Այս սկզբունքը չի խախտվել միայն Սերժ Սարգսյանի հրաժարականի ժամանակ: Այդ ժամանակ նա չէր կարող լինել պաշտոնակատար և չեղավ»,- գրել է Բաբայանը։

Փաշինյանի՝ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար լինելու սահմանադրականության հարցն է բարձրացրել նաև փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Հանրապետության նախագահը, Ազգային ժողովի պատգամավորների մեկ հինգերորդը կարող են դիմել Սահմանադրական դատարան Սահմանադրության 168 հոդվածի 4-րդ կետի կարգով, պարզելու, թե արդյոք հրաժարական տված վարչապետը իրավասու է կատարել վարչապետի պարտականությունները, թե ոչ»,- գրել է Աթանեսյանը։

Խորհրդարանական լծակներն «Իմ քայլի» ձեռքերում են․ Արման Աբովյան

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն այսօր հրաժարական ներկայացրեց և նշեց, որ շարունակելու է ամբողջ ծավալով կատարել վարչապետի պարտականությունները մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

Հավելենք, որ արտահերթ ընտրությունները նախատեսվում է անցկացնել հունիսի 20-ին։

332
թեգերը:
Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, Արսեն Բաբայան, Տիգրան Աթանեսյան
Ըստ թեմայի
«Քաղաքացիական պայմանագիրը» կմասնակցի արտահերթին․ Փաշինյանը վարչապետի թեկնածուն է
Քաղաքացու բերած, քաղաքացու տարած․ Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հրաժարականի մասին
Արմեն Սարգսյանը ստորագրեց կառավարության հրաժարականն ընդունելու մասին հրամանագիրը
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Լիտվայի Սեյմասի նախագահ Վիկտորյա Չմիլիտե-Նիլսենի հետ:

Լիտվայի Սեյմասի նախագահը անհանգստություն է հայտնել հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ

54
(Թարմացված է 20:59 11.05.2021)
Արարատ Միրզոյանն իր լիտվացի պաշտոնակցի հետ հանդիպմանն ընդգծել է, որ Ադրբեջանի իշխանությունը շարունակում է հայատյացության իր քաղաքականությունը, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ արցախահայերը որևէ պարագայում չեն կարող անվտանգ ապրել այդ երկրի կազմում:

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Լիտվայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում այսօր` մայիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Լիտվայի Սեյմասի նախագահ Վիկտորյա Չմիլիտե-Նիլսենի հետ, հայտնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի ու հաղորդակցության վարչությունից։

Председатель Нацсобрания Армении Арарат Мирзоян встретился с председателем Сеймаса Литвы Викторией Чмилите-Нильсен во время официального визита в Литву (11 мая 2021). Вильнюс
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Լիտվայի Սեյմասի նախագահ Վիկտորյա Չմիլիտե-Նիլսենի հետ:

Հայաստանի խորհրդարանի խոսնակը բարձր է գնահատել Լիտվայի աջակցությունը Հայաստանին համաճարակի դեմ պայքարում և երախտագիտություն հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման, Ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին Լիտվայի բարձր մակարդակով մասնակցության համար:

Председатель Нацсобрания Армении Арарат Мирзоян встретился с председателем Сеймаса Литвы Викторией Чмилите-Нильсен во время официального визита в Литву (11 мая 2021). Вильнюс
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Լիտվայի Սեյմասի նախագահ Վիկտորյա Չմիլիտե-Նիլսենի հետ:

Արարատ Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ հրաժարվելով վերադարձնել հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց: Ի հավելումն դրա՝ Ադրբեջանի իշխանությունը շարունակում է հայատյացության իր քաղաքականությունը, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ արցախահայերը որևէ պարագայում չեն կարող անվտանգ ապրել այդ երկրի կազմում:

Սեյմասի նախագահը նշել է, որ Լիտվան շարունակում է անհանգստություն հայտնել ինչպես ռազմագերիների վերադարձի գործընթացի, այնպես էլ Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունների վերաբերյալ:

Председатель Нацсобрания Армении Арарат Мирзоян встретился с председателем Сеймаса Литвы Викторией Чмилите-Нильсен во время официального визита в Литву (11 мая 2021). Вильнюс
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Լիտվայի Սեյմասի նախագահ Վիկտորյա Չմիլիտե-Նիլսենի հետ:

Ի դեպ, այս տարի լրանում է Հայաստանի և Լիտվայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:

Հիշեցնենք, որ ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում է գտնվում մոտ 200 գերի։ Մինչ օրս Հայաստանին է վերադարձվել 73 զինվորական ու քաղաքացիական անձ։

54
թեգերը:
Լիտվա, գերի, Հայաստան
Ըստ թեմայի
Արարատ Միրզոյանն ու Քերոլայն Քոքսը հանդիպել են և պայմանավորվածություն ձեռք բերել
Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Լատվիայի Սաեյմայի նախագահին
Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանն այցելել են «Հաղթանակ» զբոսայգի. լուսանկարներ
Մանե Գևորգյան

Ադրբեջանը փորձում է արդարացնել գերիների վերադարձի պարտավորության չկատարումը. Մանե Գևորգյան

79
(Թարմացված է 18:15 11.05.2021)
Նիկոլ Փաշինյանի խոսնակը շեշտել է, որ ռազմագերիների և պահվող այլ անձանց անհապաղ և անվերապահ հայրենադարձման առնչությամբ միջազգային հանրության դիրքորոշումն առավել քան հստակ է։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Հավատարիմ իր ստանձնած մարդասիրական հանձնառություններին և համամարդկային արժեքներին՝ Հայաստանը միշտ առաջնայնություն է տվել մարդասիրական բնույթի խնդիրների լուծմանը: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը՝ պատասխանելով «Արմենպրեսի» հարցին:

Մայիսի 11-ին Բաքվում Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը խոսել են մարդասիրական խնդիրների լուծման անհրաժեշտության մասին: Այդ համատեքստում հիշատակվել է ականապատված տարածքների քարտեզների տրամադրման մասին: Գործակալությունը խնդրել է մեկնաբանել այդ հայտարարությունը:

«Անթույլատրելի ենք համարում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետով ստանձնած պարտավորությունների չկատարումը, որն Ադրբեջանը փորձում է արդարացնել՝ անհիմն մեկնաբանություններով: Ռազմագերիների և պահվող այլ անձանց անհապաղ և անվերապահ հայրենադարձման առնչությամբ միջազգային հանրության դիրքորոշումն առավել քան հստակ է»,– ասել է Գևորգյանը:

​Հիշեցնենք՝ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո Ադրբեջանից Հայաստան են վերադարձել 73 գերիներ։ Ոչ պաշտոնական տվյալներով` հարևան երկրում ավելի քան 200 հայ գերի կա։ Մայիսի 3–ին հայտնի դարձավ, որ 19 հայ գերիներ խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանցի զինծառայողների կողմից, նրանց մեջ նաև կանայք կան։

Մայիսի 4–ին Ադրբեջանն ազատ արձակեց գերության մեջ գտնվող ևս երեք հայի` Ռոբերտ Վարդանյանին, Սամվել Շուխյանին և Սեյրան Թամրազյանին։

Երևան հասնելուն պես նրանք բուժկենտրոն տեղափոխվեցին բժշկական հետազոտություն անցնելու համար։

79
թեգերը:
գերի, Մանե Գևորգյան (ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ), Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Գերիների ազատման հարցում միջազգային ճնշման տակ Ադրբեջանը առաջ է քաշում կեղծ օրակարգեր
Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի նորանշանակ դեսպանի հետ քննարկել է գերիների հարցը
Ադրբեջանից վերադարձած գերիների համար վերասոցիալականացման ծրագրեր են մշակվում
Կազանի դպրոց

Կազանի դպրոցում 12 երեխա է հրազենային վնասվածք ստացել. ոմանց Մոսկվա են տեղափոխում

0
(Թարմացված է 15:09 12.05.2021)
Սարսափելի դեպքից հետո, որի հետևանքով դպրոցականներ են մահացել է, 20 երեխա է ստացիոնար բուժում ստանում։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Կազանի դպրոցում հրաձգության հետևանքով 12 երեխա է հրազենային վնասվածքներ ստացել։ Ըստ ՌԻԱ Նովոստիի` տեղեկությունը լրագրողներին է հայտնել Թաթարստանի մանկական հանրապետական կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Միխայիլ Պոսպելովը։

«Երեխաներն ունեն հրազենային, բեկորային, ինչպես նաև ընկնելու հետևանքով ստացած վնասվածքներ... Մի մասը մի քանի վնասվածք ունի։ Հրազենային վնասվածքներ ստացածների թիվը ստացվում է 12», - ասել է նա։

Հիվանդանոցում ընդհանուր առմամբ 20 երեխա կա. տուժածներից 18–ն ընդունվել են դեպքից անմիջապես հետո, ևս չորսը երեկոյան դիմել են թեթև աստիճանի վնասվածքներով, երկուսը հետազոտություն են անցել և բուժումը կշարունակեն տանը։

ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հայտնել է, որ վիրավոր երեխաներից 5–ին տեղափոխում են Մոսկվա։

Կազանի թիվ 175 վարժարանում երեկ տեղի ունեցած հրաձգության հետևանքով մահացել են յոթ երեխա և երկու ուսուցիչ, ևս 23 մարդ վիրավորվել է: Սպանդը կազմակերպել է 19-ամյա մի երիտասարդ, որը նույն դպրոցի սան է եղել։ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել երկու և ավելի անձանց սպանության հոդվածով, առավելագույն պատժամիջոցը ցմահ ազատազրկումն է: ՌԴ ՔԿ ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն լրագրողներին հայտնել է, որ կասկածյալ Իլնազ Գալյավիևը դպրոցի մուտքի մոտ ինքնաշեն սարք է պայթեցրել և հրազեն կիրառել:

Նա ուժեղ հարվածում էր դռանը. ի՞նչ է հայտնի Կազանի դպրոցում տեղի ունեցած ողբերգության մասին

0
թեգերը:
կրակոց, երեխա, Կազան
Ըստ թեմայի
Ի՞նչ է կատարվում Կազանի դպրոցում, որտեղ երեխաներ են սպանվել. շենքի ներսում արված կադրեր
Կազանի դպրոցում սպանդ կազմակերպած երիտասարդի հարցաքննությունից հատվածներ են հրապարակվել
ՀՀ ԱԳՆ–ն ցավակցություն է հայտնել Կազանի դպրոցում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
Կրակոցներ ու զոհեր՝ Կազանի թիվ 175 դպրոցում. լուսանկարներ