Արխիվային լուսանկար

«Քաղաքացիական պայմանագիրը» կմասնակցի արտահերթին․ Փաշինյանը վարչապետի թեկնածուն է

215
(Թարմացված է 11:41 25.04.2021)
Փաշինյանը հավատացնում է, որ ժողովուրդն ինչպիսի որոշում էլ կայացնի, ինքը կենթարկվի այդ որոշմանը։

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի - Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

Կուսակցության վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։ Այս մասին իր ուղերձում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք հնազանդորեն կենթարկվենք ժողովրդի կայացրած որոշումներին և անմնացորդ կկատարենք մեր պարտականությունները ժողովրդի առաջ։ Եթե ժողովուրդը որոշի, որ ես պետք է հեռանամ վարչապետի պաշտոնից, ես կկատարեմ այդ որոշումը։ Եթե ժողովուրդը որոշի, որ ես պետք է շարունակեմ պաշտոնավարել որպես վարչապետ, ես կկատարեմ այդ որոշումը»,- հայտարարեց Փաշինյանը։

Նա պնդում է, որ դեռ 2020 թվականին է առաջ քաշել արտահերթ ընտրությունների գաղափարը, սակայն այն մերժվում էր մի շարք քաղաքական ուժերի կողմից։

«Այդ ուժերը նման մոտեցում էին ցուցաբերում ոչ միայն այն պատճառով, որ հասկանում էին Հայաստանում իշխանության բացարձակ կրողի՝ ժողովրդին վստահությանն արժանանալու որևէ հնարավորություն չունեն, այլև նրանց քաղաքական հավատամքն է, որ գազելներով ու վարչական լծակներով ընտրատեղամասեր քշվող ժողովուրդը պետք է ընդամենը արձանագրի «էլիտայի» կողմից կայացված որոշումները»,- հայտարարեց Փաշինյանը։

Դաշնակցությունը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին․ ՀՅԴ Գերագույն ժողով

Նա հավելեց, որ իրենց քաղաքական ուժի հավատամքն այլ է՝ ժողովրդի ազատ կամարտահայտումը իշխանության և ինքնիշխանության միակ աղբյուրն է, և իշխանության հետագա ճակատագիրը պետք է որոշի միայն ու միայն ժողովուրդը։ Նշում է, որ իրեն համարում է այս իրավունքի երաշխավորը։

Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը կատարելու է ՀՀ վարչապետի պարտականությունները Սահմանադրությամբ և օրենսդրությամբ նախատեսված ամբողջ ծավալով։

215
թեգերը:
Ընտրություններ, Նիկոլ Փաշինյան, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Ըստ թեմայի
Փաշինյանը հայտնեց, թե երբ հրաժարական կտա, ու որ դեպքում արտահերթ ընտրություններ չեն կայանա
Ռուսաստանում ակնկալում են, որ Հայաստանում արդար ընտրություններ կլինեն. Մատվիենկո
«Ում չկարողացանք դատել, ընտրություններին դուք ձեր քվեարկությամբ դատեք». Նիկոլ Փաշինյան
Էդմոն Մարուքյան

Կուսակցաշինության բումը, կամ ո՞ր տեղի համար կպայքարեն ՀԱԿ-ն ու ԼՀԿ-ն. «Հրապարակ»

88
(Թարմացված է 09:29 11.05.2021)
Մայիսի 15-ին երեք նորաստեղծ ուժերի հիմնադիր համագումարն է նշանակված՝ «Ձայն», «Ապագայի երկիր», «Արդար Հայաստան»։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. «Հրապարակ» թերթն իր այսօրվա համարում անդրադարձել է առաջիկա արտահերթ ընտրություններին և նկատել, որ ընտրություններին ընդառաջ, կուսակցաշինության բումը և արդեն իսկ դաշտում գոյություն ունեցող կուսակցությունների համագումարների շքերթը շարունակվում են։

«Մայիսի 15-ին համագումար է նշանակել Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը»՝ կառավարման նոր խորհուրդ են ընտրելու։ Կուսակցության աղբյուրներից տեղեկացանք, որ անակնկալ դեմքեր կհամալրեն առկա կազմը։

Նույն օրը երեք նորաստեղծ ուժերի հիմնադիր համագումարն է նշանակված՝ «Ձայն», «Ապագայի երկիր», «Արդար Հայաստան»։ Ավելին՝ երկու անգամ հետաձգված ՀԱԿ-ի համագումարը ևս պլանավորել էին մայիսի 15-ին, բայց հետաձգեցին 16-ին»,–գրում է թերթը։

«Հրապարակի»  տվյալներով` թե՛ ՀԱԿ-ը, թե՛ ԼՀԿ-ն ընտրարշավին մասնակցելու դեպքում պայքարելու են, այսպես կոչված, երրորդ ուժի տեղի համար, այսինքն՝ նախկիններին և ներկաներին մերժողների էլեկտորատի վրա են աշխատելու։ «Համագումարներում պաշտոնապես կհայտարարվի ընտրություններին մասնակցել-չմասնակցելու և մասնակցության ձևաչափի մասին»,–գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք այսօրվա համարում։

Հիշեցնենք` 2021թ–ի մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան: Ավելի ուշ Ազգային ժողովը հաստատել էր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով։

Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 10-ի հրամանագրով խորհրդարանական արտահերթ ընտրությունների օր է նշանակել հունիսի 20-ը։

88
թեգերը:
կուսակցություն, Լևոն Տեր-Պետրոսյան, Էդմոն Մարուքյան, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան
Ըստ թեմայի
Արտահերթ ընտրություններն անցկացվելու են այս պահին գործող օրենքով. Հովակիմյան
ՀՀ նախագահը խառնեց պլանները. Հայաստանում հնարավոր է` ընտրությունների երկրորդ փուլ անցկացվի
ԱԺ–ն երկրորդ անգամ չընտրեց Փաշինյանին. Հայաստանը գնում է արտահերթ ընտրությունների
Դավիթ Հարությունյան

Հայտնի է, թե ով կղեկավարի «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական շտաբը. «Փաստինֆո»

237
(Թարմացված է 00:16 11.05.2021)
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 10-ի հրամանագրով խորհրդարանական արտահերթ ընտրությունների օր է նշանակել հունիսի 20-ը։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի - Sputnik. «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական շտաբը կղեկավարի ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։ Այս պահին հիմնական թեկնածուն նա է, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» դաշինքի մաս են կազմում ՀՀԿ և «Հայրենիք» կուսակցությունները, որոնք արտահերթ ընտրություններին կմասնակցեն միասին, իսկ ընտրացուցակը կգլխավորի «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 10-ի հրամանագրով խորհրդարանական արտահերթ ընտրությունների օր է նշանակել հունիսի 20-ը։

«Սպաներ, միացեք». ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը վերահսկելու է գալիք ընտրությունները

237
թեգերը:
Դավիթ Հարությունյան, Ընտրություններ, «Հայրենիք» կուսակցություն, Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Ըստ թեմայի
Արտահերթ ընտրություններն անցկացվելու են այս պահին գործող օրենքով. Հովակիմյան
ՀՀ նախագահը խառնեց պլանները. Հայաստանում հնարավոր է` ընտրությունների երկրորդ փուլ անցկացվի
ԱԺ–ն երկրորդ անգամ չընտրեց Փաշինյանին. Հայաստանը գնում է արտահերթ ընտրությունների
Հելսինկի

«Կաֆկայի երազը» հայկական անիմացիոն ֆիլմն ընդգրկվել է Հելսինկիի միջազգային փառատոնում

0
Հայաստանի ազգային կինոկենտրոնը ֆիլմին մաղթում է հաջողություն և նորանոր հաղթանակներ:

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի- Sputnik. «Կաֆկայի երազը» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է Հելսինկիիում 2021 թվականի մայիսի 20-ից 23-ը անցկացվելիք «Animatricks International Animation Festival» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնին: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը` հավելելով, որ ֆիլմը ստացել է կինոկենտրոնի ֆինանսական աջակցությունը։

Տեղեկացվում է, որ ֆիլմն արտադրվել է «ԱրտՍտեպ ստուդիայի» կողմից։

«Կաֆկայի երազը» անիմացիոն ֆիլմի հեղինակը և ռեժիսորը Դավիթ Բաբայանն է, գլխավոր պրոդյուսերը` Արմինե Հարությունյան։

Ֆիլմի համար երաժշտություն է գրել Անդրանիկ Բերբերյանը, իսկ նկարիչ` Գագիկ Բաբայանն է։

Հայաստանի ազգային կինոկենտրոնը ֆիլմին մաղթում է հաջողություն և նորանոր հաղթանակներ:

0
թեգերը:
կինոփառատոն, փառատոն, անիմացիա, ֆիլմ