Ակցիա, արխիվային լուսանկար

«Հուսով ենք` ԱՄՆ-ն կվերանայի իր քաղաքականությունը տարածաշրջանում». ANCA–ի արձագանքը

147
(Թարմացված է 23:28 24.04.2021)
Րաֆֆի Համբարյանի խոսքով` անհրաժեշտ է, որ ԱՄՆ քաղաքականությունը առաջնահերթություն տա Արցախի գոյատևմանը, Հայաստանի անվտանգությանը և տարածաշրջանում արդար ու կայուն խաղաղությանը:

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի -Sputnik. ԱՄՆ-ում հայ-ամերիկյան խոշորագույն և ամենաազդեցիկ կազմակերպությունը` Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ողջունել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:

ANCA-ի կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ Բայդենի այդ քայլը լուրջ հարված հասցրեց այս ոճրագործության արդարադատությանն ուղղված Թուրքիայի դարավոր խոչընդոտմանը: Միանալով ԱՄՆ Սենատին և Ներկայացուցիչների պալատին, ԱՄՆ 49 նահանգներին և ՆԱՏՕ-ի գծով տասնյակ դաշնակիցների՝ նախագահ Բայդենը վերջ դրեց Թուրքիայի ժխտողական քաղաքականությանն Ամերիկայի մեղսակցության դարաշրջանին:

«ANCA-ն հույս ունի համագործակցել Բայդենի վարչակազմի հետ, որպեսզի այդ հայտարարությունն օգտագործվի տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության հիմնարար վերափոխման նպատակով»,– նշել է կոմիտեի նախագահ Րաֆֆի Համբարյանը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է, որ ԱՄՆ-ի քաղաքականությունը առաջնահերթություն տա Արցախի գոյատևմանը, Հայաստանի անվտանգությանը և տարածաշրջանում արդար ու կայուն խաղաղության հաստատմանը` հիմնված Հայոց ցեղասպանության խնդրի արդարացի լուծման վրա:

Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլքսանչորսյան ամենամյա ուղերձում ճանաչել ու դատապարտել է Հայոց ցեղասպանությունը` օգտագործելով հենց «ցեղասպանություն» եզրույթը։

Ադրբեջանի ԱԳՆ–ն Բայդենի հայտարարությունը «ցավալի» է որակել

147
թեգերը:
Հայ դատի գրասենյակ, Ջո Բայդեն, ԱՄՆ
Ըստ թեմայի
Ցեղասպանության ճանաչումը իրավական հետևանք չի ունենա. Թուրքիայի խորհրդարանի խոսնակ
«Հարգում ենք հայերի հիշատակը, ցավակցում նրանց թոռներին». Էրդողանը դիմել է Մաշալյանին
Ամերիկահայ համայնքը դուրս է եկել փողոց` շնորհակալություն ասելու ԱՄՆ իշխանություններին
Մանե Գևորգյան

Ադրբեջանը փորձում է արդարացնել գերիների վերադարձի պարտավորության չկատարումը. Մանե Գևորգյան

38
(Թարմացված է 18:15 11.05.2021)
Նիկոլ Փաշինյանի խոսնակը շեշտել է, որ ռազմագերիների և պահվող այլ անձանց անհապաղ և անվերապահ հայրենադարձման առնչությամբ միջազգային հանրության դիրքորոշումն առավել քան հստակ է։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Հավատարիմ իր ստանձնած մարդասիրական հանձնառություններին և համամարդկային արժեքներին՝ Հայաստանը միշտ առաջնայնություն է տվել մարդասիրական բնույթի խնդիրների լուծմանը: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը՝ պատասխանելով «Արմենպրեսի» հարցին:

Մայիսի 11-ին Բաքվում Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը խոսել են մարդասիրական խնդիրների լուծման անհրաժեշտության մասին: Այդ համատեքստում հիշատակվել է ականապատված տարածքների քարտեզների տրամադրման մասին: Գործակալությունը խնդրել է մեկնաբանել այդ հայտարարությունը:

«Անթույլատրելի ենք համարում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետով ստանձնած պարտավորությունների չկատարումը, որն Ադրբեջանը փորձում է արդարացնել՝ անհիմն մեկնաբանություններով: Ռազմագերիների և պահվող այլ անձանց անհապաղ և անվերապահ հայրենադարձման առնչությամբ միջազգային հանրության դիրքորոշումն առավել քան հստակ է»,– ասել է Գևորգյանը:

​Հիշեցնենք՝ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո Ադրբեջանից Հայաստան են վերադարձել 73 գերիներ։ Ոչ պաշտոնական տվյալներով` հարևան երկրում ավելի քան 200 հայ գերի կա։ Մայիսի 3–ին հայտնի դարձավ, որ 19 հայ գերիներ խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանցի զինծառայողների կողմից, նրանց մեջ նաև կանայք կան։

Մայիսի 4–ին Ադրբեջանն ազատ արձակեց գերության մեջ գտնվող ևս երեք հայի` Ռոբերտ Վարդանյանին, Սամվել Շուխյանին և Սեյրան Թամրազյանին։

Երևան հասնելուն պես նրանք բուժկենտրոն տեղափոխվեցին բժշկական հետազոտություն անցնելու համար։

38
թեգերը:
գերի, Մանե Գևորգյան (ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ), Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Գերիների ազատման հարցում միջազգային ճնշման տակ Ադրբեջանը առաջ է քաշում կեղծ օրակարգեր
Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի նորանշանակ դեսպանի հետ քննարկել է գերիների հարցը
Ադրբեջանից վերադարձած գերիների համար վերասոցիալականացման ծրագրեր են մշակվում
Տիգրան Մուկուչյան

Քարոզարշավը չմեկնարկած` քաղաքական ուժերը պաստառներ են տեղադրել. ի՞նչ անելիք ունի ԿԸՀ–ն

37
(Թարմացված է 16:51 11.05.2021)
Ընտրությունների մասնակցող քաղաքական ուժերը 5 քմ–ն գերազանցող գովազդային վահանակներին իրենց քարոզչական պաստառները փակցնելու հայտերը ԿԸՀ պետք է ներկայացնեն մինչև մայիսի 26-ը։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Այն քաղաքական ուժերը, որոնք ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավը դեռ չմեկնարկած արդեն տարբեր վայրերում տեղադրել են իրենց քարոզչական պաստառները, օրենք չեն խախտել։ Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այդ մասին ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը` պատասխանելով լրագրողների դիտարկմանը, թե որոշ քաղաքական ուժեր արդեն Երևանի կենտրոնական հատվածներում, գովազդային վահանակների վրա տեղադրել են իրենց նախընտրական կարգախոսներով պաստառները։

«Ընտրական օրենսգիրքը պարունակում է որոշակի կանոններ, որոնք սկսում են գործել քարոզարշավի մեկնարկի պահից սկսած։ Որպեսզի մենք կարողանան կիրառել որևէ սանկցիա այս կամ այն սուբյեկտի նկատմամբ, նախ պետք է մատնանշենք, թե օրենքի ինչ հոդված է խախտվել»,– ասաց նա։

Հիշեցնենք` ԿԸՀ–ն այսօր կայացած նիստում հաստատեց հունիսի 20-ին նախանշված ԱԺ արտահերթ ընտրությունների բոլոր ընտրական ու նախընտրական միջոցառումները։ Որոշման համաձայն` պաշտոնական քարոզարշավը Հայաստանում կմեկնարկի հունիսի 7-ից։

ԿԸՀ նախագահը հայտնեց` ինչպես է պետք քվեարկել առաջիկա ընտրություններում

ԿԸՀ–ն հաստատեց նաև քարոզչական պաստառների տեղադրման կարգը, որի համաձայն` քաղաքական ուժերը 5 քմ–ն գերազանցող գովազդային վահանակներին իրենց քարոզչական պաստառները փակցնելու հայտերը ԿԸՀ պետք է ներկայացնեն մինչև մայիսի 26-ը։

Իսկ գովազդային վահանակներ տրամադրող կազմակերպությունները իրենց ազատ վահանակների ցանկերը ԿԸՀ–ին պետք է տրամադրեն նախապես` մինչև մայիսի 22-ը։

Արտահերթ ընտրությունները կանցկացվեն առանց գրիչների. ԿԸՀ–ն հաստատեց նոր քվեաթերթիկի ձևը

37
թեգերը:
գովազդ, Տիգրան Մուկուչյան, Ընտրություններ, Հայաստան
Ըստ թեմայի
«Հայաստան» դաշինքը չի կարելի կապել միայն Ռոբերտ Քոչարյանի անվան հետ. Վարդանյան
Հայտնի է, թե ով կղեկավարի «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական շտաբը. «Փաստինֆո»
Կուսակցաշինության բումը, կամ ո՞ր տեղի համար կպայքարեն ՀԱԿ-ն ու ԼՀԿ-ն. «Հրապարակ»
Մոմ

Վարորդի անզգուշության հետևանքով մահացել է ավագ սարկավագ Սիմեոն Ավետիսյանը. մանրամասներ

2
Մոսկվայի Կրիլատսկի շրջանում գտնվող եկեղեցու հոգևորականը մահացել է ավտովթարի հետևանքով։

ԵՐԵՎԱՆ, մայիսի 11 - Sputnik. Մոսկվայի Կրիլատսկի շրջանում գտնվող Աստվածամոր Սուրբծննդյան տաճարի հոգևորական Սիմեոն Ավետիսյանի մահվան պատճառ է դարձել տաքսու վարորդի անզգուշությունը։ Տեղեկությունը հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Հոգևորականը պետք է կնոջ ու երկու դուստրերի հետ Սանկտ Պետերբուրգ մեկներ՝ երգի փառատոնի մասնակցելու։ Ընտանիքը տարբեր մեքենաներով է կայարան գնացել․ Ավետիսյանն ու կինը տաքսի են կանչել։ Հենց հոգևորականի տան մոտ էլ մեքենան բախվել է ապրանքներ տեղափոխող բեռնատարի, որը փոքր ՃՏՊ-ի մեջ է հայտնվել, իսկ վարորդը դուրս է եկել ստուգելու՝ վթարի մասնակիցը տուժել է, թե ոչ։ Ցավոք, նա չի հասցրել միացնել վթարային ազդանշանը, և տաքսիստը մխրճվել է բեռնատարի մեջ։

​Առջևում նստած Ավետիսյանին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց։ Մեկ ժամ անց 67-ամյա հոգևորականը մահացել է։ Նրա կնոջը՝ Եկատերինային, ու տաքսու վարորդին ուղեղի ցնցումով և գանգուղեղային վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց։

«Դուստրերը երևի չեն էլ տեսել վթարի պահն ու շարունակել են իրենց ճանապարհը դեպի կայարան», - գրում է պարբերականը:

Ի՞նչ վիճակում են Փաշինյանին ուղեկցող մեքենայի մասնակցությամբ վթարից տուժածները

Ավետիսյանն ունի վեց դուստր և երեք որդի։ Նրանք բոլորը երգում են «Բարի լուր» ընտանեկան համույթում։ 2012 թվականին հոգևորականին պարգևատրել են «Ծնողական փառքի» շքանշանով: Ավետիսյանը նաև դասավանդել է Գնեսինների անվան մանկական երաժշտական դպրոցում։ Գլխավորել է «Մոսկովսկիե կոլոկոլչիկի» մանկական երգչախումբն ու «Մոսկովսկիե կոլոկոլա» երիտասարդական երգչախումբը:

Նա ուժեղ հարվածում էր դռանը. ի՞նչ է հայտնի Կազանի դպրոցում տեղի ունեցած ողբերգության մասին

2
թեգերը:
վարորդ, վթար, հոգևորական, Մահ, Մոսկվա
Ըստ թեմայի
Դժբախտ պատահար Արմավիրում. տղամարդը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել
Էջմիածնում սպանված երիտասարդը մենակ չի եղել. ՔԿ–ն նոր մանրամասներ է հայտնում
Ադրբեջանցի բլոգեր Բայրամ Մամադովի դիակը հայտնաբերվել է Ստամբուլում