Գագիկ Ծառուկյան

«Գնում ենք մենակ, գնում ենք հաղթելու». Գագիկ Ծառուկյանը խոսեց ընտրությունների մասին

114
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարի խոսքով` ազգը մեկն է, ժողովուրդը մեկն է, չի կարելի սևերի ու սպիտակների բաժանել։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ու նրա կուսակցությունը հունիսի 20-ին կայանալիք ընտրություններին կմասնակցեն մենակ։ Ծառուկյանն այդ մասին հայտնեց այսօր լրագրողների հետ զրույցում։

«Մեր պրոբլեմներն էլ գիտենք, դրա լուծումն էլ գիտենք։ Ես ասել եմ` գնում ենք մենակ, գնում ենք հաղթելու և մեր ծրագիրն իրականացնենք»,–ասաց Ծառուկյանը։

Նրա խոսքով` հիմա պետք է պայքարեն ժողովրդին սևերի ու սպիտակների բաժանելու դեմ, նման բաներ թույլ չտան։ Ծառուկյանի խոսքով` ազգը մեկն է, ժողովուրդը մեկն է, չի կարելի սևերի ու սպիտակների բաժանել։

Անդրադառնալով լուրերին, թե ԲՀԿ–ն կարող է իշխանության հետ կոալիցիա կազմել` Ծառուկյանը նշեց, որ դրանք ասեկոսեներ են։

«Ավելորդ խոսակցություններ, լուրջ մի ընդունեք»,–հորդորեց նա։

Հիշեցնենք՝ մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան:

«Ես դրանում ոչ մի կասկած չունեմ». Վանեցյանը` ընտրություններին ընդդիմության հաղթանակի մասին

Ավելի ուշ Ազգային ժողովը հաստատեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով։

Փաշինյանը մարտի 1-ի հանրահավաքում հայտարարել էր նաև սահմանադրական հանրաքվե անցկացնելու ու կառավարման կիսանախագահական ձևին վերադառնալու մտադրության մասին, թեև իր վարչապետության սկզբում ձախողված էր համարում այն։

Արտահերթ ընտրությունները երկիրը ճգնաժամից դուրս չեն բերի. Արմեն Սարգսյան

114
թեգերը:
Ընտրություններ, Գագիկ Ծառուկյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Ակտիվ քննարկումների մեջ ենք, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի հետ». Իշխան Սաղաթելյան
«Հենց հրաժարականը տվեց, հաջորդ օրը սկսելու ենք». Ռոբերտ Քոչարյան
Պուտինն ու Փաշինյանը կրկին զրուցել են. ո՞ւմ նախաձեռնությամբ է կայացել հեռախոսազրույցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության հիմնական կազմին

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության անդամներին

25
(Թարմացված է 13:54 18.05.2021)
Արտակ Ապիտոնյանը վերահաստատել է Հայաստանի՝ արդար, թափանցիկ և եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու պատրաստակամությունը։ 

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի - Sputnik. Մայիսի 18-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանն ընդունել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի(ԺՀՄԻԳ)՝ հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության հիմնական կազմին՝ պատվիրակության ղեկավար Օուեն Մըրֆիի գլխավորությամբ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից։

Նախարարի տեղակալն կարևորել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության դերն ընտրությունների դիտարկման ընթացքում և գոհունակությամբ արձանագրել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ ընտրական գործընթացներում համագործակցությունը։

Արտակ Ապիտոնյանը վերահաստատել է Հայաստանի՝ արդար, թափանցիկ և եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու պատրաստակամությունը։ 

Հիշեցնենք` 2021թ–ի մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան: Ավելի ուշ Ազգային ժողովը հաստատել էր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով։

Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 10-ի հրամանագրով խորհրդարանական արտահերթ ընտրությունների օր է նշանակել հունիսի 20-ը։

Լևոն Տեր–Պետրոսյանը կլինի վարչապետի թեկնածուն, եթե ՀԱԿ–ը մասնակցի ընտրություններին

25
թեգերը:
դիտորդ, Ընտրություններ, Հայաստան, ԵԱՀԿ
Ըստ թեմայի
Պատկերացնո՞ւմ եք` ընտրություններում հաղթի Քոչարյանը, իսկ Երևանի քաղաքապետ մնա դերասանը
Ընտրությունների հետ կապված դատախազությունում ձևավորվել է աշխատանքային խումբ
Չեմ բացառում, որ ռազմական դրություն հայտարարվի, ընտրությունը չեղարկվի. Նաիրա Զոհրաբյան
Գագիկ Ծառուկյան

Հայտնի է` ովքեր կլինեն ԲՀԿ–ի նախընտրական ցուցակի առաջին եռյակում

327
(Թարմացված է 11:02 18.05.2021)
Արման Աբովյանը տեղեկացրել է, թե ովքեր են գլխավորելու ԲՀԿ–ի նախընտրական ցուցակը։ Այս առումով անակնկալներ չկան։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին եռյակը հայտնի է. խմբակցության քարտուղար Արման Աբովյանը հայտնել է նրանց անունները` գրառում անելով ֆեյսբուքյան իր էջում։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին եռյակը` Գագիկ Ծառուկյան, Միքայել Մելքումյան, Իվետա Տոնոյան: ...շարունակելի»,-գրել է Աբովյանը։

Հիշեցնենք` ԱԺ արտահերթ ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին։

Օնիկ Գասպարյանը Ռոբերտ Քոչարյանի թիմում է հայտնվել «Հրապարակ»

327
թեգերը:
Գագիկ Ծառուկյան, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Հայաստան
Ըստ թեմայի
Լևոն Տեր–Պետրոսյանն ասաց` ինչո՞վ է վտանգավոր թե՛ Փաշինյանի, թե՛ Քոչարյանի հաղթանակը
Վանո Սիրադեղյանը ՀԱԿ վարչության անդամ է, բայց ընտրական ցուցակում չի լինելու
Սյունիքյան դեպքերը կազդեն նախընտրական տրամադրությունների վրա. քաղտեխնոլոգն ասաց` ինչպես
Президент Карабаха Араик Арутюнян во время брифинга в Едином информационном центре (11 октября 2020). Степанакерт

Արցախի նախագահը ՊԲ բարձրագույն հրամկազմի հետ խորհրդակցություն է անցկացրել

0
Արայիկ Հարությունյանն ասել է, որ Արցախը հանդես է գալիս արժանապատիվ ու կայուն խաղաղության օրակարգով։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 18-ին այցելել է պաշտպանության նախարարություն, որտեղ պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ խորհրդակցություն է անցկացրել: Տեղեկությունը հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը:

Քննարկվել են բանակաշինությանը, երկրի պաշտպանունակությանը, ինչպես նաև զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը վերաբերող հարցեր:

Նախագահը խորին երախտագիտություն է հայտնել ՊԲ բանակի ողջ անձնակազմին իր առաքելությունը անձնվիրաբար իրականացնելու ու ուժերի ներածին չափով թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիայից հայրենիքը պաշտպանելու համար:

«Մենք հանդես ենք գալիս արժանապատիվ ու կայուն խաղաղության օրակարգով, սակայն դրա համար անհրաժեշտ են նաև անվտանգային երաշխիքներ: Ուստի, Պաշտպանության բանակը կա, մնալու է և կդառնա ավելի մարտունակ: Նախատեսված բարեփոխումների արդյունքում ձևավորվելու է պրոֆեսիոնալ բանակ, որտեղ կարևոր դերակատարություն են ունենալու պայմանագրային զինծառայողները»,- ասել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ առավելագույն ջանք է ներդրվելու Արցախի անվտանգային համակարգի հետևողական ու արագ բարելավման համար:

Խոսելով զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման մասին՝ Հարությունյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարության գործուն աջակցությամբ մինչև 2023 թվականը ամբողջությամբ լուծվելու է գործող և թոշակառու սպաների բնակարանային ապահովման խնդիրը, ինչպես նաև լրացուցիչ աշխատանքներ են տարվելու զինծառայողներին սոցիալական երաշխիքների տրամադրման, զոհված, մահացած, հաշմանդամ դարձած զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական վիճակի բարելավման ուղղությամբ:

0