Ժերար Լարշե

Անհրաժեշտություն կա նոր թափ հաղորդելու ՄԽ համանախագահությանը. Ֆրանսիայի Սենատի նախագահ

41
(Թարմացված է 14:32 24.04.2021)
ՀՀ ԱԺ –ի ու Ֆրանսիայի Սենատի նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` անդրադառնալով արցախյան պատերազմին ու տարածաշրջանի ներկա իրավիճակին։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik. Ֆրանսիան առաջին երկիրն էր, որ պետական մակարդակով ճանաչել ու դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։ Այս տարի լրանում է Ֆրանսիայի կողմից Ցեղասպանության ճանաչման 20-րդ տարին։ Այսօր ՀՀ ԱԺ–ում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը` Ֆրանսիայի սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ հանդես գալով համատեղ հայտարարությամբ։

«Խորհրդանշական է, որ Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան տեղի է ունենում Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից` Թուրքիայի բացահայտ աջակցությամբ սանձազերծված ագրեսիայից հետո, որը հանգեցրեց հսկայական մարդկային կորուստների ու հումանիտար ծանր հետևանքների Հայաստանի ու Արցախի համար»,– ասաց Միրզոյանը` շեշտելով, որ Ֆրանսիացի գործընկերների այցը Հայաստանում գնահատում են որպես համերաշխության ու աջակցության հստակ ուղերձ։

ԱԺ նախագահը նշեց նաև, որ Հայաստանը գնահատում է պատերազմի օրերին Ֆրանսիայի որդեգրած սկզբունքային ու անկողմնակալ դիրքորոշումը, մասնավորապես Ֆրանսիայի Սենատի կողմից այդ օրերին ընդունված, Արցախի ճանաչման կոչով բանաձևը։ Միրզոյանը հիշեցրեց, որ Սենատից հետո նմանատիպ բանաձև ընդունեց նաև Ֆրանսիայի ԱԺ–ն, և շնորհակալություն հայտնեց բոլոր այն անձանց, որոնց ջանքերի շնորհիվ հնարավոր է դարձել Արցախի միջազգային ճանաչման հարցում կարևոր նշանակություն ունեցող բանաձևի ընդունումը։

«Այն նաև սթափեցնող ուղերձ է` ուղղված Թուրքիային ու Ադրբեջանին, որտեղից հակահայ, հայատյաց ռազմատենչ հայտարարություններն առ այսօր էլ չեն դադարում»,– ասաց Միրզոյանը։

Ֆրանսիայի սենատի նախագահն իր ելույթում անդրադառնալով արցախյան պատերազմին` ասաց, որ Ֆրանսիան մտահոգ է բոլոր զոհերի, վիրավորների, ռազմագերիների ու նրանց ընտանիքների համար։

«Պիտի ասեմ, որ մեր այցելությունը նաև շարունակությունն է այն բանաձևի, որն ընդունվեց նոյեմբերին խորհրդարանում, բավական լայն մեծամասնությամբ, ընդամենը 1 դեմ քվեարկությամբ»,– ասաց Ժերար Լարշեն` հիշեցնելով, որ բանաձևը կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Արցախի անկախությունը, միաժամանակ նշում է, որ ճանաչումը խաղաղ բանակցությունների միջոցով տևական ու կայուն խաղաղության հասնելու գործիք կհանդիսանա։

«Մենք այստեղ ենք եկել այս տևական խաղաղության կոչով»,– ասաց Սենատի նախագահը։

Ֆրանսիայի Սենատի նախագահը շեշտեց, որ իրենց համար ընդունելի է Հայաստանի ձգտումը` ուժեղացնել Մինսկի խումբը։

«Անհրաժեշտություն կա նոր թափ հաղորդելու ՄԽ համանախագահությանը` ԱՄՆ, Ֆրանսիա և Ռուսաստանի Դաշնություն»,– ասաց ֆրանսիացի պաշտոնյան։

Ժերար Լարշեն նշեց, որ 2022թ–ի հունվարին ԵՄ նախագահությունը ստանձնում է Ֆրանսիան։ Այդ ժամանակ Ֆրանսիայի Սենատում նախատեսվում է անցկացնել համաժողով` նվիրված Եվրոպայի անվտանգությանն ու պաշտպանությանը։

Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով` մասնակցելու Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին։
Նախատեսվում են նաև հանդիպումներ ՀՀ վարչապետի, հանրապետության նախագահի և Ամենայն հայոց կաթողիկոսի հետ:
Պատվիրակության կազմում են Սենատում ներկայացված բոլոր քաղաքական խմբերի ղեկավարները:

Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունն այսօր առավոտյան հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդում։ Սենատի նախագահն ընդգծել է, որ պատվիրակության ներսում քաղաքական տարակարծություններ ունեն, բայց ապրիլի 24-ի պես օրերին համախմբվում են։

«Ես հայ չեմ, բայց այս պահին սիրտս հայի սրտի պես է բաբախում»․ Ֆրանսիայի Սենատի նախագահ

41
թեգերը:
Արարատ Միրզոյան, Ժերար Լարշե, Ֆրանսիա, Հայաստան
Արարատ Միրզոյան

Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Լատվիայի Սաեյմայի նախագահին

6
Ազգային ժողովի նախագահը շեշտել է, որ Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը զորակցություն է հայ ժողովրդին։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Լատվիայի Հանրապետության Սաեյմայի նախագահ Ինարա Մուրնիեցեին Լատվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հայտարարության ընդունման կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

Միրզոյանի խոսքով`դա վկայում է արդարության, մարդասիրության, համերաշխության և մարդու իրավունքների համընդհանուր արժեքների նկատմամբ մեծագույն հանձնառության մասին:

«Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը զորակցություն է հայ ժողովրդին՝ հատկապես հաշվի առնելով այն անվտանգային սպառնալիքները, որոնց առերեսվեցինք Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական 44-օրյա պատերազմի ընթացքում»,–գրել է Միրզոյանը:

Խորհրդարանի խոսնակը հավելել է՝ Արցախի ժողովրդի դեմ իրականացված զանգվածային վայրագությունները, պատերազմական հանցագործություններն ու միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ անպատժելիությունը պարարտ հող է ստեղծում անցյալի հանցանքների կրկնության համար:

Հիշեցնենք` մայիսի 6-ին Լատվիան պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը։ Որոշմանը կողմ էին արտահայտվել Լատվիայի խորհրդարանի 100 անդամներից 58-ը։

 

 

6
թեգերը:
Լատվիա, Արարատ Միրզոյան, Հայաստան
Ըստ թեմայի
Էրդողանը կօգտագործի Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը` ԱՄՆ-ից ինչ–որ բան կորզելու համար
Լիտվայի ԱԳ նախարարը Բաքվում խոսել է Հայոց ցեղասպանության մասին. տեսանյութ
«Հայաստանը ժողովրդավար երկիր է». Փաշինյանը` Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչման մասին
ՀՀ նախագահի նստավայր

ՀՀ նախագահը չի աջակցում և չի պատրաստվում աջակցել կամ սատարել որևէ քաղաքական ուժի

42
(Թարմացված է 20:22 07.05.2021)
Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարություն է տարածել։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik. Վերջին շրջանում սոցցանցերում, տարբեր լրատվական կայքերում և տելեգրամ ալիքներում տարածվում են տեղեկություններ, համաձայն որոնց՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իբր հետապնդում է քաղաքական նպատակներ, հովանավորում է տարբեր ուժերի, ինչպես նաև կոչ է անում բոյկոտել ընտրությունները։ 

Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը տարածվող լուրերի կապակցությամբ հայտարարում է, որ բոլոր այդ տեղեկությունները կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը։
Նախագահ Արմեն Սարգսյանի տեսակետները, մտքերը, խոսքերը կամ ելույթները ներկայացված են բացառապես նախագահի պաշտոնական էջերում`www.president.amFacebookTwitterTelegramTelegramInstagramYouTube

Բազմիցս հայտարարվել է, որ Հանրապետության նախագահն առաջնորդվում է համապետական և համազգային շահերով:

«Նախագահը, իր գործառույթներն իրականացնելով բացառապես ՀՀ Սահմանադրությամբ իրեն ընձեռված լիազորությունների շրջանակում, չի կարող զբաղվել, չի զբաղվում և նպատակ չունի զբաղվել քաղաքականությամբ, որևէ կուսակցության անդամ չէ, չի ներկայացրել և չի ներկայացնում որևէ քաղաքական ուժ,-նշված է հայտարարության մեջ:

Նախագահականում մեկնարկել է «Զարթոնք» ծրագիրը վիրավորում ստացած զինծառայողների համար

Հանրապետության նախագահը չի աջակցում և չի պատրաստվում աջակցել կամ սատարել որևէ քաղաքական ուժի:

42
թեգերը:
Նախագահ, Հայաստան
Ըստ թեմայի
Նախագահը շնորհակալություն է հայտնել հայկական կաթողիկոսությունների ԱՄՆ թեմերի առաջնորդներին
ՀՀ նախագահը շնորհակալական ուղերձ է հղել «Ավրորայի» համահիմնադիրներին
Արմեն Սարգսյանն ընդունել է ՖԻԴԵ-ի նախագահին. տեսանյութ