Վենետիկի հանձնաժողով

Վենետիկի հանձնաժողովը ՀՀ ընտրական օրենսգրքի վերաբերյալ կարծիք է հայտնել. մանրամասներ

80
(Թարմացված է 17:00 22.04.2021)
Ընտրական համակարգը շատ ուշ է փոխվել, բայց հասարակությունը դրական է ընկալում նոր կարգը (միայն համամասնական ցուցակները), քանի որ այն ավելի պարզ է։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Հայաստանի ընտրական օրենսգրքի փոփոխությունները շատ ուշ են կատարվում, բայց դա հազիվ թե լրջորեն խանգարի ընտրությունների մասնակիցներին։ Այդ մասին ասված է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ու ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի՝ Հայաստանի ընտրական օրենսդրության փոփոխությունների վերաբերյալ եզրակացության մեջ։

Նշվում է, որ քաղաքական ուժերի ու հասարակական կազմակերպությունների հետ խորհրդակցությունները լայն մասշտաբով ու բավականին երկար ժամկետներում են անցկացվել:

2021 թվականի ապրիլին ԱԺ-ն ընդունեց ընտրական օրենսգրքի փոփոխությունների առաջին փաթեթը, որով չեղյալ է հայտարարվել տարածքային ընտրատարածքներում պատգամավորի թեկնածության առաջադրումն ու մնացել է միայն համամասնական ցուցակների տարբերակը:

Այդուհանդերձ, փոփոխությունները կատարվում են ընտրությունների օրվան շատ մոտ ժամանակահատվածում, ինչը ցանկալի չէ։ Մյուս կողմից՝ ընտրական համակարգի  պարզեցումն արժանացել է քննարկումների մասնակիցների մեծամասնության հավանությանը, իսկ հասարակությունում ընկալվում է որպես ավելի պարզ համակարգ։

Ընդդիմության նվերը, կամ ինչպե՞ս կընթանա Փաշինյան-Քոչարյան «շախմատային պարտիան»

Փոփոխությունների ժամանակ հաշվի են առնվել նաև Վենետիկի հանձնաժողովի մի շարք առաջարկություններ, այդ թվում՝ իշխող կոալիցիաների ստեղծման կարգի պարզեցումը, քվեարկվող կուսակցությունների համար դեպոզիտի կրճատումը, ընտրողների ցուցակը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակելը (գոյություն չունեցող ընտրողներից խուսափելու համար), նախընտրական քարոզչության համար կուսակցական բյուջեների հաշվետվողականությունը:

Վենետիկի հանձնաժողովն ու ԺՀՄԻԳ-ն առաջարկում են վերանայել խորհրդարանական անցողիկ շեմը, ինչպես նաև ամրապնդել ընտրությունների արդյունքների դեմ քաղաքացիների հայցերի իրավական բազան, հստակեցնել տեղամասային և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների համար «կոպիտ խախտում» հասկացությունը, ինչպես նաև ավելացնել քվեաթերթիկների վերահաշվարկի դիմումների քննարկման ժամկետները:

Առաջարկվում է նաև օրենսդրությունում և ենթաօրենսդրական ակտերում ամրագրել արտակարգ իրավիճակների ժամանակ ընտրությունների անցկացման ընթացակարգերը` ներառյալ համաճարակի ժամանակահատվածները: Դա կազատի ընտրատեղամասերում ընտրողներին ընդունելու հետ կապված անորոշություններից։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հունիսի 20-ին ԱԺ արտահերթ ընտրություններ կանցկացվեն։

Նախկինների մասնակցությունն ընտրություններին ուժեղացնում է Փաշինյանին. ԼՀԿ

80
թեգերը:
Ընտրություններ, Ընտրական օրենսգիրք, Վենետիկի հանձնաժողով, Հայաստան
Ըստ թեմայի
Քաղաքական բում, թե ձայների փոշիացում. ՀՀ–ում շուրջ 2 տասնյակ նոր կուսակցություն կստեղծվի
«Փաշինյանը չի կարող վարչական ռեսուրսն օգտագործելով հաղթանակ ապահովել». քաղտեխնոլոգ
Ով ինչպես է պայքարում ընտրողին գրավելու համար. Քեռյանը` ներքաղաքական գործընթացների մասին
Ռուսաստանում ակնկալում են, որ Հայաստանում արդար ընտրություններ կլինեն. Մատվիենկո
Էդմոն Մարուքյան

Կուսակցաշինության բումը, կամ ո՞ր տեղի համար կպայքարեն ՀԱԿ-ն ու ԼՀԿ-ն. «Հրապարակ»

71
(Թարմացված է 09:29 11.05.2021)
Մայիսի 15-ին երեք նորաստեղծ ուժերի հիմնադիր համագումարն է նշանակված՝ «Ձայն», «Ապագայի երկիր», «Արդար Հայաստան»։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. «Հրապարակ» թերթն իր այսօրվա համարում անդրադարձել է առաջիկա արտահերթ ընտրություններին և նկատել, որ ընտրություններին ընդառաջ, կուսակցաշինության բումը և արդեն իսկ դաշտում գոյություն ունեցող կուսակցությունների համագումարների շքերթը շարունակվում են։

«Մայիսի 15-ին համագումար է նշանակել Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը»՝ կառավարման նոր խորհուրդ են ընտրելու։ Կուսակցության աղբյուրներից տեղեկացանք, որ անակնկալ դեմքեր կհամալրեն առկա կազմը։

Նույն օրը երեք նորաստեղծ ուժերի հիմնադիր համագումարն է նշանակված՝ «Ձայն», «Ապագայի երկիր», «Արդար Հայաստան»։ Ավելին՝ երկու անգամ հետաձգված ՀԱԿ-ի համագումարը ևս պլանավորել էին մայիսի 15-ին, բայց հետաձգեցին 16-ին»,–գրում է թերթը։

«Հրապարակի»  տվյալներով` թե՛ ՀԱԿ-ը, թե՛ ԼՀԿ-ն ընտրարշավին մասնակցելու դեպքում պայքարելու են, այսպես կոչված, երրորդ ուժի տեղի համար, այսինքն՝ նախկիններին և ներկաներին մերժողների էլեկտորատի վրա են աշխատելու։ «Համագումարներում պաշտոնապես կհայտարարվի ընտրություններին մասնակցել-չմասնակցելու և մասնակցության ձևաչափի մասին»,–գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք այսօրվա համարում։

Հիշեցնենք` 2021թ–ի մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան: Ավելի ուշ Ազգային ժողովը հաստատել էր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով։

Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 10-ի հրամանագրով խորհրդարանական արտահերթ ընտրությունների օր է նշանակել հունիսի 20-ը։

71
թեգերը:
կուսակցություն, Լևոն Տեր-Պետրոսյան, Էդմոն Մարուքյան, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան
Ըստ թեմայի
Արտահերթ ընտրություններն անցկացվելու են այս պահին գործող օրենքով. Հովակիմյան
ՀՀ նախագահը խառնեց պլանները. Հայաստանում հնարավոր է` ընտրությունների երկրորդ փուլ անցկացվի
ԱԺ–ն երկրորդ անգամ չընտրեց Փաշինյանին. Հայաստանը գնում է արտահերթ ընտրությունների
Դավիթ Հարությունյան

Հայտնի է, թե ով կղեկավարի «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական շտաբը. «Փաստինֆո»

225
(Թարմացված է 00:16 11.05.2021)
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 10-ի հրամանագրով խորհրդարանական արտահերթ ընտրությունների օր է նշանակել հունիսի 20-ը։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի - Sputnik. «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական շտաբը կղեկավարի ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։ Այս պահին հիմնական թեկնածուն նա է, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» դաշինքի մաս են կազմում ՀՀԿ և «Հայրենիք» կուսակցությունները, որոնք արտահերթ ընտրություններին կմասնակցեն միասին, իսկ ընտրացուցակը կգլխավորի «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 10-ի հրամանագրով խորհրդարանական արտահերթ ընտրությունների օր է նշանակել հունիսի 20-ը։

«Սպաներ, միացեք». ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը վերահսկելու է գալիք ընտրությունները

225
թեգերը:
Դավիթ Հարությունյան, Ընտրություններ, «Հայրենիք» կուսակցություն, Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Ըստ թեմայի
Արտահերթ ընտրություններն անցկացվելու են այս պահին գործող օրենքով. Հովակիմյան
ՀՀ նախագահը խառնեց պլանները. Հայաստանում հնարավոր է` ընտրությունների երկրորդ փուլ անցկացվի
ԱԺ–ն երկրորդ անգամ չընտրեց Փաշինյանին. Հայաստանը գնում է արտահերթ ընտրությունների
«Նորք» ԲԿ

243 նոր դեպք, 7 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

29
(Թարմացված է 10:58 11.05.2021)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 243–ով և դարձել  219596: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 8620 մարդ (-243), կատարվել է 1019359 թեստավորում (+2678), առողջացել են վարակվածներից 205675-ը (+475): Գրանցվել է մահվան 4256 դեպք (+7)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը ավելացել է 4-ով ու դարձել 1045։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։

Կորոնավիրուսային համավարակի կարանտինի սահմանափակումներից մի քանիսը հանվեցին

Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։

29
թեգերը:
Մահ, թեստ, Հայաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
«Արսեն Թորոսյանը ճիշտ էր». ԱԺ պատգամավորները պատվաստվեցին COVID-19-ի դեմ AstraZenaca–ով
Որքան գումար է ծախսել ՀՀ առողջապահության նախարարությունը Covid-19–ի դեմ պայքարի շրջանակում
Հայաստանում արդեն մոտ 11 հազար մարդ է պատվաստվել Covid-19-ի դեմ