Արման Թաթոյան

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը արձագանքել է Ալիևի ագրեսիվ ու սադրիչ հայտարարությանը

107
(Թարմացված է 11:08 21.04.2021)
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ Ադրբեջանի նախագահը 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո հատկապես անում է հայտարարություններ, որոնք ֆաշիստական քաղաքականության վկայություն են:

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի ողջ բնակչության մասին կրկին խոսել է ուժի, պատերազմի բացահայտ սպառնալիքներով: Այս մասին ահազանգում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նշվում է, որ Ալիևը ապրիլի 20-ին ադրբեջանական գլխավոր հեռուստաընկերությանը (Azərbaycan Televiziyası) տված հարցազրույցում (նկատի ունենալով Հայաստանի ինքնիշխան Հանրապետության տարածքը) խոսել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու և Հայաստանի բնակչությանը դուրս շպրտելու մասին՝ անկախ Հայաստանի կամքից:
«Ադրբեջանի նախագահը նաև նշել է. «Բոլոր ուժերը մոբիլիզացված են ծրագիրն իրագործելու համար: Այսպիսով, 101 տարի անց ադրբեջանական ժողովուրդը վերադառնում է գրավված Զանգեզուր»,- գրել է Թաթոյանը:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ Ադրբեջանի նախագահը 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո հատկապես անում Է հայտարարություններ, որոնք ֆաշիստական քաղաքականության վկայություն են:

Այս օրերին Մարդու իրավունքների պաշտպանը փաստահավաք աշխատանքներ է իրականացնում ՀՀ Սյունիքի մարզի համայնքներում: Աշխատանքների արդյունքները հաստատում են, որ ադրբեջանական զինվորականները կրակում են խաղաղ բնակավայրերի հարևանությամբ, բացահայտ ահաբեկում խաղաղ բնակիչների ու երեխաներին՝ անգամ ձեռքով համապատասխան նշաններ անելով:

Հաայաստանի մարդու իրավունքների պաշտպանը վճռականորեն է հրավիրում միջազգային, հատկապես՝ մարդու իրավունքների մանդատ ունեցող կազմակերպությունների ուշադրությունն այս ցեղասպան ու ֆաշիստական բնույթի հայտարարություններին:

Կկանխի՞ արդյոք Հայաստանը Ադրբեջանի մուտքը ԵԱՏՄ

«Միջազգային կառույցները պարտավոր են հաշվի առնել, որ նրանց լռությունն էր, որ պատերազմի ընթացքում նպաստեց ադրբեջանական ավելի մեծ դաժանությունների, իրավունքների անհավանական կոպիտ խախտումների: Դա է նաև պատճառը, որ Ադրբեջանի նախագահի կողմից արվում են նման բացարձակ ագրեսիվ, միջազգային իրավունքի հիմքերը խարխլող հայտարարություններ»,-շեշտել է Թաթոյանը:

Հիշեցնենք՝ ապրիլի 12-ին և 13-ին ևս Ադրբեջանի նախագահը ելույթներ էր ունեցել և հայտարարել, թե Հայաստանում ու Արցախում ապրող մարդիկ, ողջ հայ ժողովուրդն ունեն հոգեբանական խեղումներ, թույնով են լցված, անհասկացող են, վայրենի են, մեծամիտ են, չունեն բարոյականություն և այլն:

107
թեգերը:
Զանգեզուր, Հայաստան, Ադրբեջան, Արման Թաթոյան
Ըստ թեմայի
Գերիներին մեկ օր ավել պահելը գլխացավանք պետք է դառնա Ադրբեջանի համար. Մինասյան
Ադրբեջանում պահվող հայերը պետք է վերադարձվեն առանց «բայց»-երի. Ավստրիայի ներկայացուցիչ
Ադրբեջանցիները Սյունիքի ուղղությամբ կրակոցներ են արձակում ու ահաբեկում մարդկանց․ Թաթոյան
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Լիտվայի Սեյմասի նախագահ Վիկտորյա Չմիլիտե-Նիլսենի հետ:

Լիտվայի Սեյմասի նախագահը անհանգստություն է հայտնել հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ

47
(Թարմացված է 20:59 11.05.2021)
Արարատ Միրզոյանն իր լիտվացի պաշտոնակցի հետ հանդիպմանն ընդգծել է, որ Ադրբեջանի իշխանությունը շարունակում է հայատյացության իր քաղաքականությունը, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ արցախահայերը որևէ պարագայում չեն կարող անվտանգ ապրել այդ երկրի կազմում:

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Լիտվայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում այսօր` մայիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Լիտվայի Սեյմասի նախագահ Վիկտորյա Չմիլիտե-Նիլսենի հետ, հայտնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի ու հաղորդակցության վարչությունից։

Председатель Нацсобрания Армении Арарат Мирзоян встретился с председателем Сеймаса Литвы Викторией Чмилите-Нильсен во время официального визита в Литву (11 мая 2021). Вильнюс
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Լիտվայի Սեյմասի նախագահ Վիկտորյա Չմիլիտե-Նիլսենի հետ:

Հայաստանի խորհրդարանի խոսնակը բարձր է գնահատել Լիտվայի աջակցությունը Հայաստանին համաճարակի դեմ պայքարում և երախտագիտություն հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման, Ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին Լիտվայի բարձր մակարդակով մասնակցության համար:

Председатель Нацсобрания Армении Арарат Мирзоян встретился с председателем Сеймаса Литвы Викторией Чмилите-Нильсен во время официального визита в Литву (11 мая 2021). Вильнюс
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Լիտվայի Սեյմասի նախագահ Վիկտորյա Չմիլիտե-Նիլսենի հետ:

Արարատ Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ հրաժարվելով վերադարձնել հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց: Ի հավելումն դրա՝ Ադրբեջանի իշխանությունը շարունակում է հայատյացության իր քաղաքականությունը, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ արցախահայերը որևէ պարագայում չեն կարող անվտանգ ապրել այդ երկրի կազմում:

Սեյմասի նախագահը նշել է, որ Լիտվան շարունակում է անհանգստություն հայտնել ինչպես ռազմագերիների վերադարձի գործընթացի, այնպես էլ Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունների վերաբերյալ:

Председатель Нацсобрания Армении Арарат Мирзоян встретился с председателем Сеймаса Литвы Викторией Чмилите-Нильсен во время официального визита в Литву (11 мая 2021). Вильнюс
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Լիտվայի Սեյմասի նախագահ Վիկտորյա Չմիլիտե-Նիլսենի հետ:

Ի դեպ, այս տարի լրանում է Հայաստանի և Լիտվայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:

Հիշեցնենք, որ ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում է գտնվում մոտ 200 գերի։ Մինչ օրս Հայաստանին է վերադարձվել 73 զինվորական ու քաղաքացիական անձ։

47
թեգերը:
Լիտվա, գերի, Հայաստան
Ըստ թեմայի
Արարատ Միրզոյանն ու Քերոլայն Քոքսը հանդիպել են և պայմանավորվածություն ձեռք բերել
Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Լատվիայի Սաեյմայի նախագահին
Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանն այցելել են «Հաղթանակ» զբոսայգի. լուսանկարներ
Մանե Գևորգյան

Ադրբեջանը փորձում է արդարացնել գերիների վերադարձի պարտավորության չկատարումը. Մանե Գևորգյան

76
(Թարմացված է 18:15 11.05.2021)
Նիկոլ Փաշինյանի խոսնակը շեշտել է, որ ռազմագերիների և պահվող այլ անձանց անհապաղ և անվերապահ հայրենադարձման առնչությամբ միջազգային հանրության դիրքորոշումն առավել քան հստակ է։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Հավատարիմ իր ստանձնած մարդասիրական հանձնառություններին և համամարդկային արժեքներին՝ Հայաստանը միշտ առաջնայնություն է տվել մարդասիրական բնույթի խնդիրների լուծմանը: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը՝ պատասխանելով «Արմենպրեսի» հարցին:

Մայիսի 11-ին Բաքվում Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը խոսել են մարդասիրական խնդիրների լուծման անհրաժեշտության մասին: Այդ համատեքստում հիշատակվել է ականապատված տարածքների քարտեզների տրամադրման մասին: Գործակալությունը խնդրել է մեկնաբանել այդ հայտարարությունը:

«Անթույլատրելի ենք համարում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետով ստանձնած պարտավորությունների չկատարումը, որն Ադրբեջանը փորձում է արդարացնել՝ անհիմն մեկնաբանություններով: Ռազմագերիների և պահվող այլ անձանց անհապաղ և անվերապահ հայրենադարձման առնչությամբ միջազգային հանրության դիրքորոշումն առավել քան հստակ է»,– ասել է Գևորգյանը:

​Հիշեցնենք՝ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո Ադրբեջանից Հայաստան են վերադարձել 73 գերիներ։ Ոչ պաշտոնական տվյալներով` հարևան երկրում ավելի քան 200 հայ գերի կա։ Մայիսի 3–ին հայտնի դարձավ, որ 19 հայ գերիներ խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանցի զինծառայողների կողմից, նրանց մեջ նաև կանայք կան։

Մայիսի 4–ին Ադրբեջանն ազատ արձակեց գերության մեջ գտնվող ևս երեք հայի` Ռոբերտ Վարդանյանին, Սամվել Շուխյանին և Սեյրան Թամրազյանին։

Երևան հասնելուն պես նրանք բուժկենտրոն տեղափոխվեցին բժշկական հետազոտություն անցնելու համար։

76
թեգերը:
գերի, Մանե Գևորգյան (ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ), Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Գերիների ազատման հարցում միջազգային ճնշման տակ Ադրբեջանը առաջ է քաշում կեղծ օրակարգեր
Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի նորանշանակ դեսպանի հետ քննարկել է գերիների հարցը
Ադրբեջանից վերադարձած գերիների համար վերասոցիալականացման ծրագրեր են մշակվում
Երուսաղեմ, արխիվային կադր

Իսրայելական քաղաքում երեխա է մահացել հրթիռակոծության հետևանքով

5
Գազայի հատվածում տասնյակ զոհերի մասին հաղորդագրություններից հետո լրատվամիջոցները հայտնում են, որ զոհեր կան նաև իսրայելական քաղաքներում։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Իսրայելի Թել Ավիվ քաղաքից դեպի արևելք ընկած Լոդ քաղաքում հրթիռակոծության հետևանքով երեխա է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին:

Ըստ տեղեկությունների` 7 տարեկան աղջնակից բացի, 40 տարեկան կին և նույն տարիքի տղամարդ է մահացել։

Եվս մեկ մարդ լուրջ վնասվածքներ է ստացել։ Լոդ քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել։

Հիշեցնենք` մայիսի 10-ից կտրուկ սրվել է իրավիճակը Իսրայելի և Գազայի հատվածի սահմանին։ Պաղեստինյան խմբավորումներն Իսրայելի ուղղությամբ արձակել են ավելի քան 600 հրթիռ, իսրայելական «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգը որսացել է դրանցից 200-ը։ Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածին, որի հետևանքով երկու օրվա ընթացքում զոհվել է 30 մարդ, այդ թվում՝ 10 երեխա, ևս 203 մարդ վիրավորվել է: Իսրայելի ԱԳՆ-ն տեղեկացրել է, որ հրթիռակոծության հետևանքով երկու իսրայելցի է մահացել:

5