արմեն սարգսյան, վրաստան, armen sargsyan, vrastan
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցը Վրաստան. 15 ապրիլի, 2021

Այց համավարակի պայմաններում, կամ թե ինչպես դիմավորեցին Արմեն Սարգսյանին Վրաստանում

101
(Թարմացված է 23:04 16.04.2021)
Հայաստանի նախագահի այցը հագեցած էր։ Լրագրողները հետաքրքիր մանրամասներ են արձանագրել, որոնք դուրս են մնացել պաշտոնական լրահոսից։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik, Նանա Մարտիրոսյան. Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան օդանավակայանում անմիջապես պարզ է դառնում, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այս այցը տարբերվելու է «մինչկորոնավիրուսայիններից»։

Ինչպես և նախկինում, հիմա էլ երկրի ղեկավարին դիմավորելու պաշտոնական արարողություն է կազմակերպված, բայց պատվո պահակախմբի ծառայողների հանդերձանքը նոր բաղկացուցիչ ունի՝ բժշկական դիմակը։ Բժշկական դիմակներով են նաև նախագահին դիմավորող վրացի պաշտոնյանները, միայն թե նրանց պաշտպանիչ միջոցները աչքի են ընկնում կրեատիվությամբ՝ ազգային դրոշների գույներով են։ Դա, հավանաբար, բարեկամության համավարակային նշան է։ Դա նկատում է նաև ինքը՝ Արմեն Սարգսյանը։ Հաճոյախոսություն է անում գաղափարի հեղինակներին և անցնում է պաշտոնական մասին։

Президент Армении Армен Саркисян вместе с супругой Нуне Саркисян с официальным визитом прибыл в Грузию (15 апреля 2021). Тбилиси
© Sputnik / Aram Nersesyan
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցը Վրաստան. 15 ապրիլի, 2021

Լրագրողներին ուղեկցում են դեպի միկրոավտոբուս, որտեղ վարորդն անմիջապես հայտարարում է․ «Կարանտինը մեզ մոտ խիստ է, դիմակները մի հանեք, եթե մենակ չեք»։ Մեզ նաև զգուշացնում են, որ համավարակի պատճառով Սալոմե Զուրաբիշվիլին ՀՀ նախագահին կդիմավորի Օրբելիանի Պալատի բակում։

Պալատի երկաթե ցանկապատների հետևում հավաքվել են արարողությամբ հետաքրքրված թբիլիսցիները։ Երեխայի ձայն է լսվում՝ ռուսերեն ասում է․ «Մամա, ես էլ եմ իրենց կարմիր համազգեստից ու շունիկից ուզում»։ Միայն այդ պահին ենք նկատում, որ արարողակարգային ծառայության աշխատակիցները դուրս են հանում զինծառայողների շարքերում մոլորված շանը։

Собачка на фоне почетного караула в Грузии
© Sputnik / Aram Nersesyan
Պատվո պահակախումբն ու շունը

Ժամանում են նախագահները՝ դրոշի գույներով պաշտպանիչ դիմակներով։ «Կարգիա» (լավ է),-փսփսում են Հայաստանի դեսպանատան և Վրաստանի նախագահական ապարատի աշխատակցուհիները։ Դիմավորման հանդիսավոր արարողությանը հետևում է նախագահների հանդիպումը, որը գրեթե 2 ժամ է տևում՝ նախատեսված 20 րոպեի փոխարեն։

«Նրանք խոսելու բան ունեն, չէ՞ որ Սարգսյանն ու Զուրաբիշվիլին արդեն շատ տարիներ են ծանոթ, երկուսն էլ դիվանագետ են եղել և հաճախ են հանդիպել տարբեր հարթակներում»,-պատմում են մեզ ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Президенты Армении и Грузии Армен Саркисян в Саломе Зурабишвили идут по красной ковровой дорожке (15 апреля 2021). Тбилиси
© Sputnik / Aram Nersesyan
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին

Սարգսյանի հաջորդ հանդիպումը, լրագրող-գործընկերների կարծիքով, պակաս պաշտոնական է, բայց առավել պատասխանատու։ Հայաստանի նախագահը հանդիպում է համայն Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդին։ Հյուրերի ցանկը առավելագույնս կրճատված է, որպեսզի կրճատվի նրան վարակելու վտանգը․ չէ՞ որ պատրիարքն արդեն 88 տարեկան է։ Նախագահն ու նրա տիկինը ողջունում են պատրիարքին, հարցնում նրա որպիսությունը և ներկայացնում այցի նպատակը։ Զրույցը ջերմ միջավայրում է անցնում։ Սարգսյանը պատրիարքի օրհնությունն է խնդրում, և Իլյա 2-րդը խնդրում է միացնել «Ավե, Մարիա»-ի իր տարբերակի ձայնագրությունը, որը գրել է մի քանի տարի առաջ։ Հայկական պատվիրակության անդամները, այդ թվում՝ նախագահը, հուզված են և զարմացած։

Встреча президента Армении Армена Саркисяна и Патриарха всея Грузии Илии II (16 апреля 2021 год), Тбилиси
© Sputnik / Aram Nersesyan
Հայաստանի նախագահը հանդիպում է համայն Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդի հետ։

«Դա կախարդական էր և շատ խորհրդանշական, երաժշտությունն իսկապես երկնային էր»,-պատմում է պատվիրակության անդամներից մեկը։

Հաջորդ կետը խորհրդարանն է։ Կարճատև սպասումից հետո նախագահն ու Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձեն դուրս են գալիս մամուլի ներկայացուցիչների մոտ, Արմեն Սարգսյանը վերջին երկու օրում առաջին անգամ առանց դիմակի է։ Նա մանրակրկիտ հետևում էր Վրաստանում հաստատված բոլոր հակահամաճարակային կանոններին, ներառյալ պարետային ժամի պահպանմանը։

Президент Армении Армен Саркисян и премьер-министр Грузии Арчин Талаквадзе во время официальной встречи (15 апреля 2021). Тбилиси
© Sputnik / Aram Nersesyan
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձեն

«Շնորհակալություն, որ դիմակը հանելու հնարավորություն տվեցիք, բայց, ցավոք, այսօր հարցեր տալու հնարավորություն չեք ունենա»,-կատակում է նախագահը՝ դիմելով ԶԼՄ-ներին։

Մինչ Սարգսյանը հանդիպում էր Վրաստանի խորհրդարանի խոսնակ Տալակվաձեի հետ, մենք շտապում ենք 13-րդ դարի հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին։ Այնտեղ արդեն իսկ հավաքվել են հայ համայնքի ներկայացուցիչները։ Պարբերաբար հնչում է Նինա անունը։ Սև շրջազգեստով աղջիկն է, որը ճարպկորեն պտտվում է հավաքվածների միջև և ծաղիկներ է առաջարկում։

Нина, работница церкви Св.Геворк в Тбилиси с букетом цветов в руках
© Sputnik / Aram Nersesyan
Սուրբ Գևորգ եկեղեցու աշխատակից Նինան

-Որտե՞ղ է Նինան, ես էլ եմ ուզում ծաղիկներ դնել,-կանչում է նոր ժամանած նախագահը։

Նա լրագրողներին պատմում է, որ Վրաստանի մայրաքաղաքի հետ իրեն շատ բան է կապում։ Նախագահը Թբիլիսին համարում է այն քաղաքը, որտեղ հայկական և վրացական մշակույթները կարողացել են միավորվել և միմյանց բազմաթիվ կարևոր հուշարձաններ, տաղանդավոր գործիչներ տալ, էլ ավելի խորացնել երկու երկրների միջև հարաբերությունները։

Բացի այդ, նրա կնոջ՝ Նունե Սարգսյանի ծնողները Վրաստանում են ծնվել։ Նա ինքն էլ լավ ծանոթ է այդ երկրի բազմաթիվ ավանդույթների, կերակրատեսակների և մշակութային ժառանգության հետ։ Ինքը՝ Նունե Սարգսյանը, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում խոստովանում է, որ շատ է սիրում Թբիլիսին և հատկապես հին շենքերը, որոնք պահպանում են քաղաքի շունչը։ Իսկ փոքր ժամանակ հաճախ է եղել Ախալցխայում՝ տատիկ-պապիկի մոտ, և բազմաթիվ մանկական ջերմ հուշեր Վրաստանի հետ են կապված։

Супруга президента Нунэ Саркисян во дворе церкви Св. Геворк в Тбилиси
© Sputnik / Aram Nersesyan
ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը Սուրբ Գևորգ եկեղեցու բակում

-Վրացական մշակույթը, ավանդույթները, խոհանոցը շատ հարազատ են ինձ։

-Իսկ վրացական կերակրատեսակներ պատրաստել կարո՞ղ եք։

-Սացիվի եմ կարողանում պատրաստել։

-Իսկ վրացերեն սիրելի բառ ունե՞ք։

-Այո, գենացվալե (խմբ․՝ թանկագինս)։

101
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, Արմեն Սարգսյան
Ըստ թեմայի
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Վրաստան մեկնելուց առաջ վրացերեն գրառում է արել
Ոգեշնչված տուն վերադարձա․ Հայաստանի և Վրաստանի նախագահների փոխադարձ մաղթանքները
Վրաստանում Արցախից հետո գիտակցեցին ՀՀ–ի կարևորությունը. ինչու Սարգսյանն այցելեց Թբիլիսի
Տարոն Տոնոյան

Մարզպետները գյուղապետներին կանչում են ու ասում՝ դիմում գրեք, հեռացեք. Տարոն Տոնոյան

36
Տարոն Տոնոյանի խոսքով` իշխանություններն ուզում են ազգի իմունիտետը կոտրել, որ հետո ԱԺ բերեն հայ-թուրքական հաշտության պայմանագիրը։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. «Հայաստան» դաշինքի ցուցակի անդամ, բժիշկ Տարոն Տոնոյանը ՀՀ դատախազության մոտ ի պաշտպանություն «Հայաստան» դաշինքի անդամ պրոֆեսոր Արմեն Չարչյանի իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց, որ իրենք հավաքվել են ոչ թե դատախազությունից ներողամտություն, մեծահոգություն հայցելու, այլ արդարադատություն պահանջելու:

«Եթե դուք արդարադատություն եք իրականացնում, ապա որտե՞ղ են ձեր մարզպետները, որոնք գյուղապետներին կանչում են և ասում ՝ դիմում գրեք ու հեռացեք: Որտե՞ղ են ձեր նախարարներն ու փոխնախարարները, որոնք նույնիսկ քաղծառայողներին են կանչում և ասում՝ դիմում գրեք, հեռացեք: Հարցնում են՝ ինչի՞ համար դիմում գրեմ, ՏԻՄ ընտրություններին մնացել է 2 ամիս: Ասում են՝ ոչ, հիմա պետք է գրեք: Սա ուժի ցուցադրություն է, սա երկաթյա մանդատի, դիկտատուրայի ցուցադրություն է: Ձախողվելու են, բայց իրենց ձախողումը նաև մեր երկրի ձախողումն է: Ցավը դա է»,-ասաց Տոնոյանը:

Նրա խոսքով` իշխանություններն ուզում են ազգի իմունիտետը կոտրել, որ հետո ԱԺ բերեն հայ-թուրքական հաշտության պայմանագիրը։

«Չի՛ լինելու, մենք ոտքի վրա ենք կանգնած: Արմեն Չարչյանը մեզ համար սիմվոլ է»,–ասաց Տոնոյանը:

Հիշեցնենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։

Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Մայր աթոռը հորդորում է անհապաղ ազատ արձակել Արմեն Չարչյանին

Նշենք, որ ըստ ՀՔԾ քննիչի, եթե Չարչյանը մնա ազատության մեջ, կթաքնվի վարույթն իրականացնող մարմնից ու կխոչընդոտի գործի քննությանը։

Հավելենք, որ Չարչյանին ձերբակալելը դատարանը ճանաչել էր ոչ իրավաչափ։ Նա ազատ արձակվելուց հետո ասուլիս էր տվել, որի ժամանակ անդրադարձել էր հարուցված քրեական գործին ու պնդել, որ այն «կարված գործ է»։

Պահանջը մեկն է՝ անհապաղ ազատ արձակել. բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Արմեն Չարչյանի

36
թեգերը:
Հայաստան, Ընտրություններ, Մարզպետ, Գյուղապետ, Տարոն Տոնոյան
Ըստ թեմայի
Սա քաղաքական տեռոր է․ Արմեն Չարչյանը՝ իր դեմ հարուցված քրեական գործի մասին
Կապրենք, կտեսնենք. Ավանեսյանը չի բացառում, որ երաշխավորագիր կներկայացնի Չարչյանի համար
Արման Թաթոյանն այցելել է «Շենգավիթ» ԲԿ` Արմեն Չարչյանին տեսակցելու
Արմեն Չարչյանի փաստաբանները դիմել են գլխավոր դատախազին և 50 մլն դրամ գրավ առաջարկել
Արխիվային լուսանկար

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

77
(Թարմացված է 18:16 24.06.2021)
Զրույցի ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կողմից ընդգծվել է ռազմագերիների վերադարձի առաջնային նշանակությունը:

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի - Sputnik. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Նախագահ Պուտինը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Հայաստանում ընտրությունների բարեհաջող անցկացման և դրանցում արձանագրած հաղթանակի կապակցությամբ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանում տիրող իրավիճակին և 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացման ընթացքին:

Հաղորդագրությունում նշվում է, որ տվյալ համատեքստում ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կողմից ընդգծվել է ռազմագերիների վերադարձի առաջնային նշանակությունը:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են ՔՊ-ն (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան կանցնի իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։

Ռուսաստանը վճռորոշ դեր է ունեցել Ղարաբաղյան հակամարտությունը կանգնեցնելու գործում. Պուտին

77
թեգերը:
շնորհավորանք, Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Պուտին
Ըստ թեմայի
Ժնևում հայ և օտարերկրացի ցուցարարները դիմել են Պուտինին ու Բայդենին. տեսանյութ
«Լինել բաց՝ չնայած անցյալին»․ Վլադիմիր Պուտին
Պուտինն Ալիևի հետ քննարկել Է Ղարաբաղի թեման
Փաստաբանների պալատի զինանշանը

Փաստաբանների պալատը պատրաստ է իրավաբանական օգնություն տրամադրել հայ ռազմագերիներին

0
(Թարմացված է 20:11 24.06.2021)
Հայ ռազմագերիների ընտանիքի անդամները՝ Ադրբեջանում ՀՀ փաստաբանի միջոցով ներկայացված լինելու ցանկության դեպքում կարող են դիմել ՀՀ փաստաբանների պալատ։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. ՀՀ փաստաբանների պալատը հունիսի 24-ին կազմակերպել է խորհրդակցություն Ադրբեջանում ընթացող դատավարություններում հայ ռազմագերիներին իրավաբանական օգնություն ցույց տալու արդյունավետության հարցի շուրջ:

ՀՀ փաստաբանների պալատի հանրային կապերի ծառայությունից հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցել են պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, նախագահի առաջին տեղակալ Մանե Կարապետյանը, նախագահի տեղակալ Հարութ Ակլունցը, փաստաբաններ Հայկ Ալումյանը և Արա Ղազարյանը, ներկա են գտնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը և ներկայացուցչի տեղակալ Լիպարիտ Դրմեյանը: ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը փաստաբաններին ընդհանուր տեղեկություններ է տրամադրել հայ ռազմագերիների վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվող գործերի ընթացքի մասին:

«Փաստաբանները քննարկել են Ադրբեջանում հայ ռազմագերիներին իրավաբանական օգնություն ցույց տալու, ինչպես նաև հնարավոր խախտումները բացահայտելու և հիմնավորելու անհրաժեշտության և արդյունավետության հարցը: Փաստաբանները մտահոգություն են հայտնել առ այն, որ Ադրբեջանը խոչընդոտելու է ՀՀ փաստաբանների կողմից հայ ռազմագերիներին իրավաբանական օգնության տրամադրումը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Քննարկման արդյունքում Փաստաբանների պալատը որոշել է դիմել Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին, Ադրբեջանի իրավասու մարմիններին, Ադրբեջանի փաստաբանների միությանը, ինչպես նաև միջազգային այլ կառույցներին՝ հայ ռազմագերիներին Հայաստանի Հանրապետության փաստաբանների միջոցով իրավաբանական օգնություն ցույց տալն ապահովելու, ՀՀ փաստաբանների մուտքը Ադրբեջան թույլատրելու և նրանց անվտանգությունը երաշխավորելու հարցերով:

«Վերոգրյալը հաշվի առնելով խնդրում ենք մինչև 2021թ. հունիսի 29-ը Ադրբեջանում հայ ռազմագերիներին իրավական օգնություն ցույց տալու պատրաստակամություն ունեցող քրեաիրավական մասնագիտացման փաստաբաններին՝ info@advocates.am էլեկտրոնային փոստին գրություն ուղարկելու միջոցով տեղեկացնել այդ մասին»,–նշված է հաղորդագրության մեջ:

Հայ ռազմագերիների ընտանիքի անդամները՝ Ադրբեջանում ՀՀ փաստաբանի միջոցով ներկայացված լինելու ցանկության դեպքում կարող են դիմել ՀՀ փաստաբանների պալատ։

0