Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը փաստի առաջ է կանգնեցրել յուրայիններին. «Հրապարակ»

305
(Թարմացված է 09:34 09.04.2021)
Ոմանք վստահ են, որ Փաշինյանն ընդամենը խաբում է իրենց, իրականում Վենետիկը չէր կարող դեմ լինել շեմի փոփոխությանը։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik. Մինչ ռեյտինգային ընտրակարգից ազատվելը, Նիկոլ Փաշինյանն իրեն աջակցող մարդ-կուսակցություններին խոստացել է իջեցնել կուսակցությունների անցողիկ շեմը՝ 5-ից դարձնելով 4, քննարկվել է անգամ 3 տոկոսի հարցը։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» թերթը։

Իսկ այդ փոփոխություններն իրականացնելու համար առաջարկել է աղմուկ բարձրացնել՝ հանրային պահանջի իմիտացիա ստեղծել, սակայն վերջին պահին փոշմանել է և ընդգրկել է միայն ռեյտինգայինից հրաժարվելու հարցը, քանի որ գցել-բռնել են, որ խորհրդարան չանցածների հավաքած տոկոսները՝ «փոշին» յուրացնելն իրենց ավելի ձեռնտու է, քան մարդ-կուսակցությունների հետ հետընտրական կոալիցիաները խորհրդարանում։ Որոշել են՝ չարժե կախման մեջ ընկնել իրենցից բան չներկայացնող ուժերից։

«Հիմա Փաշինյանն այդ մարդ-կուսակցություններին, ինչպիսիք ՔՈ-ն է, Արման Բաբաջանյանի, Արամ Սարգսյանի կուսակցությունները, փորձում է համոզել, թե իբր Վենետիկի հանձնաժողովը թույլ չի տվել գնալ լայնածավալ փոփոխությունների, հակառակ դեպքում ընտրությունները պետք է 6 ամիս հետո անցկացնեին»,-նշում է պարբերականը։

Որոշ կուսակցությունների սա փաստի առաջ է կանգնեցրել, և հիմա դաշինք կազմելու կամ չմասնակցելու մասին են մտածում։ Ոմանք վստահ են, որ Փաշինյանն ընդամենը խաբում է իրենց, իրականում Վենետիկը չէր կարող դեմ լինել շեմի փոփոխությանը․ նախ՝ որ դա խաղի կանոնների փոփոխություն չէ, երկրորդ՝ դրանից ոչ թե տուժելու են քաղաքական ուժերը, այլ՝ շահելու:

Ռոբերտ Քոչարյանը դիմել է դատարան. նա Նիկոլ Փաշինյանից 4 մլն դրամ է պահանջում

305
թեգերը:
Ընտրություններ, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Ինչո՞ւ է Փաշինյանի թիմի համար շահեկան, որ ընտրությունները շուտ անցկացվեն
ՀՔԾ-ում պաշտոնյաներ են հարցաքննվել․ Փաշինյանին նույնպես ծանուցում է ուղարկվել. «Ժողովուրդ»
Ձվեր, կարմիր ներկ ու Փաշինյանի հրաժարականի պահանջ. կանանց բողոքի ակցիայի ամենավառ կադրերը
Կոպիրկինը հանդիպել է Ծառուկյանի հետ

«Ռուս և հայ ժողովուրդները միասնական ապագա ունեն». Կոպիրկինը հանդիպել է Ծառուկյանի հետ

27
(Թարմացված է 15:37 22.04.2021)
Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է երկրի ներսում հակառուսական տրամադրություններ արթնացնողներին` ասելով, որ նրանք մեր երկրի թշնամին են։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Ռուսաստանի համար շատ կարևոր է ԲՀԿ–ի և անձամբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անձնական աջակցությունը հայ–ռուսական հարաբերությունների ամրապնդման հարցում։ Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, տեղեկանում ենք Ծառուկյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։

«Դուք միշտ հանդես եք եկել ի պաշտպանություն հայ–ռուսական հարաբերությունների զարգացման, ինչը շատ կարևոր է հատկապես հիմա ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի ու ամբողջ աշխարհի համար»,–ասել է Կոպիրկինը։

Ի պատասխան Ծառուկյանը նշել է, որ հայ–ռուսական հարաբերությունների ամրապնդումն այլընտրանք չունի.«Ռուս և հայ ժողովուրդները միասնական ապագա ունեն։ Ես արդեն 15 տարի է` համոզմունք եմ հայտնում, որ մեր երկրները պետք է համատեղ բարգավաճեն»։

Ծառուկյանն անդրադարձել է երկրի ներսում հակառուսական տրամադրություններ արթնացնողներին` ասելով, որ նրանք, ովքեր Հայաստանում հակառուսական գործունեությամբ են զբաղվում, նրանք նաև հակահայկական գործունեությամբ են զբաղվում` նրանք մեր երկրի թշնամիներն են։

ԲՀԿ-ն գնալու է ընտրություններին միայնակ, վարչապետի թեկնածուն միանշանակ Գագիկ Ծառուկյանն է

Նշենք, որ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում հետպատերազմական իրավիճակը, ռազմագերիների վերադարձի գործընթացը և ներքաղաքական օրակարգին առնչվող կարևորագույն այլ հարցեր:

27
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան, Սերգեյ Կոպիրկին, Գագիկ Ծառուկյան
Ըստ թեմայի
«Շիրակը մեծ հեռանկարների մարզ է». Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է մարզպետի հետ
Գերիների վերադարձի ուղղությամբ զբաղվելու է անձամբ Ռուստամ Մուրադովը. Կոպիրկին
Էդմոն Մարուքյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են ռազմագերիների վերադարձի հարցը
Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է համակիրների հետ

94
(Թարմացված է 21:39 21.04.2021)
Հրապարակվել են ՀՀ երկրորդ նախագահի և նրա աջակիցների հանդիպման լուսանկարները։

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպում է ունեցել աջակիցների հետ։ Տեղեկությունը հրապարակվել է նրա Facebook–յան էջում։

«Այսօր աջակիցների հետ հանդիպման ընթացքում նախագահ Քոչարյանը հերթական անգամ փաստեց արժանապատիվ խաղաղություն ունենալու իր համոզմունքը և այն հաստատելու պատրաստակամությունը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Facebook-ում հրապարակվել են նաև հանդիպման լուսանկարները։

Հիշեցնենք` ապրիլի 6-ին «Պոզներ» հաղորդման եթերում Քոչարյանը հայտարարել էր, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու է դաշինքով, որն ամենայն հավանականությամբ բաղկացած կլինի 2 կուսակցությունից։

Ռոբերտ Քոչարյանը դիմել է դատարան. նա Նիկոլ Փաշինյանից 4 մլն դրամ է պահանջում

Թե որոնք են այդ քաղաքական ուժերը, առայժմ չի հայտարարվում։ Բայց մամուլում լուրեր են շրջանառվում, որ մեկը կարող է լինել ՀՅԴ-ն։

Ռոբերտ Քոչարյանի ու Լևոն Տեր–Պետրոսյանի գրասենյակներից պատասխանել են Նիկոլ Փաշինյանին

94
թեգերը:
հանդիպում, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան
թեմա:
Ռոբերտ Քոչարյան
Ըստ թեմայի
Փաշինյանը փաստի առաջ է կանգնեցրել յուրայիններին. «Հրապարակ»
Արտահերթ ընտրությունները երկիրը ճգնաժամից դուրս չեն բերի. Արմեն Սարգսյան
Ընդդիմության նվերը, կամ ինչպե՞ս կընթանա Փաշինյան-Քոչարյան «շախմատային պարտիան»
Սեպտեմբերի 1

ԿԳՄՍՆ–ն հրապարակել է առաջին դասարանցիների հայտագրման հաջորդական քայլերն ու ժամկետները

5
(Թարմացված է 15:53 22.04.2021)
Յուրաքանչյուր ծնող աշխարհի ցանկացած վայրից կարող է իր երեխային առցանց համակարգով գրանցել պետական հանրակրթական դպրոցներում։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. 2021-22 ուսումնական տարում առաջին դասարանցիների ընդունելությունը ՀՀ պետական հանրակրթական այն դպրոցներում, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն, կրկին կատարվելու է hayt.emis.am առցանց համակարգի միջոցով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և ներկայացնում հայտագրման փուլերը։

1-ին փուլ

Մայիսի 3-ին՝ առավոտյան ժամը 9:00-ից սկսած, ծնողներն իրենց անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը պետք է ստուգեն՝ մուտք գործելով stugum.emis.am կայք։ Այդտեղ բացվում է երկու դաշտ, որոնցում պետք է մուտքագրվի ծնողի և երեխայի հանրային ծառայությունների համարանիշը: Եթե ծնողը մուտքագրել է հանրային ծառայությունների համարանիշը, սակայն ստացել է պատասխան` «Համակարգը չի հայտնաբերել ծնող-երեխա կապը» (որն ավտոմատ պետք է բերվեր Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տվյալների բազայից), ապա ծնողին կառաջարկվի կայքում համապատասխան կոճակին սեղմելու միջոցով տվյալները փոխանցել ՔԿԱԳ, որպեսզի դրանք թվայնացվեն։

2-րդ փուլ

Հունիսի 1-ից՝ ժամը 9։00-ից սկսած, hayt.emis.am կայքում կմեկնարկի բուն հայտագրման գործընթացը՝ ըստ սահմանված առաջնահերթության։

Հունիսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում կհերթագրվեն հետևյալ հայտատուները՝

  • 1-ին դասարան գնացող երեխայի ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է,
  • 1-ին դասարան գնացող երեխան ունի տվյալ դպրոցում արդեն սովորող հարազատ քույր կամ եղբայր:

3-րդ փուլ

Հունիսի 11-ից՝ ժամը 9։00-ից սկսած, կկարողանան գրանցվել նրանք, ովքեր չեն համապատասխանում վերոնշյալ երկու կետերին: Համապատասխան դպրոցում լիցենզիայով սահմանված տեղերը լրանալուց հետո առցանց համակարգը տվյալ դպրոցում գրանցման հնարավորություն չի տալիս: Միաժամանակ քաղաքացին կարող է համակարգի միջոցով խմբագրում կատարել իր ներկայացրած հայտում` փոխելով ընտրած դպրոցը և հայտագրելով այլ հանրակրթական դպրոց:

Հունիսի 11-ից համակարգը բաց է լինելու ողջ ուսումնական տարվա ընթացքում։

Ի՞նչ անել, եթե գտնվում եք արտերկրում

Յուրաքանչյուր ծնող աշխարհի ցանկացած վայրից կարող է իր երեխային առցանց համակարգով գրանցել պետական հանրակրթական դպրոցներում` առաջին դասարան հաճախելու համար. համակարգը բոլորի համար ապահովում է մեկնարկային հավասար պայմաններ:

Եթե ունեք անհրաժեշտ փաստաթղթեր, ապա կարող եք գրանցվել նաև արտերկրից, իսկ եթե փաստաթղթերի, մասնավորապես հանրային ծառայության համարանիշ ստանալու խնդիր ունեք, ապա գործընթացը կարող եք կազմակերպել լիազորագրով` անձնագրի և ծննդյան վկայականի նոտարական վավերացմամբ պատճենների առկայությամբ: Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների ու նրանց երեխաների համար նույնպես հանրային ծառայությունների համարանիշը պարտադիր է․ այն տրամադրվում է անձնագրային բաժիններում հաշվառվելու դեպքում:

Հայաստանում «բեյբի բում» չի՞ լինի. նախարարի խորհրդականն ասաց` ինչ ծրագրեր են սպասվում

5
թեգերը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), դպրոց, Հայաստան