Մեծամորի ԱԷԿ

Մոսկվայում կքննարկվի Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունը

120
(Թարմացված է 17:29 07.04.2021)
Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ հույս ունի` կքննարկեն ռազմավարական ներդրումների հետ կապված հարցեր։

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այսօր կքննարկի, ի թիվ այլ հարցերի, Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունը։ Այդ մասին Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտնեց Փաշինյանը։

«Երկու երկրների տնտեսական համագործակցությունը շատ կարևոր է մեզ համար: Ուզում եմ նաև ձեզ հետ քննարկել Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հնարավորությունը»,–ասաց Փաշինյանը։

Նա հավելեց, որ հույս ունի` այսօր կքննարկեն ռազմավարական ներդրումների հետ կապված հարցեր։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այյցով Մոսկվա է մեկնել այսօր` ապրիլի 7-ին։ Մինչ այդ նա հարցազրույց էր տվել ՌԻԱ Նովոստիին և ասել` ինչ թեմաներ է քննարկելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, խոսել էր հայկական բանակում տիրող իրավիճակի մասին, անդրադարձել ԶՈւ գլխավոր շտաբին ու ԱԺ արտահերթ ընտրություններին:

120
թեգերը:
Վլադիմիր Պուտին, Նիկոլ Փաշինյան, Հայաստանի Ատոմային էլեկտրակայան (ԱԷԿ)
Ըստ թեմայի
Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են ռազմատեխնիկական համագործակցությունը
Հույս ունենք մեծ քանակությամբ «Սպուտնիկ-V» ձեռք բերել. ՀՀ վարչապետ
Ռազմագերիների հարցը շարունակում չկարգավորված մնալ․ Փաշինյանը՝ Պուտինին
Ստեֆան Դյուժարիկ

ՄԱԿ-ը չի մեկնաբանել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մտադրության մասին լուրը

95
(Թարմացված է 00:17 23.04.2021)
Բայդենի նախորդը՝ Դոնալդ Թրամփը, դա չէր արել՝ զգուշանալով Թուրքիայի հետ հարաբերությունները փչացնելուց։

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը չի մեկնաբանել լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը՝ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մտադրության վերաբերյալ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Դյուժարիկը, պատասխանելով հարցին՝ ճանաչում է, արդյոք, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում, միայն հայտարարել է, որ ցեղասպանության փաստը պետք է որոշվի դատական համապատասխան կառույցների կողմից։

Ավելի վաղ Wall Street Journal պարբերականը, հղում անելով ամերիկյան պաշտոնատար անձանց, տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է պաշտոնապես ճանաչել ավելի քան մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը։ Նրա նախորդ Դոնալդ Թրամփը դա չէր արել՝ զգուշանալով Թուրքիայի հետ հարաբերությունները փչացնելուց։

«Այս հարցը վերջին տարիներին բազմաթիվ անգամ արծարծվել է։ Մենք սկզբունքորեն մեկնաբանություններ չունենք այն իրադարձությունների վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել մինչև ՄԱԿ-ի ստեղծումը։ Եվ մենք տարբեր իրավիճակներում նշել ենք, որ ցեղասպանության փաստը պետք է որոշվի համապատասխան դատական մարմինների կողմից»,-ասել է Դյուժարիկը։

Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է։ Չնայած բազմաթիվ երկրներ ճանաչել են այդ փաստը, Թուրքիան, որը Օսմանյան կայսրության իրավահաջորդն է, ավանդաբար ժխտում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ մեղադրանքները։

ՀՀ իշխանությունները չեն նպաստում ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը. Կիրո Մանոյան

Այսօրվա դրությամբ ԱՄՆ 50 նահանգից 49-ը պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, սակայն դաշնային մակարդակով դա տեղի չի ունեցել։

95
Ըստ թեմայի
Արցախյան պատերազմի ժամանակ եղել են ցեղասպանության տարրեր. Հարություն Մարության
Հենրիխ Մխիթարյանը նկարահանվել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված տեսահոլովակում
Ձախողել չկա. թանգարանը «գնացել» է Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքների հետքերով
Արխիվային լուսանկար

Ականապատման քարտեզնե՞ր․ գերմանացի նախարարը ԵԽԽՎ-ում չպատասխանեց ադրբեջանցի պատգամավորին

43
(Թարմացված է 23:40 22.04.2021)
Ադրբեջանցի պատգամավորը խոսել է ականապատ դաշտերի քարտեզների փոխանցման անհրաժեշտության մասին: Գերմանացի նախարարը երկար պատասխան է տվել, բայց մի քիչ այլ բանի մասին:

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Գերմանիայի Եվրոպայի հարցերով պետական նախարար, նախարարների կոմիտեում Գերմանիայի Դաշնային կառավարության հատուկ ներկայացուցիչ Միխայել Ռոթը կոչ է արել Ադրբեջանին վերադարձնել հայ գերիներին: Նա նման հայտարարություն է արել «հիբրիդային» ձևաչափով ԵԽԽՎ գարնանային լիագումար նստաշրջանի 14-րդ նիստի ընթացքում։

Նախարարը, պատասխանելով Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռաֆայել Հուսեյնովի հարցին «ականապատ տարածքներում մահվան դեպքերի ու ականապատ դաշտերի քարտեզների փոխանցման անհրաժեշտության մասին», առաջին հերթին կոչ է արել Բաքվին վերադարձնել հայ ռազմագերիներին:

Ռոթն ավելացրել է, որ գերմանական կողմը պարբերաբար հիշեցնում է Ադրբեջանին ՄԻԵԴ-ի վճիռների կատարման անհրաժեշտության մասին:

«Հակամարտության ժամանակ չի կարելի անտեսել մարդու իրավունքների ոլորտում Եվրոպայի խորհրդի հիմնական սկզբունքները։  2020 թվականի նոյեմբերին հրադադարի մասին համաձայնագիրը ներառում է մարդու իրավունքները պաշտպանելու՝ կողմերի պարտավորությունը, համաձայնագրի այդ մասը գերմանական կողմի հատուկ ուշադրության ներքո կգտնվի», — ասել է նա:

Ռոթն ընդգծել է, որ կողմերը պետք է ընդունեն մարդու իրավունքների պաշտպանության դիտարկման առաքելություններին, ու այդ համատեքստում գերմանական կողմը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի, խմբի համանախագահների, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի աշխատանքներին:

Ի՞նչ կանեիք, եթե այդ գերիները ֆրանսիացի կամ գերմանացի լինեին. Մելքումյանը` ԵԽԽՎ-ում

«Նախարարների կոմիտեն բազմիցս ընդգծել է, որ հակամարտության կարգավորման գործում միջնորդական դերը ԵԱՀԿ Մինսկի խմբի պարտականությունն է։ Ես լիովին աջակցում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո շարունակվող ջանքերին, որոնք մասնավորապես՝ ուղղված են հակամարտության բազմաթիվ դրամատիկ հետևանքների վերացմանը»,-ընդգծել է նախարարը։

Այս համատեքստում Ռոթը նշել է, որ համանախագահները վերջերս կողմերին հիշեցրել են առկա խնդիրների լուծման ու փոխվստահության մթնոլորտի ստեղծման ուղղությամբ հետագա ջանքերի անհրաժեշտության մասին, ինչը կնպաստի կայուն խաղաղությանը:

Հատկանշական է, որ Ռոթը, պատասխանելով ադրբեջանցի պատգամավորի հարցին, այդպես էլ ոչինչ չի ասել ականապատ տարածքների մասին։

Գերիներին մեկ օր ավել պահելը գլխացավանք պետք է դառնա Ադրբեջանի համար. Մինասյան

Հիշեցնենք, որ ապրիլի 20–ին ԵԽԽՎ–ում քննարկվեց հայ գերիների հարցը։ Քննարկումն անցկացվում էր ընթացիկ հարցերի (current affairs debate) տակ, որը չի ենթադրում որևէ փաստաթղթի ընդունում՝ ի տարբերություն հրատապ հարցերի տակ քննարկումների (urgent debate), որի դեպքում զեկույց է պատրաստվում ու քվեարկվում։ Քննարկմանը ելույթի համար գրանցվել էին մոտ 30 պատվիրակներ, որոնցից 6-ը` Ադրբեջանից, 1-ը` Թուրքիայից և 4-ը` Հայաստանից։

ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեն արդեն այսօր՝ ապրիլի 22-ին հայտարարություն ընդունեց՝ Ադրբեջանին կոչ անելով անհապաղ վերադարձնել հայ գերեվարվածներին։

43
թեգերը:
Ադրբեջան, գերի, Գերմանիա, Հայաստան, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ)
Ըստ թեմայի
«Որովհետև չէին գնացել գերիների հետևից». Ավագյանը` դատարկ ինքնաթիռի ու շահարկումների մասին
Գերիները կարողացել են կապ հաստատել հարազատների հետ․ ԿԽՄԿ
«Խափանում է եղել». ԵԽԽՎ-ում ՌԴ ներկայացուցիչը՝ հայ գերիների հարցը քվեարկելու մասին
Արխիվային լուսանկար

Փաշինյանի այցից հետո բերման ենթարկված Հարթաշեն բնակավայրի ղեկավարն ազատ է արձակվել

4
(Թարմացված է 08:55 23.04.2021)
Իրավապահները բերման էին ենթարկել Մեղրիի քաղաքապետին, Շուռնուխի գյուղապետի եղբորն ու այլ սյունեցիների։ Նախնական տվյալներով` 16 մարդու։

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Գորիսի Հարթաշեն գյուղի վարչական ղեկավարն ազատ է արձակվել։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է փաստաբան Բենիկ Գալստյանը։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 20–ին և 21–ին գնացել էր Սյունիք, որտեղ նրան մեղմ ասած` գրկաբաց չընդունեցին։ Քաղաքացիները տարբեր համայնքներում փողոց էին դուրս եկել ու հնչեցրին ոչ այնքան կոռեկտ արտահայտություններ վարչապետի հասցեին։ Ապրիլի 22–ի առավոտյան հայտնի դարձավ, որ իրավապահները բերման են ենթարկել Մեղրիի քաղաքապետին, Շուռնուխի գյուղապետի եղբորն ու այլ սյունեցիների։ Նախնական տվյալներով` 16 մարդու։

«Հայտնի քրեական գործի շրջանակներում ապօրինի ձերբակալված Սյունիքի մարզի Գորիս համայնքի Հարթաշեն բնակավայրի ղեկավար Արմեն Խաչատրյանը դատավոր Դավիթ Հարությունյանի օրինական որոշմամբ ազատ արձակվեց»,–գրել է նա։

Տեղեկություն կա, որ Սյունիքի նախկին մարզպետին և նրա կնոջը ձերբակալելու են. հայտարարություն

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին երեկ` ապրիլի 21–ին, վիրավորական արտահայտություններով ու բողոքի ակցիաներով էին դիմավորել Ագարակում, Մեղրիում ու Կապանում: Իսկ Քաջարան մուտք գործել նրան ընդհանրապես չհաջողվեց, որովհետև բնակիչները փակել էին քաղաքի մուտքը, զոհերի հարազատները` գնացել գերեզման, որ Փաշինյանը չկարողանա մտնել այնտեղ։

Խուլիգանության հոդվածով բերման էին ենթարկել Սյունիքի 16 բնակչի։

4
թեգերը:
Գյուղապետ, Ձերբակալություն, Բողոքի ակցիա, Սյունիք
Ըստ թեմայի
«Սյունեցիների քայլերն արդարացի էին». Սյունիքի նախկին մարզպետը մասնակցում է բողոքի ակցիային
Դուք իրավասու չեք կոնկրետ գործերով գնահատական տալ. ՄԻՊ–ի կոշտ արձագանքը Սյունիքի դեպքերին
Սյունիքից բերման ենթարկվածների թիվը 16-ն է. կան նաև ինքնակամ ներկայացողներ