ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Սուրեն Գրիգորյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ:
Սուրեն Գրիգորյանը մարտի 29-ին պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել, որից հետո տեղեկություններ հայտնվեցին, որ նա ապագայում նշանակվելու է արդարադատության փոխնախարար։
Ըստ լուրերի` մանդատից հրաժարված պատգամավորին էլ փոխարինելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի քարտուղար Վահագն Ալեքսանյանը:
Վերջինը Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան հայտնել էր, որ «Իմ քայլի» նախընտրական ցուցակում հաջորդ թեկնածուն Միսակ Բաբաջանյանն է, և որ ինքը տեղեկություն չունի Բաբաջանյանի` մանդատից հրաժարվելու մասին:
Պատգամավորները «չեն կոտորում իրենց» նախընտրական աշխատանքով. «Հրապարակ»
Բայց ով էլ լինի փոխարինողը, նա խորհրդարանում կաշխատի առավելագույնը մեկ ամիս, եթե վարչապետ Փաշինյանը կատարի իր խոստումն ու ապրիլին հրաժարական տա՝ արտահերթ ընտրությունների հնարավորություն ընձեռելով քաղաքական ուժերին:
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Ռուսաստանի համար շատ կարևոր է ԲՀԿ–ի և անձամբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անձնական աջակցությունը հայ–ռուսական հարաբերությունների ամրապնդման հարցում։ Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, տեղեկանում ենք Ծառուկյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։
«Դուք միշտ հանդես եք եկել ի պաշտպանություն հայ–ռուսական հարաբերությունների զարգացման, ինչը շատ կարևոր է հատկապես հիմա ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի ու ամբողջ աշխարհի համար»,–ասել է Կոպիրկինը։
Ի պատասխան Ծառուկյանը նշել է, որ հայ–ռուսական հարաբերությունների ամրապնդումն այլընտրանք չունի.«Ռուս և հայ ժողովուրդները միասնական ապագա ունեն։ Ես արդեն 15 տարի է` համոզմունք եմ հայտնում, որ մեր երկրները պետք է համատեղ բարգավաճեն»։
Ծառուկյանն անդրադարձել է երկրի ներսում հակառուսական տրամադրություններ արթնացնողներին` ասելով, որ նրանք, ովքեր Հայաստանում հակառուսական գործունեությամբ են զբաղվում, նրանք նաև հակահայկական գործունեությամբ են զբաղվում` նրանք մեր երկրի թշնամիներն են։
ԲՀԿ-ն գնալու է ընտրություններին միայնակ, վարչապետի թեկնածուն միանշանակ Գագիկ Ծառուկյանն է
Նշենք, որ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում հետպատերազմական իրավիճակը, ռազմագերիների վերադարձի գործընթացը և ներքաղաքական օրակարգին առնչվող կարևորագույն այլ հարցեր:
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպում է ունեցել աջակիցների հետ։ Տեղեկությունը հրապարակվել է նրա Facebook–յան էջում։
«Այսօր աջակիցների հետ հանդիպման ընթացքում նախագահ Քոչարյանը հերթական անգամ փաստեց արժանապատիվ խաղաղություն ունենալու իր համոզմունքը և այն հաստատելու պատրաստակամությունը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Facebook-ում հրապարակվել են նաև հանդիպման լուսանկարները։
Հիշեցնենք` ապրիլի 6-ին «Պոզներ» հաղորդման եթերում Քոչարյանը հայտարարել էր, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու է դաշինքով, որն ամենայն հավանականությամբ բաղկացած կլինի 2 կուսակցությունից։
Ռոբերտ Քոչարյանը դիմել է դատարան. նա Նիկոլ Փաշինյանից 4 մլն դրամ է պահանջում
Թե որոնք են այդ քաղաքական ուժերը, առայժմ չի հայտարարվում։ Բայց մամուլում լուրեր են շրջանառվում, որ մեկը կարող է լինել ՀՅԴ-ն։
Ռոբերտ Քոչարյանի ու Լևոն Տեր–Պետրոսյանի գրասենյակներից պատասխանել են Նիկոլ Փաշինյանին
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. 2021-22 ուսումնական տարում առաջին դասարանցիների ընդունելությունը ՀՀ պետական հանրակրթական այն դպրոցներում, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն, կրկին կատարվելու է hayt.emis.am առցանց համակարգի միջոցով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և ներկայացնում հայտագրման փուլերը։
Մայիսի 3-ին՝ առավոտյան ժամը 9:00-ից սկսած, ծնողներն իրենց անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը պետք է ստուգեն՝ մուտք գործելով stugum.emis.am կայք։ Այդտեղ բացվում է երկու դաշտ, որոնցում պետք է մուտքագրվի ծնողի և երեխայի հանրային ծառայությունների համարանիշը: Եթե ծնողը մուտքագրել է հանրային ծառայությունների համարանիշը, սակայն ստացել է պատասխան` «Համակարգը չի հայտնաբերել ծնող-երեխա կապը» (որն ավտոմատ պետք է բերվեր Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տվյալների բազայից), ապա ծնողին կառաջարկվի կայքում համապատասխան կոճակին սեղմելու միջոցով տվյալները փոխանցել ՔԿԱԳ, որպեսզի դրանք թվայնացվեն։
Հունիսի 1-ից՝ ժամը 9։00-ից սկսած, hayt.emis.am կայքում կմեկնարկի բուն հայտագրման գործընթացը՝ ըստ սահմանված առաջնահերթության։
Հունիսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում կհերթագրվեն հետևյալ հայտատուները՝
Հունիսի 11-ից՝ ժամը 9։00-ից սկսած, կկարողանան գրանցվել նրանք, ովքեր չեն համապատասխանում վերոնշյալ երկու կետերին: Համապատասխան դպրոցում լիցենզիայով սահմանված տեղերը լրանալուց հետո առցանց համակարգը տվյալ դպրոցում գրանցման հնարավորություն չի տալիս: Միաժամանակ քաղաքացին կարող է համակարգի միջոցով խմբագրում կատարել իր ներկայացրած հայտում` փոխելով ընտրած դպրոցը և հայտագրելով այլ հանրակրթական դպրոց:
Հունիսի 11-ից համակարգը բաց է լինելու ողջ ուսումնական տարվա ընթացքում։
Յուրաքանչյուր ծնող աշխարհի ցանկացած վայրից կարող է իր երեխային առցանց համակարգով գրանցել պետական հանրակրթական դպրոցներում` առաջին դասարան հաճախելու համար. համակարգը բոլորի համար ապահովում է մեկնարկային հավասար պայմաններ:
Եթե ունեք անհրաժեշտ փաստաթղթեր, ապա կարող եք գրանցվել նաև արտերկրից, իսկ եթե փաստաթղթերի, մասնավորապես հանրային ծառայության համարանիշ ստանալու խնդիր ունեք, ապա գործընթացը կարող եք կազմակերպել լիազորագրով` անձնագրի և ծննդյան վկայականի նոտարական վավերացմամբ պատճենների առկայությամբ: Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների ու նրանց երեխաների համար նույնպես հանրային ծառայությունների համարանիշը պարտադիր է․ այն տրամադրվում է անձնագրային բաժիններում հաշվառվելու դեպքում:
Հայաստանում «բեյբի բում» չի՞ լինի. նախարարի խորհրդականն ասաց` ինչ ծրագրեր են սպասվում