ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական Առաջին ալիքի «Պոզներ» հաղորդման եթերում, խոսելով Արցախի մասին, ասել է, որ պատերազմից առաջ առկա բանակցային գործընթացը ենթադրում էր հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքների զիջում՝ ԼՂ կարգավիճակի դիմաց:
«Մեր վերահսկողության տակ եղած տարածքների փոխանակում ԼՂ կարգավիճակի հետ: Սա այսպես կոչված Մադրիդյան սկզբունքներն են,- ասել է Քոչարյանը:– Կա նախկին ԼՂԻՄ տարածք և Լեռնային Ղարաբաղի շուրջ շրջաններ։ Դրանք ընդգրկված էին ԼՂՀ կազմում, սակայն դրանք նույնպես ընկալվում էին որպես բուֆերային գոտի։ Ենթադրվում էր, որ դա այն թեման է, որի շուրջ կարելի էր բանակցել կարգավիճակի շուրջ»։
Նրա համոզմամբ` վերջին տարիներին ՀՀ իշխանությունը բանակցային գործընթացը հասցրեց փակուղի:
«Իսկ այնտեղ, որտեղ ավարտվում են բանակցությունները, սկսվում է պատերազմը»,- ասել է Քոչարյանը` հավելելով, որ ՀՀ նոր իշխանությունը բանակցային գործընթացը սկսեց զրոյական կետից, հետո պահանջեց Արցախի մասնակցությունը բանակցություններին, ապա հայտարարեց. «Արցախը Հայաստան է, և վերջ»:
Այս ամենի հետևանքով, ըստ Քոչարյանի, ձևավորվեց տեսակետ, որ հայկական կողմը հեռանում է բանակցային գործընթացից:
«Ես կարծում եմ, որ նրանք չէին հասկանում, որ դրանով հրահրում են: Դա մի տեսակ պրիմիտիվ միջոց էր` խուսափելու պատասխանատու ու ծանր բանակցություններից»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահը։
Խոսելով Արցախի լիակատար կորստի հնարավորության մասին՝ Քոչարյանն ասել է, որ եթե չլիներ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ակտիվ միջամտությունը, ապա նման ելքը միանգամայն հավանական կլիներ:
Հայտնի է` ինչ ձևաչափով Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գրասենյակն արձագանքել է հայ պատմաբանների նամակին՝ «ցեղասպանություն» եզրույթը գործածելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացրել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը «Հայոց ցեղասպանություն. Թուրքիայի պատասխանատվությունը երեկ և այսօր» խորագրով կլոր-սեղան քննարկման ժամանակ։
Նա հրապարակել է ԱՄՆ նախագահի վարչակազմի նամակագրության բաժնից ստացված պատասխանի բովանդակությունը:
Նամակում ԱՄՆ նախագահ Բայդենի և փոխնախագահ Հարիսի վարչակազմը, շնորհակալություն հայտնելով հայ պատմաբաններին կապ հաստատելու և տրամադրված տեղեկատվության համար, գնահատել են իրենց հետ շփվելու յուրաքանչյուր հնարավորություն:
«Մեր երկիրը բախվում է բազմաթիվ մարտահրավերների, և Ձեր նմանօրինակ նամակները օգնում են մեզ՝ ավելի պարզ և լավ հասկանալու, թե Բայդեն-Հարիս վարչակազմն ինչպես կարող է օգտակար լինել Ձեզ: Մենք ուշադիր կուսումնասիրենք նամակը և կաշխատենք ընթացք տալ»,-մասնավորապես նշված է Սպիտակ տան պատասխանում:
Մելքոնյանը հայտնել է, որ հայ պատմաբանների ընկերակցության և գիտական հանրության նամակը ԱՄՆ նախագահական նստավայր էր հասել ցեղասպանագետ Անահիտ Խոսրոևայի ջանքերով:
Հավելենք, որ Հայ պատմաբանների ընկերակցությունն ու գիտական հանրությունը նամակ էին ուղարկել Ջո Բայդենին, որպեսզի ապրիլի 24-ին ընդառաջ համապատասխան հետևություններ արվեին «ցեղասպանություն» բառը գործածելու համար:
Մելքոնյանը կարծիքով՝ նամակի պատասխանից կարելի է հուսալ, որ Ջո Բայդենը կօգտագործի «ցեղասպանություն» բառը:
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Նախկինների մասնակցությունն ընտրություններին ուժեղացնում է Փաշինյանին։
Նման տեսակետ այսօր ԱԺ–ում կայացած «Լուսավոր Հայաստան» խմբակցության ճեպազրույցում հայտարարեց խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը` մեկնաբանելով ընդդիմադիր ճամբարին ուղղված իրենց քաղաքական ուժի առաջարկը։
«Առաջարկը դրա մասին էր. թույլ տվեք մենք հաղթենք Փաշինյանին, որովհետև իրենց ներկայությամբ նախկինները միայն ուժեղացնում են Փաշինյանին։ Փաշինյանն այսօր ունի երկու մասից բաղկացած ընտրողներ. նրանք, ովքեր, ինչ էլ անի Փաշինյանը, երդվել են իր անունով ու ընտրելու են իրեն, և նրանք, ովքեր վախենում են, որ նախկինները կվերադառնան»,– ասաց Գորգիսյանը` համոզմունք հայտնելով, որ հների վերադարձի հարցը բացառելու պարագայում «Իմ քայլին» առաջիկա ընտրություններին կհաջողվի ընդամենը 10 տոկոսանոց ֆրակցիա ունենալ։
Ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստանին», Գորիգիսյանի պնդմամբ, իրենք թույլ չեն տալու ո՛չ նախկինների վերադարձը, ո՛չ Փաշինյանի վերարտադրությունը։
Գորգիսյանը նաև նշեց, որ «Լուսավոր Հայաստանը» որոշում է կայացրել ընտրություններին մասնակցել մենակ` առանց դաշինքի, իր ցուցակով։
Դաշնակցությունը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին․ ՀՅԴ Գերագույն ժողո