ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. «Հրապարակ» թերթի տեղեկություններով` այս արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Իմ քայլի» ցուցակը կազմելու է առաջնորդը՝ Նիկոլ Փաշինյանը` միանձնյա, և այն արտացոլելու է նրա գոհ կամ դժգոհ լինելը թիմակցից։
««Իմ քայլի» 2018-ի նախընտրական ցուցակը հիմնականում կազմված էր բարձրաստիճան պաշտոնյաներից՝ հիերարխիկ սկզբունքով։ Նիկոլ Փաշինյանին հաջորդում էր Արարատ Միրզոյանը։ Ցուցակում առաջին կինը Լենա Նազարյանն էր, ապա` փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Արայիկ Հարությունյանը, Ալեն Սիմոնյանը, Սասուն Միքայելյանը, Լիլիթ Մակունցը, Սուրեն Պապիկյանը, Զարուհի Բաթոյանը, Էդուարդ Աղաջանյանը, Ռուբեն Ռուբինյանը, Ռոմանոս Պետրոսյանը… 2017-ին ներկուսակցական քվեարկություններ էին կազմակերպում և այլն»,–գրում է թերթը։
Թերթի տեղեկություններով՝ որքան էլ Արարատ Միրզոյանից դժգոհություններին, ըստ ամենայնի, երկրորդ տեղում նրա անունն է լինելու։ Ցուցակում առաջին կնոջ կոչումի համար պայքարում են Լենա Նազարյանն ու Լիլիթ Մակունցը։ «Սասուն Միքայելյանը, հավանաբար, կբարելավի իր հորիզոնականը․ նա ձայների լուրջ փաթեթ է տնօրինում Կոտայքի մարզում։ Հորիզոնականները կբարելավեն նաև Ռուբեն Ռուբինյանն ու Սուրեն Պապիկյանը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Ռոբերտ Քոչարյանը ընտրություններին «կրելու» համար հզոր ցուցակով կներկայանա. «Հրապարակ»
2021-ի մարտի 18–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ համաձայնության է եկել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հետ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ։
Դրանից հետո իշխող ուժը հայտարարեց, որ ցանկանում է խորհրդարանական արտահերթ ընտրություններն անցկացնել նոր ընտրական օրենսգրքով` համամասնական ընտրակարգով։
Նախագիծն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, որն իր վերջին լիագումար նիստում որոշում է կայացրել հրատապ ընթացակարգով քննարկել այն։
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Կառավարության 2020թ–ի ծրագրի հաշետվությունը պետք է լիներ մեկ տող` «Կներեք, մենք տապալեցինք 2020թ–ը»։ Այսօր Աժ ամբիոնից նման հայտարարություն արեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը` խոսելով արդեն 3-րդ օրը խորհրդարանում քննարկվող կառավարության գործունեության ծրագրի մասին։
«Բայց` չէ։ Կառավարությունն ունեցավ բավարար պնդերեսություն` ներկայացնելու մի ծավալուն զեկույց, զեկույց այն մասին, թե ինչպես էին իրենք քաջաբար պայքարում սեփական տկարության, ապիկարության, գոռոզության, սնապարծության, հպարտության դեմ։ Բայց այդ պայքարում, իհարկե, պարտվեց ՀՀ–ն»,– ասաց Գորգիսյանը։
Կառավարության պարտության հիմնական պատճառը Գորգիսյանը համարում է PR-ը, որը, նրա համոզմամբ, կառավարության համար առաջին դիրքում է եղել` երկրորդ պլանում թողնելով բովանդակությունը։
«Նրանք գերադասեցին 50 եվրոյով Եվրոպա թռնելու PR-ը Covid-ի դեմ պայքարից, նրանք գերադասեցին ռազմական գնումներ կատարել այնպես, որ հնարավոր լինի նոր զինտեխնիկայում նստել ու «սելֆիներ» անել»,– ասաց նա։
Ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ` այս ամենի արդյունքում խաթարվեց առաջին հերթին հավատը, որ հայաստանցիներին տվել էր 2018թ–ի հեղափոխությունը։ Մինչդեռ կառավարությունը, նրա խոսքով, շարունակում է պայքարել հողմաղացների դեմ ու իր ամենօրյա գործողությամբ սպանել հույսը, որ այդ հավատը երբևէ կվերականգնվի։
Գորգիսյանը չհերքեց` 2020–ը ճգնաժամ էր, բայց և փորձություն, որ բացահայտեց մեր թերությունները, թուլությունները, մեղքերը։
Գևորգ Գորգիսյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն
«Ճգնաժամերից ուժեղացած դուրս գալու համար պետք է ազնիվ լինենք ինքներս մեզ հետ, պետք է ընդունենք այն թերությունները, որ կան, պետք է կարողանանք ապաքինվել, իսկ դրա ահամար պետք է ընդունենք, որ կա հիվանդություն ու պետք է պատրաստ լինենք խորապես ծանոթանալու այդ հիվանդությանը»,– ասաց Գորգիսյանը` հավելելով, որ դրա փոխարեն ՀՀ կառավարությունը շարունակում է ստել ու հավատալով իր ստերին, փորձում դրանցում հավատացնել նաև հանրությանը։
Արդյունքում ստեղծվում են նոր խնդիրներ, խորանում արդեն գոյություն ունեցողները։
Ռազմական դրության հիմքերը վերացել են, բայց սահմանափակումները մնում են. Գորգիսյան
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. ԲԴԽ նորընտիր անդամ Գագիկ Ջհանգիրյանը հասավ իր նպատակին. երեկ ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի ստորագրությամբ կասեցվեցին ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները, և ԲԴԽ նախագահի պարտականությունները այսուհետ կկատարի Գագիկ Ջհանգիրյանը։ Այս փոփոխությունը պատահական չէր, քանի որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել էր քրեական գործերի սպառնալիքներով հասնել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրաժարականին։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Նկատենք, որ թեև Գագիկ Ջհանգիրյանի տարիքը չի համապատասխանում ԲԴԽ անդամ ընտրվելու համար, սակայն օրենքները շրջանցելով՝ նրան ուղարկեցին ԲԴԽ, որպեսզի բոլոր անհնազանդ դատավորներին իր բուռը հավաքի։ Իհարկե, իշխանությունները ԲԴԽ նախագահի պաշտոնը խոստացել են Ջհանգիրյանին»,–գրում է թերթը։
Հիշեցնենք, որ նաև Վարդազարյանի կնոջը հրավիրել էին ՀՔԾ մի քրեական գործով, որը հարուցված էր իր հայտարարագրի ուսումնասիրության հիման վրա։ Դրանից բացի, Ռուբեն Վարդազարյանի հետ կապված երկու քրեական գործ կա հարուցված: Եվ ստացվում է՝ իշխանությունները չեն բավարարվել խորհրդարանում նրա դեմ արշավով և անցել են պատժի այլ մեթոդի:
ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել. «Հրապարակ»
Պատճառն էլ, ըստ օրաթերթի, այն էր, որ Վարդազարյանը մտերիմ հարաբերություններ է ունեցել Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ:
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ իշխանությունների հաջորդ թիրախը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն է։
ԲԴԽ նախագահը` վեթինգի, վնգստացող դատավորների և դրածո լինելու մասին. բացառիկ հարցազրույց
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների, կամավորների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների որոնումներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Որոտանի (Կուբաթլու) ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում Facebook–ի էջում հայտնում է Արցախի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Երեկ Ջրականի շրջանում որոնումներն արդյունք չեն տվել: Կեսօրին տեղի ունեցած ականապայթյունային պատահարից հետո աշխատանքները նույն պահին դադարեցվել են: Պայթյունից վիրավորում ստացած փրկարարի առողջական վիճակը կայուն է: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, օրվա երկրորդ կեսին կտեղափոխվի հիվանդասենյակ»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք`երեկ`ապրիլի 15–ին, Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Ջրականի շրջանում (Քենդ Հորադիզ տեղամաս) տեղի ունեցած որոնումների ընթացքում ականապայթյունային վիրավորում էր ստացել ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբի հրամանատար Տ.Հ.-ն (ծնված 1975թ.):
Զինադադարից հետո որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու ժամանակահատվածում սա նմանատիպ երրորդ դեպքն է:
Առաջին դեպքը տեղի է ունեցել Որոտանի ուղղությամբ, ականի վրա պայթել և վիրավորում են ստացել ՀՀ ԱԻն աշխատակիցները, իսկ հաջորդը՝ Մարտակերտի շրջանային բաժնի փրկարար ծառայողները՝ Թալիշ-Մատաղիս հատվածում: Բարեբախտաբար, մահվան ելքով դեպքեր չեն արձանագրվել: