ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. Այսօրվանից սկսված` կասկածի տակ է դրվում հունիսի 20-ին նախատեսվող խորհրդարանական արտահերթ ընտրությունների լեգիտիմությունը։ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ նման հայտարարություն արեց ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը։
Նշենք, որ ԱԺ-ն քննարկում է «ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից։
«Սիրելի ժողովուրդ, ձեզ զրկել են նախագահ ընտրելու իրավունքից, զրկել են քաղաքապետեր ընտրելու իրավունքից, հիմա էլ զրկում են պատգամավոր զրկելու իրավունքից։ Այս ամբիոնից ժողովրդին ասում են, որ երբ նրանք են ընտրություն կատարում, ապա հանցագործների են ընտրում»,–ասաց Մարուքյանը` դիմելով իմքայլականներին, թե նրանց ռեյտինգային ընտրակարգով 44 ընտրվածներից ո՞վ է հանցագործ։
Նրա խոսքով` պրոբլեմը ոչ թե ընտրակարգն է, այլ բարքերը, որոնք եղել են նախկինում։ Ավելին, Վենետիկի հանձնաժողով այլ օրենսգիրք են ներկայացրել, հիմա այլ բան են քննարկում ԱԺ–ում։
«Դուք ձեր ձեռքով փորելու եք ձեր քաղաքական գերեզմանը։ Սա լինելու է ձեր ավարտը»,–ասաց Մարուքյանը։
Հիշեցնենք, որ նախագծի երկու ընթերցումն էլ կկազմակերպվի 24 ժամվա ընթացքում։
2021-ի մարտի 18–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ համաձայնության է եկել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հետ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ։
«Ձեր ուզած օրը, ձեր ուզած օրենսգրքով ընտրություն ենք անում, էլ ի՞նչ եք ուզում». Մարուքյան
Դրանից հետո իշխող ուժը հայտարարեց, որ ցանկանում է խորհրդարանական արտահերթ ընտրություններն անցկացնել նոր ընտրական օրենսգրքով` համամասնական ընտրակարգով։
Նախագիծն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, որն իր վերջին լիագումար նիստում որոշում է կայացրել հրատապ ընթացակարգով քննարկել այն։
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի - Sputnik. Նույնիսկ եթե զիջումների գնով հայկական կողմը փորձեր ԼՂ հարցի կարգավորմանը գնալ, նորից պատերազմ էր լինելու։ Վայոց Ձորի մարզի Զառիթափ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով վերջին շրջանում շատերին հուզող հարցին` ինչի՞ հետևանք էր պատերազմը։
Նշենք, որ այսօր վաղ առավոտից վարչապետն այցելել է Վայոց Ձոր և արդեն եղել Ռինդ համայնքում, զրուցել տեղի բնակիչների հետ։
«Միջնորդական շրջանակների միջև և տարածաշրջանում հակասություններն այնքան էին խորացել, որ չէր լինելու որևէ լուծում` եթե անգամ Հայաստանն իր շահերից չբխող լուծման համաձայներ։ Այսինքն` չէր լինելու որևէ լուծում, որին կհամաձայնեին այլ խաղացողներ»,-ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` այս հակասությունների կոնտեքստում պատերազմը ծագելու էր անխուսափելիորեն։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախկին փոխանախարար Էդվարդ Նալբանդյանն էլ Politique Internationale-ի խմբագրությունը տված հարցազրույցում հայտնել էր` պատերազմից անհրաժեշտ և հնարավոր էր խուսափել։ Նրա խոսքով` Հայաստանի նոր իշխանությունները կասկածներ էին հայտնում, որ հակամարտությունը հնարավոր է հանգուցալուծել բանակցությունների միջոցով և նույնիսկ պնդում էին, որ պատերազմն անխուսափելի է։
Ալիևը Լուկաշենկոյի միջոցով Երևանին առաջարկում էր փողով լուծել ղարաբաղյան հակամարտությունը
Բաքուն էլ, ըստ նրա, ստացավ այն, ինչը իրեն տարիներ շարունակ չէր հաջողվում՝ որպես պատերազմի պատճառ ներկայացնել Հայաստանի կողմից բանակցություններից հրաժարվելու մեղադրանքը։
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի - Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հերքում է լուրերը, թե Ռուսաստանը և ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահներն առաջարկում էին Ադրբեջանին վերադարձնել Լեռնային Ղարաբաղին հարակից 7 շրջանները՝ ոչինչ չառաջարկելով դրա փոխարեն։ Նալբանդյանը նման կարծիք 1 հայտնել Politique Internationale-ի խմբագրությունը տված հարցազրույցում։
«Սա բացարձակ սուտ է։ Նույնը վերաբերում է նաև այն զավեշտալի պնդումներին, թե իբր 2018թ.-ից առաջ բանակցություններն անդրադառնում էին սոսկ ԼՂ–ին Ադրբեջանի կազմում ինքնավարության տրամադրմանը։ (Ամեն դեպքում Հայաստանը չէր կարող ընդունել նման առաջարկ, քանի որ դա կնշանակեր վերադարձ հակամարտության սկզբին և կբացառեր դրա կարգավորման հնարավորությունը)։ Այս ամենը ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլև չի դիմանում որևէ քննադատության»,–ասում է Նալբանդյանը։
Նրա խոսքով` շատ պարզ հարց է ծագում. եթե այդ պնդումների համաձայն համանախագահների առաջարկները փաստորեն առավելություն էին տալիս միայն Բաքվին, ապա ինչո՞ւ հենց ադրբեջանական կողմն էր մինչև 2018 թվականը հրաժարվում բոլոր այդ առաջարկներից։ Ինչո՞ւ էր Ադրբեջանի նախագահը նախարարների խորհրդի 2016թ.-ի հոկտեմբերի 18-ի նիստում հայտարարում, որ միջազգային միջնորդները փակ դռների հետևում ճնշում են գործադրում Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինիցս համաձայնություն ստանան ԼՂ անկախության վերաբերյալ։
Նալբանդյանից հետաքրքրվել են նաև, թե ի՞նչ կոնկրետ դրույթներ էին առաջարկում համանախագահ երկրները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար։ Ի պատասխան ԱԳ նախկին նախարարն ասել է, որ համանախագահների բոլոր առաջարկները նախատեսում էին ԼՂ հիմնահարցի փաթեթային հանգուցալուծում` փուլային իրականացմամբ, կարգավորման բոլոր տարրերի փոխկապակցվածությամբ։
ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները պատրաստ են այցելել Ղարաբաղ. նրանք հայտարարություն են տարածել
Նա մանրամասնել է` ասելով, որ նախատեսվում էր` Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի համաժողովրդական քվեարկությամբ, որը կարտահայտի Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտությունը և կունենա իրավական պարտադիր բնույթ։ Բացի այդ, մինչև իր վերջնական կարգավիճակի սահմանումը, ԼՂ–ն ստանում էր միջանկյալ կարգավիճակ, որի բոլոր գործառույթները մանրակրկիտ նկարագրված էին, ներառյալ՝ օրենսդիր, գործադիր և տեղական իշխանությունների ձևավորումը և գործունեությունը։
Իսկ միջանկյալ կարգավիճակի պայմաններում նախատեսվում էին անվտանգության երաշխիքներ, մասնավորապես, ԼՂ հանդեպ ուժ չկիրառելու Ադրբեջանի հանձնառությունը, միջազգային խաղաղապահ գործողությունը և խաղաղապահ ուժերի տեղաբաշխումը, Հայաստանի ճանաչումն իբրև ԼՂ անվտանգության երաշխավոր, ԼՂ–ի ինքնապաշտպանության ուժերի կողմից անվտանգության ապահովումը, համանախագահ երկրների կողմից անվտանգության երաշխիքները, ինչպես նաև այդ նպատակով ՄԱԿ Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևի ընդունումը։
Իսկ մինչև վերջնական կարգավիճակի որոշումը, Լաչինի շրջանով անցնող միջանցքի օգտագործման անվտանգության և բոլոր այլ հարցերը պետք է ապահովվեին և որոշվեին ԼՂ-ի իշխանությունների կողմից՝ այն ստատուս-քվոյի հիման վրա, որը գոյություն կունենար խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահին։
«Եվ միայն վերջնական և միջանկյալ կարգավիճակների, միջանցքի և այլ տարրերի սահմանումից, հստակ միջազգային ու այլ երաշխիքների և անվտանգության միջոցառումների ներդրումից, ներառյալ՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի երաշխիքներից հետո նախատեսվում էր 5՝ Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Զանգելանի և Ղուբաթլուի շրջանների վերադարձը»,–ասում է Նալբանդյանը
Լաչինի ոչ-միջանցքային հատվածի և Քելբաջարի շրջանի վերադարձը նախատեսված էր Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցով քվեարկության անցկացման կազմակերպական հարցերի համաձայնեցման փոխկապակցությամբ։
Չի լինի տևական խաղաղություն առանց արցախյան հիմնահարցի արդար կարգավորման. Սարգսյան
Ինչ վերաբերում է հաղորդակցության վերաբացմանը, ապա համանախագահները, ըստ Նալբանդյանի, առաջարկում էին հետ կանչել բոլոր այն վերապահումները և հատուկ կարծիքները միջազգային համաձայնագրերից, որոնք սահմանափակում էին հաղորդակցության ազատությունը։
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Ապրիլի 19-22-ը կեսօրից հետո Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ, առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-21-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:
Երևան քաղաքում 19-22-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ջերմաստիճանը մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին կլինի +26...+28, երեկոյան` +22...+24 աստիճան։