Ալեն Սիմոնյան

«Մարզային բդեշխները եղել են ձայներ ապահովելու համար». Ալեն Սիմոնյան

63
(Թարմացված է 13:39 01.04.2021)
Ազգային ժողովում թեժ քննարկում է ընթանում «ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելը չի նշանակում մարզերից կտրվել։ Սիմոնյանն ԱԺ արտահերթ նիստի ժամանակ նման կարծիք հայտնեց` անդրադառնալով մինչ այդ հնչած մտահոգություններին։

Նշենք, որ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը մինչ այդ հայտարարել էր, որ ընտրակարգի փոփոխման առնչությամբ մտավախություն ունի, որ կտրվելու են մարզերից և ունենալու են «երևանյան խորհրդարան»։

«Իմ գործընկերները կարծում են, որ ռեյտինգայինը մարզային ներկայացուցչություն է։ Ես այդպես չեմ կարծում, քանի որ ժամանակի ընթացքում ստեղծված մարզային բդեշխները, որոնց մոտ աշխատում են տարբեր մարդիկ, չեն կարող լինել մարզերի ներկայացուցիչներ։ Նրանք ստեղծված են եղել, որպեսզի ապահովեն այդ մարզից գալիք ձայների քանակը։ Կուսակցությունը չներառելով մարզի ներկայացուցիչներ` այդ մարզից ձայն չի ստանա նոր ընտրակարգով»,–ասաց Սիմոնյանը։

Նա դիմեց ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանին` հիշեցնելով, որ դեռ 2018-ին նա դեմ է արտահայտվել ռեյտինգային ընտրակարգին։ Մասնավորապես, Սիմոնյանը մեջբերեց դեռ 2018-ին «Ցայգ»–ին տված հարցազրույցում Մարուքյանի ասած այն միտքը, թե առաջիններից է եղել, որ բարձրաձայնել է` ռեյտինգայինը վատ ընտրակարգ է և չի արտացոլելու քաղաքական ներկապնակը։

Սիմոնյանը Մարուքյանին խնդրեց պարզաբանել իր դիրքորոշումն ու այսօրվա իր կեցվածքը։

ԱԺ արտահերթ նիստը մեկնարկեց Արկադի Տեր–Թադևոսյանի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով

Նշենք, որ Մարուքյանն այսօր` «ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի քննարկման ժամանակ հայտնել էր, որ իշխանությունն ուզում է ամեն ինչ իր ուզածով անել` իր ուզած օրը իր ուզած ընտրակարգով ընտրություն անցկացնել։

2021-ի մարտի 18–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ համաձայնության է եկել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հետ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ։

Դրանից հետո իշխող ուժը հայտարարեց, որ ցանկանում է խորհրդարանական արտահերթ ընտրություններն անցկացնել նոր ընտրական օրենսգրքով` համամասնական ընտրակարգով։

Նախագիծն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, որն իր վերջին լիագումար նիստում որոշում է կայացրել հրատապ ընթացակարգով քննարկել այն։

63
թեգերը:
ԱԺ, Ընտրություններ, Ալեն Սիմոնյան
Ըստ թեմայի
Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱԺ խմբակցություններում չընդգրկված մի խումբ պատգամավորների հետ
«Երեխուն դիտավորյալ են կորցրել». անհետ կորած զինծառայողների ծնողներն ԱԺ-ում են
Սիմոնյանն ԱԺ-ում կցանկանար տեսնել Խաչատուր Սուքիասյանին, Արամ Սարգսյանին, ՀՅԴ-ին, ՀԱԿ-ին
Արման Թաթոյան

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը արձագանքել է Ալիևի ագրեսիվ ու սադրիչ հայտարարությանը

78
(Թարմացված է 11:08 21.04.2021)
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ Ադրբեջանի նախագահը 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո հատկապես անում է հայտարարություններ, որոնք ֆաշիստական քաղաքականության վկայություն են:

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի ողջ բնակչության մասին կրկին խոսել է ուժի, պատերազմի բացահայտ սպառնալիքներով: Այս մասին ահազանգում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նշվում է, որ Ալիևը ապրիլի 20-ին ադրբեջանական գլխավոր հեռուստաընկերությանը (Azərbaycan Televiziyası) տված հարցազրույցում (նկատի ունենալով Հայաստանի ինքնիշխան Հանրապետության տարածքը) խոսել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու և Հայաստանի բնակչությանը դուրս շպրտելու մասին՝ անկախ Հայաստանի կամքից:
«Ադրբեջանի նախագահը նաև նշել է. «Բոլոր ուժերը մոբիլիզացված են ծրագիրն իրագործելու համար: Այսպիսով, 101 տարի անց ադրբեջանական ժողովուրդը վերադառնում է գրավված Զանգեզուր»,- գրել է Թաթոյանը:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ Ադրբեջանի նախագահը 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո հատկապես անում Է հայտարարություններ, որոնք ֆաշիստական քաղաքականության վկայություն են:

Այս օրերին Մարդու իրավունքների պաշտպանը փաստահավաք աշխատանքներ է իրականացնում ՀՀ Սյունիքի մարզի համայնքներում: Աշխատանքների արդյունքները հաստատում են, որ ադրբեջանական զինվորականները կրակում են խաղաղ բնակավայրերի հարևանությամբ, բացահայտ ահաբեկում խաղաղ բնակիչների ու երեխաներին՝ անգամ ձեռքով համապատասխան նշաններ անելով:

Հաայաստանի մարդու իրավունքների պաշտպանը վճռականորեն է հրավիրում միջազգային, հատկապես՝ մարդու իրավունքների մանդատ ունեցող կազմակերպությունների ուշադրությունն այս ցեղասպան ու ֆաշիստական բնույթի հայտարարություններին:

Կկանխի՞ արդյոք Հայաստանը Ադրբեջանի մուտքը ԵԱՏՄ

«Միջազգային կառույցները պարտավոր են հաշվի առնել, որ նրանց լռությունն էր, որ պատերազմի ընթացքում նպաստեց ադրբեջանական ավելի մեծ դաժանությունների, իրավունքների անհավանական կոպիտ խախտումների: Դա է նաև պատճառը, որ Ադրբեջանի նախագահի կողմից արվում են նման բացարձակ ագրեսիվ, միջազգային իրավունքի հիմքերը խարխլող հայտարարություններ»,-շեշտել է Թաթոյանը:

Հիշեցնենք՝ ապրիլի 12-ին և 13-ին ևս Ադրբեջանի նախագահը ելույթներ էր ունեցել և հայտարարել, թե Հայաստանում ու Արցախում ապրող մարդիկ, ողջ հայ ժողովուրդն ունեն հոգեբանական խեղումներ, թույնով են լցված, անհասկացող են, վայրենի են, մեծամիտ են, չունեն բարոյականություն և այլն:

78
թեգերը:
Զանգեզուր, Հայաստան, Ադրբեջան, Արման Թաթոյան
Ըստ թեմայի
Գերիներին մեկ օր ավել պահելը գլխացավանք պետք է դառնա Ադրբեջանի համար. Մինասյան
Ադրբեջանում պահվող հայերը պետք է վերադարձվեն առանց «բայց»-երի. Ավստրիայի ներկայացուցիչ
Ադրբեջանցիները Սյունիքի ուղղությամբ կրակոցներ են արձակում ու ահաբեկում մարդկանց․ Թաթոյան
Արա Այվազյան

Արա Այվազյանը զրուցել է Արաբական Միացյալ Էմիրությունների իր գործընկերոջ հետ

28
(Թարմացված է 18:07 20.04.2021)
Հայաստանի և ԱՄԷ արտաքին գործերի նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ:

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik․ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԳ կայքը։

Զրուցակիցներն անդրադարձել են նախարար Այվազյանի՝ ԱՄԷ աշխատանքային այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ: Քաղաքական երկխոսության ընդլայնմանն ուղղված քայլերի համատեքստում երկուստեք ընդգծվել է փոխայցելությունների և գերատեսչությունների միջև խորհրդատվությունների անցկացման կարևորությունը:

Հայաստանի և ԱՄԷ արտաքին գործերի նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1998-ի հունիսին։ 2015-ից Հայաստանում գործում է Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունը։

Արա Այվազյանը Մոսկվայում խոսել է Ադրբեջանի ռազմական հանցագործությունների ու գերիների մասին

2018-ի հոկտեմբերից Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է Մհեր Մկրտումյանը։ 2019-ի փետրվարից ՀՀ-ում ԱՄԷ դեսպանն է Մուհամմադ Ալ Զաաբիին։

Հայաստանը ԱՄԷ-ից ներմուծում է ներկանյութեր, շինանյութ, հրուշակեղեն, պլաստմասե իրեր, կահույք, էլեկտրատեխնիկա, տրանսպորտային միջոցներ եւ այլն, իսկ արտահանում է պղինձ, ալյումին ու մարգարիտ։

28
թեգերը:
Արաբական միացյալ էմիրություններ (ԱՄԷ), Հայաստան, Արա Այվազյան
Ըստ թեմայի
Արա Այվազյանը մեկնաբանել է ԱԽ քարտուղարի սկանդալային հայտարարությունը
Արա Այվազյանն աշխատանքից չի ազատվելու
Արա Այվազյանն անհապաղ լուծում պահանջող հարցերի մասին է խոսել Պոլ Ռիչարդ Գալագերի հետ
Հրթիռի մաս՝ Արցախի Մարտունի քաղաքի մոտակայքում

Արցախյան պատերազմի ժամանակ եղել են ցեղասպանության տարրեր. Հարություն Մարության

0
Ցեղասպանության թանգարան–ինստիտուտը խումբ է բացել, որը կուսումնասիրի արցախյան հիմնահարցը, Նախիջևանի հայության նկատմամբ 20-21-րդ դարերում իրականացված բռնությունները։

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Արցախյան պատերազմի ժամանակ եղել են ցեղասպանության տարրեր։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը։

«Ցեղասպանության տարրեր եղել են Արցախյան պատերազմի օրերին` խոսքը խաղաղ բնակչության նկատմամբ կիրառվող բռնությունների, ռմբահարումների մասին է։ Բացի այդ, խաղաղ բնակչությանն իրենց բնակավայրերից արտաքսումը նույնպես ցեղասպան դրսևորում է»,–ասաց Մարությանը։

Նա հավելեց նաև, որ պատերազմի առաջին օրվանից փորձել են կապվել իրենց գիտական գործընկերների հետ, և շուրջ 160 նամակներ են ուղարկել ցեղասպանության թանգարաններ, գիտական կենտրոններ։ Որոշ կենտրոններից արձագանքներ եղել են, որոշները լռել են։

Մարությանի խոսքով` բացի այդ, պատերազմը ցույց տվեց, որ մենք օտար լեզվով մեր գիտական նյութերը ներկայացնելու խնդիր ունենք։ Հենց դրա հետ կապված էլ 2022-ին գիտաժողով կանցկացվի, որը կանդրադառնա այն թեմային, թե ինչպես է պետք դասավանդել Հայոց ցեղասպանության թեման։ Մարությանը նշեց` այստեղ աշխատելու և մտածելու տեղ կա։

Նա հայտնեց նաև, որ թանգարան–ինստիտուտի ներքին ռեսուրսներով խումբ են բացել, որը կուսումնասիրի արցախյան հիմնահարցը, Նախիջևանի հայության նկատմամբ 20-21-րդ դարերում իրականացված բռնությունները։

0
թեգերը:
Հայոց ցեղասպանություն, Հարություն Մարության