Տիգրան Մուկուչյան

Ընտրական կարգի փոփոխությանը դեմ է ԿԸՀ-ն և Տիգրան Մուկուչյանը. «Ժողովուրդ»

76
(Թարմացված է 09:52 01.04.2021)
ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկելու է ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծը, որով իշխանությունները ցանկանում են հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնել համամասնական ընտրակարգով։

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել է ընտրական օրենսգրքի փոփոխությունների թեմային և տեղեկացրել, որ համաձայն իր լավատեղյակ աղբյուրների` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն առարկություններ է ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն՝ ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ։

«Մեր տեղեկություններով՝ այդ առարկությունների մեջ հիմնականում Ընտրական օրենսգրքում առաջարկվող ռեյտինգային ընտրակարգի փոխարինումն է 100% համամասնական ընտրակարգով։

Եվ, պարզվում է, միայն այս մեկ դրույթի փոփոխությունը շղթայաբար բազմաթիվ փոփոխություններ է պարտադրում»,–գրում է թերթը` հավելելով, որ ընտրական կարգի փոփոխությանը դեմ է արտահայտվում հենց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Նշվում է, որ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նաև իշխող խմբակցության որոշ պատգամավորների հետ քննարկումների ժամանակ այն տեսակետն է հայտնել, որ օրենսգրքի փոփոխությունները կդժվարացնեն ընտրությունների անցկացումը, քանի որ արդեն հայտարարված են ժամկետներ, և որ այդ փոփոխություններից հետո ընտրությունների նախապատրաստումը, հաշվարկը, փոքրամասնությունների ներկայացվածությունը և այլ հարցեր պետք է վերանայվեն։ «Մուկուչյանն այդ փաթեթի վերաբերյալ առարկություններ է ներկայացրել՝ հիմնավորապես բացատրելով, որ ընդունվելու պարագայում շատ դժվարություններ կառաջանան»,–գրում է թերթը։

Բացի այդ, Վենետիկի հանձնաժողովն ունի հստակ սկզբունքներ. ընտրություններ չեն կարող տեղի ունենալ ընտրական օրենսգրքի փոփոխություններից 6 ամիս շուտ ժամկետում։ Եվ ԸՕ-ն պետք է ընդունվի լայն քաղաքական կոնսենսուսով։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է մեկնաբանություն ստանալ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից նրա ուղարկած առարկությունների վերաբերյալ, սակայն նա տևական ժամանակ է՝ չի պատասխանում զանգերին, իսկ ԿԸՀ լրատվական բաժնից թերթին հայտնել են, որ այս փուլում որոշել են ձեռնպահ մնալ ընտրությունների և Ընտրական օրենսգրքի վերաբերյալ մեկնաբանություններից։

Քոչարյանը չէ. Սերժ Սարգսյանն ասել է` ում է աջակցելու առաջիկա ընտրություններում

«Իրականում Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում ընտրությունների գնալ առանց ռեյտինգային ընտրակարգի։

Պարզապես խմբակցության՝ հասարակական կազմակերպություններ ներկայացնող թևը պնդում է, որ պետք է ԸՕ-ն փոխվի, և լինի 100% համամասնական։ Դա է պատճառը, որ արտահերթով հարցը մտել է ԱԺ օրակարգ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական արտահերթ ընտրություններ կանցկացվեն հունիսի 20-ին։   

Իսկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 30–ին РБК-ի հետ զրույցում ԱԺ արտահերթ ընտրությունների վերաբերյալ հարցին ասել է, որ ինքը հունիսի 20-ի վերաբերյալ դեռ ոչինչ չեմ ստորագրել։ Ու գուցե չստորագրի, այլ որոշումն ուղարկի Սահմանադրական դատարան:   

76
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Տիգրան Մուկուչյան, Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան
Ըստ թեմայի
Սարգսյան-Փաշինյան քաղաքական առևտուրը քննարկումների փուլում է. քաղտեխնոլոգ
Այս բզկտված վիճակում ընտրությունների անցկացումը ոչ մի լավ բան չի տալու. Մանուկյան
Ինչո՞ւ է Փաշինյանի թիմի համար շահեկան, որ ընտրությունները շուտ անցկացվեն
Ստեֆան Դյուժարիկ

ՄԱԿ-ը չի մեկնաբանել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մտադրության մասին լուրը

106
(Թարմացված է 00:17 23.04.2021)
Բայդենի նախորդը՝ Դոնալդ Թրամփը, դա չէր արել՝ զգուշանալով Թուրքիայի հետ հարաբերությունները փչացնելուց։

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը չի մեկնաբանել լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը՝ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մտադրության վերաբերյալ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Դյուժարիկը, պատասխանելով հարցին՝ ճանաչում է, արդյոք, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում, միայն հայտարարել է, որ ցեղասպանության փաստը պետք է որոշվի դատական համապատասխան կառույցների կողմից։

Ավելի վաղ Wall Street Journal պարբերականը, հղում անելով ամերիկյան պաշտոնատար անձանց, տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է պաշտոնապես ճանաչել ավելի քան մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը։ Նրա նախորդ Դոնալդ Թրամփը դա չէր արել՝ զգուշանալով Թուրքիայի հետ հարաբերությունները փչացնելուց։

«Այս հարցը վերջին տարիներին բազմաթիվ անգամ արծարծվել է։ Մենք սկզբունքորեն մեկնաբանություններ չունենք այն իրադարձությունների վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել մինչև ՄԱԿ-ի ստեղծումը։ Եվ մենք տարբեր իրավիճակներում նշել ենք, որ ցեղասպանության փաստը պետք է որոշվի համապատասխան դատական մարմինների կողմից»,-ասել է Դյուժարիկը։

Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է։ Չնայած բազմաթիվ երկրներ ճանաչել են այդ փաստը, Թուրքիան, որը Օսմանյան կայսրության իրավահաջորդն է, ավանդաբար ժխտում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ մեղադրանքները։

ՀՀ իշխանությունները չեն նպաստում ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը. Կիրո Մանոյան

Այսօրվա դրությամբ ԱՄՆ 50 նահանգից 49-ը պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, սակայն դաշնային մակարդակով դա տեղի չի ունեցել։

106
Ըստ թեմայի
Արցախյան պատերազմի ժամանակ եղել են ցեղասպանության տարրեր. Հարություն Մարության
Հենրիխ Մխիթարյանը նկարահանվել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված տեսահոլովակում
Ձախողել չկա. թանգարանը «գնացել» է Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքների հետքերով
Արխիվային լուսանկար

Ականապատման քարտեզնե՞ր․ գերմանացի նախարարը ԵԽԽՎ-ում չպատասխանեց ադրբեջանցի պատգամավորին

52
(Թարմացված է 23:40 22.04.2021)
Ադրբեջանցի պատգամավորը խոսել է ականապատ դաշտերի քարտեզների փոխանցման անհրաժեշտության մասին: Գերմանացի նախարարը երկար պատասխան է տվել, բայց մի քիչ այլ բանի մասին:

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Գերմանիայի Եվրոպայի հարցերով պետական նախարար, նախարարների կոմիտեում Գերմանիայի Դաշնային կառավարության հատուկ ներկայացուցիչ Միխայել Ռոթը կոչ է արել Ադրբեջանին վերադարձնել հայ գերիներին: Նա նման հայտարարություն է արել «հիբրիդային» ձևաչափով ԵԽԽՎ գարնանային լիագումար նստաշրջանի 14-րդ նիստի ընթացքում։

Նախարարը, պատասխանելով Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռաֆայել Հուսեյնովի հարցին «ականապատ տարածքներում մահվան դեպքերի ու ականապատ դաշտերի քարտեզների փոխանցման անհրաժեշտության մասին», առաջին հերթին կոչ է արել Բաքվին վերադարձնել հայ ռազմագերիներին:

Ռոթն ավելացրել է, որ գերմանական կողմը պարբերաբար հիշեցնում է Ադրբեջանին ՄԻԵԴ-ի վճիռների կատարման անհրաժեշտության մասին:

«Հակամարտության ժամանակ չի կարելի անտեսել մարդու իրավունքների ոլորտում Եվրոպայի խորհրդի հիմնական սկզբունքները։  2020 թվականի նոյեմբերին հրադադարի մասին համաձայնագիրը ներառում է մարդու իրավունքները պաշտպանելու՝ կողմերի պարտավորությունը, համաձայնագրի այդ մասը գերմանական կողմի հատուկ ուշադրության ներքո կգտնվի», — ասել է նա:

Ռոթն ընդգծել է, որ կողմերը պետք է ընդունեն մարդու իրավունքների պաշտպանության դիտարկման առաքելություններին, ու այդ համատեքստում գերմանական կողմը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի, խմբի համանախագահների, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի աշխատանքներին:

Ի՞նչ կանեիք, եթե այդ գերիները ֆրանսիացի կամ գերմանացի լինեին. Մելքումյանը` ԵԽԽՎ-ում

«Նախարարների կոմիտեն բազմիցս ընդգծել է, որ հակամարտության կարգավորման գործում միջնորդական դերը ԵԱՀԿ Մինսկի խմբի պարտականությունն է։ Ես լիովին աջակցում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո շարունակվող ջանքերին, որոնք մասնավորապես՝ ուղղված են հակամարտության բազմաթիվ դրամատիկ հետևանքների վերացմանը»,-ընդգծել է նախարարը։

Այս համատեքստում Ռոթը նշել է, որ համանախագահները վերջերս կողմերին հիշեցրել են առկա խնդիրների լուծման ու փոխվստահության մթնոլորտի ստեղծման ուղղությամբ հետագա ջանքերի անհրաժեշտության մասին, ինչը կնպաստի կայուն խաղաղությանը:

Հատկանշական է, որ Ռոթը, պատասխանելով ադրբեջանցի պատգամավորի հարցին, այդպես էլ ոչինչ չի ասել ականապատ տարածքների մասին։

Գերիներին մեկ օր ավել պահելը գլխացավանք պետք է դառնա Ադրբեջանի համար. Մինասյան

Հիշեցնենք, որ ապրիլի 20–ին ԵԽԽՎ–ում քննարկվեց հայ գերիների հարցը։ Քննարկումն անցկացվում էր ընթացիկ հարցերի (current affairs debate) տակ, որը չի ենթադրում որևէ փաստաթղթի ընդունում՝ ի տարբերություն հրատապ հարցերի տակ քննարկումների (urgent debate), որի դեպքում զեկույց է պատրաստվում ու քվեարկվում։ Քննարկմանը ելույթի համար գրանցվել էին մոտ 30 պատվիրակներ, որոնցից 6-ը` Ադրբեջանից, 1-ը` Թուրքիայից և 4-ը` Հայաստանից։

ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեն արդեն այսօր՝ ապրիլի 22-ին հայտարարություն ընդունեց՝ Ադրբեջանին կոչ անելով անհապաղ վերադարձնել հայ գերեվարվածներին։

52
թեգերը:
Ադրբեջան, գերի, Գերմանիա, Հայաստան, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ)
Ըստ թեմայի
«Որովհետև չէին գնացել գերիների հետևից». Ավագյանը` դատարկ ինքնաթիռի ու շահարկումների մասին
Գերիները կարողացել են կապ հաստատել հարազատների հետ․ ԿԽՄԿ
«Խափանում է եղել». ԵԽԽՎ-ում ՌԴ ներկայացուցիչը՝ հայ գերիների հարցը քվեարկելու մասին
Դանիել Իոաննիսյան. արխիվային լուսանկար

Վթար Երևանում. վարորդներից մեկը Դանիել Իոաննիսյանի քույրն է

0
(Թարմացված է 10:03 23.04.2021)
Nissan-ի 22-ամյա և 18-ամյա ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Երեկ՝ ապրիլի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Ժամը 23։50-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են Ջերմուկ քաղաքի բնակիչ՝ 43-ամյա Սևադա Առաքելյանի վարած Mazda մակնիշի և Երևանի բնակիչներ՝ 26-ամյա Դոմինիկա Իոաննիսյանի վարած Ford մակնիշի և 22-ամյա Վահրամ Ավդալյանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները»,–գրում է կայքը։

Վթարի հետևանքով Nissan-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչ, 22-ամյա Աննա Հովհաննիսյանն ու Կոտայքի մարզի բնակիչ՝ 18-ամյա Աշոտ Մուրադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Կայքի տեղեկություններով՝ վարորդներից Դ. Իոաննիսյանը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանի քույրն է։

Տեղի է ունեցել դժբախտ պատահար. պաշտպանը` Սիմոն Մարտիրոսյանի մասնակցությամբ վթարի մասին

0
թեգերը:
Դանիել Իոաննիսյան, Երևան, վթար
Ըստ թեմայի
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից մեկը մահացել է
Խոշոր վթար Սյունիքում․ 6 վիրավորներից 2-ի վիճակը ծանր է
Վթար Չիվա գյուղի մոտ. տուժածներից մեկին մեքենայից դուրս են բերել հատուկ տեխնիկայի միջոցով