Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում

Հայաստանը դիվանագիտական սխալի սահմանին․ ի՞նչը կխանգարի Բայդենին ճանաչել Ցեղասպանությունը

333
(Թարմացված է 20:51 31.03.2021)
Հայաստանը կրկին ընկնում է Թուրքիայի կառավարության պատրաստած ծուղակը,  և մեր երկիրը բաց է թողնում պատմական հնարավորությունը։

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. Հայաստանի կառավարությունը գտնվում է հօգուտ Թուրքիայի խաղալու և ԱՄՆ նախագահի վարչակազմի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը խանգարելու սահմանին, գրում է հայ-ամերիկյան The Mirror Spectator լրատվական կայքը։

«Թուրքիան արդեն երկու անգամ Հայաստանի ձեռքով ձախողել է ԱՄՆ-ի ծրագրերը, առաջին անգամ դա տեղի է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի միջև «ֆուտբոլային դիվանագիտության» ժամանակ։

Երկրորդ անգամ՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ներկայությամբ Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի միջև արձանագրությունները ստորագրելիս։ 

Երկու անգամն էլ Թուրքիան հայտարարել է, որ կողմերը բանակցություններ են վարում և երրորդ կողմի միջամտությունը կարող է վտանգել գործընթացը։ Այսօր մենք նույն սցենարին ենք բախվում», - գրած է հոդվածում։

Մարտի 22-ին քաղաքական վերլուծաբան Իեն Բրեմերը Twitter-ում գրել է, որ Սպիտակ տան աղբյուրները նրան հայտնել են, որ այս տարվա ապրիլին Բայդենի վարչակազմը կճանաչի Հայոց ցեղասպանությունը։

«Մեծ նորությունն այն է, որ Էրդողանը շուտով կբախվի Միացյալ Նահանգների կողմից եկող ևս մեկ դիվանագիտական մարտահրավերի։ Սպիտակ տնից լսել եմ, որ նախագահ Բայդենը մտադիր է ցեղասպանություն ճանաչել օսմանների իշխանության ժամանակ՝ 1915 թվականին տեղի ունեցած հայերի կոտորածը», - գրված էր վերլուծաբանի Twitter-ում։

Հավանականությունը մեծ է, որ Բայդենը կճանաչի Հայոց ցեղասպանությունը․ Սաֆրաստյան

Նախագահ Բայդենի ճանաչումը ավարտին կհասցնի և կլրացնի 2019 թվականին ԱՄՆ երկու օրենսդիր պալատների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։

«Սակայն կրիտիիկական այս պահին մենք տեսնում ենք Հայաստանի կառավարության անվճռականությունը, որը դիվանագիտական սխալի է հավասարազոր։ Համաշխարհային հայկական համայնքը պետք է նախազգուշացվի այն մասին, որ ՀՀ կառավարությունը կրկին ընկնում է Թուրքիայի կառավարության պատրաստած ծուղակը»,- գրված է հոդվածում։

ԱՄՆ Սենատի հանձնաժողովը կոչ է արել Բայդենին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Հեղինակի հիմնական մտավախությունը Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հնչեցրած հայտարարությունն է։ Մարտի 23-ին Գրիգորյանը հարցին, թե արդյոք Հայաստանը Թուրքիային թշնամի է համարում, ասել էր․ «Եթե մենք գնում ենք ապաշրջափակման, ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն, ու մենք այդ ուղղությամբ աշխատում ենք։ Միանշանակ պնդել, թե Թուրքիայից ոչ մի վտանգ չի սպառնում, ճիշտ չէր լինի, բայց տարածաշրջանում կատարվող իրադարձությունները նաև այլ հնարավորություններ են ստեղծում»։

Հոդվածում նշվում է նաև, որ Թուրքիայում ծնված և մեծացած ծագումով հայ, Ֆրանսիայի քաղաքացի Սամսոն Օզարարատը Երևան է ժամանել։ Օզարարատը սուրհանդակի դեր է խաղացել ամեն անգամ, երբ Թուրքիայի կառավարությունը Հայաստանի հետ գաղտնի կապեր է հաստատել։

«Մնում է միայն կռահել, թե ինչ ուղերձ է Օզարարատը Երևանից բերել Անկարա, սակայն Հայաստանում նրա հայտնվելը պետք է մտահոգություն առաջացնի Հայաստանի բոլոր շրջանակներում և սփյուռքում», - գրված է հոդվածում։ 

Վերջում հոդվածի հեղինակները ահազանգում ու ՀՀ իշխանություններին նախազգուշացնում են, որ հայկական ողջ աշխարհը զգոն է և պատմական նոր սխալ թույլ չի տա։

333
թեգերը:
Թուրքիա, Հայաստան, ԱՄՆ, Հայոց ցեղասպանություն
թեմա:
Հայոց ցեղասպանություն (244)
Ըստ թեմայի
ՀՀ-ն հետախուզում է հայտարարել ցեղասպանության կոչ արած «Ղարաբաղի» ներկայացուցչի նկատմամբ
Ցեղասպանության ճանաչմանն այսքան մոտ դեռ չէինք եղել․ ինչ չպետք է անի Երևանը Բայդենի օրոք
Ապրիլին լույս կտեսնի Հայոց ցեղասպանության մասին թուրք պրոֆեսորի գիրքը
Կոպիրկինը հանդիպել է Ծառուկյանի հետ

«Ռուս և հայ ժողովուրդները միասնական ապագա ունեն». Կոպիրկինը հանդիպել է Ծառուկյանի հետ

24
(Թարմացված է 15:37 22.04.2021)
Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է երկրի ներսում հակառուսական տրամադրություններ արթնացնողներին` ասելով, որ նրանք մեր երկրի թշնամին են։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Ռուսաստանի համար շատ կարևոր է ԲՀԿ–ի և անձամբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անձնական աջակցությունը հայ–ռուսական հարաբերությունների ամրապնդման հարցում։ Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, տեղեկանում ենք Ծառուկյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։

«Դուք միշտ հանդես եք եկել ի պաշտպանություն հայ–ռուսական հարաբերությունների զարգացման, ինչը շատ կարևոր է հատկապես հիմա ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի ու ամբողջ աշխարհի համար»,–ասել է Կոպիրկինը։

Ի պատասխան Ծառուկյանը նշել է, որ հայ–ռուսական հարաբերությունների ամրապնդումն այլընտրանք չունի.«Ռուս և հայ ժողովուրդները միասնական ապագա ունեն։ Ես արդեն 15 տարի է` համոզմունք եմ հայտնում, որ մեր երկրները պետք է համատեղ բարգավաճեն»։

Ծառուկյանն անդրադարձել է երկրի ներսում հակառուսական տրամադրություններ արթնացնողներին` ասելով, որ նրանք, ովքեր Հայաստանում հակառուսական գործունեությամբ են զբաղվում, նրանք նաև հակահայկական գործունեությամբ են զբաղվում` նրանք մեր երկրի թշնամիներն են։

ԲՀԿ-ն գնալու է ընտրություններին միայնակ, վարչապետի թեկնածուն միանշանակ Գագիկ Ծառուկյանն է

Նշենք, որ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում հետպատերազմական իրավիճակը, ռազմագերիների վերադարձի գործընթացը և ներքաղաքական օրակարգին առնչվող կարևորագույն այլ հարցեր:

24
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան, Սերգեյ Կոպիրկին, Գագիկ Ծառուկյան
Ըստ թեմայի
«Շիրակը մեծ հեռանկարների մարզ է». Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է մարզպետի հետ
Գերիների վերադարձի ուղղությամբ զբաղվելու է անձամբ Ռուստամ Մուրադովը. Կոպիրկին
Էդմոն Մարուքյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են ռազմագերիների վերադարձի հարցը
Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է համակիրների հետ

94
(Թարմացված է 21:39 21.04.2021)
Հրապարակվել են ՀՀ երկրորդ նախագահի և նրա աջակիցների հանդիպման լուսանկարները։

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպում է ունեցել աջակիցների հետ։ Տեղեկությունը հրապարակվել է նրա Facebook–յան էջում։

«Այսօր աջակիցների հետ հանդիպման ընթացքում նախագահ Քոչարյանը հերթական անգամ փաստեց արժանապատիվ խաղաղություն ունենալու իր համոզմունքը և այն հաստատելու պատրաստակամությունը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Facebook-ում հրապարակվել են նաև հանդիպման լուսանկարները։

Հիշեցնենք` ապրիլի 6-ին «Պոզներ» հաղորդման եթերում Քոչարյանը հայտարարել էր, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու է դաշինքով, որն ամենայն հավանականությամբ բաղկացած կլինի 2 կուսակցությունից։

Ռոբերտ Քոչարյանը դիմել է դատարան. նա Նիկոլ Փաշինյանից 4 մլն դրամ է պահանջում

Թե որոնք են այդ քաղաքական ուժերը, առայժմ չի հայտարարվում։ Բայց մամուլում լուրեր են շրջանառվում, որ մեկը կարող է լինել ՀՅԴ-ն։

Ռոբերտ Քոչարյանի ու Լևոն Տեր–Պետրոսյանի գրասենյակներից պատասխանել են Նիկոլ Փաշինյանին

94
թեգերը:
հանդիպում, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան
թեմա:
Ռոբերտ Քոչարյան
Ըստ թեմայի
Փաշինյանը փաստի առաջ է կանգնեցրել յուրայիններին. «Հրապարակ»
Արտահերթ ընտրությունները երկիրը ճգնաժամից դուրս չեն բերի. Արմեն Սարգսյան
Ընդդիմության նվերը, կամ ինչպե՞ս կընթանա Փաշինյան-Քոչարյան «շախմատային պարտիան»
Սեպտեմբերի 1

ԿԳՄՍՆ–ն հրապարակել է առաջին դասարանցիների հայտագրման հաջորդական քայլերն ու ժամկետները

4
(Թարմացված է 15:53 22.04.2021)
Յուրաքանչյուր ծնող աշխարհի ցանկացած վայրից կարող է իր երեխային առցանց համակարգով գրանցել պետական հանրակրթական դպրոցներում։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. 2021-22 ուսումնական տարում առաջին դասարանցիների ընդունելությունը ՀՀ պետական հանրակրթական այն դպրոցներում, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն, կրկին կատարվելու է hayt.emis.am առցանց համակարգի միջոցով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և ներկայացնում հայտագրման փուլերը։

1-ին փուլ

Մայիսի 3-ին՝ առավոտյան ժամը 9:00-ից սկսած, ծնողներն իրենց անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը պետք է ստուգեն՝ մուտք գործելով stugum.emis.am կայք։ Այդտեղ բացվում է երկու դաշտ, որոնցում պետք է մուտքագրվի ծնողի և երեխայի հանրային ծառայությունների համարանիշը: Եթե ծնողը մուտքագրել է հանրային ծառայությունների համարանիշը, սակայն ստացել է պատասխան` «Համակարգը չի հայտնաբերել ծնող-երեխա կապը» (որն ավտոմատ պետք է բերվեր Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տվյալների բազայից), ապա ծնողին կառաջարկվի կայքում համապատասխան կոճակին սեղմելու միջոցով տվյալները փոխանցել ՔԿԱԳ, որպեսզի դրանք թվայնացվեն։

2-րդ փուլ

Հունիսի 1-ից՝ ժամը 9։00-ից սկսած, hayt.emis.am կայքում կմեկնարկի բուն հայտագրման գործընթացը՝ ըստ սահմանված առաջնահերթության։

Հունիսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում կհերթագրվեն հետևյալ հայտատուները՝

  • 1-ին դասարան գնացող երեխայի ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է,
  • 1-ին դասարան գնացող երեխան ունի տվյալ դպրոցում արդեն սովորող հարազատ քույր կամ եղբայր:

3-րդ փուլ

Հունիսի 11-ից՝ ժամը 9։00-ից սկսած, կկարողանան գրանցվել նրանք, ովքեր չեն համապատասխանում վերոնշյալ երկու կետերին: Համապատասխան դպրոցում լիցենզիայով սահմանված տեղերը լրանալուց հետո առցանց համակարգը տվյալ դպրոցում գրանցման հնարավորություն չի տալիս: Միաժամանակ քաղաքացին կարող է համակարգի միջոցով խմբագրում կատարել իր ներկայացրած հայտում` փոխելով ընտրած դպրոցը և հայտագրելով այլ հանրակրթական դպրոց:

Հունիսի 11-ից համակարգը բաց է լինելու ողջ ուսումնական տարվա ընթացքում։

Ի՞նչ անել, եթե գտնվում եք արտերկրում

Յուրաքանչյուր ծնող աշխարհի ցանկացած վայրից կարող է իր երեխային առցանց համակարգով գրանցել պետական հանրակրթական դպրոցներում` առաջին դասարան հաճախելու համար. համակարգը բոլորի համար ապահովում է մեկնարկային հավասար պայմաններ:

Եթե ունեք անհրաժեշտ փաստաթղթեր, ապա կարող եք գրանցվել նաև արտերկրից, իսկ եթե փաստաթղթերի, մասնավորապես հանրային ծառայության համարանիշ ստանալու խնդիր ունեք, ապա գործընթացը կարող եք կազմակերպել լիազորագրով` անձնագրի և ծննդյան վկայականի նոտարական վավերացմամբ պատճենների առկայությամբ: Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների ու նրանց երեխաների համար նույնպես հանրային ծառայությունների համարանիշը պարտադիր է․ այն տրամադրվում է անձնագրային բաժիններում հաշվառվելու դեպքում:

Հայաստանում «բեյբի բում» չի՞ լինի. նախարարի խորհրդականն ասաց` ինչ ծրագրեր են սպասվում

4
թեգերը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), դպրոց, Հայաստան