Արթուր Վանեցյան

ՀՀ–ում ամենաբարձր վարկանիշ ունեցող գործիչը Թաթոյանն է, ամենացածրը՝ Վանեցյանը. Gallup

620
(Թարմացված է 13:41 31.03.2021)
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հավասար բալեր են ստացել։

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Հայաստանում ամենաբարձր վարկանիշ ունեցող գործիչը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն է: Այդ մասին են վկայում «Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցիչ «Էմ Փի Ջի» ընկերության անցկացրած վարկանիշային հարցումների արդյունքները:

Ըստ այդ արդյունքների` Թաթոյանն առավելագույն 5 միավորից ստացել է 3.7 բալ: Գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է 2.7 բալ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը` 2.4 բալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը`2.1 բալ, «Լուսավոր Հայաստանի» նախագահ Էդմոն Մարուքյանը՝ 1.9, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը` 1.6, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ 1.5, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը՝ 1.5, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ 1.4 բալ:

Հարցվածների 7 տոկոսը տեղյակ չի եղել, որ Հայաստանում հունիսի 20-ին նախատեսվում է անցկացնել ԱԺ արտահերթ ընտրություններ: Հարցվածների 35.5 տոկոսը միանշանակ վստահություն է հայտնել Փաշինյանի կազմակերպած ընտրությունների արդարությանն ու թափանցիկությանը, 29.7 տոկոսը միանշանակ անվստահություն է հայտնել: 41 տոկոսը նշել է, որ կմասնակցի ընտրություններին, 15.5 տոկոսը՝ ոչ:

«Եթե ընտրությունները լինեն հաջոր կիրակի, ո՞ր քաղաքական ուժի օգտին կքվեարկեք» հարցին 31.7 տոկոսը պատասխանել է՝ «Իմ քայլը» դաշինք, 5.9 տոկոսը՝ Ռոբերտ Քոչարյան, 4.4 տոկոսը՝ ԲՀԿ, 2.7 տոկոսը՝ ԼՀԿ, 2.4-ը՝ ՀՀԿ, 2.1-ը՝ ՀՅԴ, 1 տոկոսը՝ Վազգեն Մանուկյան, 0.5 տոկոսը՝ «Սասնա ծռեր» կուսակցություն, 0,4 տոկոսը՝ «Հայրենիք» կուսակցություն, 0.4`ը «Հանրապետություն» կուսակցություն, 0,1 տոկոսը՝ «Քաղաքացու որոշում» կուսակցություն: 24.6 տոկոսը նշել է, որ ոչ մեկի օգտին չի քվեարկի, ևս 20 տոկոսը դժվարացել է պատասխանել:

620
թեգերը:
Արման Թաթոյան, Արթուր Վանեցյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Դեռ պետք է ստորագրեմ». Արմեն Սարգսյանը` ընտրությունների լինել–չլինելու մասին
Քոչարյանը չէ. Սերժ Սարգսյանն ասել է` ում է աջակցելու առաջիկա ընտրություններում
Սպիտակ տուն

Բայդենի վարչակազմը պատասխանել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայ պատմաբանների նամակին

98
(Թարմացված է 17:04 20.04.2021)
ԱՄՆ նախագահ Բայդենի և փոխնախագահ Հարիսի վարչակազմից նշել են, որ կաշխատեն ընթացք տալ նամակին։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գրասենյակն արձագանքել է հայ պատմաբանների նամակին՝ «ցեղասպանություն» եզրույթը գործածելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացրել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը «Հայոց ցեղասպանություն. Թուրքիայի պատասխանատվությունը երեկ և այսօր» խորագրով կլոր-սեղան քննարկման ժամանակ։

Նա հրապարակել է ԱՄՆ նախագահի վարչակազմի նամակագրության բաժնից ստացված պատասխանի բովանդակությունը:

Նամակում ԱՄՆ նախագահ Բայդենի և փոխնախագահ Հարիսի վարչակազմը, շնորհակալություն հայտնելով հայ պատմաբաններին կապ հաստատելու և  տրամադրված տեղեկատվության համար, գնահատել են իրենց հետ շփվելու յուրաքանչյուր հնարավորություն:

«Մեր երկիրը բախվում է բազմաթիվ մարտահրավերների, և Ձեր նմանօրինակ նամակները օգնում են մեզ՝ ավելի պարզ և լավ հասկանալու, թե Բայդեն-Հարիս վարչակազմն ինչպես կարող է օգտակար լինել Ձեզ: Մենք ուշադիր կուսումնասիրենք նամակը և կաշխատենք ընթացք տալ»,-մասնավորապես նշված է Սպիտակ տան պատասխանում:

Մելքոնյանը հայտնել է, որ հայ պատմաբանների ընկերակցության և գիտական հանրության նամակը ԱՄՆ նախագահական նստավայր էր հասել ցեղասպանագետ Անահիտ Խոսրոևայի ջանքերով:

Հավելենք, որ Հայ պատմաբանների ընկերակցությունն ու գիտական հանրությունը նամակ էին ուղարկել Ջո Բայդենին, որպեսզի ապրիլի 24-ին ընդառաջ համապատասխան հետևություններ արվեին «ցեղասպանություն» բառը գործածելու համար:

Թուրքերն իրենց գիտաժողովից հետո ցեղասպանության վերաբերյալ կոչ կուղղեն Բայդենին. Մելքոնյան

Մելքոնյանը կարծիքով՝ նամակի պատասխանից կարելի է հուսալ, որ Ջո Բայդենը կօգտագործի «ցեղասպանություն» բառը:

98
թեգերը:
նամակ, Ցեղասպանություն, Հայաստան, ԱՄՆ
Ըստ թեմայի
Ցեղասպանության հերթական տարելիցի նախաշեմին Երևանից ռևերանսներ են արվում դեպի Թուրքիա
Ցեղասպանության օրվա միջոցառումների շրջանակում կներկայացվի նաև Արցախի մշակութային եղեռնը
Թուրքիայում ցեղասպանությունը ժխտող միջազգային գիտաժողով կանցկացվի
Գևորգ Գորգիսյան

Նախկինների մասնակցությունն ընտրություններին ուժեղացնում է Փաշինյանին. ԼՀԿ

29
(Թարմացված է 12:11 20.04.2021)
«Լուսավոր Հայաստանը» որոշում է կայացրել ընտրություններին մասնակցել առանձին` առանց դաշինքի, իր ցուցակով։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Նախկինների մասնակցությունն ընտրություններին ուժեղացնում է Փաշինյանին։

Նման տեսակետ այսօր ԱԺ–ում կայացած «Լուսավոր Հայաստան» խմբակցության ճեպազրույցում հայտարարեց խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը` մեկնաբանելով ընդդիմադիր ճամբարին ուղղված իրենց քաղաքական ուժի առաջարկը։

«Առաջարկը դրա մասին էր. թույլ տվեք մենք հաղթենք Փաշինյանին, որովհետև իրենց ներկայությամբ նախկինները միայն ուժեղացնում են Փաշինյանին։ Փաշինյանն այսօր ունի երկու մասից բաղկացած ընտրողներ. նրանք, ովքեր, ինչ էլ անի Փաշինյանը, երդվել են իր անունով ու ընտրելու են իրեն, և նրանք, ովքեր վախենում են, որ նախկինները կվերադառնան»,– ասաց Գորգիսյանը` համոզմունք հայտնելով, որ հների վերադարձի հարցը բացառելու պարագայում «Իմ քայլին» առաջիկա ընտրություններին կհաջողվի ընդամենը 10 տոկոսանոց ֆրակցիա ունենալ։

Ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստանին», Գորիգիսյանի պնդմամբ, իրենք թույլ չեն տալու ո՛չ նախկինների վերադարձը, ո՛չ Փաշինյանի վերարտադրությունը։

Գորգիսյանը նաև նշեց, որ «Լուսավոր Հայաստանը» որոշում է կայացրել ընտրություններին մասնակցել մենակ` առանց դաշինքի, իր ցուցակով։

Դաշնակցությունը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին․ ՀՅԴ Գերագույն ժողո

29
թեգերը:
Ընտրություններ, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Գևորգ Գորգիսյան
Ըստ թեմայի
Նորահայտ մարդ–կուսակցությունները. քաղաքագետն ասաց` որն է նրանց դերը ընտրություններում
Ռուսաստանում ակնկալում են, որ Հայաստանում արդար ընտրություններ կլինեն. Մատվիենկո
«Ում չկարողացանք դատել, ընտրություններին դուք ձեր քվեարկությամբ դատեք». Նիկոլ Փաշինյան
Հայկ Չոբանյան

Եվրամիությունը և ԲՏԱ նախարարությունը Հայաստանում էլեկտրոնային համակարգեր կներդնեն

0
(Թարմացված է 17:54 20.04.2021)
Ներկայումս ԵՄ-ն համագործակցում է ՀՀ-ի հետ «e-judiciary» և «e-visa» ծառայությունների ամբողջական ներդրման ուղղությամբ:

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը հեռավար հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ: Տեղեկացնում է նախարարության կայքը։

Նախարարը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը ողջունել են միմյանց և նշել, որ նախկինում ունեցած արդյունավետ համագործակցությունը լավ հիմք է՝ առաջիկայում գործընկերային հարաբերություններն ամրապնդելու համար: 

ՀՀ ԲՏԱ նախարար Հայկ Չոբանյանը նշել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացը ՀՀ-ում տեսանելի է: Ոլորտում առկա է աշխատատեղերի մեծ պահանջարկ և հանրությանը դեպի տեխնոլոգիական կրթություն ուղղորդելը կարևոր ազդակ կարող է հանդիսանալ այս բնագավառի զարգացման համար։ Նախարարը դեսպանին է ներկայացրել Հայաստանի վերջին տարիների ձեռքբերումները, կատարված աշխատանքի ամփոփ պատկերը, առանձնացրել ոլորտի զարգացման հիմնական ուղղությունները:

Վիկտորինը նշել է, որ ԵՄ-ն կարևորում է էլեկտրոնային կառավարման մշտական արդիականացումը (e-government): ԵՄ-ի հետ աշխատանքներ են ընթացել նաև «e-tax», «e-police» ծառայությունների, ինչպես նաև «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի  գործարկման, ակտիվացման ուղղությամբ:  Ներկայումս ԵՄ-ն համագործակցում է ՀՀ-ի հետ «e-judiciary» և «e-visa» ծառայությունների ամբողջական ներդրման ուղղությամբ:

Մեր պատասխանն Ադրբեջանին` պետք է լինի արդյունաբերական Հայաստանը. ԲՏԱ նախարար

Չոբանյանը նշել է նաև, որ ներկայում նախարարությունը մշակում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման ռազմավարությունը, որը կսահմանի ոլորտային զարգացման միջնաժամկետ և երկարաժամկետ հիմնական ուղենիշերը:

0
թեգերը:
Եվրամիություն, Անդրեա Վիկտորինի, Հայկ Չոբանյան