Հակոբ Արշակյան. արխիվային լուսանկար

Ճի՞շտ է արդյոք Հակոբ Արշակյանի պաշտոնանկության լուրը

125
(Թարմացված է 11:58 31.03.2021)
ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի մամուլի քարտուղարը պատասխանել է մամուլում շրջանառվող լուրերի մասին հարցին։

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի - Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը շարունակում է իր բնականոն աշխատանքը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մովսիսյանը։

Նշենք, որ այսօր մամուլում կրկին լուրեր են շրջանառվում, որ Արշակյանը հրաժարական է տվել, որը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հակոբ Արշակյանը շարունակում է կատարել իր աշխատանքային պարտականությունները ու այս պահին հանդիպման է»,–ասաց Մովսիսյանը։

Հիշեցնենք` Հակոբ Արշակյանի մասնակցությամբ վերջերս երկու խոշոր սկանդալ եղավ։ Առաջինը Աբու Դաբիում անցկացվող IDEX 2021 միջազգային ռազմարդյունաբերական միջազգային ցուցահանդեսին հայկական ընկերությունների միասնական տաղավարում ռազմական տեխնիկայի ցուցանմուշները սահմանված ժամկետում չհասցնելու և ցուցահանդեսին դրանց ցուցադրումը չապահովելու դեպքը, մյուսը`լրագրող Փայլակ Ֆահրադյանի հետ կապված միջադեպը, որի ժամանակ Արշակյանը հարվածել էր լրագրողին և կոտրել նրա համակարգիչը։

125
թեգերը:
Նախարար, Հրաժարական, պաշտոնանկություն, Հակոբ Արշակյան
Ըստ թեմայի
Հակոբ Արշակյանը դպրոցականներին հորդորում է լավ սովորել ֆիզիկան ու մաթեմատիկան
ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը շարունակում է իր աշխատանքը
Վեճից առաջ Հակոբ Արշակյանը կնոջ հետ ընդմիջում է արել սրճարանում. տեսանյութ և մանրամասներ
Գևորգ Գորգիսյան

Կառավարության հաշետվությունը պետք է լիներ մեկ տող` «Կներեք, մենք տապալեցինք 2020թ–ը»

14
(Թարմացված է 12:04 16.04.2021)
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը ԱԺ ամբիոնից քննադատեց ՀՀ կառավարության ներկայացրած` 2020թ–ի հաշվետվությունը։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Կառավարության 2020թ–ի ծրագրի հաշետվությունը պետք է լիներ մեկ տող` «Կներեք, մենք տապալեցինք 2020թ–ը»։ Այսօր Աժ ամբիոնից նման հայտարարություն արեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը` խոսելով արդեն 3-րդ օրը խորհրդարանում քննարկվող կառավարության գործունեության ծրագրի մասին։

«Բայց` չէ։ Կառավարությունն ունեցավ բավարար պնդերեսություն` ներկայացնելու մի ծավալուն զեկույց, զեկույց այն մասին, թե ինչպես էին իրենք քաջաբար պայքարում սեփական տկարության, ապիկարության, գոռոզության, սնապարծության, հպարտության դեմ։ Բայց այդ պայքարում, իհարկե, պարտվեց ՀՀ–ն»,– ասաց Գորգիսյանը։

Կառավարության պարտության հիմնական պատճառը Գորգիսյանը համարում է PR-ը, որը, նրա համոզմամբ, կառավարության համար առաջին դիրքում է եղել` երկրորդ պլանում թողնելով բովանդակությունը։

«Նրանք գերադասեցին 50 եվրոյով Եվրոպա թռնելու PR-ը Covid-ի դեմ պայքարից, նրանք գերադասեցին ռազմական գնումներ կատարել այնպես, որ հնարավոր լինի նոր զինտեխնիկայում նստել ու «սելֆիներ» անել»,– ասաց նա։

Ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ` այս ամենի արդյունքում խաթարվեց առաջին հերթին հավատը, որ հայաստանցիներին տվել էր 2018թ–ի հեղափոխությունը։ Մինչդեռ կառավարությունը, նրա խոսքով, շարունակում է պայքարել հողմաղացների դեմ ու իր ամենօրյա գործողությամբ սպանել հույսը, որ այդ հավատը երբևէ կվերականգնվի։

Գորգիսյանը չհերքեց` 2020–ը ճգնաժամ էր, բայց և փորձություն, որ բացահայտեց մեր թերությունները, թուլությունները, մեղքերը։

Գևորգ Գորգիսյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն

«Ճգնաժամերից ուժեղացած դուրս գալու համար պետք է ազնիվ լինենք ինքներս մեզ հետ, պետք է ընդունենք այն թերությունները, որ կան, պետք է կարողանանք ապաքինվել, իսկ դրա ահամար պետք է ընդունենք, որ կա հիվանդություն ու պետք է պատրաստ լինենք խորապես ծանոթանալու այդ հիվանդությանը»,– ասաց Գորգիսյանը` հավելելով, որ դրա փոխարեն ՀՀ կառավարությունը շարունակում է ստել ու հավատալով իր ստերին, փորձում դրանցում հավատացնել նաև հանրությանը։

Արդյունքում ստեղծվում են նոր խնդիրներ, խորանում արդեն գոյություն ունեցողները։

Ռազմական դրության հիմքերը վերացել են, բայց սահմանափակումները մնում են. Գորգիսյան

14
թեգերը:
ԱԺ, ՀՀ կառավարություն, Գևորգ Գորգիսյան
Ըստ թեմայի
Լեզվակռիվ` Գորգիսյանի և ԿԳՄՍ նախարարի միջև. միմյանց մեղադրեցին ռասիզմի մեջ
«Հուսանք` «Իմ քայլն» էլ կողմ կքվեարկի ռազմական դրությունը չեղարկելու օգտին». Գորգիսյան
Ինչ են ասել իմքայլականները ՍՈւ–երի հրթիռներ չունենալու մասին. Գորգիսյանը փակագծեր է բացում
Նիկոլ Փաշինյանն ու Արթուր Վանեցյանը. արխիվային լուսանկար

Ինչի համար պատժվեց ԲԴԽ նախագահը, և ով է լինելու հաջորդ թիրախը. «Ժողովուրդ»

126
(Թարմացված է 10:17 16.04.2021)
ԲԴԽ–ի արդեն նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի կնոջը հրավիրել էին ՀՔԾ մի քրեական գործով, որը հարուցված էր իր հայտարարագրի ուսումնասիրության հիման վրա։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. ԲԴԽ նորընտիր անդամ Գագիկ Ջհանգիրյանը հասավ իր նպատակին. երեկ ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի ստորագրությամբ կասեցվեցին ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները, և ԲԴԽ նախագահի պարտականությունները այսուհետ կկատարի Գագիկ Ջհանգիրյանը։ Այս փոփոխությունը պատահական չէր, քանի որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել էր քրեական գործերի սպառնալիքներով հասնել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրաժարականին։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ 

«Նկատենք, որ թեև Գագիկ Ջհանգիրյանի տարիքը չի համապատասխանում ԲԴԽ անդամ ընտրվելու համար, սակայն օրենքները շրջանցելով՝ նրան ուղարկեցին ԲԴԽ, որպեսզի բոլոր անհնազանդ դատավորներին իր բուռը հավաքի։ Իհարկե, իշխանությունները ԲԴԽ նախագահի պաշտոնը խոստացել են Ջհանգիրյանին»,–գրում է թերթը։

Հիշեցնենք, որ նաև Վարդազարյանի կնոջը հրավիրել էին ՀՔԾ մի քրեական գործով, որը հարուցված էր իր հայտարարագրի ուսումնասիրության հիման վրա։ Դրանից բացի, Ռուբեն Վարդազարյանի հետ կապված երկու քրեական գործ կա հարուցված: Եվ ստացվում է՝ իշխանությունները չեն բավարարվել խորհրդարանում նրա դեմ արշավով և անցել են պատժի այլ մեթոդի:

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել. «Հրապարակ»

Պատճառն էլ, ըստ օրաթերթի, այն էր, որ Վարդազարյանը մտերիմ հարաբերություններ է ունեցել Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ: 

«Ժողովուրդի» տեղեկություններով՝ իշխանությունների հաջորդ թիրախը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն է։

ԲԴԽ նախագահը` վեթինգի, վնգստացող դատավորների և դրածո լինելու մասին. բացառիկ հարցազրույց

126
թեգերը:
Արման Թաթոյան, Արթուր Վանեցյան, Ռուբեն Վարդազարյան, Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ), Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Քաղաքացու դիմումը կարող է դատավորին պատժելու առիթ դառնալ. ԲԴԽ–ին լիազորություն են տալիս
ԲԴԽ նախագահի հայտարարության մեջ քաղաքական ֆոն փնտրելն անիմաստ է. նախկին նախարար
ՀՀ նախագահն ու ԲԴԽ նախագահը քննարկել են սահմանադրական օրենքի փոփոխությունները
Աղդամ. արխիվային լուսանկար

«Կիևը աջակցել, աջակցում և աջակցելու է Ադրբեջանին». Ուկրաինայի փոխվարչապետն այցելել է Աղդամ

0
(Թարմացված է 12:09 16.04.2021)
Մարուքյանը նշում է, որ փոխվարչապետը մոռացել է իր երկրի նախագահի կոչը` Ուկրաինային չներգրավել Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա հակամարտության մեջ։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր Facebook-յան գրառմամբ անդրադարձել է Ուկրաինայի փոխվարչապետի Օլեկսի Ռեզնիկովի` ապրիլի 15-ին Ակնա (Աղդամ) կատարած այցին, որի ընթացքում վերջինն իր օգնությունն է առաջարկել քաղաքի վերակառուցման գործում։

«Ռեզնիկովը նշել է, որ պատվիրակության և իր այցի նպատակն այդ տարածքների վերականգնման հարցում Ադրբեջանին օգնության ձեռք մեկնելն ու փորձի փոխանակումն է: Նա նաև ավելացրել է, որ Ադրբեջանն Ուկրաինայի բարեկամն է և գործընկերը, ու որ Կիևը միանշանակ աջակցել, աջակցում և աջակցելու է Ադրբեջանին: Փաստորեն, փոխվարչապետը մոռացել է իր երկրի նախագահի կոչը` Ուկրաինային չներգրավել Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա հակամարտության մեջ»,– գրում է Մարուքյանը` հիշեցնելով, որ 2020թ–ի աշնանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թուրքիա կատարած այցի ժամանակ կոչ էր անում չեզոք դիրքորոշում ունենալ:

«Չնայած` նաև հիշում ենք, թե Զելենսկին ինչպես էր ուրախանում թուրքական անօդաչու թռչող սարքերի արդյունավետությամբ՝ մոռանալով միջազգային հանցագործություն համարվող ագրեսիայի և պատերազմական հանցագործությունների արդյունքում զոհված հազարավոր մարդկանց մասին»,– գրում է Մարուքյանը։

Ընդդիմադիր ուժի ղեկավարն այս ամենից եզրակացնում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ Ուկրաինայի հարաբերությունները հիմնված են տնտեսական հիմքերի` ռազմական արդյունաբերության, ներդրումների և էներգետիկայի վրա:

Մարուքյանը Ուկրաինայի այսօրվա ղեկավարներին հիշեցնում է, որ Մայդանի հեղափոխությունն ընդունված է կոչել արժանապատվության հեղափոխություն:

Նա հարց է բարձրացնում, թե ինչպե՞ս կարող է արժանապատվության մասին խոսել ուկրաինացի մի պաշտոնյա, որը այդաստիճան միակամ ընդունում է պաշտոնական Բաքվի տեսակետը՝ հանուն հաջորդող տնտեսական սպասելիքների՝ մոռանալով հազարավոր զոհերի, հազարավոր վիրավորների, իրենց տունը կորցրած հազարավոր մարդկանց, հարյուրավոր անհետ կորածների, էթնիկ զտումների, քրիստոնեական մշակութային հուշարձանների ցուցադրական ոչնչացման, արգելված զինատեսակների կիրառման, ահաբեկչությունների, վարձկանների, գերության մեջ գտնվողների քաղաքացիական բնակչության ու ռազմագերիների, ինչպես նաև պատերազմական ու մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների մասին:

Ռուսաստանը Թուրքիային զգուշացնում է չսնել Ուկրաինայի ռազմատենչ տրամադրությունները․ Լավրով

Մարուքյանը նշում է, որ յուրաքանչյուր ոք, ով ժպիտով այցելում է Ադրբեջան, հետո՝ վերջինիս կողմից բռնազավթված արցախյան տարածքներ, պետք է հիշի այդ ամենը:

0
թեգերը:
փոխվարչապետ, Ադրբեջան, Աղդամ, Ուկրաինա, Կիև