Սերժ Սարգսյան. արխիվային լուսանկար

Քոչարյանը չէ. Սերժ Սարգսյանն ասել է` ում է աջակցելու առաջիկա ընտրություններում

1289
(Թարմացված է 10:08 31.03.2021)
«Ժողովուրդը» գրում է, որ ՀՀԿ–ում, կարելի է ասել, երկփեղկվածություն է։ Բազմաթիվ ՀՀԿ–ականներ դժգոհ են Սարգսյանի դիրքորոշումից և այլ բան են մտածել։

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի - Sputnik. Հայրենիքի փրկության շարժման առաջնորդների միջև խորը տարաձայնությունները դեռ շարունակում են տարբեր դրսևորումներ ունենալ։  ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն իր մտերիմների մոտ հայտարարել է, որ չի ցանկանում որևէ ձևով աջակցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հարցում: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ 

«Ըստ մեր տեղեկությունների՝ Սերժ Սարգսյանը հայտնել է նեղ շրջապատում, որ նպատակ ունի ընտրությունների ժամանակ աջակցել «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանին, և ասել է՝ բոյկոտելու ենք ընտրությունները, մենք 4-5 պատգամավորական մանդատ ստանալու համար չենք լեգիտիմացնի կապիտուլյանտին»,–գրում է թերթը։

Սարգսյանն իր մտերիմ շրջապատում ասել է, որ ՀՀԿ-ն տարբեր հարցումների միջոցով պարզել է՝ ցածր վարկանիշ ունի, իսկ այդ ձևով ընտրությունների մասնակցելը կխայտառակի իրեն, ինչի համար էլ ճիշտ է համարում Վանեցյանին աջակցելը, քան լինել Ռոբերտ Քոչարյանի կողքին:

Ավելին՝ լիդերների վերջին հանդիպման ժամանակ դա բացահայտ Սարգսյանն ասել է Ռոբերտ Քոչարյանին՝ հստակ նշելով, որ նրան չի աջակցելու:

«Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ ՀՀԿ-ականների կարկառուն թևն էլ հայտարարել է, որ եթե Սերժ Սարգսյանն իր դեմքով չգնա ընտրությունների, ապա իրենք կմտնեն այն ցուցակը, որը կղեկավարի Ռոբերտ Քոչարյանը: Կարելի է ասել՝ այս պահին ՀՀԿ-ում երկփեղկվածություն է, և Սերժ Սարգսյանի թիմակիցները դժգոհ են նրա կեցվածքից հատկապես այն առումով, որ վերջինս բաց չի ներկայացնում իր քայլերն ու անելիքները թիմի մոտ»,–գրում է «Ժողովուրդը»։

Թիմակիցները մտածում են, որ Սերժ Սարգսյանն ինչպես թաքուն հրաժարական տվեց, այնպես էլ գաղտնի է պահում հիմա իր իրական նպատակները հարազատ կուսակցությունից:

Եթե առանց կապիտուլյանտի ընտրություններ լինեն, ակտիվորեն մասնակցելու ենք. Սերժ Սարգսյան

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական արտահերթ ընտրություններ կանցկացվեն հունիսի 20-ին։ 

1289
թեգերը:
Արթուր Վանեցյան, Ռոբերտ Քոչարյան, Ազգային ժողովի ընտրություններ, Ընտրություններ, Սերժ Սարգսյան
Ըստ թեմայի
Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ արդյոք Օնիկ Գասպարյանն իր դրդմամբ է գործում
Սերժ Սարգսյանի հայտարարությունը ՀՀԿ–ին բարդ ընտրության առաջ է կանգնեցրել. «Հրապարակ»
Ես քաղաքական խրամատը չեմ լքելու. Սերժ Սարգսյան
Ռուս խաղաղապահների անցակետը Շուշի տանող ճանապարհին

Երևանը չի կարող, Բաքուն չի ցանկանա. փորձագետը՝ Արցախում էսկալացիայի վտանգի մասին

230
(Թարմացված է 18:13 11.04.2021)
Արցախի վերաբերյալ համաձայնագրերից «դուրս գալու» բացասական սցենար չի դիտարկվում ոչ հայ, ոչ էլ ադրբեջանցի վերլուծաբանների կողմից։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik․ Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման ռիսկը 99 տոկոսով նվազել է, բայց երկար տարիներ են պետք՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման, տնտեսական համագործակցության հաստատման համար։ Բաքվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել «Եվրասիական զարգացման» փորձագիտական կենտրոնի գործադիր տնօրեն Ստանիսլավ Պրիտչինը։

«Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման վտանգը նվազագույն է։ Ֆորսմաժորային հանգամանքներ հնարավոր են, բայց ընդհանուր առմամբ 99 տոկոսով նվազեցվել են ռազմական գործողությունների վերսկսման ռիսկերը՝ աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական, դիվանագիտական, միջազգային-իրավական իրավիճակի շնորհիվ»,- նշել է նա։

Փորձագետի կարծիքով՝ Հայաստանը ոչ ռեսուրս, ոչ էլ հնարավորություն ունի փոխելու գոյություն ունեցող ստատուս-քվոն, իսկ Ադրբեջանի առջև դրված են տնտեսական համագործակցության իրականացման, Երևանի հետ հարաբերությունների կարգավորման խնդիրներ։

«Ներկայիս ստատուս-քվոն բխում է Ադրբեջանի շահերից։ Իրավիճակը համեմատաբար կայուն է», - կարծում է փորձագետը։

Նրա խոսքով՝ Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերից «դուրս գալու» բացասական սցենար չի դիտարկվում ոչ հայ, ոչ էլ ադրբեջանցի վերլուծաբանների կողմից։

Արցախյան պատերազմում զոհված հայերի հիշատակին այգի է տնկվել Կիպրոսում

«Գործնականում իրագործվել են հայտարարության հիմնական կետերը (հրադադարի մասին-խմբ.), աստիճանաբար լուծվում են հարցերը։ Ընդունելի սցենարը բոլոր հարցերի կարգավորումն է, տնտեսական ակտիվությունը, հայ-ադրբեջանական արաբերությունների նորմալացումը։ Այո, սա այսօր մի քիչ ֆանտաստիկ է թվում։ Դրա համար տարիների աշխատանք է պետք, շատ բան պետք է որոշվի, կան «ստորջրյա խութեր» և ռիսկեր»,- ընդգծել է նա։

230
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, Արցախ
Ըստ թեմայի
Արցախի նախագահականում քննարկվել է բռնազավթված համայնքների իրավական կարգավիճակի հարցը
ՀՀ նախագահը խոսել է Արցախի հիմնախնդրի ծագման մասին ու հիշեցրել Պուտինի խոսքերը
Զոհերի աճյունների որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել. Արցախի ԱԻՊԾ
Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Պուտին. 7 ապրիլի, 2021

Փաշինյանն ասել է, թե ինչ են պայմանավորվել Պուտինի հետ «Սպուտնիկ V»-ի հարցով

141
(Թարմացված է 15:46 11.04.2021)
ՀՀ վարչապետի խոսքով՝ մեր երկրին ռուսական պատվաստանյութի միլիոնավոր դեղաչափ է պետք։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պայմանավորվել է ՌԴ Վլադիմիր Պուտինի հետ «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութի մատակարարման վերաբերյալ։

«Առաջին խմբաքանակը Հայաստան է բերվում՝ 15 հազար դեղաչափ, բայց մենք մոտավորապես միլիոնների կարիք ունենք։ Եվ մենք Ռուսաստանի նախագահի հետ պայմանավորվել ենք, որ Հայաստանը կստանա այն»,- ասել է Փաշինյանը «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ այսօր աշխարհում ռուսական պատվաստանյութի հեղինակությունը բարձրանում է, և Հայաստանում նույնպես մեծ վստահությամբ են վերաբերվում դրան։

Նշենք, որ կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 15 հազար դեղաչափով, Հայաստան է տեղափոխվել ապրիլի 8-ին:

Հայաստանի առողջապահության նախարարությունից «Ինտերֆաքսին» հայտնել են, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութը պաշտոնական օգտագործման թույլտվություն է ստացել փետրվարի 1-ին:

«Ռոսիա 1»-ի եթերում Փաշինյանն անդրադարձել է նաև ՌԴ նախագահի հետ ապրիլի 7-ի հանդիպմանն ու այն արդյունավետ գանահատել։

Որքա՞ն պատվաստանյութ է գնել Հայաստանը

«Մենք ունեցել ենք շատ հագեցած օրակարգ, արդյունավետ քննարկել ենք երկկողմ հարաբերությունների բոլոր հարցերը, նաև տարածաշրջանային հարցեր, և անվտանգությանը, տնտեսությանը վերաբերող հարցեր։ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի հետ կապված շատ հարցեր կան։ Այո, ես շատ գոհ եմ», - ասել է Փաշինյանը։

Ավելի վաղ Մոսկվայի հայ իրավաբանների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահի հետ շատ բաց հարաբերություններ են հաստատվել, որոնք, նրա խոսքով, ավելի անմիջական են դարձել, հատկապես վերջին ամիսների ընթացքում: Հայաստանի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ «հայ-ռուսական հարաբերությունների բնույթը ռազմավարական է» և ներկայիս մարտահրավերների ու ստեղծված իրավիճակի պայմաններում այդ հարաբերություններին պետք է առավել խորություն հաղորդել։

141
թեգերը:
պատվաստանյութ, Վլադիմիր Պուտին, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Հայաստանը պատրաստվում է ևս 800 մլն դրամի պատվաստանյութ ներկրել
Նուբար Աֆեյանի Moderna ընկերությունը 80 մլն չափաբաժին պատվաստանյութ կմատակարարի Գերմանիա
Հայաստան բերված «Սպուտնիկ V» պատվաստանյութը նախատեսված է 7500 հոգու համար. տեսանյութ
Յուրի Գագարին

Իմ Գագարինը, հայերն ու տիեզերքը

0
(Թարմացված է 18:12 08.04.2021)
Գագարինի, տիեզերքի ուսումնասիրման մեջ հայ գիտնականների ավանդի ու այն մասին, թե ինչպես էին հայերը փնտրում իրենց «կապը տիեզերքի հետ». Տիեզերագնացության օրն է:

1961 թվականի ապրիլի 12։ Դեռ նոր էին հայտարարել երկնքից երկիր Յուրի Գագարինի վերադարձի մասին, երբ հայերը սկսեցին զբաղվել սիրելի գործով՝ սկսեցին կապ փնտրել Հայաստանի և առաջին տիեզերագնացի միջև։ Երկար փնտրեցին, բայց ոչինչ չգտան։ Այդ ժամանակ փնտրտուքների շրջանակը լայնացրին՝ «հայերն ու տիեզերքը», և այստեղ հնարավոր եղավ փոքր-ինչ հուսադրող բան գտնել։

Կանցնեն տարիներ, և 2001 թվականին Տիեզերական ուսումնասիրությունների հայկական կենտրոնի ղեկավար, ՀՀ ԳԱ ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանը կժամանի «Աստղային ավան»՝ տոնելու Գագարինի թռիչքի 40-ամյակը, և օդաչու-տիեզերագնաց Վալենտին Լեբեդևը Գուրզադյանին կնվիրի իր գիրքը հետևյալ մակագրությամբ․ «Հայ ժողովրդի մեծ զավակին, ով ճանապարհ է հարթել դեպի տիեզերական գիտություն։ Խորին հարգանքով ու երախտագիտությամբ։ Ձեր աշակերտ»։

Астрофизик Григор Гурзадян во время прогулки (1976 год)
© Sputnik / Шахбазян
Գրիգոր Գուրզադյան (1976 թ.)

Կապ կա

50-ականներին, երբ Գագարինը դեռ դպրոցական էր, Գուրզադյանը Բյուրականում բացառիկ աստղաֆիզիկական սարք ստեղծեց տիեզերքում աշխատելու համար, ապա մեկ այլ լաբորատորիա՝ Գառնիում, որը Տիեզերական աստղագիտության ինստիտուտ դարձավ։ Այստեղ են ծնվել «Օրիոն-1» և «Օրիոն-2» հայտնի ուղեծրային աստղադիտարանները։ Այստեղ՝ Գառնիում, իրենց նախաթռիչքային պատրաստությունն անցան նաև խորհրդային շուրջ 40 տիեզերագնացներ։

Ի՞նչ վատ կապ է

․․․ Այդ ընթացքում Հրազդան գետի ձախ ափին գտնվող քաղաքային տիպի Ծաղկունք ավանը կվերանվանեն Գագարին, առաջին տիեզերագնացի պատվին արձան կկանգնեցնեն, Հայաստանում նրա անվան փողոցներ, դպրոցներ ու այգիներ կհայտնվեն։ Ահա ևս մեկ կապ, այն էլ ինչպիսին։ Արդեն կարելի է համարձակ ասել՝ Գագարինը մերն է։

Երբեք չգիտես՝ որտեղ կհաջողես։ 50-ակաների վերջին, երբ դեռ դպրոցական էի, ինձ լողալ էր սովորեցնում Լևոն Փիրուզյանը, որն այդ ժամանակ Երևանի բժշկական համալսարանում էր սովորում։ Հետագայում նա մեկնեց Մոսկվա՝ ասպիրանտուրայում սովորելու, հետո դարձավ ինստիտուտի տնօրեն, Մեծ Ակադեմիայի ակադեմիկոս, համաշխարհային հեղինակություն՝ բժշկական կենսաֆիզիկայի ոլորտում։

Փիրուզյանը բազմաթիվ տիեզերագնացների հետ էր շփվում աշխատանքի բերումով և ճանաչում էր Գագարինին, իսկ ես գիտեի Լևոն Փիրուզյանին, նշանակում է ինչ-որ ձև, թեկուզ շատ հեռավոր, բայց մոտենում էի Գագարինին նաև ես։ Հայկական տրամաբանության ուղիներն անքննելի են։

Автомобиль Чайка на выставке Arm Auto Show Expo 2018
© Sputnik / Aram Nersesyan
«Չայկա» ավտոմեքենա

Մի բան էլ Գագարինի հետ վիրտուալ կապի ոլորտից: «Չայկա» լիմուզինն այն ժամանակ զուտ կառավարական մեքենա էր և մասնավոր անձանց վաճառքի ենթակա չէր, բայց Գագարինի համար բացառություն արեցին՝ մեքենան նրան նվիրեց խորհրդային կառավարությունը։ Որոշ ժամանակ անց աստղային «Չայկան» հայտնվեց Հայաստանում։ Չգիտեմ ինչու, բայց որոշ ժամանակ անց Գագարինը որոշեց վաճառել մեքենան, իսկ Էջմիածնից մեր հայրենակիցը՝ գնել։ Այսպես Հայաստանում հայտնվեց Գագարինի հանրահայտ «Չայկան»։ Ճիշտ է, այն տեսնելը հեշտ չէր, ճանապարհային ոստիկանությունը երկար ժամանակ ձգձգում էր համարանիշների տրամադրումը. սովորական մահկանացուն կառավարական լիմուզինի ղեկին՝ դա արդեն չափազանց էր։

...Մի անգամ զանգահարեց ռադիոֆիզիկական չափումների ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Պարիս Հերունին։

Ինչու էր Գագարինը հորից գաղտնի թռել տիեզերք, կամ ինչպես էին տղաները «վերևում» կոնյակ խմում

- Ինձ մոտ է տիեզերագնաց Սավինիխը, ուզու՞մ ես ծանոթանալ:

- Նա դեռ հարցնում է…

Գնացինք Գառնի, հետո՝ Հերունու տուն։ Տիեզերագնաց Սավինիխի կենացներից, որ հիշում եմ՝ ծնողների, իմաստուն, խելացի և պարզապես հայերի, Հայաստանի, Գագարինի կենացը։ Վիկտոր Սավինիխը հիշեց Մեսրոպ Մաշտոցին, Մարտիրոս Սարյանին, Արամ Գուրզադյանին, Տիգրան Պետրոսյանին…

... Իսկ ժամանակն անցնում էր, առաջնահերթությունները փոխվում էին, սակայն տիեզերքում հայի տեսնելու երազանք, ապա պարզապես ցանկությունը մնում էր։ Ասում են, որ եթե ոչ միայն շատ ուզես, այլև դրա համար ինչ-որ բան անես, անպայման կստացվի։ Ստացվեց։ 1989 թվականի մարտին ամբողջ մոլորակի վրա հայերենով հնչեց. «Իմ ժողովուրդ, իմ նախնիների երկիր, դուք միշտ սրտումս եք։ Մաղթում եմ ձեզ երջանկություն, հաջողություն ու բարեկեցություն»։

Джеймс Багян
Ջեյմս Բաղյան

Տիեզերքից հայերենով հեռարձակվող ձայնը ամերիկահայ տիեզերագնաց Ջեյմս Բաղյանինն էր, Մալաթիայից ԱՄՆ գաղթած Նազարեթի ու Սաթենիկի թոռանը։

Ընդհանրապես, նա Կունդեբաղյան է, բայց Հայաստանից Ամերիկա արտագաղթելիս հոր պապիկի ազգանունը միգրացիոն բյուրոյում կրճատել են «Բաղյան», ամերիկյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում հիշում էր տիեզերագնացը։

Ավելի ուշ Բաղյանը նաև այլ «տիեզերական ոդիսականներ» ունեցավ, բայց իր առաջին թռիչքը նա նվիրեց Հայաստանին։ Շնորհակալություն, Ջեյմս։ Այսօր Բաղյանը գլխավորում է Միչիգանի համալսարանի բժշկական ճարտարագիտության և հիվանդների անվտանգության կենտրոնը։

Ժամանակը կանգ չի առնում, և ահա՝ ծնունդով Մայկոպից Հարություն Կիվիրյանը հավակնում է դառնալ «Ռոսկոմոս» տիեզերագնացների ջոկատի անդամ։

Իսկ ի՞նչ է հայտնի նրա մասին։ 2015 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի «Վոենմեխը» «Հրթիռաշինություն» մասնագիտությամբ: Կիվիրյանների ընտանիքը համեստ է։ Հայրը զբաղվում է մեղվաբուծությամբ։ Մայրը՝ Անժելիկա Աշոտովնան, տնային տնտեսուհի է։ Կիվիրյանները փոքր բիզնես ունեն սննդամթերքի արտադրության, շինարարական աշխատանքների և բեռնափոխադրումների ոլորտում։ Ձեռնարկությունը բարեխիղճ հարկատուների թվում է։ Արդյո՞ք Կիվիրյանը խոսում է հայերեն՝ պարզել չի հաջողվել։

Космонавт Арутюн Кивирян
Հարություն Կիվիրյան

...Յոթանասունականների կեսերին, երբ Գագարինն այլևս չկար (մահացել է 1968-ի մարտին) հանգստանում էի «Ֆորոս» առողջարանում։ Մի անգամ զբոսնելիս հասա արահետի, որտեղ ազդեցիկ ցուցանակը զգուշացնում էր. «Ճանապարհ չկա»։ Առաջ գնացի, և երկու կիլոմետր անց հայտնվեցի ուղեփակոցի մոտ։ Պահակակետից դուրս եկավ կիսազինվորական համազգեստով մի մարդ։

- Որտեղի՞ց եք։

- «Ֆորոսից», հանգստացող եմ։ Կներեք, իսկ այստեղ ի՞նչ է։

- Տիեզերագնացների ամառանոցները։

-Գագարինի ամառանոցն է՞լ։

-Իհարկե։

- Կարո՞ղ եմ նայել։

Պահակը մտքերի մեջ ընկավ («Ֆորոսը», որը հայտնի է Միխայիլ Գորբաչովի արտաքսման պատմությունից, ԽՄԿԿ Կենտկոմի առողջարանն էր), բայց թույլ տվեց:

- Գագարինի ամառանոցը, - բացատրեց նա,- գլխավոր ծառուղով, աջ կողմում գտնվող երկրորդ տնակը:

Գնացի ծառուղով, գտա աջ կողմի երկրորդ տնակը, կանգնեցի:

Памятник Гагарину в селе Гагарин
© Sputnik / Asatur Yesayants
Գագարինի արձանը Հայաստանի Գագարին գյուղում

Հիշեցի Գագարին գյուղը՝ Սևանա լճի մոտ, առանց համարների «Չայկան» Էջմիածնից, ակադեմիկոսներ Գուրզադյանին, Օսիպյանին։ 1961 թվականը, երբ բոլոր բարձրախոսներից ՏԱՍՍ-ը հայտնեց ամբողջ աշխարհին․ «Ապրիլի 12-ին Խորհրդային Միությունում երկրի շուրջ ուղեծիր է դուրս բերվել աշխարհում առաջին տիեզերանավ-արբանյակը՝ «Վոստոկը», որում մարդ կա»:

Այդ ժամից մինչ օրս այդ մարդն ինձ համար մնում է «իմ Գագարինը»։

0
թեգերը:
հայ, Յուրի Գագարին, տիեզերագնաց
Ըստ թեմայի
Հայը կթռչի տիեզերք. ի՞նչ է հայտնի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանի մասին
Փարիզը, արծաթագույն ամպերն ու Սևանը․ ՄՏԿ–ի տիեզերագնացների անհավանական լուսանկարները
Մերձերկրային ուղեծրում տիեզերական հյուրանոց կբացվի. ահա թե ինչ տեսք է այն ունենալու