Արա Այվազյան

ՀՀ–ն թշնամիներ չի փնտրում տարածաշրջանում. Այվազյանը` թուրքական սպառնալիքի մասին

143
(Թարմացված է 13:09 29.03.2021)
Արա Այվազյանի խոսքով՝ հայկական դիվանագիտությունն այսուհետ ավելի պրագմատիկ կլինի հարևանների հետ հարաբերություններ կառուցելու հարցում։

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանն այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ասաց, որ Հունաստանի և Կիպրոսի հետ հարաբերությունների զարգացումը հայկական դիվանագիտության օրակարգում է, բայց Երևանն իր արտաքին քաղաքականությունը չի կառուցում որևէ երրորդ կողմի դեմ։

Իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանը նախարարին հարցրեց` Հայաստանը չի՞ պատրաստվում ակտիվացնել Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափը ՝ որպես հակակշիռ թուրքական ագրեսիվ քաղաքականությանը։

Այվազյանի խոսքով՝ այդ ձևաչափը մնում է Հայաստանի օրակարգում, սակայն ՀՀ–ն տարածաշրջանում թշնամիներ չի փնտրում, քանի որ շատ լավ գիտի խաղաղության գինը:

«Հայաստանը պետք է պրագմատիկ մոտեցում մշակի իր արտաքին քաղաքականությունը կառուցելիս՝ հաշվի առնելով տարածաշրջանի անվտանգության սպառնալիքները։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանի սահմանների ողջ երկայնքով ստեղծվի անվտանգության կայուն միջավայր»,– շեշտեց նախարարը։

Նա ավելացրեց, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում, չնայած կորոնավիրուսային սահմանափակումներին, ինքը մի շարք արտասահմանյան ուղևորություններ է կատարել, իսկ դիվանագետները նշված խնդրի լուծման շրջանակում ակտիվ առցանց շփումներ են պահպանում օտարերկրյա գործընկերների հետ:

Դեռևս անցյալ տարվա ապրիլին Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի արտգործնախարարները տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդմանն ուղղված եռակողմ համագործակցության հաստատման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերեցին: Նախատեսվում էր նաև եռակողմ գագաթնաժողով անցկացնել Երևանում, սակայն միջոցառումն այդպես էլ չկայացավ։

143
Արխիվային լուսանկար

Ալիևը խորհուրդ է տալիս փոխել Հայաստանի Սահմանադրությունը

481
(Թարմացված է 16:21 13.04.2021)
Ադրբեջանի նախագահին անհանգստացնում է հայկական բանակի արդիականացումը, ռևանշի հնարավոր փորձերը, հայերի թուրքատյացությունը, բացի այդ՝ նա իր քաղաքացիներին խոստանում է «վերադառնալ» Երևան։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կայացած «Նոր հայացք Հարավային Կովկասին․ հետկոնֆլիկտային զարգացում և համագործակցություն» կոնֆերանսի ժամանակ Հայաստանի հետ հետագա հարաբերություններին, տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք սկանդալային հայտարարություններ է արել։

Եվ կրկին Զանգեզուրի, Երևանի ու Սևանի մասին

Այսպես, Ադրբեջանի Հանրապետության նախագահը հերթական անգամ Հայաստանի Սյունիքի մարզն անվանել է «Ադրբեջանի պատմական տարածք»։

«Մենք ուզում ենք, որ երիտասարդ սերունդն իմանա, որ Զանգեզուրն Ադրբեջանի պատմական հողն է»,-Ալիևի խոսքերը մեջբերել են տեղական ԶԼՄ-ները։

Նրա խոսքով՝ այս շրջանը Հայաստանին է փոխանցվել 1920թ․-ին, իսկ մինչ այդ «մեզ է պատկանել»։

«Գյոյչա լիճը նրանք Սևան են անվանում։ Բավական է նայել 20-րդ դարասկզբի քարտեզին, դուք այնտեղ Սևան չեք տեսնի։ Նույնը վերաբերում է նաև Իրևանին։ Նրանք քանդել են Իրևանի պատմական մասը։ Դա ակնհայտ փաստ է, ադրբեջանցիները, ներառյալ՝ իմ նախնիները, ապրել են այնտեղ»,-հայտարարել է նա։

Ալիևը խոստանում է, որ ադրբեջանցիները կվերադառնան այնտեղ, բայց ոչ տանկերով։

«Եթե մենք վերադառնում ենք Զանգեզուրի միջանցքին, եթե օգտագործում ենք այդ ճանապարհը, ինչո՞ւ չվերադառնանք նաև Իրևան։ Ժամանակը կգա, և մենք դա կանենք»,-հայտարարել է նա։

Հայկական բանակի ուժեղացումը Ռուսաստանի օգնությամբ անհանգստացնող է

Ադրբեջանի նախագահին անհանգստացում և նրա մոտ հարցեր են առաջացնում Ռուսաստանի աջակցությամբ հայկական բանակի արդիականացման ծրագրերը։

Ոչ այնքան զարմանալի է Ադրբեջանի անարգանքը, որքան մյուսների անտարբերությունը. Արցախի ՄԻՊ

«Մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք մեր ռուս գործընկերներին։ Ինչի՞ համար է դա արվում։ Ռևանշի հասնելու ցանկացած փորձ վճռականորեն կկանխվի»,-ասել է նա։

Նրա խոսքով, ադրբեջանական սահմանապահ զորքերը գտնվում են հայկական կողմի անմիջական հարևանությամբ, սակայն ոչ մի միջադեպ տեղի չի ունենում, ինչը վկայում է ռազմական պլանների բացակայության մասին:

«Առանց Թուրքիայի միջանցք չի լինի»

Խոսելով տարածաշրջանային հաղորդակցությունների բացման․ մասնավորապես՝ ՀՀ Սյունիքի մարզի տարածքով միջանցք բացելու մասին, Ալիևը հայտարարել է, որ այն չի կարող բացվել առանց Թուրքիայի համաձայնության և մասնակցության։

«Թուրքիան երեք երկրների փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի անդամ չէ։ Սակայն մենք Թուրքիային տեղեկացնում ենք այն հարցերի մասին, որոնք քննարկում ենք։ Եթե Հայաստանը ցանկանում է վերջ դնել հարաբերություններում առկա խնդիրներին, դառնալ տարանցիկ երկիր, դա կարող է անել միայն Թուրքիան»,-ավելացրել է նա։

«Հրաժարվել Թուրքիայի հանդեպ հավակնություններից»

Ալիևը Հայաստանին նաև մեղադրել է թուրքատյացության և Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջների մեջ։ Նրա խոսքով՝ թուրքական կառավարությունը նախատեսում է կառուցողական քայլեր ձեռնարկել, բայց Հայաստանը պետք է համարժեք պատասխան տա։

«Ի՞նչ պետք է անի Հայաստանն առաջին հերթին։ Նրանք պետք է հրաժարվեն Թուրքիայի հանդեպ տարածքային հավակնություններից, փոխեն Սահմանադրությունը, ընդունեն նորը»,-ասել է Ադրբեջանի նախագահը։

Հատուկ հայտարարություն կլինի. Թաթոյանը` Ադրբեջանում բացված «պուրակի» մասին

Պաշտոնական Երևանը Ալիևի այս և մյուս աղմկահարույց հայտարարություններին առայժմ չի արձագանքել։

481
թեգերը:
Իլհամ Ալիև, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Ալիևը հայտարարել է, որ որոշ երկրներում իրեն գահընկեց անելու ծրագիր է մշակվել
Ուկրաինան՝ Թուրքիայի նոր դաշնակի՞ց
Ղարաբաղում «Իսկանդեր-Մ»–ի հրթիռներ գտնելու հարցը քննարկում են զինվորականները. Պեսկով
ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանը մոնումենտալացնում է մարդատյացությունը և ազգամիջյան ատելությունը. ԱԳՆ

86
(Թարմացված է 14:21 13.04.2021)
Ադրբեջանը ցույց է տալիս, թե իրականում որքան հեռու է տարածաշրջանային խաղաղության և հաշտեցման վերաբերյալ իր դեկլարատիվ հայտարարություններից։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել, որում արձագանքել է ապրիլի 12-ին Բաքվում բացված Արցախյան պատերազմին նվիրված «պուրակին»։

ԱԳՆ–ի գնահատմամբ, «պուրակի» բացման արարողությունը և Ադրբեջանի նախագահի ելույթն ի ցույց են դնում, որ վերոնշյալ գործողությունն ուղղված է հրապարակայնորեն նսեմացնելու պատերազմում զոհվածների հիշատակը, անհայտ կորածներին ու գերիներին, ոտնահարելու նրանց ընտանիքների իրավունքներն ու արժանապատվությունը

«Այն ժամանակ, երբ դեռևս լիովին հասցեագրված չեն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքները, երբ Ադրբեջանում պատանդառության մեջ են գտնվում բազմաթիվ հայ ռազմագերիներ, դիակապտության տարրերով պարուրված նման «ցուցադրության» կազմակերպմամբ Ադրբեջանը վերջնականապես ամրագրում է իր դիրքը որպես անհանդուրժողականության և այլատյացության համաշխարհային կենտրոն: Ադրբեջանի բարձր ղեկավարության նման մարդատյաց գործելաոճն առավել խոսուն է, քան խաղաղության և հանդուրժողականության, բազմամշակութայնության վերաբերյալ ցանկացած հայտարարություն կամ PR-ակցիա»,– ասված է հայտարարության մեջ։

ՀՀ ԱԳՆ–ն արձանագրում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը մի կողմից հանդես է գալիս Հայաստանի կողմից հնարավոր ռևանշիզմի վերաբերյալ դիտարկումներով, մյուս կողմից նման ցուցադրությամբ փորձում է մոնումենտալացնել ռևանշիզմը, մարդատյացությունը և ազգամիջյան ատելությունը։

Ալիևը հայտարարել է, որ «Իսկանդերի» թեման քննարկել է Պուտինի հետ

Արտաքին քաղաքական գերատեսչության դիտարկմամբ, այս կերպ Ադրբեջանը ցույց է տալիս, թե իրականում որքան հեռու է տարածաշրջանային խաղաղության և հաշտեցման վերաբերյալ իր դեկլարատիվ հայտարարություններից։

Հիշեցնենք` ապրիլի 12–ին Բաքվում բացվել է Արցախյան պատերազմին նվիրված «պուրակ», որտեղ հայկական զինվորական տեխնիկայի հետ մեկտեղ ցուցադրված են հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), Հայաստանի ու Արցախի զինվորների անձնական իրեր և զոհված հայ զինվորականների սաղավարտներ:

Դատապարտող հայտարարություններով հանդես են եկել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը, Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

86
թեգերը:
ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանն ու Ադրբեջանը միաժամանակ չեն կարող շահագործել հանքավայրը. ի՞նչ է սպասվում Սոթքին
Ադրբեջանը պիտի պատժվի Մարաղայում իրականացրած ցեղասպան գործողությունների համար. Արցախի ԱԳՆ
Ադրբեջանական կողմը գնդացիր է կիրառել. մանրամասներ և լուսանկարներ Սարուշենի դեպքից
Роберт Кочарян

Ռոբերտ Քոչարյանը ստացել է կորոնավիրուսի թեստի պատասխանը

0

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կորոնավիրուսով չի վարակվել։ Տեղեկությունը հայտնում է նրա գրասենյակը։

«COVID-19 թեստի արդյունքը բացասական է»,– նշված է հաղորդագրության մեջ:

0