Ռոբերտ Քոչարյան

Քոչարյանը 537 օր ապօրինի զրկված է եղել ազատությունից. 2-րդ նախագահի գրասենյակի արձագանքը

152
(Թարմացված է 19:20 26.03.2021)
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը նշում է, որ փաստաբանական թիմը, միջազգային հեղինակավոր կառույցներն այս գործի հակասահմանադրականության վերաբերյալ մասնագիտական կարծիք են հայտնել երկրորդ նախագահի ապօրինի կալանավորման առաջին իսկ օրից։

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի - Sputnik. Այս հակասահմանադրական գործի պատճառով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 537 օր ապօրինի կերպով զրկված է եղել ազատությունից։ Նման կերպ է արձագանքել Քոչարյանի գրասենյակը` անդրադառնալով Սահմանադրական դատարանի կայացրած որոշմանը։

ՀՀ Սահմանադրական դատարանն այսօր անվավեր և հակասահմանադրական ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը։ Սահմանադրական դատարանը սահմանեց, որ 300․1 հոդվածը հակասում է Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին։ ՍԴ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

«Այս հոդվածը Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի հիմքն էր»,–նշված է Քոչարյանի գրասենյակի հայտարարության մեջ։

ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմը, միջազգային հեղինակավոր կառույցներ այս գործի հակասահմանադրականության վերաբերյալ մասնագիտական կարծիք են հայտնել երկրորդ նախագահի ապօրինի կալանավորման առաջին իսկ օրից։

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվում է. փաստաբան

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահը մասնակցում է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ քրեական գործի դատաքննությանը: Նրա դեմ քրեական հետապնդումը սկսվել է 2018-ին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։ Այդ ժամանակ էլ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր քաղաքականություն վերադառնալու մասին։ ՀՀ երկրորդ նախագահին երեք անգամ կալանավորել են։ Կալանավայրում նա ընդհանուր առմամբ 500 օր է անցկացրել։ 2020 թվականի հունիսին Վերաքննիչ դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել։ Քոչարյանը բազմիցս հայտարարել է, որ իր դեմ հարուցված քրեական գործն ամբողջությամբ շինծու է և ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում։

152
թեգերը:
Սահմանադրական դատարան, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան
Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է համակիրների հետ

94
(Թարմացված է 21:39 21.04.2021)
Հրապարակվել են ՀՀ երկրորդ նախագահի և նրա աջակիցների հանդիպման լուսանկարները։

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպում է ունեցել աջակիցների հետ։ Տեղեկությունը հրապարակվել է նրա Facebook–յան էջում։

«Այսօր աջակիցների հետ հանդիպման ընթացքում նախագահ Քոչարյանը հերթական անգամ փաստեց արժանապատիվ խաղաղություն ունենալու իր համոզմունքը և այն հաստատելու պատրաստակամությունը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Facebook-ում հրապարակվել են նաև հանդիպման լուսանկարները։

Հիշեցնենք` ապրիլի 6-ին «Պոզներ» հաղորդման եթերում Քոչարյանը հայտարարել էր, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու է դաշինքով, որն ամենայն հավանականությամբ բաղկացած կլինի 2 կուսակցությունից։

Ռոբերտ Քոչարյանը դիմել է դատարան. նա Նիկոլ Փաշինյանից 4 մլն դրամ է պահանջում

Թե որոնք են այդ քաղաքական ուժերը, առայժմ չի հայտարարվում։ Բայց մամուլում լուրեր են շրջանառվում, որ մեկը կարող է լինել ՀՅԴ-ն։

Ռոբերտ Քոչարյանի ու Լևոն Տեր–Պետրոսյանի գրասենյակներից պատասխանել են Նիկոլ Փաշինյանին

94
թեգերը:
հանդիպում, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան
թեմա:
Ռոբերտ Քոչարյան
Ըստ թեմայի
Փաշինյանը փաստի առաջ է կանգնեցրել յուրայիններին. «Հրապարակ»
Արտահերթ ընտրությունները երկիրը ճգնաժամից դուրս չեն բերի. Արմեն Սարգսյան
Ընդդիմության նվերը, կամ ինչպե՞ս կընթանա Փաշինյան-Քոչարյան «շախմատային պարտիան»
Նարեկ Մկրտչյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը հրաժարականի դիմում է գրել

214
(Թարմացված է 19:10 21.04.2021)
Եթե մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորն այն հետ չվերցնի, հրաժարականը կհամարվի ընդունված:

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանն այսօր` ապրիլի 21-ին, պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին։ Այս մասին հայտնում է ԱԺ պաշտոնական կայքը։

ԱԺ նախագահի կողմից դիմումն ընդունվել է ի գիտություն, և համաձայն ԱԺ կանոնակարգի ` եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում Մկրտչյանը հետ չվերցնի այն, ԱԺ նախագահը կստորագրի ու կհրապարակի լիազորությունների դադարման մասին արձանագրություն։ Այդ պահից սկսած հրաժարականը կհամարվի ընդունված:

Նարեկ Մկրտչյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ Պատգամավոր է ընտրվել 2018 թվականի դեկտեմբերի 9-ին «Իմ քայլը» դաշինքի թիվ 6 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

214
թեգերը:
Նարեկ Մկրտչյան, Հայաստան, մանդատ, Պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցություն
Ըստ թեմայի
Ազգային ժողովը չընտրեց «Իմ քայլը» խմբակցության առաջադրած թեկնածուին
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներից մեկը վայր է դրել մանդատը
Գերիների հարցի ներառումը ԵԽԽՎ օրակարգ արդեն իսկ դրական է. «Իմ քայլը» խմբակցություն
Պենտագոն

Վաշինգտոնը մեծացնում է Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը

0
(Թարմացված է 14:37 22.04.2021)
ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանը Facebook-ի իր էջում շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Սենատին, որ հավանություն է տվել Կիևին տրվող ռազմական օգնությունն ավելացնելու օրինագծին:

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Ամերիկյան Սենատը հավանություն է տվել մի օրինագծի, որով նախատեսվում է ավելացնել Ուկրաինային ռազմական օգնությունը։ Տեղեկությունը հայտնում է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովան։

ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեն ընդունել է «Անվտանգության ոլորտում Ուկրաինայի հետ գործընկերության մասին» երկկուսակցական օրինագիծը, որով Կիևին տրվող ամենամյա ամերիկյան ռազմական օգնությունը հասնելու է 300 մլն դոլարի։

Դեսպանը Facebook–ի իր էջում շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի անդամներին օրինագիծն ընդունելու համար: Այժմ սպասում ենք, որ ԱՄՆ Կոնգրեսն արագ կընդունի օրինագիծը», - հավելել է նա:

Ռուսաստանը տարբեր նավատորմերից նավեր է բերում Սև ծով. ինչո՞ւ

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ զրույցում Կիևին ակտիվ տնտեսական և ռազմական օգնություն էր խոստացել: Բլինկենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն առաջնահերթ ուշադրություն է դարձնում Ուկրաինայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և եվրատլանտյան ձգտումներին:

Ինչո՞ւ է Բայդենին պետք ռուսների արտաքսումը Չեխիայից

0
թեգերը:
Ուկրաինա, Պենտագոն, ԱՄՆ