Գագիկ Ծառուկյանն ու Նաիրա Զոհրաբյանը

ԲՀԿ-ն Ռուսաստանի հետ նոր ռազմաքաղաքական դաշինք ստեղծելու մանրամասն նախագիծ կներկայացնի

162
(Թարմացված է 12:37 26.03.2021)
Զոհրաբյանի խոսքով՝ ժամանակն է, որ Հայաստանը նոր ռազմաքաղաքական դաշինք կնքի Ռուսաստանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շուտով կներկայացնի Ռուսաստանի հետ նոր ռազմաքաղաքական դաշինքի մանրամասն նախագիծ։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Մենք կարծում ենք` Ժամանակն է, որ Ռուսաստանի հետ Հայաստանը կնքի նոր ռազմաքաղաքական դաշինք, և շատ շուտով մանրամասն նախագիծ կներկայացնենք»,-ասաց նա:

Պատգամավորն անդրադարձավ նաև Արցախի ԱԺ–ից կողմից ռուսերենը պաշտոնական լեզու ընդունելու որոշմանը՝ նշելով, որ դա տրամաբանական որոշում էր։

«Մենք պիտի հասկանանք ստեղծված իրավիճակի նրբությունը։ Ի վերջո հայերենը մնում է պետական լեզու։ Երկրորդ լեզուն դառնում է ռուսերենը։ Մենք պիտի հասկանանք, որ Արցախի 75 տոկոս կորստից հետո, լինենք անկեղծ, այսօր Ռուսաստանը՝ որպես նաև Արցախի անվտանգության երաշխավոր, իր անչափ մեծ դերակատարումն ունի։ Ավելին, ես ուզում եմ նաև հղում անել Գագիկ Ծառուկյանի` վերջերս մի քանի անգամ արած դիտարկմանը, որ իսկապես ժամանակն է հաշվի առնելով այն բոլոր մարտահրավերները, որում այսօր գտնվում է մեր տարածաշրջանը և մասնակորապես Հայաստանը՝ թուլացած Սյունիքով, հանձնված Արցախով։ Մենք կարծում ենք, որ իսկապես անհրաժեշտ է վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունները», - ասել է նա։

Նշենք, որ Արցախի խորհրդարանը երեկ ընդունեց մի օրինագիծ, որի համաձայն` ռուսերենը դարձավ երկորդ պաշտոնական լեզու: Օրինագծին կողմ քվեարկեցին 31-ից պատգամավորից 27–ը, երկուսը ձեռնպահ մնացին, երկուսն էլ ներկա չէին նիստին։

Ռուսաստանի գործընկեր ու դաշնակից երկրից Հայաստանը վերածվել է ՌԴ–ի պրոտեկտորատի. Քոչարյան

162
թեգերը:
Ռուսաստան, Նաիրա Զոհրաբյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Քոչարյան» դաշի՞նք կստեղծվի. ինչ են պայմանավորվել ընդդիմության լիդերները. «Ժողովուրդ»
ԸՕ–ի փոփոխություններն այս փուլում ընդունելի չեն. Արփինե Հովհաննիսյանը պարզաբանում է` ինչու
«Հնարավոր է` դուրս գամ քաղաքականությունից». Գևորգ Պետրոսյան
Նաիրա Զոհրաբյանն Ալեն Սիմոնյանի օրինագիծն ուղարկել է միջազգային կազմակերպություններին
Արխիվային լուսանկար

Ալիևը խորհուրդ է տալիս փոխել Հայաստանի Սահմանադրությունը

481
(Թարմացված է 16:21 13.04.2021)
Ադրբեջանի նախագահին անհանգստացնում է հայկական բանակի արդիականացումը, ռևանշի հնարավոր փորձերը, հայերի թուրքատյացությունը, բացի այդ՝ նա իր քաղաքացիներին խոստանում է «վերադառնալ» Երևան։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կայացած «Նոր հայացք Հարավային Կովկասին․ հետկոնֆլիկտային զարգացում և համագործակցություն» կոնֆերանսի ժամանակ Հայաստանի հետ հետագա հարաբերություններին, տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք սկանդալային հայտարարություններ է արել։

Եվ կրկին Զանգեզուրի, Երևանի ու Սևանի մասին

Այսպես, Ադրբեջանի Հանրապետության նախագահը հերթական անգամ Հայաստանի Սյունիքի մարզն անվանել է «Ադրբեջանի պատմական տարածք»։

«Մենք ուզում ենք, որ երիտասարդ սերունդն իմանա, որ Զանգեզուրն Ադրբեջանի պատմական հողն է»,-Ալիևի խոսքերը մեջբերել են տեղական ԶԼՄ-ները։

Նրա խոսքով՝ այս շրջանը Հայաստանին է փոխանցվել 1920թ․-ին, իսկ մինչ այդ «մեզ է պատկանել»։

«Գյոյչա լիճը նրանք Սևան են անվանում։ Բավական է նայել 20-րդ դարասկզբի քարտեզին, դուք այնտեղ Սևան չեք տեսնի։ Նույնը վերաբերում է նաև Իրևանին։ Նրանք քանդել են Իրևանի պատմական մասը։ Դա ակնհայտ փաստ է, ադրբեջանցիները, ներառյալ՝ իմ նախնիները, ապրել են այնտեղ»,-հայտարարել է նա։

Ալիևը խոստանում է, որ ադրբեջանցիները կվերադառնան այնտեղ, բայց ոչ տանկերով։

«Եթե մենք վերադառնում ենք Զանգեզուրի միջանցքին, եթե օգտագործում ենք այդ ճանապարհը, ինչո՞ւ չվերադառնանք նաև Իրևան։ Ժամանակը կգա, և մենք դա կանենք»,-հայտարարել է նա։

Հայկական բանակի ուժեղացումը Ռուսաստանի օգնությամբ անհանգստացնող է

Ադրբեջանի նախագահին անհանգստացում և նրա մոտ հարցեր են առաջացնում Ռուսաստանի աջակցությամբ հայկական բանակի արդիականացման ծրագրերը։

Ոչ այնքան զարմանալի է Ադրբեջանի անարգանքը, որքան մյուսների անտարբերությունը. Արցախի ՄԻՊ

«Մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք մեր ռուս գործընկերներին։ Ինչի՞ համար է դա արվում։ Ռևանշի հասնելու ցանկացած փորձ վճռականորեն կկանխվի»,-ասել է նա։

Նրա խոսքով, ադրբեջանական սահմանապահ զորքերը գտնվում են հայկական կողմի անմիջական հարևանությամբ, սակայն ոչ մի միջադեպ տեղի չի ունենում, ինչը վկայում է ռազմական պլանների բացակայության մասին:

«Առանց Թուրքիայի միջանցք չի լինի»

Խոսելով տարածաշրջանային հաղորդակցությունների բացման․ մասնավորապես՝ ՀՀ Սյունիքի մարզի տարածքով միջանցք բացելու մասին, Ալիևը հայտարարել է, որ այն չի կարող բացվել առանց Թուրքիայի համաձայնության և մասնակցության։

«Թուրքիան երեք երկրների փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի անդամ չէ։ Սակայն մենք Թուրքիային տեղեկացնում ենք այն հարցերի մասին, որոնք քննարկում ենք։ Եթե Հայաստանը ցանկանում է վերջ դնել հարաբերություններում առկա խնդիրներին, դառնալ տարանցիկ երկիր, դա կարող է անել միայն Թուրքիան»,-ավելացրել է նա։

«Հրաժարվել Թուրքիայի հանդեպ հավակնություններից»

Ալիևը Հայաստանին նաև մեղադրել է թուրքատյացության և Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջների մեջ։ Նրա խոսքով՝ թուրքական կառավարությունը նախատեսում է կառուցողական քայլեր ձեռնարկել, բայց Հայաստանը պետք է համարժեք պատասխան տա։

«Ի՞նչ պետք է անի Հայաստանն առաջին հերթին։ Նրանք պետք է հրաժարվեն Թուրքիայի հանդեպ տարածքային հավակնություններից, փոխեն Սահմանադրությունը, ընդունեն նորը»,-ասել է Ադրբեջանի նախագահը։

Հատուկ հայտարարություն կլինի. Թաթոյանը` Ադրբեջանում բացված «պուրակի» մասին

Պաշտոնական Երևանը Ալիևի այս և մյուս աղմկահարույց հայտարարություններին առայժմ չի արձագանքել։

481
թեգերը:
Իլհամ Ալիև, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Ալիևը հայտարարել է, որ որոշ երկրներում իրեն գահընկեց անելու ծրագիր է մշակվել
Ուկրաինան՝ Թուրքիայի նոր դաշնակի՞ց
Ղարաբաղում «Իսկանդեր-Մ»–ի հրթիռներ գտնելու հարցը քննարկում են զինվորականները. Պեսկով
ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանը մոնումենտալացնում է մարդատյացությունը և ազգամիջյան ատելությունը. ԱԳՆ

86
(Թարմացված է 14:21 13.04.2021)
Ադրբեջանը ցույց է տալիս, թե իրականում որքան հեռու է տարածաշրջանային խաղաղության և հաշտեցման վերաբերյալ իր դեկլարատիվ հայտարարություններից։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել, որում արձագանքել է ապրիլի 12-ին Բաքվում բացված Արցախյան պատերազմին նվիրված «պուրակին»։

ԱԳՆ–ի գնահատմամբ, «պուրակի» բացման արարողությունը և Ադրբեջանի նախագահի ելույթն ի ցույց են դնում, որ վերոնշյալ գործողությունն ուղղված է հրապարակայնորեն նսեմացնելու պատերազմում զոհվածների հիշատակը, անհայտ կորածներին ու գերիներին, ոտնահարելու նրանց ընտանիքների իրավունքներն ու արժանապատվությունը

«Այն ժամանակ, երբ դեռևս լիովին հասցեագրված չեն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքները, երբ Ադրբեջանում պատանդառության մեջ են գտնվում բազմաթիվ հայ ռազմագերիներ, դիակապտության տարրերով պարուրված նման «ցուցադրության» կազմակերպմամբ Ադրբեջանը վերջնականապես ամրագրում է իր դիրքը որպես անհանդուրժողականության և այլատյացության համաշխարհային կենտրոն: Ադրբեջանի բարձր ղեկավարության նման մարդատյաց գործելաոճն առավել խոսուն է, քան խաղաղության և հանդուրժողականության, բազմամշակութայնության վերաբերյալ ցանկացած հայտարարություն կամ PR-ակցիա»,– ասված է հայտարարության մեջ։

ՀՀ ԱԳՆ–ն արձանագրում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը մի կողմից հանդես է գալիս Հայաստանի կողմից հնարավոր ռևանշիզմի վերաբերյալ դիտարկումներով, մյուս կողմից նման ցուցադրությամբ փորձում է մոնումենտալացնել ռևանշիզմը, մարդատյացությունը և ազգամիջյան ատելությունը։

Ալիևը հայտարարել է, որ «Իսկանդերի» թեման քննարկել է Պուտինի հետ

Արտաքին քաղաքական գերատեսչության դիտարկմամբ, այս կերպ Ադրբեջանը ցույց է տալիս, թե իրականում որքան հեռու է տարածաշրջանային խաղաղության և հաշտեցման վերաբերյալ իր դեկլարատիվ հայտարարություններից։

Հիշեցնենք` ապրիլի 12–ին Բաքվում բացվել է Արցախյան պատերազմին նվիրված «պուրակ», որտեղ հայկական զինվորական տեխնիկայի հետ մեկտեղ ցուցադրված են հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), Հայաստանի ու Արցախի զինվորների անձնական իրեր և զոհված հայ զինվորականների սաղավարտներ:

Դատապարտող հայտարարություններով հանդես են եկել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը, Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

86
թեգերը:
ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանն ու Ադրբեջանը միաժամանակ չեն կարող շահագործել հանքավայրը. ի՞նչ է սպասվում Սոթքին
Ադրբեջանը պիտի պատժվի Մարաղայում իրականացրած ցեղասպան գործողությունների համար. Արցախի ԱԳՆ
Ադրբեջանական կողմը գնդացիր է կիրառել. մանրամասներ և լուսանկարներ Սարուշենի դեպքից
Роберт Кочарян

Ռոբերտ Քոչարյանը ստացել է կորոնավիրուսի թեստի պատասխանը

0

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կորոնավիրուսով չի վարակվել։ Տեղեկությունը հայտնում է նրա գրասենյակը։

«COVID-19 թեստի արդյունքը բացասական է»,– նշված է հաղորդագրության մեջ:

0