ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Վենետիկի հանձնաժողով է ուղարկել Ալեն Սիմոնյանի՝ զրպարտության և վիրավորանքի համար պատիժը խստացնելու մասին օրինագիծը: Տեղեկությունը նա այսօր հայտնել է ԱԺ–ում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում։
Ավելի վաղ խորհրդարանը հավանություն էր տվել Քաղաքացիական օրենսգրքում Սիմոնյանի առաջարկած փոփոխություններին, որոնք ենթադրում են վիրավորանքի փոխհատուցման չափը 1 մլն դրամից հասցնել 3 – ի, իսկ զրպարտության դեպքում ՝ 2-ից 6 մլն դրամի:
«Ալեն Սիմոնյանի նախագիծն ուղղված է խոսքի ազատության դեմ, այն պրեսսինգ է լրատվամիջոցների, քաղաքական գործիչների, քաղաքացիների վրա, որ կաշկանդված լինեն իրենց խոսքն արտահայտելիս։ Սահմանված փոխհատուցումները տրամաբանական չեն և միայն մեկ նպատակ ունեն լռեցնել բոլոր ընդդիմախոսներին», - ասել է պատգամավորը։
Զոհրաբյանը հավելել է, որ խորհրդարանի կողմից այս օրինագծի հավանության արժանանալուց հետո այն ուղարկել է ԵԽԽՎ Մարդու Իրավունքների հանձնակատարին, տարբեր իրավապաշտպան և լրագրողական կազմակերպություններին: Նա անհրաժեշտ է համարում արձագանքել երկրում խոսքի ազատությունը ճնշելու իշխանությունների փորձին։
Ի՞նչ կապ կարող է լինել ընտրությունների և բարձրագույն կրթության մասին նոր օրենքի միջև
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Նախկինների մասնակցությունն ընտրություններին ուժեղացնում է Փաշինյանին։
Նման տեսակետ այսօր ԱԺ–ում կայացած «Լուսավոր Հայաստան» խմբակցության ճեպազրույցում հայտարարեց խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը` մեկնաբանելով ընդդիմադիր ճամբարին ուղղված իրենց քաղաքական ուժի առաջարկը։
«Առաջարկը դրա մասին էր. թույլ տվեք մենք հաղթենք Փաշինյանին, որովհետև իրենց ներկայությամբ նախկինները միայն ուժեղացնում են Փաշինյանին։ Փաշինյանն այսօր ունի երկու մասից բաղկացած ընտրողներ. նրանք, ովքեր, ինչ էլ անի Փաշինյանը, երդվել են իր անունով ու ընտրելու են իրեն, և նրանք, ովքեր վախենում են, որ նախկինները կվերադառնան»,– ասաց Գորգիսյանը` համոզմունք հայտնելով, որ հների վերադարձի հարցը բացառելու պարագայում «Իմ քայլին» առաջիկա ընտրություններին կհաջողվի ընդամենը 10 տոկոսանոց ֆրակցիա ունենալ։
Ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստանին», Գորիգիսյանի պնդմամբ, իրենք թույլ չեն տալու ո՛չ նախկինների վերադարձը, ո՛չ Փաշինյանի վերարտադրությունը։
Գորգիսյանը նաև նշեց, որ «Լուսավոր Հայաստանը» որոշում է կայացրել ընտրություններին մասնակցել մենակ` առանց դաշինքի, իր ցուցակով։
Դաշնակցությունը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին․ ՀՅԴ Գերագույն ժողո
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik. ԵԽԽՎ–ում հայկական պատվիրակության անդամներն այժմ փորձում են կապ հաստատել ռուս գործընկերների հետ` հասկանալու, թե որն էր գերիների հարցի քննարկմանը նրանցից մի քանիսի դեմ լինելու պատճառը։
«Գերիների հարցն առանձին փաթեթով է քվեարկության դրվել։ Չգիտեմ` ինչո՞ւ են մեր ռուս գործընկերները նման դիրքորոշում հայտնել։ Հիմա մեր պատվիրակության տարբեր անդամներ փորձում են կապ հաստատել նրանց հետ` հասկանալու, թե ինչու է այդպես ստացվել»,–Sputnik Արմենիային տեղեկացրեց Մարուքյանը։
Նրա խոսքով` իրենց հայտնել են, որ կոմունիկացիայի խնդիր է։ Մարությանը նշեց, որ այսօր ելույթներ են նախատեսված, և եթե ռուսական կողմից ելույթներ լինեն ու աջակցեն հայկական կողմին, կստացվի, որ տեխնիկական խնդիր էր ընդամենը։
Մարուքյանը նշեց նաև, որ իրեն հուշել են` օնլայն են մասնակցել քվեարկությանը ռուսական կողմի բոլոր այն ներկայացուցիչները, որոնք դեմ են քվեարկել նախագծին։
«Ուկրաինական կողմի հետ Հայաստանն, օրինակ, աշխատանք էր տարել, և նրանք չեն մասնակցել քվեարկությանը։ Եթե նման խնդիր է լինում` չկողմնորոշվելու, լավագույն տարբերակը չմասնակցելն է։ Սակայն Ռուսաստանի պաշտոնական տեսակետը գերիների վերադարձն է, ինչի մասին բազմիցս շեշտել է անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը»,–նշեց Մարուքյանը։
Անդրադառնալով այսօր նախատեսված քննարկմանը` Մարուքյանը նշեց, որ մինչ այս պահը միջազգային մակարդակում նման բարձր մակարդակով գերիների վերադարձի հարցը չի քննարկվել։ Իսկ թե ինչ ազդեցություն կունենա այս քննարկումը` Մարուքյանը նշեց, թե ժամանակը ցույց կտա։
ԵԽԽՎ–ն նոր բանաձև է ընդունել. հայ և ադրբեջանցի պատվիրակները դիտողություն են ստացել
Նշենք, որ հայ գերիների ու տեղահանված անձանց հարցը ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում ներառելուն, թուրքերից ու ադրբեջանցիներից բացի, դեմ են քվեարկել նաև ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության մի քանի անդամներ, ինչպես նաև Սերբիայի ներկայացուցիչներից մի քանիսը: Ռուսական պատվիրակության մյուս անդամները ձեռնպահ են քվեարկել: Օրակարգում հարցի ներառմանը կողմ է արտահայտվել 93 պատգամավոր, դեմ` 21, ձեռնպահ` 18: Դեմ քվեարկածներից 5-ը ռուսական պատվիրակության անդամներն են եղել, իսկ ևս 7-ը ձեռնպահ են մնացել։
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Չադի նախագահ Իդրիս Դեբին մահացել է երկրի հյուսիսում ապստամբների դեմ ռազմական գործողությունների ժամանակ ստացած վնասվածքներից։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «France Presse» գործակալությանը։
Այսօր նա 6–րդ անգամ վերընտրվել էր Չադի նախագահ։ ՌԻԱ Նովոստիի աղբյուրը հայտնել է, որ 68-ամյա Դեբին որոշել է ապստամբների նկատմամբ հաղթանակը տոնել առաջնագծում և մեկնել է երկրի հյուսիս` ռազմական գործողությունների գոտի: Սակայն ապստամբների ջոկատները հարձակվել են կառավարական զորքերի վրա, ինչի հետևանքով Դեբին վիրավորվել է և մահացել հիվանդանոցում։
«Իդրիս Դեբին մահացավ՝ մարտի դաշտում պաշտպանելով տարածքային ամբողջականությունը։ Մենք այդ մասին խոր վշտով ենք հայտնում Չադի ժողովրդին»,– հայտարարել է բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ազեմ Բերմանդոա Ագունան տեղական հեռուստաալիքի եթերում։
Դեբին Չադը ղեկավարում էր 1990 թվականի դեկտեմբերից: