Իվետա Տոնոյան. արխիվային լուսանկար

ԲՀԿ–ի համար միևնույնն է` Ընտրական օրենսգիրքը կփոփոխվի, թե ոչ. Տոնոյան

67
(Թարմացված է 17:01 23.03.2021)
Ընդդիմադիր խմբակցության համար ավելի կարևոր է, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների կամ լրամշակումների պատրվակով ընտրությունների օրը չտեղափոխվի։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին` անկախ նրանից, Ընտրական օրենգիրքը կփոփոխվի, թե ոչ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Մեզ համար սկզբունքորեն միևնույնն է, թե որ Ընտրական օրենսգրքով կգնանք այս ընտրություններին՝ հի՞ն, թե՞ նոր: Չենք պատրաստվում քննարկել այդ հարցը իշխանության հետ։ Ավելի կարևոր է, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների կամ լրամշակումների պատրվակով ընտրությունների օրը չտեղափոխվի», – ասաց Տոնոյանը։

Ամեն դեպքում, եթե ԱԺ-ում նախաձեռնեն փոփոխությունններ Ընտրական օրենսգրքի հետ կապված, ԲՀԿ–ի դիրքորոշումը բացասական է լինելու։
«Չեն կարող հապճեպ, հապշտապ ընդունված փոփոխությունները նպատակահարմար լինել», – ասաց Տոնոյանը։

Ամեն մեկի խելքի բանը չէ մեր երկիրն այս վիճակից հանելը․ Ծառուկյանը՝ սպասվող հանդիպման մասին

Պատգամավորի խոսքով՝ ԲՀԿ ցուցակն ամենայն հավանականությամբ կգլխավորի կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«Քննարկում չենք ունեցել, բայց վստահ եմ, որ Գագիկ Ծառուկյանն է գլխավորելու ցուցակը։ Դա իմ անձնական կարծիքն է, որը, կարծում եմ, մեր թիմակիցները կկիսեն», – ասաց նա։

Նշենք, որ ԱԺ ընդդիմադիր մյուս խմբակցությունը` «Լուսավոր Հայաստանը», կտրականապես դեմ է ԸՕ փոփոխություններին, ասելով, որ համաձայն փոփոխությունների` մարդիկ ստիպված են լինելու ընտրել կուսակցությունների առաջնորդներին, այլ ոչ թե իրենց շահերը ներկայացնող պատգամավորներին։ Նույն կարծիքին է արտախորհրդարանական ՀՅԴ–ն։

«Եթե այդքան վատն էինք, ինչո՞ւ էիք պաշտպանում հեղափոխությունը»․ Փաշինյանը՝ ԲՀԿ-ին

67
թեգերը:
Ընտրություններ, Իվետա Տոնոյան, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ)
Ըստ թեմայի
Փաշինյանի գահավիժող վարկանիշն ու նախկինները. ռուս փորձագետը` սպասվող ընտրությունների մասին
«Ընտրությունների թեման հասարակության ուշադրությունը շեղող կեղծ խայծ է». Արթուր Խաչատրյան  
Անտրամաբանական կլինի, եթե ՀՅԴ–ն չմասնակցի. Մադոյանը` ԱԺ արտահերթ ընտրությունների մասին
Ինչու է Փաշինյանը գնում արտահերթ ընտրությունների. քաղտեխնոլոգը` ստեղծված իրավիճակի մասին
«Իմ քայլը» ցանկանում է ընտրություններն անցկացնել նոր ընտրական օրենսգրքով. Մակունց
Գևորգ Գորգիսյան

Կառավարության հաշետվությունը պետք է լիներ մեկ տող` «Կներեք, մենք տապալեցինք 2020թ–ը»

0
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը ԱԺ ամբիոնից քննադատեց ՀՀ կառավարության ներկայացրած` 2020թ–ի հաշվետվությունը։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Կառավարության 2020թ–ի ծրագրի հաշետվությունը պետք է լիներ մեկ տող` «Կներեք, մենք տապալեցինք 2020թ–ը»։ Այսօր Աժ ամբիոնից նման հայտարարություն արեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը` խոսելով արդեն 3-րդ օրը խորհրդարանում քննարկվող կառավարության գործունեության ծրագրի մասին։

«Բայց` չէ։ Կառավարությունն ունեցավ բավարար պնդերեսություն` ներկայացնելու մի ծավալուն զեկույց, զեկույց այն մասին, թե ինչպես էին իրենք քաջաբար պայքարում սեփական տկարության, ապիկարության, գոռոզության, սնապարծության, հպարտության դեմ։ Բայց այդ պայքարում, իհարկե, պարտվեց ՀՀ–ն»,– ասաց Գորգիսյանը։

Կառավարության պարտության հիմնական պատճառը Գորգիսյանը համարում է PR-ը, որը, նրա համոզմամբ, կառավարության համար առաջին դիրքում է եղել` երկրորդ պլանում թողնելով բովանդակությունը։

«Նրանք գերադասեցին 50 եվրոյով Եվրոպա թռնելու PR-ը Covid-ի դեմ պայքարից, նրանք գերադասեցին ռազմական գնումներ կատարել այնպես, որ հնարավոր լինի նոր զինտեխնիկայում նստել ու «սելֆիներ» անել»,– ասաց նա։

Ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ` այս ամենի արդյունքում խաթարվեց առաջին հերթին հավատը, որ հայաստանցիներին տվել էր 2018թ–ի հեղափոխությունը։ Մինչդեռ կառավարությունը, նրա խոսքով, շարունակում է պայքարել հողմաղացների դեմ ու իր ամենօրյա գործողությամբ սպանել հույսը, որ այդ հավատը երբևէ կվերականգնվի։

Գորգիսյանը չհերքեց` 2020–ը ճգնաժամ էր, բայց և փորձություն, որ բացահայտեց մեր թերությունները, թուլությունները, մեղքերը։

«Ճգնաժամերից ուժեղացած դուրս գալու համար պետք է ազնիվ լինենք ինքներս մեզ հետ, պետք է ընդունենք այն թերությունները, որ կան, պետք է կարողանանք ապաքինվել, իսկ դրա ահամար պետք է ընդունենք, որ կա հիվանդություն ու պետք է պատրաստ լինենք խորապես ծանոթանալու այդ հիվանդությանը»,– ասաց Գորգիսյանը` հավելելով, որ դրա փոխարեն ՀՀ կառավարությունը շարունակում է ստել ու հավատալով իր ստերին, փորձում դրանցում հավատացնել նաև հանրությանը։

Արդյունքում ստեղծվում են նոր խնդիրներ, խորանում արդեն գոյություն ունեցողները։

0
Նիկոլ Փաշինյանն ու Արթուր Վանեցյանը. արխիվային լուսանկար

Ինչի համար պատժվեց ԲԴԽ նախագահը, և ով է լինելու հաջորդ թիրախը. «Ժողովուրդ»

115
(Թարմացված է 10:17 16.04.2021)
ԲԴԽ–ի արդեն նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի կնոջը հրավիրել էին ՀՔԾ մի քրեական գործով, որը հարուցված էր իր հայտարարագրի ուսումնասիրության հիման վրա։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. ԲԴԽ նորընտիր անդամ Գագիկ Ջհանգիրյանը հասավ իր նպատակին. երեկ ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի ստորագրությամբ կասեցվեցին ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները, և ԲԴԽ նախագահի պարտականությունները այսուհետ կկատարի Գագիկ Ջհանգիրյանը։ Այս փոփոխությունը պատահական չէր, քանի որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել էր քրեական գործերի սպառնալիքներով հասնել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրաժարականին։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ 

«Նկատենք, որ թեև Գագիկ Ջհանգիրյանի տարիքը չի համապատասխանում ԲԴԽ անդամ ընտրվելու համար, սակայն օրենքները շրջանցելով՝ նրան ուղարկեցին ԲԴԽ, որպեսզի բոլոր անհնազանդ դատավորներին իր բուռը հավաքի։ Իհարկե, իշխանությունները ԲԴԽ նախագահի պաշտոնը խոստացել են Ջհանգիրյանին»,–գրում է թերթը։

Հիշեցնենք, որ նաև Վարդազարյանի կնոջը հրավիրել էին ՀՔԾ մի քրեական գործով, որը հարուցված էր իր հայտարարագրի ուսումնասիրության հիման վրա։ Դրանից բացի, Ռուբեն Վարդազարյանի հետ կապված երկու քրեական գործ կա հարուցված: Եվ ստացվում է՝ իշխանությունները չեն բավարարվել խորհրդարանում նրա դեմ արշավով և անցել են պատժի այլ մեթոդի:

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել. «Հրապարակ»

Պատճառն էլ, ըստ օրաթերթի, այն էր, որ Վարդազարյանը մտերիմ հարաբերություններ է ունեցել Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ: 

«Ժողովուրդի» տեղեկություններով՝ իշխանությունների հաջորդ թիրախը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն է։

ԲԴԽ նախագահը` վեթինգի, վնգստացող դատավորների և դրածո լինելու մասին. բացառիկ հարցազրույց

115
թեգերը:
Արման Թաթոյան, Արթուր Վանեցյան, Ռուբեն Վարդազարյան, Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ), Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Քաղաքացու դիմումը կարող է դատավորին պատժելու առիթ դառնալ. ԲԴԽ–ին լիազորություն են տալիս
ԲԴԽ նախագահի հայտարարության մեջ քաղաքական ֆոն փնտրելն անիմաստ է. նախկին նախարար
ՀՀ նախագահն ու ԲԴԽ նախագահը քննարկել են սահմանադրական օրենքի փոփոխությունները