Վազգեն Մանուկյան

Հայրենիքի փրկության շարժումը բացում է Բաղրամյան պողոտան ու ակցիաների նոր ալիք սկսում

332
(Թարմացված է 16:27 23.03.2021)
Ընդդիմադիրները հանրապետական հանրահավաք կանցկացնեն մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Բաղրամյան-Դեմիրճյան փողոցներում։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Հայրենիքի փրկության շարժումը որոշել է բացել Բաղրամյան պողոտան ու քաղաքական ակցիաների նոր ալիք սկսել։

Արդեն տևական ժամանակ է՝ Հայրենիքի փրկության շարժումը տարատեսակ բողոքների և քաղաքացիական անհնազանդության ակցիաների, հանրահավաքների, իրավական և քաղաքական այլ միջոցներով պայքարում է իշխանության դեմ։

«Այս ընթացքում մեզ հաջողվել է ձևավորել հանրային լայն համախմբում վարչապետի աթոռին կառչած անձի հեռացման պահանջի շուրջ։ Վարչախումբը թեև դանդաղ, սակայն հանրային լայն ճնշման ազդեցության տակ տեղի է տալիս: Հասարակության և քաղաքական բոլոր ուժերի համար արդեն ակնհայտ է, որ առանց առկա ճգնաժամի հանգուցալուծման հնարավոր չէ Հայաստանի զարգացումը, ավելին՝ վտանգի տակ են երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,– նշված է Հայրենիքի փրկության շարժման տարածած հայտարարության մեջ:

Ընդդիմադիրների խոսքով` ակնհայտ է, որ շարունակական պայքարի գործելաոճը որոշակի անհարմարություններ է ստեղծում քաղաքացիների համար, որն ամենևին շարժման նպատակը չէ:

Ելնելով վերը նշվածից՝ Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը պայքարի ներկա շրջափուլում որոշել է սկսել քաղաքական ակցիաների նոր ալիք՝ ընդլայնելով գործողությունների աշխարհագրությունն ու մարզերի բնակչության ընդգրկվածությունը, հանրային ճնշման պահպանման և շարժման հետագա գործողությունների համակարգման նպատակով Դեմիրճյան փողոցում տեղակայված վրանային ճամբարը հայտարարել շարժման շտաբ, վերականգնել Բաղրամյան պողոտայով ազատ տեղաշարժը՝ վերացնելով քաղաքացիների համար ստեղծված անհարմարությունը։

Շարժման հետագա անելիքները ներկայացնելու համար մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Բաղրամյան-Դեմիրճյան փողոցներում հրավիրվում է համապետական հանրահավաք:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանում բողոքի ակցիաներ սկսվեցին։ 17 կուսակցությունների նախաձեռնությամբ ստեղծված Հայրենիքի փրկության շարժումը պահանջում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, մեկ տարի Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ազգային համաձայնության կառավարություն գործի, հետո նոր միայն ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացվեն։ Շարժման կողմնակիցները փետրվարի 25-ից նստացույց են անցկացնում Երևանի Բաղրամյան պողոտայում։

Մարտի 18-ին էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի, ՀՀ նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ ունեցած քննարկումներից հետո որոշել է, որ հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն ԱԺ արտահերթ ընտրություններ։

332
թեգերը:
Հայրենիքի փրկության շարժում, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Փաշինյանը չի հասկանում բանակում «հներ» ունենալու կարևորությունը. Սեյրան Օհանյան
«Իմ քայլը» ցանկանում է ընտրություններն անցկացնել նոր ընտրական օրենսգրքով. Մակունց
«Կոչ եմ անում կողմ քվեարկել». ԱԺ նախագահը` ռազմական դրությունը վերացնելու նախագծի մասին
Արմեն Սարգսյանը Վրաստանում

Ի՞նչ կտա Արմեն Սարգսյանի թբիլիսյան այցը. Վրաստանի փոխվարչապետի մեկնաբանությունը

83
(Թարմացված է 17:07 15.04.2021)
Վրաստանում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այցը համարում են ժամանակին, հատկապես տարածաշրջանում ստեղծված իրավիճակից հետո:

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանյկյունից կարևոր իրադարձություն է համարում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի այցը Վրաստան: Տեղեկությունը հայտնում է Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նշենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Թբիլիսի է մեկնել երկօրյա պաշտոնական այցով։ Նրան Թբիլիսիի միջազգային օդանավակայանում դիմավորել է Դավիթ Զալկալիանին։

«Այցն իրականացվում է պատմական կարևոր ժամանակահատվածում։ Բնականաբար, լավ հնարավորություն կա, որպեսզի քննարկվեն երկկողմ հարաբերությունների բոլոր հիմնական ուղղությունները, ինչպես նաև տարածաշրջանի իրադրությունը», - ասել է Զալկալիանին:

Նա նշել է, որ այցի ընթացքում կողմերը հնարավորություն կունենան խոսելու այն դինամիկայի մասին, որը պահպանվել է հայ-վրացական հարաբերություններում վերջին տարիներին, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների հեռանկարների մասին:

Զալկալիանիի խոսքով ՝ այսօր կարևոր է տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիրքորոշումների փոխանակումը, նաև այն առումով, թե ինչ է անհրաժեշտ անել տարածաշրջանի շարունակական կայունության և զարգացման համար:

«Վստահ եմ, որ այս այցից հետո մեր հարաբերությունները որակական նոր փուլ կտեղափոխվեն», - ասել է նա:

Հիշեցնենք, որ Սարգսյանը ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո երրորդ անգամ է այցելում Վրաստան։ Առաջին անգամ նա Թբիլիսի էր մեկնել 2018 թվականի մայիսի 26-ին Վրաստանի առաջին ժողովրդավարական հանրապետության հիմնադրման 100-ամյակի տոնակատարությանը: Իսկ 2018 թվականի դեկտեմբերին ՀՀ նախագահը մասնակցել էր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը:

83
թեգերը:
Արմեն Սարգսյան, Վրաստանի Հանրապետություն
Ըստ թեմայի
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Վրաստան մեկնելուց առաջ վրացերեն գրառում է արել
Սարգսյանի այցին ընդառաջ․ Հայաստանն ու Վրաստանը՝ թվերով
Հայաստանի և Վրաստանի դրոշները` դիմակների վրա. Արմեն Սարգսյանն արդեն Թբիլիսիում է
Ալեքսանդր Լուկաշենկո, Իլհամ Ալիև

Ալիևը Լուկաշենկոյի միջոցով Երևանին առաջարկում էր փողով լուծել ղարաբաղյան հակամարտությունը

619
(Թարմացված է 10:07 15.04.2021)
Բելառուսի առաջնորդն այդպիսով հաստատել է, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին նման առաջարկ արվել է, սակայն վերջինս հրաժարվել է վերցնել գումարը։

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր միջոցով ֆինանսական առաջարկ է փոխանցել Երևանին՝ Արցախի հարցի խաղաղ լուծման դիմաց։

Լուկաշենկոն ապրիլի 13-14-ը աշխատանքային այցով գտնվում էր Բաքվում, որտեղ բանակցություններ էր վարում Ալիևի հետ: Հանդիպման արդյունքում երկու նախագահները պատասխանել են լրագրողների հարցերին, տեսանյութի մի հատված չորեքշաբթի ցուցադրել է «Բելառուս 1» պետական հեռուստաալիքը:

«Ես, իհարկե, երբ էլ նախագահ չլինեմ, շատ լավ բաներ կպատմեմ այն մասին, թե ինչ է Իլհամ Հեյդարովիչն առաջարկել հայ ժողովրդին և Հայաստանի ղեկավարներին՝ այդ հակամարտությունը կարգավորելու համար։ Առաջարկներից մեկը, երբ նա ինձ ասաց․ «Լսիր, հայերին փոխանցիր, դու նրանց հետ լավ հարաբերություններ ունես, ես պատրաստ եմ ոչ միայն վերականգնել Ղարաբաղը, այլև Հայաստանին օգնել․․․ Ես գումարի չափն անգամ չեմ ասում, որը հենց հիմա պատրաստ եմ վճարել։ Փոխանցիր նրանց, որ մենք խաղաղ կարգավորենք հարցը»»,-պատմել է Լուկաշենկոն Ալիևի հետ ավելի վաղ կայացած իր խոսակցության մասին։

Բելառուսի առաջնորդ պարզաբանել է, որ այդ զրույցի պահին նավթի արժեքը գերազանցում էր մեկ բարելի դիմաց 100 դոլարը։

«Ես այսօր առաջին անգամ եմ հրապարակավ ասում դա․․․ Եղել է նման բան։ Բայց Հայաստանի նախկին ղեկավարությունը, մինչև Փաշինյանը, հրաժարվել է դրանից»,-ավելացրել է Լուկաշենկոն։

«Վստահ ենք` հայ ժողովուրդը պատվով դուրս կգա բարդ իրավիճակից». Լուկաշենկոն դիմեց Փաշինյանին

Ամիսներ առաջ համացանցում հայտնվել էր տեսանյութ, որի իսկությունը հաստատել էր նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։ Լուկաշենկոն այն ժամանակ Սարգսյանին 5 մլրդ դոլար էր առաջարկել՝ Արցախի շուրջ յոթ շրջանները Ադրբեջանին հանձնելու համար։ Ի պատասխան՝ Սարգսյանն առաջարկել էր 6 մլրդ դոլար, որպեսզի Իլհամ Ալիևը հրաժարվի այդ հողերից։

619
թեգերը:
Ալեքսանդր Լուկաշենկո, Արցախ, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Բելառուսը պատրաստ է ներդնել իր ջանքերը՝ աջակցելու ռազմագերիների վերադարձին․ դեսպան
Հայաստանում և Բելառուսում տեղի ունեցածները կանդրադառնա՞ն ԵԱՏՄ-ի վրա․պատասխանում է Պանկինը
«Եվրատեսիլի» կազմակերպիչները թույլ չեն տվել, որ Բելառուսը մասնակցի մրցույթին

Ամերիկացիները պատրաստվում են ակտիվանալ Արկտիկայում

0
(Թարմացված է 00:11 16.04.2021)

ԱՄՆ-ն ձգտում է կրճատել իր հետ մնալը Ռուսաստանից Արկտիկայում։ Օրերս Ցամաքային զորքերն Անդրբևեռային տարածքի համար ռազմական տեխնիկայի մշակման պայմանագիր են կնքել Oshkosh Defense կոնցեռնի հետ՝ սինգապուրյան ST Engineering-ի և BAE Systems-ի հետ համագործակցությամբ։ Պարզվել է, որ նման տիպի ժամանակակից մեքենաներ ամերիկացիներն ուղղակի չունեն, իսկ եղածներն էլ վաղուց հնացած են։ Ավելի մանրամասն՝ ՌԻԱ Նովոստիի հոդվածում։

Կառուցել մինչև հունիս

Արկտիկան լուրջ մարտահրավեր է ցանկացած բանակի համար։ Գերցածր ջերմաստիճաններ, սառցաբեկորներ, լողացող սառցալեռներ, ենթակառուցվածքների բացակայություն, բարդ լոգիստիկա, երկարատև բևեռային գիշեր՝ այս ամենը մեծապես բարդացնում է խոշոր ռազմական խմբավորման տեղակայումը:

Սառը պատերազմի տարիներին ԱՄՆ-ն, ի տարբերություն ԽՍՀՄ-ի, բավարար ուշադրություն չի դարձրել այդ տարածաշրջանին, ուստի այսօր Պենտագոնի տրամադրության տակ միայն մի սարքին սառցահատ կա՝ Polar Star-ը։ Ռուսաստանն այդ տիպի ավելի քան 40 նավ ունի։ Բացի այդ, ամերիկացիներն այնտեղ փաստացի ռազմակայաններ չունեն։

Ցամաքային զորքերի համար ևս տեխնիկան չի բավականացնում, որն ի վիճակի կլիներ բևեռային բարդ պայմաններում բեռներ ու զինծառայողներին տեղափոխել։

Դրա համար պիտանի միակ քարշակ-ամենագնացները շվեդական երկշղթա-թրթուրավոր Bandvagn 206-ներն են, որոնք սպառազինության մեջ ներառվել են Small Unit Support Vehicle նշումով (SUSV` ստորաբաժանումների աջակցության փոքր մեքենա)։ Սակայն այս տեսակի առաջին մեքենաները հոսքագծից դուրս են եկել դեռ 40 տարի առաջ և վաղուց արդեն չեն համապատասխանում ժամանակակից պահանջներին։

Բանակը որոշել է թարմացնել արկտիկական տեխնիկան և մրցույթ է հայտարարել ColdWeather, All-Terrain Vehicle (CATV, ամենագնաց սառը կլիմայի համար) ծրագրի շրջանակում։ Պենտագոնը պատրաստ է հեռանկարային քարշակի մշակման, կառուցման և փորձարկումերի վրա 2021 ֆինանսական տարում 6,6 միլիոն դոլար ծախսել, ևս 9,25 միլիոն՝ 110 միավոր CATV-ի վրա։

Այնուհետև պարկը կմեծացնեն՝ հասցնելով 163 ամենագնացի։ Նախատիպերը սպասվում են հունիսի 14-ին։ Օգոստոսից մինչև դեկտեմբերի վերջ՝ փորձարկումներ Ալյասկայի զինափորձարանում։ Հաղթողին կընտրեն 2022 թ․-ի ֆինանսական տարում։

Չորս տարբերակ

Սպասվում է, որ CATV-ն կներկայացեն 4 տարբերակով։ Ընդհանուր նշանակության ամենագնացը պետք է տեղավորի ոչ պակաս, քան 9 զինվոր, վարորդին չհաշվաց, ինչպես նաև երեք օրվա ինքնավար գործողությունների համար սարքավորումներ և պաշարներ ունենա։

Ռուսական հրթիռակիրները 8-ժամանոց թռիչք են իրականացրել Արկտիկայի ջրերի վրայով․ տեսանյութ

Սանիտարական տարբերակը՝ բժշկական սարքավորումներով, նախատեսված է երկու բժշկի, երկու պառկած և չորս թեթև վիրավոր մարդկանց համար։ Հրամանատարական ամենագնացը կհագեցնեն կապի և զորքերի կառավարման ժամանակակից միջոցներով։ Եվ վերջապես, բեռնակիր տարբերակը՝ նախատեսված խոշոր չափերի ռազմական սարքավորումները մեծ հեռավորություններ տեղափոխելու համար։

«Այդ մեքենաները կկարողանան խնդիրների լայն շրջանակ լուծել ծայրահեղ ցածր ջերմաստիճանի պայմաններում, այլ տեխնիկայի համար անանցանելի տեղանքում»,-լրագրողներին պատմել է ԱՄՆ բանակի սպա, CATV ծրագրի պատասխանատու Թիմ Գոդդեթը։-Նրանք պետք է առանց խնդիրների տեղաշարժվեն սառույցի վրայով, հաղթահարեն ջրային պատնեշները, հեշտությամբ բարձրանան բարձունքները, լինեն հեշտ սպասարկվող և խնայողաբար ծախսեն վառելիքը»։

Մրցույթի մասնակիցները հենվում են նախորդ մշակումներ վրա։ Oshkosh-ը և ST Engineering-ը որպես հիմք են վերցրել Bronco 3 երկշղթա քարշակը։ Այդ մեքենան արդեն ավելի քան 20 տարի բրիտանական բանակի սպառազինության կազմում է, մասնակցել է Աֆղանստանի մարտական գործողություններին։

Bronco 3-ն ունի հակագնդակային զրահապատում, աշտարակ՝ գնդացրով, V-աձև հիմք, որը նվազեցնում է վնասը ականի վրա պայթելու դեպքում։ Ամենագնացը ջրային պատնեշները հաղթահարում է հինգ կմ/ժ արագությամբ։

BAE Systems-ը նորարարություն կառաջարկի Beowulf երկշղթա քարշակի հիման վրա, որը հիմնականում նույնն է, ինչ Bronco 3-ն ու SUSV-ը, բայց ավելի մեծ բեռնատարողություն ունի։

Հասնել Ռուսաստանին

Մեկ ամիս առաջ հրապարակված «Արկտիկական ռազմավարության» մեջ ամերիկացիները բացեիբաց հայտարարել են տարածաշրջանում Մոսկվային ու Պեկինին դուրս մղելու ցանկության մասին։ Պենտագոնին հատկապես մտահոգում է Ռուսաստանը, որի տրամադրության տակ է աշխարհի ամենամեծ սառցահատ նավատորմը, հյուսիսային լայնություններում ռազմակայանների ցանցը և առանց էքստրեմալ ցրտի պայմաններում աշխատելու ընդունակ տեխնիկայի մեծ զինանոցը։

Հաղթանակի շքերթներին միշտ մասնակցում են հայրենական ՀՕՊ համակարգերի արկտիկական մոդիֆիկացիաները․ փոքր հեռահարության «Тор-М2ДТ» զենիթահրթիռային համակարգը, զենիթային հրթիռահրանոթային «Панцирь-СА»-ն, ինչպես նաև ապահովման մեքենաների հատուկ տարբերակներ։

Արկտիկական տարածաշրջանի համար գրեթե ամբողջ ցամաքային տեխնիկան հավաքված է ДТ-30 «Витязь» երկշղթա թրթուրավոր ամենագնացների հիման վրա, որին չի վախեցնում անգամ ամենասարսափելի ցուրտը (մինչև -55 աստիճան)։ Որոշ մոդիֆկացիաներ կարող են կտրել-անցնել ջրային պատնեշները, ինչը Հյուսիսային բևեռում սառույցների մշտական կուտակման պայմաններում նկատելիորեն ավելացնում է շարժունակությունը։ Նոր «Панцирь»-ներն ու «Тор»-ը ծածկում են 2015թ․-ի Արկտիկայում տեղակայված հեռահար զենիթահրթիռային С-400 համակարգերի տեղակայման շրջանները։

Բացառիկ զինանոց ունի նաև Ցամաքային զորքերի առաջին լիարժեք արկտիկական միավորումը՝ 80-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը, որը տեղակայված է Մուրմանսկի մարզի Ալակուրտտի ավանում: Ցրտադիմացկուն հետևակը յուրացնում է, մասնավորապես, ТРЭКОЛ բարձր անցանելիության ձնաճահճագնացները, որոնք տեղաշարժվում են գերցածր ճնշման հսկայական անվադողերով անիվների վրա։ Այդպիսի մեքենաներն անգամ ընդհատուն տեղանքով ընթանում են առանց արագությունը նվազեցնելու։

Արդեն փորձարկել են․ Ռուսաստանն անսովոր զենքով կպաշտպանի հյուսիսային տարածքները

Բացի այդ, 80-րդ բրիգադի մարտիկներն ունեն «Урал» և КамАЗ լիաքարշ բեռնատարներ, որոնք հարմարեցված են ծայրահեղ սառնամանիքներին, ТТМ-1901 «Беркут» ձնագնացներ՝ ջեռուցվող խցիկով, օդային բարձիկով մոտորանավակներ, ինչպես նաև շների և եղջերուների լծվացքներ:

Հայրենական մեծ պատերազմի տարիներին լծվացքները կարևոր դեր են խաղացել Անդբևեռյան հատվածի պաշտպանության գործում։ Շներով և եղջերուներով նշանակված վայր էին հասցնում զինամթերքն ու անձնակազմը։ Կենդանիներն անցնում են այնտեղով, որտեղով տեխնիկան չի կարողանում անցնել։ Բացի այդ, արկտիկական բրիգադի համար մշակում են տանկերի, ՀՄՄ-ների և ուղղաթիռների հատուկ մոդիֆիկացիաներ, մասնավորապես՝ Ми-8АМТШ-ВА՝ ուժային սարքավորումների հիմնական ագրեգատների ջեռուցման համակարգով:

0
թեգերը:
ԱՄՆ, Ռուսաստան, Արկտիկա
Ըստ թեմայի
Ուղիղ սպառնալիք Ռուսաստանին. ի՞նչ է Պենտագոնը կառուցում Ալյասկայում
Վլադիմիր Պուտինը պատվավոր կոչում է շնորհել Արթուր Չիլինգարովին
ՌԴ-ն Սուեզի ջրանցքին փոխարինող է գտել․ ի՞նչ հեռանկարներ ունի Հյուսիսային ծովային ուղին