Էդմոն Մարուքյան

Կարո՞ղ եք կողմնորոշվել` ինչ եք ուզում. Մարուքյանը` ընտրություններ անցկացնելուց դժգոհներին

108
(Թարմացված է 11:57 19.03.2021)
Մարուքյանի խոսքով` իրենք գնացինք բոլոր հնարավոր զիջումներին, և երբ արտահերթ ընտրությունների օրը հայտարարված է, տեսնում են հայտարարություններ, որ այդ ընտրությունները լինելու են ամենավատը, ամենախայտառակը, ամենակեղծվողը և այլն։

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պատասխանել է այն քննադատություններին, որոնք հնչում են արտահերթ ընտրությունների վերաբերյալ։ Նա գրառում է արել Facebook-ի իր էջում և ընդգծել, որ կար ժամանակ, երբ բոլորը խնդրում էին արտահերթ ընտրություններ անցկացնել։

«Քանի կար, բոլորն ասում էին՝ խնդրում ենք, մի բան արեք, մի լուծում գտեք երկիրը ցնցումներից հանելու համար, գոնե արտահերթ ընտրություններ կազմակերպեք, որ ժողովուրդը որոշի, թե ինչպես ենք այս վիճակից դուրս գալու։ Մենք գնացինք բոլոր հնարավոր զիջումներին, և ահա, արտահերթ ընտրությունների օրը հայտարարված է, տեսնում ենք հայտարարություններ, որ այդ ընտրությունները լինելու են ամենավատը, ամենախայտառակը, ամենակեղծվողը և այլն։ Լավ, բա ի՞նչ եք ուզում. կարո՞ղ եք վերջապես կողմնորոշվել, թե ինչ էիք ուզում, որ այդպես էլ չստացվեց»,–գրել է Մարուքյանը։

Նշենք, որ երեկ Հայ Ազգային Կոնգրեսը քննադատեց ներկա «Ընտրական օրենսգրքով» ընտրություններ անցկացնելու որոշումը: Հայտարարության մեջ նշվում էր, որ առկա քաղաքական ճգնաժամի առաջարկվող լուծումն առանց Ընտրական օրենսգրքի փոփոխության,  ընդամենը ծառայելու է խորհրդարանական կուսակցությունների կոնյունկտուրային շահերին և հրահրելու նոր քաղաքական ճգնաժամեր։ Հետևաբար, իրադարձությունների այդօրինակ զարգացումը կլինի ոչ այլ ինչ, քան հասարակության թիկունքում հյուսված դավադիր գործարք։

«Հայրենիք» կուսակցությունը հայտարարեց, որ կմասնակցեն արտահերթ ընտրություններին, որպեսզի ժողովուրդն ընտրության հնարավորություն ունենա։ Մինչդեռ Հայրենիքի փրկության շարժման միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ վստահ է, որ արտահերթ ընտրություններ չեն անցկացվելու, բայց եթե անգամ անցկացվեն` ինքը չի մասնակցի։

Հիշեցնենք, որ մարտի 18–ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ համաձայնության է եկել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հետ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ։

108
թեգերը:
Էդմոն Մարուքյան, Հայաստան, Ազգային ժողովի ընտրություններ, Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ), Հայրենիքի փրկության շարժում
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (314)
Ըստ թեմայի
Հունիսի 20-ը, որպես արտահերթ ընտրությունների օր, մեզ համար ընդունելի է. Մարուքյան
Դավադիր գործարք. ՀԱԿ–ը մերժում է ներկա օրենսգրքով ընտրություններ անցկացնելու որոշումը
Հայրենիքի փրկության շարժումը կխանգարի՞ ընտրությունների կայացմանը. քաղտեխնոլոգի դիտարկումը
Руководитель фракции Просвещенная Армения Эдмон Марукян на заседании Парламента (18 января 2019). Еревaн

Մարուքյանի մոտ չստացվեց, կփորձի եղբայրը. պայքարը շարունակվում է

18
(Թարմացված է 10:10 04.08.2021)
«Հրապարակ» թերթի տեղեկություններով` խոշոր քաղաքներում արդեն թեկնածուներ են ընտրել, որոնք կառաջնորդեն կուսակցական ցուցակները և կլինեն ԼՀԿ-ի քաղաքապետի թեկնածուները։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Համապետական ընտրությունների անցողիկ շեմը չհաղթահարած Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանն» ակտիվ աշխատանքներ է սկսել առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։

Թերթի տեղեկություններով` խոշոր քաղաքներում արդեն թեկնածուներ են ընտրել, որոնք կառաջնորդեն կուսակցական ցուցակները և կլինեն ԼՀԿ-ի քաղաքապետի թեկնածուները։

«Գյումրիում, օրինակ, ցուցակը կգլխավորի Սարիկ Մինասյանը, որը 7-րդ գումարման խորհրդարանում ԼՀԿ խմբակցության պատգամավոր էր։ Վանաձորում ընտրությունը գնալու է Մարուքյանի եղբոր՝ Քրիստ Մարուքյանի, և կրկին նախկին պատգամավոր Հրանտ Այվազյանի թեկնածությունների շուրջ։ Հրազդանում էլ կառաջադրեն Արշավիր Խաչատրյանին, որը ԼՀԿ Կոտայքի տարածքային կառույցի ղեկավարն է»,–գրում է թերթը:

Էդմոն Մարուքյանը առաջարկությամբ դիմել է Նիկոլ Փաշինյանին

Հիշեցնենք, որ հունիսի 20–ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ԼՀԿ–ն ստացավ ձայների 1.22% տոկոսը և չկարողացավ հաղթահարել խորհրդարան մտնելու անցողիկ շեմը։

Գագիկ Ծառուկյանը դադարեցրել է թիմակիցների հետ շփումը. «Ժողովուրդ»

18
Գագիկ Ծառուկյան. արխիվային լուսանկար

Գագիկ Ծառուկյանը դադարեցրել է թիմակիցների հետ շփումը. «Ժողովուրդ»

173
(Թարմացված է 09:26 04.08.2021)
Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերության նոր ղեկավարությանը հրահանգված է գործել իշխանությունների վերահսկողության տակ։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այս ժամանակահատվածում իր որեւէ թիմակցի հետ հանդիպում չի ունենում և չի շփվում։ Ավելին` որոշել է, որ աշնանը չեն մասնակցելու ՏԻՄ որևէ ընտրության։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Ինչու ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն չհաղթահարեցին ԱԺ անցողիկ շեմը

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ԲՀԿ-ն հավաքեց գրեթե չորս տոկոս ձայն, չկարողացավ հաղթահարել անցողիկ շեմը և իր գոյության պատմության մեջ առաջին անգամ խորհրդարան չմտավ։

«Դրանից հետո ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, թե կուսակցությունը չի պասիվանալու և իր թիմակիցներին աշնանը ակտիվանալու կոչ էր արել։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԲՀԿ-ն որոշել է պասիվ մնալ և անգամ չմասնակցել աշնանը կայանալիք որևէ ՏԻՄ ընտրության։ Դա է պատճառը, որ կուսակցությունում անգործության շրջան է, և ԲՀԿ-ականներն անգամ իրար հետ լայն ֆորմատով հանդիպումներ չեն ունենում»,–գրում է «Ժողովուրդը»։

Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերությունը ևս, ըստ էության, իշխանության ձեռքին է հայտնվելու, և դա է պատճառը, որ այնտեղ աշխատանքից ազատումներ են սկսվել, անգամ նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանը հեռացել է հեռուստաընկերությունից:

«Հայտնի է նաև, որ հեռուստաընկերության նոր ղեկավարությանը հրահանգված է գործել իշխանությունների վերահսկողության տակ։ ԲՀԿ-ն հետընտրական «մանթրաժը» որևէ կերպ չի կարողանում հաղթահարել»,–գրում է թերթը:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ ընտրությունների արդյունքում խորհրդարան են անցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները։ 

«Քաղաքագետները չարաչար սխալվում են». ԲՀԿ–ն գնահատական կտա ընտրությունների վերաբերյալ

173
թեգերը:
Գագիկ Ծառուկյան, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Ընտրություններ, ՏԻՄ ընտրություններ
Ըստ թեմայի
Գագիկ Ծառուկյանի տեղը կզբաղեցնի Սեյրան Օհանյանը. «Ժողովուրդ»
Հերթը հաղթանակներինն է. Ծառուկյանն ուղերձ է հղել օլիմպիադային մասնակցող հայ մարզիկներին
«Միշտ էլ արել ենք, անում ենք, անելու ենք». Գագիկ Ծառուկյանն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպել են