Փաշինյանն ու Ծառուկյանը

Հունիսի 20-ին ՀՀ–ում արտահերթ ընտրություններ կանցկացվեն. Նիկոլ Փաշինյան

880
(Թարմացված է 16:22 23.03.2021)
ՀՀ վարչապետն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպման ընթացքում արձանագրել են, որ ստեղծված ներքաղաքական իրադրությունից լավագույն ելքը արտահերթ ընտրություններն են:

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ ամռանը ԱԺ արտահերթ ընտրություններ կանցկացվեն։

«Քիչ առաջ տեղի է ունեցավ իմ հանդիպումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ: Հանդիպման ընթացքում արձանագրեցինք, որ ստեղծված ներքաղաքական իրադրությունից լավագույն ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ իմ ունեցած քննարկումները՝ սույն թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,– Facebook–ի իր էջում գրել է նա:

Հիշեցնենք` մարտի 12-ին լրատվամիջոցների հետ հարցազրույցի ժամանակ Գագիկ Ծառուկյանը նշել էր, որ պատրաստ է հանդիպել Փաշինյանի հետ։ Նրա խոսքով՝ հանդիպումն ու քննարկումն անհրաժեշտ են ստեղծված իրավիճակն օր առաջ հանգուցալուծելու համար։ Ծառուկյանը վստահեցրել էր` հանդիպման է գնում ոչ թե Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու, այլ  վարչապետի հրաժարականը պահանջելու համար։

Հավելենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմադիր Հայրենիքի փրկության շարժումը փետրվարի 25-ից անժամկետ նստացույց է սկսել մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում։ Ընդդիմադիրները պահանջում են, որ ժամանակավոր կառավարություն ստեղծվի Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, ապա մոտ մեկ տարի անց խորհրդարանական ընտրություններ անցկացվեն։

Ես քաղաքական խրամատը չեմ լքելու. Սերժ Սարգսյան

Նշենք, որ Սահմանադրության 93–րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունները նշանակում է ՀՀ նախագահը: Արտահերթ ընտրությունն անցկացվում է ԱԺ–ի արձակվելուց ոչ շուտ, քան երեսուն, և ոչ ուշ, քան քառասունհինգ օր հետո: Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ Ազգային ժողովի ընտրություն չի անցկացվում: 

880
թեգերը:
Հայաստան, Նիկոլ Փաշինյան, Գագիկ Ծառուկյան, Ընտրություններ
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1230)
Ըստ թեմայի
Հայտնի է Նիկոլ Փաշինյանի հրաժարական տալու օրը. «Փաստ»
Միասին կարող ենք բուժել վերքերը և նորից վերականգնել երկիրը. Ռոբերտ Քոչարյանի գրառումը
Լևոն Տեր–Պետրոսյանն իր հայտարարությամբ միացավ 17 ուժերի նպատակներին. Անդրանիկ Քոչարյան
Էդմոն Մարուքյան. արխիվային լուսանկար

Մարուքյանի մոտ չստացվեց, կփորձի եղբայրը. պայքարը շարունակվում է

49
(Թարմացված է 10:17 04.08.2021)
«Հրապարակ» թերթի տեղեկություններով` խոշոր քաղաքներում արդեն թեկնածուներ են ընտրել, որոնք կառաջնորդեն կուսակցական ցուցակները և կլինեն ԼՀԿ-ի քաղաքապետի թեկնածուները։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Համապետական ընտրությունների անցողիկ շեմը չհաղթահարած Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանն» ակտիվ աշխատանքներ է սկսել առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։

Թերթի տեղեկություններով` խոշոր քաղաքներում արդեն թեկնածուներ են ընտրել, որոնք կառաջնորդեն կուսակցական ցուցակները և կլինեն ԼՀԿ-ի քաղաքապետի թեկնածուները։

«Գյումրիում, օրինակ, ցուցակը կգլխավորի Սարիկ Մինասյանը, որը 7-րդ գումարման խորհրդարանում ԼՀԿ խմբակցության պատգամավոր էր։ Վանաձորում ընտրությունը գնալու է Մարուքյանի եղբոր՝ Քրիստ Մարուքյանի, և կրկին նախկին պատգամավոր Հրանտ Այվազյանի թեկնածությունների շուրջ։ Հրազդանում էլ կառաջադրեն Արշավիր Խաչատրյանին, որը ԼՀԿ Կոտայքի տարածքային կառույցի ղեկավարն է»,–գրում է թերթը:

Էդմոն Մարուքյանը առաջարկությամբ դիմել է Նիկոլ Փաշինյանին

Հիշեցնենք, որ հունիսի 20–ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ԼՀԿ–ն ստացավ ձայների 1.22% տոկոսը և չկարողացավ հաղթահարել խորհրդարան մտնելու անցողիկ շեմը։

Գագիկ Ծառուկյանը դադարեցրել է թիմակիցների հետ շփումը. «Ժողովուրդ»

49
թեգերը:
Էդմոն Մարուքյան, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, ՏԻՄ ընտրություններ
Ըստ թեմայի
«Ասում են` առջևում ՏԻՄ ընտրություններն են, լավ կլինի` դիմում գրեք». Ազատանի համայնքապետ
Արմեն Սարգսյանը հանդիպել է Էդմոն Մարուքյանի հետ. ԼՀԿ առաջնորդը խոսել է իր ծրագրերի մասին
«Այս պահին աշխատանք չեմ փնտրում». ի՞նչ ծրագրեր ունի Էդմոն Մարուքյանը
Գագիկ Ծառուկյան. արխիվային լուսանկար

Գագիկ Ծառուկյանը դադարեցրել է թիմակիցների հետ շփումը. «Ժողովուրդ»

232
(Թարմացված է 09:26 04.08.2021)
Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերության նոր ղեկավարությանը հրահանգված է գործել իշխանությունների վերահսկողության տակ։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այս ժամանակահատվածում իր որեւէ թիմակցի հետ հանդիպում չի ունենում և չի շփվում։ Ավելին` որոշել է, որ աշնանը չեն մասնակցելու ՏԻՄ որևէ ընտրության։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Ինչու ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն չհաղթահարեցին ԱԺ անցողիկ շեմը

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ԲՀԿ-ն հավաքեց գրեթե չորս տոկոս ձայն, չկարողացավ հաղթահարել անցողիկ շեմը և իր գոյության պատմության մեջ առաջին անգամ խորհրդարան չմտավ։

«Դրանից հետո ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, թե կուսակցությունը չի պասիվանալու և իր թիմակիցներին աշնանը ակտիվանալու կոչ էր արել։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԲՀԿ-ն որոշել է պասիվ մնալ և անգամ չմասնակցել աշնանը կայանալիք որևէ ՏԻՄ ընտրության։ Դա է պատճառը, որ կուսակցությունում անգործության շրջան է, և ԲՀԿ-ականներն անգամ իրար հետ լայն ֆորմատով հանդիպումներ չեն ունենում»,–գրում է «Ժողովուրդը»։

Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերությունը ևս, ըստ էության, իշխանության ձեռքին է հայտնվելու, և դա է պատճառը, որ այնտեղ աշխատանքից ազատումներ են սկսվել, անգամ նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանը հեռացել է հեռուստաընկերությունից:

«Հայտնի է նաև, որ հեռուստաընկերության նոր ղեկավարությանը հրահանգված է գործել իշխանությունների վերահսկողության տակ։ ԲՀԿ-ն հետընտրական «մանթրաժը» որևէ կերպ չի կարողանում հաղթահարել»,–գրում է թերթը:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ ընտրությունների արդյունքում խորհրդարան են անցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները։ 

«Քաղաքագետները չարաչար սխալվում են». ԲՀԿ–ն գնահատական կտա ընտրությունների վերաբերյալ

232
թեգերը:
Գագիկ Ծառուկյան, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Ընտրություններ, ՏԻՄ ընտրություններ
Ըստ թեմայի
Գագիկ Ծառուկյանի տեղը կզբաղեցնի Սեյրան Օհանյանը. «Ժողովուրդ»
Հերթը հաղթանակներինն է. Ծառուկյանն ուղերձ է հղել օլիմպիադային մասնակցող հայ մարզիկներին
«Միշտ էլ արել ենք, անում ենք, անելու ենք». Գագիկ Ծառուկյանն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպել են
Արխիվային լուսանկար

280 նոր դեպք, 4 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

9
(Թարմացված է 10:38 04.08.2021)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 280–ով և դարձել 230993: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 4808 մարդ (+127), կատարվել է 1364854 թեստավորում (+6897), առողջացել են վարակվածներից 220438–ը (+149): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 4 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 4625 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը ,մացել է նույնը` 1122։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։ Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2021-ի հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվեց, իսկ պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ դնելը պարտադիր չէ հուլիսի 1-ից։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Այն երկարաձգվել էր մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։ Հուլիսի 9–ին որոշում կայացվեց կարանտինը երկարաձգել մինչև 2021թ.–ի դեկտեմբերի 20–ը։

Հայաստանում հայտնաբերվել են կորոնավիրուսի բրիտանական և «Դելտա» շտամներ

9
թեգերը:
կորոնավիրուս, համավարակ, հիվանդություն, Մահ, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Քանի՞ մարդ է Հայաստանում պատվաստվել Covid-19-ի դեմ. նախարարությունը տվյալներ է հայտնում
Կարևոր է, բայց․․․ ի՞նչ են մտածում ՀՀ քաղաքացիները պարտադիր պատվաստման մասին
«Դուք գնացեք, թող իրենց հերթ չհասնի». համաճարակաբանը՝ Covid-ի դեմ պատվաստումների մասին
Հայաստան է ներկրվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հերթական խմբաքանակը