Մարիան Քլարկ-Հաթինգ

Ադրբեջանի օգտին ՅՈՒՆԻՍԵՖ–ի ներկայացուցչի «լրտեսության» լուրերի հետքով. ինչ է ասում ԱԱԾ–ն

383
(Թարմացված է 21:07 16.03.2021)
Օրերս մեծ աղմուկ բարձրացրեց Մարիան Քլարկ-Հաթինգի վերաբերյալ համացանցում տարածված լուրերը, թե նա Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսություն է արել։ Sputnik Արմենիան ԱԱԾ և ՅՈՒՆԻՍԵՖ–ի հայաստանյան գրասենյակ գրավոր հարցում է ուղարկել և ստացել հետաքրքիր պատասխաններ։

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ–ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգի կողմից Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսություն անելու վերաբերյալ տվյալներ ՀՀ ԱԱԾ–ում առկա չեն։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից։

Օրերս մեծ աղմուկ բարձրացրեց Մարիան Քլարկ-Հաթինգի վերաբերյալ համացանցում տարածված այն լուրերը, որ նա հեռացել է Հայաստանից, քանի որ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսություն է արել։ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ Քլարկ-Հաթինգի հայաստանյան պաշտոնավարումը դադարեցվել է, քանի որ հայկական կողմի համար խնդրահարույց է եղել նրա` իր մանդատի իրականացման գործում թերացումները և ոչ համագործակցային աշխատելաոճը։

ԱԱԾ-ից հետաքրքրվել էինք նաև, թե արդյո՞ք ստուգում իրականացվում է Մարիան Քլարկ-Հաթինգի կողմից լրտեսություն կատարելու լուրերի առնչությամբ։ «ԱԱԾ–ն օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ամենօրյա ռեժիմով իրականացնում է իր առջև դրված խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքները»,–նշված էր մեր հարցին ի պատասխան։

Միաժամանակ, գրավոր հարցում էինք ուղարկել նաև Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ–ի ներկայացուցչություն` հետաքրքրվելով, թե ի՞նչ թերացումների մասին է հայտնել ԱԳՆ խոսնակը, արդյոք մինչ այս խնդիրներ առաջացել են Քլարկ- Հաթինգի աշխատանքի առնչությամբ։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Սարգսյանը հայտնել է, որ Քլարկ-Հաթինգը բարձր որակավորում ունեցող, չափազանց փորձառու և զարգացման ոլորտի գործունեությանը նվիրված պրոֆեսիոնալ է, որը մինչև Հայաստանում պաշտոն ստանձնելը ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչն էր Մալազիայում։

«Նա ՅՈՒՆԻՍԵՖ-ի համակարգում այլ պաշտոններ է զբաղեցրել Սոմալիայում, Գանայում, Բենինում և Մադագասկարում»,–գրել է Սարգսյանը։

Դատախազությունը ստուգում է ՅՈւՆԻՍԵՖ–ի ներկայացուցչի լրտեսության լուրը

Նա հիշեցրել է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը ՀՀ-ում 1994 թվականից աշխատել է հանուն Հայաստանի երեխաների, և սերտորեն ու արդյունավետ կերպով համագործակցում է ՀՀ կառավարության հետ։

Հետաքրքրվել էինք նաև, թե արդյո՞ք կա Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր ներկայացուցչի թեկնածու, ինչին էլ Սարգսյանը դրական է պատասխանել ու նշել, որ սպասում են նոր թեկնածուի հաստատմանը։ «Հուսով եմ, որ շուտով կհրապարակենք նրա կենսագրականը»,–ասել է Սարգսյանը։

Նա նաև հայտնել է, որ Մարիան Քլարկ- Հաթինգն արդեն գործուղվել է մեկ այլ գրասենյակ։

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունն էլ հայտնել էր, որ ստուգում է Մարիան Քլարկ-Հաթինգի վերաբերյալ տեղեկությունները, սակայն դատախազությունում նման տեղեկատվություն և դրա առնչությամբ քրեական գործ չկա։

383
թեգերը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, լրտեսություն, Մարիան Քլարկ-Հաթինգ, ՅՈՒՆԻՍԵՖ, Հայաստան
Ըստ թեմայի
Ֆրանսիայում արգելել են հրատարակել «Ես թալանել եմ Քիմ Քարդաշյանին» գիրքը
ՄԱԿ-ը մոտ 2 միլիոն դոլար օգնություն է տրամադրել Հայաստանում ապաստանած արցախցիներին
Ինչո՞ւ է ՅՈւՆԻՍԵՖ–ի ներկայացուցիչը հապճեպ լքել Հայաստանը. պատասխանում է Աննա Նաղդալյանը
Տիգրան Եկավյան

«Ֆրանսիայում մեզ թուրքերից շատ են սիրում». ինչ անել պատրանքներին չտրվելու համար

154
(Թարմացված է 15:28 25.07.2021)
Հայ համայնքը սիրված և հարգված է Ֆրանսիայում, սակայն անհեռատեսություն է այդքանով բավարարվելը։ Պետք է նորովի կառուցել հարաբերությունները Ֆրանսիայի հետ, հատկապես որ դա վաղուց են սկսել Թուրքիան ու Ադրբեջանը։

Եթե ֆրանսահայ համայնքը ավանդաբար ճանաչված և սիրված է, արդյոք դա նշանակում է, որ կարող ենք այլևս հարաբերություններ չզարգացնել Ֆրանսիայի հետ։ Իրականությունը ցույց է տալիս, թե ուր է տանում նման ինքնահանգստացնող մտածելակերպը, Sputnik Արմենիայի հետ զրույցում նշում է ֆրանսահայ լրագրող, վերլուծաբան և հետազոտող Տիգրան Եկավյանը։

Տիգրանը Ֆրանսիայում հայտնի է որպես Միջին Արևելքի կրոնական համայնքների (քրիստոնյաների և եզդիների) հարցերի հետազոտող։ Այս համայնքների պատմության և ներկա վիճակի մասին նա գիրք է հրատարակել, որը ֆրանսախոս աշխարհում անտեսված այս հարցին նոր ուշադրություն է հաղորդել։ Շնորհիվ իր համբավի, Տիգրանը պարբերաբար հրավիրվում է Ֆրանսիայի ճանաչված ԶԼՄ–ներ` մեկնաբանելու Հայաստանի և Արցախի շուրջ իրավիճակը։ Սակայն մեկ կամ մի քանի անհատի գործը բավարար չէ պետական խնդիր լուծելու համար, ընդգծում է նա։

Ճիշտ է, ֆրանսիական մամուլը թե՛ պատերազմի ընթացքում, թե՛ զինադադարից հետո պարբերաբար անդրադառնում է Արցախյան հիմնահարցին կամ ՀՀ սահմանային իրավիճակին, սակայն պետք չէ ենթադրել, որ բոլոր ֆրանսիացիները գիտեն իրողությունը և «իմունիտետ» ունեն թուրք–ադրբեջանական քարոզչության դեմ, ընդգծում է Եկավյանը։

«Հայ հասարակությունը Ֆրանսիայում ընդհանուր առմամբ համակրանք ու հարգանք է վայելում, բայց դա չի նշանակում, որ այսքանով պետք է բավարարվենք, որովհետև հակառակ կողմը շատ ագրեսիվ էր լրատվական պատերազմի ժամանակ ու շատ ջանք թափեց, որ բոլոր ուժերը` ծայրահեղ աջակողմյաններից մինչև ձախակողմյաններ, իրենց կարծիքն ընդունեն», – նշում է Եկավյանը։

Վերջին մի քանի տարիներին ադրբեջանական իշխանությունները գումարներ են տրամադրել Նորմանդիայում մի քանի լքված եկեղեցիների նորգման համար` այն ակնկալիքով, որ Ֆրանսիայում չբարձրացնեն Շուշիում կամ այլ վայրերում հայկական վանքերի ու հուշարձանների հարցը։ Արդյունքում, օրինակ, «ալբանական ժառանգության» մասին մտացածին թեզերը, որոնք հինգ–վեց տարի առաջ ֆրանսիական հասարակության համար ծիծաղելի էին հնչում, հիմա հայկական կողմից լուրջ բացատրական աշխատանք են պահանջում։

«Որոշ ժամանակ առաջ նրանք ջանքեր գործադրեցին՝ մի հայտնի հրատարակչատանն իրենց «գրականությունը» տպագրելու համար։

Կարողացանք դա խոչընդոտել, բայց ընդհանրապես ակնհայտ է, որ ադրբեջանցիները նոր ֆրանսախոս էլիտա են պատրաստում՝ Ֆրանսիա ուսանողներ ուղարկելով, ինչպես  նաև  ընդլայնելով ֆրանսերենի ուսուցումը Բաքվում, ուր արդեն կա ֆրանսիական համալսարան և ծրագիր կա վարժարան ստեղծելու։ Հայաստանը վաղուց ունի, բայց անհրաժեշտ է  հզորացնել դրանք, որովհետև ակնհայտ է, որ ֆրանսախոս մասնագետների, ներառյալ՝ դիվանագետների կարիք ունենք։ Նրանց պակասից է, որ պատերազմական գործողությունների օրերին չկարողացանք բացատրել մեր դատն ու կեցվածքը», – նշում է Տիգրանը։ 

Մեծ և բազմազան Ֆրանսիա

Տարբեր ուժերի հետ տարբերակված աշխատանք է պետք, նշում է նա։ Ֆրանիական հասարակությունում հետզհետե ընդլայնվում են արմատական տրամադրությունները, և պահպանողական ուժերի կշիռն աճում է։ Այս թևում Արցախյան խնդիրը դիտում են որպես քրիստոնյա հավատքի պաշտպանություն, իսկ Արցախի հայերը համարվում են հավատքի պաշտպաններ (ինչպես Միջին Արևելքի քրիստոնյաները)։

Ընդգծված հայասեր վերաբերմունք է որդեգրել նաև Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությունը` ի հիշատակ Միսաք Մանուշյանի (որը, ինչպես հայտնի է, կոմունիստական կուսակցության ակտիվ անդամներից էր)։ Դրանից բացի, Ֆրանսիայի Կոմկուսը պաշտպանում է Կատալոնիայի ու քրդերի անկախությունը, նույն համատեքստում էլ` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

Ֆրանսիացիները տապալեցին միապետությունը՝ է՛լ ավելի անսահմանափակ միապետություն ստանալով

Մի շարք այլ ձախակողմյան ուժեր, սակայն, փորձել էին հարել ադրբեջանական կողմին, մանավորապես սա երևում էր mediapart.fr կայքի ու Liberation թերթի դեպքում։

Վերը նշվածը կրկին ստիպում է հիշել մի բան, որը Հայաստանում շատ հաճախ մոռանում ենք. Ֆրանսիայում կա ոչ միայն կես միլիոնանոց հայ համայնք, այլ նաև 65 միլիոնանոց հասարակություն, որի հետ պետք է մշտապես հաղորդակցվել (այդ թվում` պետական ծրագրերով)։ Այս գործն է, որ տարիներ շարունակ կատարում են բազմաթիվ ֆրանսիացի գործիչներ. պատգամավոր, այժմ սենատոր Վալերի Բուայեն, Ֆրանսիա–Արցախ խորհրդարանական խմբի նախկին և ներկա նախագահներ Գի Տեսյեն ու Ֆրանսուա Պուպոնին և այլք։

«Մենք պետք է աշխատենք ոչ միայն հայ համայնքի օրակարգի, այլև Հայաստան-Ֆրանսիա օրակարգի համար։ Սա թերևս մեր գլխավոր թույլ կողմն է. մենք չունենք թե՛ համայնքի, թե՛ Սփյուռքի հետ հարաբերությունների օրակարգ։ Թուրք և ադրբեջանական համայնքներն ունեն այդ տեսլականը և կարգապահությունը։ Մենք ի՞նչ պատասխան ունենք նրանց տալու», – նշում է Տիգրանը։

Բարեկամներ և դաշնակիցներ

Հայ համայնքը Ֆրանսիայում ունի ոչ շատ հզոր ու հարուստ, բայց հավատարիմ բարեկամներ, ի դեմս ասորական և հունական համայնքների, որոնք մշտապես նեցուկ են կանգնում Հայ դատի պաշտպանությանը։ Նրանց հետ կապը պետք է ուժեղացնել` արդարության միասնական պահանջ բարձրացնելով, ընդգծում է Տիգրանը։

Դրանից բացի, հսկայական աշխատանք կա անելու Ֆրանսիայի հրեական համայնքի հետ, որի հետ կապը շատ թույլ է։ Թեև վերջին քսան տարվա մեջ նրանք ընդունեցին Ցեղասպանությունը և աջակցում են հայ համայնքին, բայց կան նաև այնպիսիք, որոնք չեն ուզում դեմ կանգնել Իսրայելի պաշտոնական քաղաքականությանը։ Կարևոր խնդիր է`  նորովի մոտենալ այս հարաբերություններին և երկխոսություն ծավալել նրանց հետ, ընդգծում է Տիգրանը։

Realpolitik

Ֆրանսիա–Թուրքիա և Ֆրանսիա–Ադրբեջան հարաբերությունները հիմնված են նախևառաջ գործարար կապերի և ներդրումային ծրագրերի վրա։ Հայաստան–Ֆրանսիա բարեկամությունը մեծապես զգայական հիմքեր ունի. Հայաստանում եղել է և կա ֆրանսիական հումանիստական մտքի և մշակույթի խորը գնահատանք։ Սա շատ կարևոր է, բայց կա նաև ավելորդ խանդավառություն, որով Հայաստանում դիմավորում են Ֆրանսիայի ղեկավարների ելույթները հօգուտ Հայաստանի, նշում է Տիգրանը։

Նույնը վերաբերում է Եվրահանձնաժողովի նախագահ Շառլ Միշելի վերջին հայտարարություններին Ղարաբաղի մասին։ Բրյուսելը քննադատում է ատելության խոսքը, բայց ոչինչ չի անում դրա դեմ, մինչդեռ ԵՄ մի շարք երկրներ,իրենց շահերից ելնելով, շարունակում են ադրբեջանամետ քաղաքականությունը։

«Պետք է հստակ գիտակցենք, թե որտեղ է, որ Ֆրանսիան ու ԵՄ–ն կարող են ու ցանկություն ունեն ինչ-որ բան անել, և որտեղ հայտարարություններից այն կողմ բան չսպասենք։ Քննադատական հայացքն է, որ մեզ պակասում է (և որն, ի դեպ, ֆրանսիական մշակույթի անբաժանելի մասն է)», – նշում է Տիգրանը։

Ինչու են Ադրբեջանում Ռուսաստանի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի դեսպանները հրաժարվել մեկնել Շուշի

Նույն կերպ այն պակասում է ֆրանսահայ կուսակցական կառույցների մոտ, երբ հայացք են գցում Հայաստանին։ Ավանդական կուսակցությունները (ՀՅԴ և այլն) երկրորդում են Հայաստանի իրենց կուսակիցների քարոզչությունը` առանց ընկալելու Հայաստանի իրականությունը։ Ցավալի է, որ ինչպես Հյաաստանում, այնպես էլ Սփյուռքում այնպես էլ չձևավորվեց միմյանց խնդիրներն ըմբռնելուև քննելու մշակույթը, ընդգծում է Եկավյանը։

Որպես հետևանք`  թուլացել են նաև համայնքային կառույցները (առաջին հերթին` Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող կոմիտեն` CCAF-ը), որոնք կարող էին ամրապնդել ներդրումային և քաղաքական համագործակցությունը։ Ընդհանուր այն պիտի ավելի շատ հիմնված լինի փոխադարձ կախվածության ու շահերի ըկնալման վրա, եզրափակում  է Տիգրանը։

Այս խնդիրները Տիգրանը նախատեսում է ներկայացնել իր նոր գրքում, որի վրա արդեն սկսել է աշխատել։

154
թեգերը:
Տիգրան Եկավյան, Հայաստան, Ֆրանսիա
Ըստ թեմայի
Ֆրանսիական հիփ-հոփ և հայկական երաժշտություն. Jinj–ը նորովի է բացահայտել Փարաջանովին
«Կարևոր քայլ». Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ հայ գերիների ազատ արձակման մասին
Ով չհասցրեց, եկող տարի կուտի. Ֆրանսիայում սկսել են տոննաներով հայկական ծիրան վաճառել
Ստորագրահավաք Հյուսիսային պողոտայում. 23 հուլիսի, 2021

Նույնիսկ դա է խրտնեցնում իշխանություններին. արգելվել է «Հայաստան» դաշինքի ստորագրահավաքը

83
(Թարմացված է 19:16 24.07.2021)
Գեղամ Մանուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է ոստիկանության գործողությունները։ Ոստիկանության լրատվության ու հասարակայության հետ կապերի վարչություն զանգերն անպատասխան են մնում։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի - Sputnik. «Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց տեղեկություններն այն մասին, որ ոստիկանությունն այսօր արգելել է Սյունիքի համայնքապետների ազատության պահանջով Երևանում կազմակերպված ստորագրահավաքը։

«Երեկվանից մեկնարկել էր ստորագրահավաքը, բազմաթիվ քաղաքացիներ միանում էին ստորագրահավաքին, նույնիսկ դա է խրտնեցնում, վախեցնում այս իշխանություններին։ Ստորագրահավաքն արգելելու հետ կապված որևէ տրամաբանական, մարդկային բացատրություն չկա։ Ինչպես բազմաթիվ մարդիկ, այդ թվում Սյունիքի համայնքների մեր ղեկավար ընկերները, անօրինական ձերբակալվեցին, բերման ենթարկվեցին, այնպես էլ նույն անօրինականությունը շարունակվում է նաև այժմ»,– ասաց Մանուկյանը։

Նրա խոսքով, Հայաստանի ոստիկանության ու իրավապահ համակարգի գործողություններում վերացել է որևէ տրամաբանություն, բացի իշխանությանը ցուցադրաբար ծառայելուց։

Նշենք, որ «Հայաստան» դաշինքի ստորագրահավք արգելելու մասին ոստիկանությունից մեկնաբանելու մեր փորձերն առայժմ որևէ արդյունք չեն տալիս։ Ոստիկանության լրատվության ու հասարակայության հետ կապերի վարչություն զանգերն անպատասխան են մնում։

Հիշեցնենք` հուլիսի 23-ից Հյուսիսային պողոտայում «Հայաստան» դաշինքի նախաձեռնությամբ ստորագրահավաք էր սկսվել ի պաշտպանություն Սյունիքի կալանավորված համայնքապետների։

Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների հետապնդումների հարցով ՄԻՊ–ը միջոցներ է ձեռնարկում

«Հայաստան» դաշինքի անդամ Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ ստորագրահավաքը նախ արձանագրումն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունում այսօր քաղբանտարկյալներ կան։ Ըստ նրա` իրավասու մարմինները պարտավոր են ստորագրահավաքն ընդունել որպես հանրագրի մի ձև և պատշաճ ընթացք տալ դրան։

ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Սյունիքի նախկին և ներկա որոշ պաշտոնյաների դեմ քրեական գործեր են հարուցվել։ Կալանավորվել են Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը, Որոտանի համայնքապետ Սուրիկ Օհանջանյանը, Գորիսի մշակութային կենտրոնի տնօրեն Հայկ Խաչատրյանը, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն ու Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը։

Կալանավորվել էր նաև Քարահունջի համայնքապետ Լուսինե Ավետյանը, սակայն ավելի ուշ նա ազատ արձակվեց։ 

83
թեգերը:
Գեղամ Մանուկյան, ստորագրահավաք, «Հայաստան» դաշինք
Ըստ թեմայի
«Ինչու էր որոշվել, որ լիքը ոստիկան Երևանից պետք է գնա Սյունիք՝ քվեարկի». Վարդևանյան
Քննարկվում է Գեղարքունիքում ու Սյունիքում ռուս սահմանապահների տեղակայման հարցը. ՌԴ դեսպան
ՀՀ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել. ՔԿ
Աննա Հակոբյանը դուստրերի հետ

Ուրախ առիթով հյուր էինք. Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել «Շիշ բռնողի» հարսանիքից

435
(Թարմացված է 23:18 25.07.2021)
Աննա Հակոբյանի հետ լուսանկարներում դուստրերից երկուսն են։ Ընտանիքի մյուս անդամները չեն երևում։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Facebook–ի էջում տոնական լուսանկարներ է հրապարակել դուստրերից երկուսի հետ: 

«Երկար ամիսներ անց առաջին անգամ ուրախ առիթով հյուր էինք»,–լուսանկարին կից գրել է Հակոբյանը։

Ամենայն հավանականությամբ`Աննա Հակոբյանը և դուստրերը մասնակցել են իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի («Շիշ բռնողի») հարսանյաց հանդեսին:

Հարսանիքի քավորը, ըստ շրջանառվող լուրերի, եղել է Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Շիշ բռնող» մականունն ունեցող Հայկ Սարգսյանը երեկ ամուսնացել է։ Նրա հարսնացուն գործարար Հայրապետյան եղբայրներից մեկի թոռնուհին է՝ Օլյա Հայրապետյանը: Հարսանիքը տեղի է ունեցել Երևանի «Դվին» ռեստորանային համալիրում։

«Բա ես պետք է ճոխ անեմ, հո դո՞ւ չէիր անելու». Ծառուկյանը` որդու հարսանիքի մասին

435
թեգերը:
Հայկ Սարգսյան, հարսանիք, Լուսանկար, Աննա Հակոբյան
Ըստ թեմայի
«Հեռախոսը վերցրել եմ և ջնջել հոլովակը». Հայկ Սարգսյանը խոսել է աղմկահարույց միջադեպի մասին
Ո՞վ է Հայկ Սարգսյանի նշանածը․ մանրամասներ
Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Հայկ Սարգսյանի հրապարակած լուսանկարի փաստով