00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ձևական, ցուցադրական հանդիպում է. ընդդիմությունը Սարգսյանից ու Փաշինյանից սպասելիք չունի

© Sputnik / Asatur YesayantsСотрудники правоохранительных органов перед входом в резиденцию президента (13 марта 2021). Еревaн
Сотрудники правоохранительных органов перед входом в резиденцию президента (13 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 13.03.2021
Բաժանորդագրվել
Իշխան Սաղաթելյանը վերահաստատեց Հայրենիքի փրկության շարժման տեսակետը` նախ` վարչապետի հրաժարական ու խորհրդարանի լուծարում, ապա` խորհրդարանական արտահերթ ընտրություններ։

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Ընդդիմությունը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից ոչ մի սպասում չունի։ Այսօր Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Հերթական ձևական, ցուցադրական հանդիպումն է, ոչ մի բանի չի նպաստելու, ստեղծված իրավիճակի վրա որևէ ազդեցություն չի ունենալու»,– ասաց Սաղաթելյանը։

Նրա խոսքով` ՀՀ վարչապետն ու նախագահն իրենց այդ նախաձեռնությամբ ընդամենը փորձ են անում շեղել ՀՀ քաղաքական օրակարգը։ Մինչդեռ Հայրենիքի փրկության շարժումը, ըստ Սաղաթելյանի, շարունակում է հավատարիմ մնալ իր օրակարգին ու վերահաստատում է իր տեսակետը` նախ` վարչապետի հրաժարական ու խորհրդարանի լուծարում, ապա` խորհրդարանական արտահերթ ընտրություններ։

«Եթե այդ երկու պրոցեսները կավարտվեն և վերջնական ընտրություններ տեղի կունենան, այն ժամանակ մենք կհայտնենք մեր դիրքորոշումը` մասնակցում ենք ընտրության, չենք մասնակցում, ինչ ձևաչափով ենք մասնակցում։ Մինչև ընտրությունները առաջին խնդիրը հրաժարականն է»,– ասաց Սաղաթելյանը։

Ընդդիմադիր գործչի համոզմամբ` այս հանդիպումով Նիկոլ փաշինյանն ու Արմեն Սարգսյանը ոչ թե ելքեր են փնտրում, այլ «շոուներ, ֆոտոներ, ինչպես Փաշինյանը դա արեց ԳՇ–ում օրեր առաջ»։

Սաղաթելյանը հայտարարեց, որ անկախ այդ շոուներից, իրենք շարունակելու են վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները ու քաղաքացիներին էլ կոչ են անում միանալ իրենց նախաձեռնած պայքարին։

Հիշեցնենք` Հայրենիքի փրկության շարժման համակիրներն այսօր հավաքվել էին ՀՀ կառավարության 2-րդ մասնաշենքի դիմաց՝ խոչընդոտելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը ԱԳՆ շենք։

Полиция оцепила в субботу здание МИД Армении из-за акции протеста - Sputnik Արմենիա, 1920, 13.03.2021
Ոստիկանությունը շրջափակել է ԱԳՆ շենքը, որպեսզի ընդդիմությունն ակցիա չանցկացնի. տեսանյութ

Բանն այն է, որ Փաշինյանը մարտի 2-ին` Դիվանագետի օրը, խախտելով ՀՀ գործադիր իշխանությունում ձևավորված ավանդույթը, ԱԳՆ չէր այցելել։ Փոխարենը նա որոշել է ԱԳՆ աշխատակիցների հետ հանդիպել այսօր։ Ընդդիմությունն էլ նախապես հայտարարել էր, որ փորձելու է փակել վարչապետի ճանապարհը։ Կառավարության մասնաշենքի շրջակայքում մեծ քանակությամբ ոստիկանական ուժեր էին կուտակվել, նախարարության շենքի ու հարակից մի քանի շենքերի գլխին դիպուկահարներ էին տեղակայվել։

ՀՅԴ համահայկական երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Գոռ Սարգսյանն ավելի ուշ հայտարարեց, որ Փաշինյանի հանդիպումը նախատեսված էր 12:30-ին, բայց նա ժամանել է դրանից մեկ ժամ շուտ։ Ցուցարարները երթով գնացին Բաղրամյան պողոտա, որտեղ այսօր կայանալու է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։

Հայաստանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները սկսվել են նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։ Ներքաղաքական իրավիճակն ավելի սրվեց ԶՈւ գլխավոր շտաբի շուրջ ծավալված իրադարձություններից հետո։

Լրահոս
0