00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Աշո՛տ, չկրակես, տատդ հետներս ա». ընդդիմության ակցիայի մասնակիցը դիմեց դիպուկահարին

© Sputnik / Andranik GhazaryanСотрудники правоохранительных органов на крыше здания МИД Армении (13 марта 2021). Еревaн
Сотрудники правоохранительных органов на крыше здания МИД Армении (13 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 13.03.2021
Բաժանորդագրվել
Հայրենիքի փրկության շարժման համակիրները որոշել են փակել Փաշինյանի ճանապարհը։ Ակցիայի տարածքում մեծ թվով ոստիկաններ են կուտակված, նախարարության շենքի ու հարակից մի քանի շենքերի գլխին նաև դիպուկահարներ են տեղակայվել։

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Հայրենիքի փրկության շարժման համակիրներն այսօր հավաքվել են ՀՀ կառավարության 2-րդ մասնաշենքի դիմաց՝ խոչընդոտելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը ԱԳՆ շենք։

Բանն այն է, որ Փաշինյանը մարտի 2-ին` Դիվանագետի օրը, խախտելով ՀՀ գործադիր իշխանությունում ձևավորված ավանդույթը, ԱԳՆ չէր այցելել։ Փոխարենը նա որոշել է ԱԳՆ աշխատակիցների հետ հանդիպել այսօր։ Ընդդիմությունն էլ նախապես էր հայտարարել, որ փորձելու է փակել վարչապետի ճանապարհը։

Полиция оцепила в субботу здание МИД Армении из-за акции протеста - Sputnik Արմենիա, 1920, 13.03.2021
Ոստիկանությունը շրջափակել է ԱԳՆ շենքը, որպեսզի ընդդիմությունն ակցիա չանցկացնի. տեսանյութ

ՀՀԿ երիտասարդական թևի ղեկավար Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ, ինչպես որոշել են, հետապնդելու են Փաշինյանին այնքան, քանի դեռ նա հրաժարական չի ներկայացրել։

«Մենք խոստացել ենք, որ գերագույն գլխավոր դավաճանը օր ու արև չի ունենալու Հայաստանում։ Այդ մարդը որպես քաղաքական գործիչ, որպես հայ մահացել է։ Ինչ ենք անելու, թող սյուրպրիզ մնա, բայց դավաճանը և իր խունտան օր ու արև չեն ունենալու»,–ասաց Մամիջանյանը` չցանկանալով բացահայտել նախատեսվող ակցիայի մանրամասները։

Նշենք նաև, որ կառավարության մասնաշենքի շրջակայքում այս պահին մեծ քանակությամբ ոստիկանական ուժեր են կուտակված, նախարարության շենքի ու հարակից մի քանի շենքերի գլխին դիպուկահարներ են տեղակայվել։

© Sputnik / Andranik GhazaryanԴիպուկահար
«Աշո՛տ, չկրակես, տատդ հետներս ա». ընդդիմության ակցիայի մասնակիցը դիմեց դիպուկահարին - Sputnik Արմենիա, 1920, 13.03.2021
Դիպուկահար

Հավաքված քաղաքացիները, դիպուկահարներին նկատելով, ողջունեցին նրանց, նրանցից մեկն անգամ կատակեց` բղավելով. «Աշո՛տ, չկրակես, տատդ հետներս ա»։

Հիշեցնենք, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները սկսվել են նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։ Ներքաղաքական իրավիճակն ավելի սրվեց ԶՈւ գլխավոր շտաբի շուրջ ծավալված իրադարձություններից հետո։

Լրահոս
0