00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Վարչապետն ու նախագահն իրենց «սև գործն» արեցին, հիմա էլ հանդիպում են խնդրում». Սաղաթելյան

© Sputnik / Aram Nersesyan Ишхан Сагателян выступает на митинге оппозиции (20 февраля 2021). Еревaн
 Ишхан Сагателян выступает на митинге оппозиции (20 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2021
Բաժանորդագրվել
Իշխան Սաղաթելյանի համար կարևոր է, թե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ինչ օրակարգով է հանդիպման հրավիրում։

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուսով իրենց «սև գործն» արեցին, հիմա էլ հանդիպումներ են խնդրում։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը` անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տարածած հաղորդագրությանը։

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահը հանդիպման է հրավիրում վարչապետին, խորհրդարանական ուժերի ղեկավարներին և Հայրենիքի փրկության շարժման առաջնորդներին։

«Դեռ ընկերներիս հետ չենք քննարկել այս հարցը, ուստի բոլորի անունից հայտարարություն անել չեմ կարող։ Իմ անունից եմ ասում` ինձ մոտ տպավորություն է, որ իրենց սև գործն արել–վերջացրել են, հիմա քննարկումների են տանում»,–ասաց Սաղաթելյանը։

Նա նշեց նաև, որ քաղաքական հարցերում հանդիպումների առնչությամբ իրենք որևէ բարդույթ չունեն։ Սակայն հարցն այն է` ինչ օրակարգով է նախագահը հանդիպման հրավիրում։ Սաղաթելյանը նշեց` եթե վարչապետին Արմեն Սարգսյանը հրավիրել է քննարկելու նրա հեռանալու հարցը, խնդիր չկա, կգնան այդ հանդիպմանը։

Политолог Эдуард Антинян - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2021
ՌԱԴԻՈ
Այս պայմաններում պետք է մտածել Փաշինյանին պաշտոնանկ անելու նոր գործընթացի մասին. Անտինյան

«Սակայն եթե դա հերթական կապիկությունն է, մենք այդտեղ չկանք»,–ասաց Սաղաթելյանը` ևս մենք անգամ շեշտելով` դեռ իր ընկերների հետ կքննարկեն այդ հարցը։

Հիշեցնենք, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են անցկացվում նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

Ներքաղաքական իրավիճակը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` նշելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում` հեղափոխությունը պաշտպանելու համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է ԳՇ շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը առաջարկությունը նորից ուղարկեց ՀՀ նախագահին։

Президент Армен Саркисян обратился с речью к нации (16 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 10.03.2021
Նախագահը ստացել է Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու միջնորդությունը. 3 օր ժամանակ ունի

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց` նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ է դիմելու ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Այսօր կառավարությունը հրապարակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը` նշելով, որ 2021թ. մարտի 10-ից Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից։ 

Մինչ այդ ՀՀ նախագահի աշխատակազմը հայտնեց, որ Արմեն Սարգսյանը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Լրահոս
0