Վահրամ Բաղդասարյան

Արմեն Սարգսյանը չի ասել` ՍԴ չի դիմելու. Բաղդասարյանը` ՀՀ նախագահի հետ հանդիպման մասին

60
(Թարմացված է 18:29 09.03.2021)
ՀՀԿ–ական գործչի խոսքով` իրենք համբերատար սպասում են, թե երբ է վերջապես քայլ կատարելու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանն այսօր Բաղրամյան պողոտայում, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պետք է հարգի Սահմանադրությունը և դիմի Սահմանադրական դատարան` ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման որոշումը հակասահմանադրական ճանաչելու համար։

«Մենք նախագահի հետ քննարկել ենք, ասել ենք, որ միակ ելքը ՍԴ դիմելն է։ Նա չի ասել` չի դիմելու, ասել է` ժամանակ ունեմ։ Մենք էլ համբերատար սպասում ենք իր քայլին», – նշեց Բաղդասարյանը։

Նրա խոսքով` նախագահը նաև ասել է, որ հարցի շուրջ մանրամասն մտածելու և այն տարբեր կողմերի հետ քննարկելու իրավունք ունի։

«Նախագահն ասում է, որ չի ստորագրել, որովհետև համաձայն է, որ որոշումը հակասահմանադրական է։ Մենք սպասում ենք, որ նա գործ անի, չեմ ուզում մեր երկրում նախագահի ինստիտուտը անգործունակ լինի», – ասաց Բաղդասարյանը։

Նշենք, որ Արմեն Սարգսյանը Հայրենիքի փրկության շարժման մաս կազմող ՀՀԿ–ի գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանի հետ հանդիպել էր մարտի 7-ին։ Հանդիպումը տեղի էր ունեցել ՀՀ նախագահի հրավերով:

Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրադրությունը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ 

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հեղափոխությունը պաշտպանելու համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը  առաջարկությունը կրկին ուղարկեց ՀՀ նախագահին։

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը մարտի 2-ին հայտնեց, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը, միաժամանակ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` ՀՀ նախագահն առանձին դիմումով դիմելու է ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։

60
թեգերը:
Հայաստան, Արմեն Սարգսյան, Վահրամ Բաղդասարյան
Ըստ թեմայի
Ինչո՞ւ չի հեռանում ներկայիս իշխանությունը, կամ ո՞վ մեզ պետք է փրկեր, ըստ Նաիրա Զոհրաբյանի
ՀՀ նախագահը հայտնվել է ծուղակում, նրա համար հեշտ չէ հստակ քաղաքական քայլ անել
Փաշինյանն օգտվում է ընդդիմադիրների անվճռականությունից և մասնատվածությունից. Արեշև
Ռուբեն Ռուբինյան

«Ո՛չ, Ադրբեջանը չի կարող ցանկացած պահի մտնել Հայաստանի տարածք». Ռուբեն Ռուբինյան

71
(Թարմացված է 11:18 03.08.2021)
ՔՊ–ական պատգամավորը վստահեցնում է` Ադրբեջանը փորձում է պայթեցնել տարածաշրջանային կայունությունը կամ կիսակայունությունը։ Հայկական կողմը փորձում է հարցը լուծել դիվանագիտական և քաղաքական ճանապարհով։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանը չի կարող ցանկացած պահի մտնել Հայաստանի տարածք, և այս փաստն ապացուցվեց 1 շաբաթ առաջ Գեղարքունիքում տեղի ունեցած իրադարձություններով։ ԱԺ 8-րդ նստաշրջանի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը` պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին։

Աբրահամյանը նշեց` տեսանք, թե մայիսի 12-ին ադրբեջանական զորքերն ինչպես են անարգել գալիս ու ապօրինաբար տեղակայվում Սյունիքում ու Գեղարքունիքում։ Նրա խոսքով` ցանկացած պահի Ադրբեջանը կարող է անարգել մտնել Հայաստանի տարածք, իսկ ՀՀ իշխանությունը կարող է հիմնավորել, թե չէր ցանկանում թույլ տալ նման բան, բայց Ադրբեջանն ապօրինի բռնազավթեց ինչ–որ տարածք։

«Ո՛չ, Ադրբեջանը չի կարող ցանկացած պահի մտնել Հայաստանի տարածք` մենք Գեղարքունիքում տեսանք, թե մեր ԶՈւ–ն ինչ փայլուն կերպով դիմակայեց Ադրբեջանի հարձակմանը։ Ինչ վերաբերում է Սև լճի, Գեղարքունիքի ու մյուս հատվածներին, ապա ադրբեջանական զորամիավորումներն այդտեղ գտնվում են ապօրինի ու պետք է դուրս գան։ Այս քայլով Ադրբեջանը փորձում է պայթեցնել տարածաշրջանային կայունությունը կամ կիսակայունությունը»,–ասաց Ռուբինյանը։

Նրա խոսքով` դեռ փորձում ենք քաղաքական, դիվանագիտական ճանապարհով լուծել հարցը, և Հայաստանի գործընկերները` մասնավորապես ՌԴ–ն, կիսում է Հայաստանի տեսակետը։

Հիշեցնենք` հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Հայկական կողմն ուներ երեք զոհ, հինգ վիրավոր։

Հուլիսի 29-ին` ժամը 03:00-ի սահմանում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել էին սադրանքի ու կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

Հուլիսի 29–ի լույս 30–ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։

Հուլիսի 30–ին խոցվել է Ադրբեջանի ԶՈւ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։

Հուլիսի 31-ին ադրբեջանցիները կրակ են բացել Երասխի ուղղությամբ, փորձել ամրաշինական աշխատանքներ կատարել, ավելի ուշ նրանք կրակել են սնունդ տեղափոխող մեքենայի վրա։

71
թեգերը:
Հայաստան, Ադրբեջան, Ռուբեն Ռուբինյան, Տիգրան Աբրահամյան
Ըստ թեմայի
ԱՄՆ կոնգրեսականը Ադրբեջանի ԶՈւ–ին կոչ է անում անմիջապես հետ քաշվել Հայաստանի տարածքից
Ինչո՞ւ Ալիևը գնաց զոհողությունների, կամ այլևս Ադրբեջան չկա, կա Թուրքիա-1 և Թուրքիա-2
Երասխում ադրբեջանցիները կրակել են սնունդ տեղափոխող մեքենայի վրա
Ռուբեն Ռուբինյան

Ի՞նչ է արել Ռուբեն Ռուբինյանը տարիներ առաջ Թուրքիայում. պատգամավորը չի թաքցնում այդ փաստը

246
(Թարմացված է 10:56 03.08.2021)
«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչ նպատակով է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը մի քանի ամիս անցկացրել Թուրքիայում։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը Թուրքիայում հետազոտություն է իրականացրել 2017-ին։ Ռուբինյանն այդ մասին հայտարարեց խորհրդարանի ամբիոնից` ԱԺ 8-րդ նստաշրջանի այսօրվա նիստի ժամանակ։

Նշենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց, որ ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրված Ռուբեն Ռուբինյանը իր կյանքի որոշակի հատված անցկացրել է Թուրքիայում։ Իսկ թե ինչ է արել, այդ մասին երբեք չի խոսվել։

Ի պատասխան Ռուբինյանը նշեց, որ երբեք չի թաքցրել փաստը, որ Թուրքիայում է եղել որոշ ժամանակաշրջան։

«Ես 2017-ին Հրանտ Դինքի անվան հիմնադրամի շրջանակում Թուրքիայում մի քանի ամիս հետազոտություն եմ իրականացրել, ինչը երբեք չեմ թաքցրել։ Այսինքն` հեղափոխությունից հետո հարցազրույց եմ տվել ու ասել, որ եղել եմ Թուրքիայում»,–ասաց նա։

Իշխանությունը դասեր չի քաղել. քաղաքագետը` նոր ԱԺ–ի ու Ռոբերտ Քոչարյանի դերի մասին

Աննա Մկրտչյանն արձագանքեց` ասելով, որ Ռուբինյանի` Թուրքիայում լինելու շարժառիթն իր համար տեսականորեն կարող է հանդիսանալ նրա` լրտեսական տառը ստանալու դեպք, քանի որ դեռ նախընտրական շրջանում էր Ռուբինյանն իր հարցազրույցներից մեկում Շուշին Շուշա անվանում։

«Ես Շուշին Շուշա անվանած չկամ։ Գաղտնիք չէ, որ նախընտրական շրջանում ձեր քաղաքական ուժը խոսում էր այն լեզվով, ինչ հիմա դուք` 8 ամիս մեզ թուրք եք անվանել։ Սակայն ընտրությունները տվեցին բոլոր հարցերի պատասխանները»,–ասաց Ռուբինյանը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հորդորեց պատգամավորներին որակումներ չանել։

Հիշեցնենք` Ազգային ժողովի այսօրվա նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ԱԺ նախագահի տեղակալների պաշտոնում առաջադրեց Ռուբեն Ռուբինյանի ու Հակոբ Արշակյանի թեկնածությունը։

«Հայաստան» խմբակցությունն ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրեց Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը։

«Մեր պատգամավորները պատանդ են». ԱԺ նիստը սկսվեց լարված մթնոլորտում

246
թեգերը:
Հայաստան, Ռուբեն Ռուբինյան, Թուրքիա, ԱԺ
Կենտրոնական բանկ

ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է 0.5 տոկոսային կետով

0
(Թարմացված է 12:25 03.08.2021)
ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը վերաֆինանսավորման նոր տոկոսադրույք է սահմանել։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդն այսօրվա նիստում որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը (սա այն տոկոսադրույքն է, որով բանկերը վարկեր են վերցնում կարգավորիչից) 0.5 տոկոսային կետով: Տեղեկությունը հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։

«Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվում է 7.0%»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 8.5%:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 5.5%:

0