Նաիրա Զոհրաբյան

Ինչո՞ւ չի հեռանում ներկայիս իշխանությունը, կամ ո՞վ մեզ պետք է փրկեր, ըստ Նաիրա Զոհրաբյանի

133
(Թարմացված է 12:36 07.03.2021)
Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ մենք մեզ հույս տվեցինք, որ Հայաստանը փրկելու է Օնիկ Գասպարյանը ու հարթակում սկսվեց Օնիկ Գասպարյանի հերոսացման ծեսը։

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը բացատրել է , թե ինչու չի հեռանում ներկայիս իշխանությունը։ Նա Facebook-ի իր էջում գրառում է կատարել ու իր կարծիքը ներկայացրել։

«Ինչո՞ւ դեռ չի ստացվում Արցախը հանձնածին ու իր ցածրակարգ քաղաքական թիմին հեռացնել իշխանությունից, որին զոդվել են ու կանգնեցնել դատարանի առաջ։ Շատ պարզ։ Որովհետև մեզանից ամեն մեկը սպասում է, որ դա պիտի անի Նիկոլից մեզ փրկողը, որը մեզանից դուրս ինչ-որ մեկն է։ Մենք սպասում էինք, որ դա պիտի անի փափլիկ Շվեյցարիայի նման միշտ չեզոք ու միշտ երրորդ՝ ոչ մի տեղ չտանող ճանապարհով գնացող Արմեն Սարգսյանը, ով ինձ մշտապես հիշեցրել է Գոնչարովի հայտնի հերոսին՝ սեբորիտ Օբլոմովին, Արմեն Սարգսյանը ոչինչ չի անելու։ Արմեն Սարգսյանը Հայաստանն ու Արցախից մնացած կտորները չի փրկելու։ Երբեք։ Նա միշտ լինելու է Շվեյցարիա՝ չեզոք, փափլիկ ու գոլ»,-գրել է Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ հետո մենք մեզ հույս տվեցինք, որ Հայաստանը փրկելու է Օնիկ Գասպարյանը ու հարթակում սկսվեց Օնիկ Գասպարյանի հերոսացման ծեսը։

«Այն Օնիկ Գասպարյանի, ով պատերազմի չորրորդ օրը Նիկոլին ասել էր, որ մենք պարտվում ենք, բայց դրանից հետո մնացած 40 օրերին լռել ու կատարել էր Շուշին թուրքին հանձնածի հրահանգները։ Ու այսպես՝ մենք ամեն օր փնտրելու ենք փրկչի, ում հերոսացնելու ենք ու շունչներս պահած սպասելու ենք, որ հեսա կզարթնենք ու այդ փրկիչը մեզ ազատած կլինի Նիկոլից ու նիկոլականության աղանդից»,-գրել է պատգամավորը։

Զոհրաբյանի խոսքով՝ Նիկոլը փրկիչների չսպասեց։ Նա որոշեց, նա հավատաց, որ փրկիչը հենց ինքն է, գնաց ու վերցրեց իշխանությունն ու հանձնեց Արցախը ու հիմա էլ ջարդում է Հայաստանի պետականությունը։

Նա շեշտում է, որ փրկիչը մեզանից յուրաքանչյուրն է ու պետք չէ սպասել այլ փրկիչների, այլապես «Նիկոլն ու նիկոլականությունը» դեռ շատ երկար են վերացնելու մեր պետականության վերջին ոտնահետքերը։

Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

«Նիկո՛լ, արի տես ժողովուրդն ինչ է ուզում». ընդդիմության երթն ավարտվեց

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Հայրենիքի փրկության շարժումը այդ տեղեկությունից հետո հայտարարեց, որ շտապ հանդիպում է պահանջում նախագահի հետ։

133
թեգերը:
Օնիկ Գասպարյան, Արմեն Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան, Նաիրա Զոհրաբյան
Ըստ թեմայի
«Բանակի փեշերից են կախվել». Քոչարյանն ասաց` ինչպես է լուծվելու Օնիկ Գասպարյանի հարցը
Օնիկ Գասպարյանի անունով կեղծ էջեր են հայտնվել սոցցանցերում. լուսանկար
«Օնիկ Գասպարյանն ինչ էլ անի` իր կողքին կանգնած ենք». զինվորականները ՊՆ–ի մոտ են

Ինչպես է ընդդիմությունը բացում Բաղրամյան պողոտան. տեսանյութ

72
(Թարմացված է 19:52 23.03.2021)
Հայրենիքի փրկության շարժումը փակել է Բաղրամյան պողոտան փետրվարի 25-ից` պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Հայրենիքի փրկության շարժումը բացում է Բաղրամյան պողոտան։ Sputnik Արմենիայի տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են ընդդիմադիրները փակում պողոտայի վրա փետրվարի 25-ից տեղադրված վրանները, հավաքում իրերը։ Շարժման ներկայացուցիչ, «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը ասաց, որ ընդդիմությունը շարունակելու է պայքարել։

«Շարժման շտաբը կտեղափոխվի Դեմիրճյան փողոց», – ասաց նա։

Նշենք, որ այս շաբաթվա սկզբում արդեն սկսել էին պողոտան բացելու վերաբերյալ քննարկումները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանն ասել էր, որ պողոտայի փակ լինելը բազմաթիվ անհարմարություններ է առաջացնում քաղաքացիների համար, ըստ այդմ նրանք որոշել են բացել այն, փոխարենը փակ պահելով Դեմիրճյան փողոցը։

Հիշեցնենք` Հայրենիքի փրկության շարժումը փակել է Բաղրամյան պողոտան փետրվարի 25-ից` պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այդ գործողությունները հետևել էին ԳՇ–ի հայտարարությանը` նույն պահանջով։

Փաշինյանի գահավիժող վարկանիշն ու նախկինները. ռուս փորձագետը` սպասվող ընտրությունների մասին

72
թեգերը:
Բաղրամյան պողոտա, ընդդիմություն, Հայրենիքի փրկության շարժում
Ըստ թեմայի
«Կառավարությանը բան ունենք ասելու». ընդդիմությունը երթ սկսեց
Կանխատեսելի Հայաստանը. ինչու ընդդիմությունը չի կարողանում հասնել Փաշինյանի հրաժարականին
Ընդդիմությունը հասավ իր նպատակին. հաջորդ ակցիան նախատեսված է Բաղրամյան փողոցում
Փաշինյանն ընդդիմությունից առաջ է անցել. ակտիվիստներին չհաջողվեց փակել նրա ճանապարհը
Կոսովոյում հայ խաղաղապահներին նոր մասնաշենք է հանձնվել. 22 մարտի, 2021

Կոսովոյում հայ խաղաղապահներին նոր մասնաշենք է հանձնվել

31
(Թարմացված է 18:55 23.03.2021)
Միջոցառման ժամանակ բարձրացվել են ՀՀ և ԱՄՆ պետական դրոշները՝ ի նշան բարձր մակարդակի հարաբերությունների և փոխադարձ աջակցության:

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը մասնակցել է իրենց տրամադրված նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

«Մասնաշենքը հայկական զորախմբին հանձնվել է տեղի հրամանատարության կողմից՝ ծառայողական պարտականությունները փայլուն կատարելու համար», – գրված է հաղորդագրությունում։

Միջոցառման ժամանակ բարձրացվել են ՀՀ և ԱՄՆ պետական դրոշները՝ ի նշան բարձր մակարդակի հարաբերությունների և փոխադարձ աջակցության:
Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ռազմակայանի հրամանատարական կազմը, ինչպես նաև ԱՄՆ-ի, Իռլանդիայի, Խորվաթիայի, Հունաստանի, Բուլղարիայի, Ալբանիայի, Լեհաստանի, Ավստրիայի ներկայացուցիչներ:

Շինությունը ծառայելու է որպես ազգային տոնակատարությունների և այլ միջոցառումների կազմակերպման վայր։

Նշենք, որ ՀՀ զինված ուժերը միջազգային խաղաղապահ առաքելությամբ հանդես է գալիս դեռևս 2004թ.-ի փետրվարից, երբ հայ խաղաղապահների 34 հոգանոց զորախումբը մեկնեց Կոսովո` հունական ստորաբաժանման կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնելու:

Ինչպես որոշեցին անկախության և ինքնորոշման տարբերությունը. Կոսովոյին կարելի է, Արցախին` ո՞չ

ՀՀ մասնակցությունը ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող Կոսովոյի խաղաղապահ առաքելությանը շարունակվում է առ այսօր, և ամեն տարի շուրջ 70 հայ խաղաղապահներ իրենց առաքելությունն են իրականացնում այդ երկրում:

31
թեգերը:
Հայաստան, Կոսովո, խաղաղապահ
Ըստ թեմայի
Հայ խաղաղապահները վերադարձան Աֆղանստանից
25 տարի առանց պատերազմի. ուսանելի՞ է արդյոք Հարավսլավիայի օրինակը
«Հարվածենք ռուսների խոցելի տեղին»․ ի՞նչ կա ՆԱՏՕ-ի մտքին
Президент России Владимир Путин

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատվաստվել է COVID-19-ի դեմ

0
Նախագահի աշխատակազմից չեն ասել, թե հատկապես որ դեղամիջոցից է օգտվել Պուտինը, բայց ընդգծել են, որ խոսքը ռուսական երեք պատվաստանյութերից մեկի մասին է:

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պատվաստվել է COVID-19-ի դեմ: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Պատվաստումից հետո Պուտինն իրեն լավ է զգում, վաղը նա լիարժեք աշխատանքային օր է ունենալու»,- հայտնել է Պեսկովը:

ՌԴ նախագահը շաբաթներ առաջ հայտարարել էր, որ պատրաստվում է պատվաստվել։

Պեսկովը հայտնել է, որ Կրեմլը չի տարածի պատվաստման բուն ընթացակարգի լուսանկարերն և տեսանյութերը: Նա նշել է, որ Պուտինն արդեն  շատ բան է անում ռուսական պատվաստանյութերի առաջխաղացման համար։ Նախագահի աշխատակազմից չեն ասել, թե հատկապես որ դեղամիջոցից է օգտվել Պուտինը, բայց ընդգծել են, որ խոսքը ռուսական երեք  պատվաստանյութերից մեկի մասին է:

Նշենք, որ ՌԴ–ն արտադրում է երեք պատվաստանյութ` Սպուտնիկ Վ, ԷպիՎակԿորոնա և ԿովիՎակ։

0
թեգերը:
պատվաստումներ, կորոնավիրուս, Ռուսաստան, Վլադիմիր Պուտին, Սպուտնիկ V
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում