Օնիկ Գասպարյան

ԳՇ պետին հեռացնելու պատճառ չկա, կամ ի՞նչ կլինի, եթե Արմեն Սարգսյանը դիմի ՍԴ

955
(Թարմացված է 19:33 28.02.2021)
Իրավաբանը վստահեցնում է, որ Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու առաջարկությունը քաղաքական քմահաճույք է, իսկ գեներալներին ձերբակալելն էլ հերթական հանցագործություն կդառնա։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik․ Բարձրագույն պաշտոնյայի պաշտոնանկության հարցը Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է քննվելու Սահմանադրական դատարանում, ուստի իրավիճակային կանխատեսումներ անելը դժվար է։ Սահմանադրագետ Արամ Վարդևանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ընդգծեց, որ անգամ միջազգային փորձը նման օրինակներ շատ չունի։

«Դուք աշխարհում չեք գտնի մի դեպք, երբ ռազմական դրության պայմաններում զինվորական ամենաբարձր պաշտոնյային պաշտոնից ազատելու առաջարկություն ներկայացնեն՝ չունենալով ոչ մի հիմք և հենվելով սուբյեկտիվ քաղաքական նկատառումների վրա»,- ասաց Վարդևանյանը։

Սահմանադրագետն այս առումով հասկանալի ու սպասելի է համարում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի արձագանքն ու հարցը Սահմանադրական դատարանի հարթություն տեղափոխելը։

Վարդևանյանը հիշեցրեց` նախագահն իր հայտարարության մեջ նշում է, որ վարչապետի առաջարկության մեջ սահմանադրականության խնդիր կա։

«Երբ հանրապետության նախագահը նման ձևակերպում է օգտագործում, այն սուբյեկտը, որին դա վերադարձվում է, այս դեպքում՝ վարչապետը, պետք է առնվազն խորհի դրա շուրջ՝ ունենալով եռօրյա ժամկետ, հասկանալու համար՝ իսկ ինչն է պատճառը, որ սահմանադրականության խնդիր է առաջացել, միգուցե հրաժարվի դրանից»,- ասում է մասնագետն ու հավելում,– այն, որ նախագահի առարկություններով փաստաթուղթը ստանալուց անմիջապես հետո վարչապետը կրկին առաջարկություն է ներկայացնում, նշանակում է մի բան՝ մենք գործ ունենք բացառապես քաղաքական գործընթացի հետ»։

Խոսելով Գլխավոր շտաբի պետի պաշտոնանկության հարցը Սահմանադրական դատարանում քննելու հնարավոր տարբերակի մասին` Վարդևանյանը շեշտեց մի քանի հանգամանք, որոնք ՍԴ-ն պետք է հաշվի առնի քննության ընթացքում։

Նախ` Գլխավոր շտաբի պետը՝ որպես ամենաբարձր զինվորական պաշտոն, սահմանադրական կարգավիճակ ունի, և դա ամրագրված է Սահմանադրությամբ։ ՍԴ-ն առաջնահերթ պետք է հաշվի առնի հետևյալ հանգամանքը՝ ռազմական դրության պայմաններում Գլխավոր շտաբի պետին պարզապես քաղաքական քմահաճույքից ելնելով պաշտոնից ազատելու առաջարկությունը սահմանադրական է, թե ոչ։ Վարդևանյանը շեշտեց՝ եթե մեր երկրում ռազմական դրությունը դեռ չեղարկված չէ, նշանակում է` անվտանգության սպառնալիքներ կան։

Երկրորդ հանգամանքը, որը պետք է ՍԴ-ն հաշվի առնի, այն է, որ օրենքով սահմանված կարգով գլխավոր շտաբի պետը նշանակվում է որոշակի՝ 5 տարի ժամկետով։ Սահմանված ժամկետի ընդհատումը պետք է շատ ծանրակշիռ հիմքեր ունենա։ Սահմանադրագետը պնդում է՝ այս դեպքում նման հիմքեր չկան։ Կրկնում է՝ սա զուտ քաղաքական քմահաճույքի հարց է։

Գլխավոր շտաբի պետն արձանագրում է մեր երկրի անվտանգային խնդիրներն ու այս դեպքում համարում է, որ կառավարության և վարչապետի փոփոխությունն անհրաժեշտ են երկրի անվտանգության համար։

Ինչ վերաբերում է վարչապետի խոսքերին, երբ նա Գլխավոր շտաբի հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ անվանեց, սահմանադրագետի կարծիքով՝ պետք է քրեական գործ հարուցվեր հենց վարչապետի նկատմամբ։

«Ռազմական հեղաշրջման փորձ որակելու համար պետք է ունենալ դրա փաստական հանգամանքները, դա կարող է ունենալ, օրինակ, դատախազությունը, իսկ եթե մեկը մերկապարանոց հայտարարությունն է անում, դա սուտ մատնության տիրույթում է գտնվում»,- նշեց Վարդևանյանը։

Թեպետ Վարդևանյանը ճիշտ չի համարում Սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ կանխատեսումներ անելը, բայց նաև նկատում է՝ դատարանի՝ վերջին շրջանում կայացրած որոշումները՝ բովանդակային, սահմանադրաիրավական մասով, բավականին «ընկել» են։

Օրինակ` ռազմական դրության պայմաններում խոսքի ազատության սահմանափակման հարցով ՄԻՊ-ը դիմել էր ՍԴ․ քննության օր էր նշանակվել դեկտեմբերին, տեղափոխվեց հունվար, ապա փետրվար ու վերջապես մինչև մայիս։

«Սա շատ ակնհայտ հակասահմանադրական հարց էր։ Խոսքի ազատության նման տոտալ ճնշում Հայաստանի պատմության մեջ, նաև եվրոպական երկրների պատմության մեջ առնվազն վերջին 30 տարիների ընթացքում դուք չես տեսել»,- ասաց Վարդևանյանը` նշելով, որ նման հարցով քննության հետաձգումը կարևոր ազդակ է համարում։

Ի դեպ, ՀՀ-ում պատերազմական դրություն այդպես էլ չի հայտարարվել․ սահմանափակվել ենք ռազմական դրությամբ, ինչը նշանակում է, որ օրենքով՝ ՀՀ զինված ուժերն ընդհանուր առմամբ, բոլոր ուժային մարմինները որպես այդպիսին գտնվում են Գլխավոր շտաբի պետի ենթակայության տակ։ Վարդևանյանը կարծում է, որ ռազմական դրության պահպանումը թեպետ արվում էր, որպեսզի պատգամավորները վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու հնարավորություն չունենային, բայց դա նաև իշխանության համար ոչ ձեռնտու հետևանքներ ունեցավ։ Ռազմական դրության պայմաններում Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելը հակասահմանադրական է։ Ինչ վերաբերում է տարածվող լուրերին, թե իշխանությունը հրահանգել է «շտուրմով» մտնել Գլխավոր շտաբ ու ձերբակալել մի շարք գեներալների, ապա, ըստ սահմանադրագետի, դա պարզապես հերթական հանցագործությունը կլինի։

Հիշեցնենք՝ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Փետրվարի 27-ի երեկոյան ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարեց, որ Արմեն Սարգսյանը ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձրել է ՀՀ վարչապետին:

Դրան հետևեց վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, որ ՀՀ նախագահի որոշումն ամենևին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը։ Վարչապետը տեղեկացրեց, որ ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում է ՀՀ նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի։

955
թեգերը:
Սահմանադրական դատարան, Արմեն Սարգսյան, Արամ Վարդևանյան, Նիկոլ Փաշինյան, Օնիկ Գասպարյան, Հայաստան
Նիկոլ Փաշինյանը Վայոց Ձորում

Նույնիսկ եթե զիջումներով ԼՂ հարցի կարգավորման գնայինք, նորից պատերազմ էր լինելու. Փաշինյան

150
(Թարմացված է 21:38 17.04.2021)
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով վերջին շրջանում հնչող հարցին, թե ինչո՞ւ ծագեց պատերազմը, նշեց, որ այն ծագելու էր անխուսափելիորեն։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի - Sputnik. Նույնիսկ եթե զիջումների գնով հայկական կողմը փորձեր ԼՂ հարցի կարգավորմանը գնալ, նորից պատերազմ էր լինելու։ Վայոց Ձորի մարզի Զառիթափ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով վերջին շրջանում շատերին հուզող հարցին` ինչի՞ հետևանք էր պատերազմը։

Նշենք, որ այսօր վաղ առավոտից վարչապետն այցելել է Վայոց Ձոր և արդեն եղել Ռինդ համայնքում, զրուցել տեղի բնակիչների հետ։

«Միջնորդական շրջանակների միջև և տարածաշրջանում հակասություններն այնքան էին խորացել, որ չէր լինելու որևէ լուծում` եթե անգամ Հայաստանն իր շահերից չբխող լուծման համաձայներ։ Այսինքն` չէր լինելու որևէ լուծում, որին կհամաձայնեին այլ խաղացողներ»,-ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` այս հակասությունների կոնտեքստում պատերազմը ծագելու էր անխուսափելիորեն։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախկին փոխանախարար Էդվարդ Նալբանդյանն էլ Politique Internationale-ի խմբագրությունը տված հարցազրույցում հայտնել էր` պատերազմից անհրաժեշտ և հնարավոր էր խուսափել։ Նրա խոսքով` Հայաստանի նոր իշխանությունները կասկածներ էին հայտնում, որ հակամարտությունը հնարավոր է հանգուցալուծել բանակցությունների միջոցով և նույնիսկ պնդում էին, որ պատերազմն անխուսափելի է։

Ալիևը Լուկաշենկոյի միջոցով Երևանին առաջարկում էր փողով լուծել ղարաբաղյան հակամարտությունը

Բաքուն էլ, ըստ նրա, ստացավ այն, ինչը իրեն տարիներ շարունակ չէր հաջողվում՝ որպես պատերազմի պատճառ ներկայացնել Հայաստանի կողմից բանակցություններից հրաժարվելու մեղադրանքը։

150
թեգերը:
Ադրբեջան, Արցախյան պատերազմ, ԵԱՀԿ, Հայաստան, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Եթե Ադրբեջանը տեսներ, որ Հայաստանի անկումը շարունակվում է, պատերազմ չէր անի․ Փաշինյան
«Բայրաքթարի» մասերի վաճառքի հարցով պատերազմի 1–ին օրերին է հանձնարարական տրվել. Նաղդալյան
ԱԽ–ն հրապարակել է Օնիկ Գասպարյանի` պատերազմի մասին հայտարարությունների մի մասը
ԵԱՀԿ ՄԽ, Էդուարդ Նալբանդյան. արխիվային լուսանկար

«Բացարձակ սուտ է». Նալբանդյանը` 7 շրջաններ վերադարձնելու և ոչինչ չստանալու լուրերի մասին

189
(Թարմացված է 17:27 17.04.2021)
Էդվարդ Նալբանդյանը խոսել է այն մասին, թե ԼՂ կարգավորման շրջանակում ի՞նչ էին համանախագահներն առաջարկում նախկինում։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի - Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հերքում է լուրերը, թե Ռուսաստանը և ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահներն առաջարկում էին Ադրբեջանին վերադարձնել Լեռնային Ղարաբաղին հարակից 7 շրջանները՝ ոչինչ չառաջարկելով դրա փոխարեն։ Նալբանդյանը նման կարծիք 1 հայտնել Politique Internationale-ի խմբագրությունը տված հարցազրույցում։

«Սա բացարձակ սուտ է։ Նույնը վերաբերում է նաև այն զավեշտալի պնդումներին, թե իբր 2018թ.-ից առաջ բանակցություններն անդրադառնում էին սոսկ ԼՂ–ին Ադրբեջանի կազմում ինքնավարության տրամադրմանը։ (Ամեն դեպքում Հայաստանը չէր կարող ընդունել նման առաջարկ, քանի որ դա կնշանակեր վերադարձ հակամարտության սկզբին և կբացառեր դրա կարգավորման հնարավորությունը)։ Այս ամենը ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլև չի դիմանում որևէ քննադատության»,–ասում է Նալբանդյանը։

Նրա խոսքով` շատ պարզ հարց է ծագում. եթե այդ պնդումների համաձայն համանախագահների առաջարկները փաստորեն առավելություն էին տալիս միայն Բաքվին, ապա ինչո՞ւ հենց ադրբեջանական կողմն էր մինչև 2018 թվականը հրաժարվում բոլոր այդ առաջարկներից։ Ինչո՞ւ էր Ադրբեջանի նախագահը նախարարների խորհրդի 2016թ.-ի հոկտեմբերի 18-ի նիստում հայտարարում, որ միջազգային միջնորդները փակ դռների հետևում ճնշում են գործադրում Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինիցս համաձայնություն ստանան ԼՂ անկախության վերաբերյալ։

Նալբանդյանից հետաքրքրվել են նաև, թե ի՞նչ կոնկրետ դրույթներ էին առաջարկում համանախագահ երկրները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար։ Ի պատասխան ԱԳ նախկին նախարարն ասել է, որ համանախագահների բոլոր առաջարկները նախատեսում էին ԼՂ հիմնահարցի փաթեթային հանգուցալուծում` փուլային իրականացմամբ, կարգավորման բոլոր տարրերի փոխկապակցվածությամբ։

ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները պատրաստ են այցելել Ղարաբաղ. նրանք հայտարարություն են տարածել

Նա մանրամասնել է` ասելով, որ նախատեսվում էր` Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի համաժողովրդական քվեարկությամբ, որը կարտահայտի Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտությունը և կունենա իրավական պարտադիր բնույթ։ Բացի այդ, մինչև իր վերջնական կարգավիճակի սահմանումը, ԼՂ–ն ստանում էր միջանկյալ կարգավիճակ, որի բոլոր գործառույթները մանրակրկիտ նկարագրված էին, ներառյալ՝ օրենսդիր, գործադիր և տեղական իշխանությունների ձևավորումը և գործունեությունը։

Իսկ միջանկյալ կարգավիճակի պայմաններում նախատեսվում էին անվտանգության երաշխիքներ, մասնավորապես, ԼՂ  հանդեպ ուժ չկիրառելու Ադրբեջանի հանձնառությունը, միջազգային խաղաղապահ գործողությունը և խաղաղապահ ուժերի տեղաբաշխումը, Հայաստանի ճանաչումն իբրև ԼՂ անվտանգության երաշխավոր, ԼՂ–ի ինքնապաշտպանության ուժերի կողմից անվտանգության ապահովումը, համանախագահ երկրների կողմից անվտանգության երաշխիքները, ինչպես նաև այդ նպատակով ՄԱԿ Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևի ընդունումը։

Իսկ մինչև վերջնական կարգավիճակի որոշումը, Լաչինի շրջանով անցնող միջանցքի օգտագործման անվտանգության և բոլոր այլ հարցերը պետք է ապահովվեին և որոշվեին ԼՂ-ի իշխանությունների կողմից՝ այն ստատուս-քվոյի հիման վրա, որը գոյություն կունենար խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահին։

«Եվ միայն վերջնական և միջանկյալ կարգավիճակների, միջանցքի և այլ տարրերի սահմանումից, հստակ միջազգային ու այլ երաշխիքների և անվտանգության միջոցառումների ներդրումից, ներառյալ՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի երաշխիքներից հետո նախատեսվում էր 5՝ Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Զանգելանի և Ղուբաթլուի շրջանների վերադարձը»,–ասում է Նալբանդյանը

Լաչինի ոչ-միջանցքային հատվածի և Քելբաջարի շրջանի վերադարձը նախատեսված էր Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցով քվեարկության անցկացման կազմակերպական հարցերի համաձայնեցման փոխկապակցությամբ։

Չի լինի տևական խաղաղություն առանց արցախյան հիմնահարցի արդար կարգավորման. Սարգսյան

Ինչ վերաբերում է հաղորդակցության վերաբացմանը, ապա համանախագահները, ըստ Նալբանդյանի, առաջարկում էին հետ կանչել բոլոր այն վերապահումները և հատուկ կարծիքները միջազգային համաձայնագրերից, որոնք սահմանափակում էին հաղորդակցության ազատությունը։

189
թեգերը:
Արցախյան պատերազմ, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Էդվարդ Նալբանդյան
Ըստ թեմայի
Ադրբեջանի ԱԳՆ-ն բանաստեղծությամբ է պատասխանել Նիկոլ Փաշինյանին
ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը նամակ է հղել Անտոնիո Գուտերեշին ադրբեջանական «պուրակի» հարցով
«Շատ ծանր հարված կլինի Ադրբեջանի համար». ԵԽԽՎ-ում կքննարկվի՞ հայ գերիների խնդիրը
Քիմ և Քորթնի Քարդաշյան. արխիվային լուսանկար

«Իմ հայ թագուհի Քորթնի Քարդաշյան». Քիմը շնորհավորել է քրոջ ծննդյան տոնը. լուսանկարներ

0
Քիմ Քարդաշյանը գրել է, որ Քորթնին միշտ գիտի, թե ինչ է ուզում այս կյանքում։

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը յուրահատուկ կերպով է շնորհավորել ավագ քրոջը` Քորթնի Քարդաշյանին ծննդյան օրվա առթիվ։ Նա Քորթնիի հետ տարբեր ժամանակներում արված լուսանկարներ է հրապարակել, որոնց մեջ կա նաև Հայաստան կատարած այցը։

«Ծնունդդ շնորհավոր, իմ հայ թագուհի Քորթնի Քարդաշյան։ Մոլորակի այն մարդն ես, ում ես շատ երկար ժամանակ է ինչ ճանաչում եմ։ Քո նմանը չկա։ Դու միշտ գիտես ինչ ես ուզում այս կյանքում, և երբեք չես համապատասխանում ուրիշների իդեալներին, ես այնքան եմ հիանումքեզնով: Դու միշտ ճշտի կողմից ես և դարձել ես լավագույն հոգեթերապևտը, որի մասին կարող է երազել ցանկացած աղջիկ։ Ես սիրելու եմ քեզ մինչև վերջին շունչս։ Քեզ լավագույն տարեդարձն եմ մաղթում, դու արժանի ես այս ամենին»,– գրել է Քիմը։

Նշենք, որ այսօր Քորթնին նշում է իր ծննդյան 42–րդ տարեդարձը։ Նա Instagram-ում հրապարակել է նախօրեին իր նոր ընկերոջ՝ ամերիկացի երաժիշտ Թրևիս Բարքերի մատուցած օրիգինալ անակնկալը և երկրպագուներին ցույց տվել տան անկյունում կակաչների ահռելի փունջն ու առաստաղից թելով կախված բազմաթիվ գարդենիաները։

Նշենք, որ վերջերս հայտնի դարձավ, որ Քորթնին նոր ընտրյալ ունի։ Օրեր առաջ նա հանգստյան օրերն անցկացրել էր Թրևիս Բարքերի հետ։
Ընտանեկան հանգստից լուսանկարներ են հրապարակել ինչպես Քորթնի Քարդաշյանը, այնպես էլ հայտնի երաժիշտը։

Նշենք, որ Քորթնին նախկինում հանդիպում էր Սքոթ Դիսիքի հետ, որից ունի 3 երեխա, իսկ Բարքերն իր նախորդ ամուսնությունից մեկ դուստր և մեկ որդի ունի։ Զույգն իր ժամանակի զգալի մասն անց է կացնում երեխաների հետ։

«Ամենաթույն մորաքույրը»․ Քիմ Քարդաշյանն ու զարմիկը խախտել են Քորթնիի սահմանած «կանոնները»

0
թեգերը:
Ծննդյան օր, Քորթնի Քարդաշյան, Քիմ Քարդաշյան
Ըստ թեմայի
Քիմ Քարդաշյանը միլիարդատեր է դարձել և ընդգրկվել աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում
Արմենչիկ և ոչ միայն. Քորթնի Քարդաշյանը գաղտնազերծել է իր հայկական «փլեյլիստը»
Ինչո՞ւ վճարել պրոֆեսիոնալ լուսանկարիչներին․ Քորթնի Քարդաշյանը որդուն գործի է դրել
Քիմ և Քորթնի Քարդաշյանները գովազդում են ռուս գործարարի ստարտափը