Արխիվային լուսանկար

ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում եմ նախագահին. Փաշինյան

579
(Թարմացված է 22:20 27.02.2021)
Ըստ Փաշինյանի՝ այս որոշումը ամենևին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը:

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի - Sputnik. ՀՀ նախագահի որոշումն ամենևին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը: Մեկնաբանելով ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի պաշտոնանկության իր առաջարկը` առարկություններով իրեն հետ ուղարկելու ՀՀ նախագահի որոշումը, Facebook-ում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես սահմանված կարգով ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում եմ Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի։ Մնացածը՝ ինչպես նախօրեին պայմանավորվեցինք Հանրապետության հրապարակում»,– գրել է Փաշինյանը։

Ակնարկը հավանաբար վերաբերում է փետրվարի 25-ին Փաշինյանի հրավիրած իր կողմնակիցների հանրահավաքում արած հետևյալ հայտարարությանը. «ՀՀ նախագահի հետ հեռախոսազրույց եմ ունեցել և ասել, որ իմ կարծիքով ինքը պետք է իմ միջնորդությունը ստորագրի։ Եթե նախագահը չի ստորագրում... Այսինքն ինչ՝ միանում է հեղաշրջմա՞նը։ Շատ պարզ ընտրություն է»։

Հիշեցնենք` այսօր 18։00-ին ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարեց, որ Արմեն Սարգսյանը, ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հրամանագրի նախագիծը` իր առարկություններով վերադարձրել է ՀՀ վարչապետին:

«Հանրապետության նախագահը հետապնդում է մեկ նպատակ՝ երկիրը զերծ պահել սահմանադրական կարգին ու անվտանգությանը սպառնացող վտանգներից, ապահովել երկրի կայունությունը և զինված ուժերի բնականոն գործունեությունը»,– ասված էր հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ հրամանագրի նախագիծը Հանրապետության նախագահին է ներկայացվել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի և գլխավոր շտաբի ավելի քան չորս տասնյակ բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների հայտարարությունից հետո, ռազմական դրության իրավիճակում, քաղաքական ճգնաժամի և անվտանգային լուրջ մարտահրավերների առկայության պայմաններում:

Առաջարկության կապակցությամբ Հանրապետության նախագահը խորհրդատվություններ և հանդիպումներ է ունեցել իշխանության ներկայացուցիչների, խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի հետ:

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նախագահն ու Օնիկ Գասպարյանը դարձյալ հանդիպել են

Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Ընդդիմադիրները Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնում։

579
թեգերը:
Օնիկ Գասպարյան, Նախագահ, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
«Իսկանդերի» մասին Փաշինյանի հայտարարությունը ճեղքեց Հայաստանը․ ի՞նչ են ասում Ռուսաստանում
Արարատ Միրզոյանն անհետացել էր. ինչու երթի օրը Փաշինյանի կողքին չէր. «Ժողովուրդ»
Փաշինյանը հիշել է իր կազմակերպած երթի «պատշգամբային» պահերը` միայն դրական
Гор Мадоян

Անտրամաբանական կլինի, եթե ՀՅԴ–ն չմասնակցի. Մադոյանը` ԱԺ արտահերթ ընտրությունների մասին

9
«Օրբելի» հետազոտական կենտրոնի վերլուծաբան Գոռ Մադոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հունիսի 20-ին նախանշված խորհրդարանական արտահերթ ընտրություններին և դրան ընդառաջ «Հայրենիքի փրկության շարժման» հետագա մարտավարությանը։

Գոռ Մադոյանի դիտարկմամբ` քանի որ քաղաքական դաշտի գրեթե բոլոր մեծ խաղացողները որոշել են մասնակցել գալիք ընտրություններին, և եթե ինչ–որ ֆորսմաժոր չլինի, ու փողոցում չտեսնենք ընտրությունների դեմ արտահայտվող 300–ից 400 հազար մարդ, ապա այլ տարբերակ, քան այդ ընտրություններն են, մենք չենք տեսնի։

«Մանավանդ որ Հայրենիքի փրկության շարժման առանցքային կուսակցությունները` ԲՀԿ–ն ու «Հայրենիքը», նույնպես հայտարարել են ընտրություններին մասնակցելու մասին, իսկ ՀՅԴ–ն դեռ վերջնականապես չի մերժել և գուցե հետագայում նույնպես կհայտարարի, որ մասնակցելու է խորհրդարանական արտահերթ ընտրություններին»,– Sputnik Արմենիային ասաց վերլուծաբանը։

Մադոյանի կարծիքով` անտրամաբանական կլինի, եթե ՀՅԴ–ն չմասնակցի ընտրություններին, քանզի վերջին ամիսներին ակնհայտ դարձավ, որ չունեցան իրենց օրակարգին հարիր, համահունչ հանրային աջակցություն, չկարողացան հասնել իշխանափոխության և Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ժամանակավոր կառավարության ձևավորմանը։

«Ընդդիմադիր հարթակից պայքարի մարտավարությունը փոխելուն ուղղված հայտարարությունները նախընտրական մրցավազքի տրամաբանության համատեքստում են դիտվում։ Չեմ կարծում, թե արմատական տարբերություն կա փողոցային ակցիաների ու նախընտրական քարոզարշավի մեջ, մեկը մյուսին չի հակասում, նույնիսկ կարող են փոխլրացնել։ Եթե ընդդիմադիրները կարողանան իրենց ակցիաների միջոցով համակիրներ ձեռք բերել, կարող են ինչ–որ փուլից հայտարարել, որ մասնակցելու են ընտրություններին»,– նշեց վերլուծաբանը։

Մադոյանը հիշեցրեց ՀԱԿ–ի օրինակը, երբ քաղաքական այդ ուժն ակցիաներ էր իրականացնում Ազատության հրապարակում, բայց ի վերջո նույնպես գնաց ընտրությունների, շղթան ավարտվեց ընտրություններով, որի արդյունքում մանդատները վերցրին ու մտան խորհրդարան։

Վերլուծաբանի համոզմամբ` եթե հարցին մոտենանք քաղաքական գործընթացների վրա ներազդելու տեսանկյունից, ապա այդ առումով Հայրենիքի փրկության շարժումն արդեն սպառել է իրեն, և շարժման ներսում էլ այդքան հարթ չէր իրավիճակը, որովհետև հարցեր էին առաջացել ԲՀԿ–ի և այլ քաղաքական ուժերի վերաբերյալ, իսկ համակիրների շրջանում ավելանում էր հիասթափվածների թվաքանակը։ Մադոյանի խոսքով`բոլորի մեջ միայն Վազգեն Մանուկյանը չի համակերպվել իրավիճակի հետ, ուստի շարունակում է հանդես գալ արմատական հայտարարություններով։

Հիշեցնենք` մարտի 18–ին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ամռանը` սույն թվականի հունիսի 20-ին, Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ ԱԺ արտահերթ ընտրություններ։

Հունիսի 20-ը, որպես արտահերթ ընտրությունների օր, մեզ համար ընդունելի է. Մարուքյան

Նշենք, որ Սահմանադրության 93–րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունները նշանակում է ՀՀ նախագահը: Արտահերթ ընտրությունն անցկացվում է ԱԺ–ի արձակվելուց ոչ շուտ, քան երեսուն, և ոչ ուշ, քան քառասունհինգ օր հետո: Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ Ազգային ժողովի ընտրություն չի անցկացվում: 

Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ չի մասնակցելու Փաշինյանի օրոք կազմակերպված ընտրությանը

9
Ըստ թեմայի
Կարևոր է, որ նախընտրական փուլում գոտկատեղից ներքև հարվածները բացառենք. Միքայել Մելքումյան
Կան խաղի կանոններ, դրանցով պետք է բոլորս նախապատրաստվենք ընտրություններին. Էդմոն Մարուքյան
Մինչև ընտրություններ վարչապետի ԺՊ լինելու է Նիկոլ Փաշինյանը. Ալեն Սիմոնյան
Министр иностранных дел Ара Айвазян

Ուրուգվահայ համայնքը կամուրջ է 2 երկրների միջև․ ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

8
(Թարմացված է 22:32 19.03.2021)
Զրուցակիցներն ընդգծել են, որ հակամարտային իրավիճակներում մարդու իրավունքների պաշտպանությունն անհրաժեշտություն է։

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik․ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ուրուգվայի ԱԳ նախարար Ֆրանսիսկո Բուստիժո Բոնասոյի հետ: Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-ուրուգվայական համագործակցության օրակարգին։

«Երկուստեք գոհունակություն հայտնվեց փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների զարգացման դինամիկայի առնչությամբ և վերահաստատվեց երկկողմ օրակարգն առավել ընդլայնելու ու հարստացնելու ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը: Այս համատեքստում ԱԳ նախարարներն առանձնահատուկ կարևորեցին ուրուգվայահայ համայնքի կամրջող դերակատարությունը երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հայաստանի և Ուրուգվայի արտգործնախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանն առնչվող հարցերի։ Առանձնահատուկ ընդգծվել է հակամարտային իրավիճակներում մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։

Հայ բնակչության ոչնչացման վրա խարսխված խաղաղությունը չի կարող լինել տևական. Արա Այվազյան

8
թեգերը:
Արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ), Ուրուգվայ, Հայաստան
Ըստ թեմայի
Արա Այվազյանն իտալացի գործընկերոջը ներկայացրել է ԼՂ–ում տիրող իրավիճակն ու գերիների խնդիրը
Արա Այվազյանը կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ
Դա ռազմական հեղաշրջման փորձ չէր․ Արա Այվազյանը՝ ԳՇ հայտարարության մասին