«Իսկանդեր-Մ»

Թյուրիմացության մեջ են գցել, կամ հայկական «կիքս» ռուսական բարձր ճշգրտության հրթիռների հետ

674
Հնարավոր է, որ ռուսական զենքի հրապարակային վարկաբեկումը «ստրատեգիական ընտրության հարց է», հայկական բանակի կառուցվածքային և որակային բարեփոխման ինչ-որ ծրագրի մի մասը, և այդ դեպքում հարցեր են առաջանում, կարծում է ռազմական վերլուծաբան Խրոլենկոն։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Բարձր տեխնոլոգիական և բարձր ճշգրտությամբ համակարգերի մարտական կիրառումը պահանջում է համապատասխան մասնագետ-օպերատորների պատրաստում, հուսալի հետախուզական-հարվածային ուրվագծի կազմակերպում, ինչպես նաև քաղաքական իմաստություն և պատասխանատվություն՝  ընդունված որոշումների համար։

Կոորդինատների այլ համակարգում կարող է պարզվել, որ ամենակատարյալ հրթիռները «ուրիշ համակարգի են», տեղից չեն պոկվել, թիրախի կողքով են անցել կամ պայթել են «10 տոկոսով»։

1in.am-ին տված հարցազրույցում գնահատելով Լեռնային Ղարաբաղում վերջին մարտական գործողությունների արդյունքները՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կասկած հայտնեց ռուսական զենքի հուսալիության և մարտունակության վերաբերյալ։ Նրա խոսքով՝ «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական համակարգի հրթիռները ոչ այն է բոլորովին չէին պայթել, ոչ այն է պայթել էին «10 տոկոսով» (մանրամասներ չեն նշվել)։ Միաժամանակ պետության ղեկավարը բանակում կառուցվածքային և սպառազինության էական բարեփոխումներ անելու մտադրություն հայտնեց։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հրաժարվեց մեկնաբանել վարչապետի ոչ միանշանակ հայտարարությունը «Իսկանդերի» մասին։

Հնարավոր է, որ Փաշինյանը կամ բավականաչափ տեղեկացված չի եղել, կամ խորհրդականներից մեկը նրան մոլորեցրել է։ Ռուսական հրթիռային համակարգերի տակտիկա-տեխնիկական բնութագրերն ու համբավն այնքան բարձր են, որ դրանք թերուսներից պաշտպանելու կարիք չկա։ Պատահական չէ, որ Ռուսաստանը վերահսկում է համաշխարհային զենքի շուկայի մեկ երրորդը։ Սպառազինության ռուսական արտահանման ծավալը 2020թ․-ին կազմել է 13 միլիարդ դոլար։ Այս թվերն ու փաստերը վկայում են պաշտպանական արտադրանքի որակի մասին, որը երկրների մեծ մասը ձեռք է բերում իր քրտինքով վաստակած գումարով և ամբողջական արժեքը վճարելով։

Փաշինյանը մինչև վերջ չի հասկանում «Իսկանդերի» թեմայի ամբողջ նրբությունը. ռուս փորձագետ

Վարժ ձեռքերում «Իսկանդեր» ՕՏՀՀ-ն հաջողությամբ խոցում է թիրախները Կովկասի լեռներում և ծովում (զորավարժությունների ժամանակ), իսկ մարտական իրավիճակում՝ Սիրիայում և Աֆրիկայի հյուսիսում։ Այդպիսի զենք տասնյակ երկրներ են ցանկանում ձեռք բերել, և միայն քչերը հնարավորություն ունեն ստանալ «Իսկանդերի» արտահանման մոդիֆիկացիան։ Հայաստանի բախտը բերել է, չէ՞ որ հեռահարությամբ և ճշգրտությամբ սրա հետ համեմատելի քվազիբալիստիկ, թռիչքի ժամանակ խուսանավող, հակառակորդի ՀՕՊ-ի համար անորսալի հրթիռներ գոյություն չունեն։

Քվազիբալիստիկ հեղեղ

Ռուսաստանը բարձր տեխնոլոգիական հնարավորությունները ոչ բոլոր երկրների հետ է կիսում։ Այդ ֆոնին Փաշինյանի հարցազրույցը պարզ երկնքում պայթած ամպրոպի էր նման։ «Իսկանդեր-Մ» համալիրը ռուսական բանակի սպառազինության մեջ ներառվել է 2006թ․-ին, ճանաչվել է իր դասում մոլորակի վրա լավագույնը, և «80-ականների զենք» գնահատականը վիրավորական է հնչում։

Հայաստանի վարչապետի՝ բացահայտորեն մեղադրական հայտարարությունը ռուսական ՕՏՀՀ-ի մասին թույլ է տալիս մի քանի ենթադրություն և եզրակացություն անել։ Ոչ կոմպետենտությունը կամ ապատեղեկացվածությունը կարող են ոչ ամենավատ սցենարները լինել (դա չափազանց պարզ է երևում)։

Հնարավոր է, որ ռուսական զենքի հրապարակային վարկաբեկումը «ստրատեգիական ընտրության հարց է», հայկական բանակի կառուցվածքային և որակային բարեփոխման ինչ-որ ծրագրի մի մասը, և այդ դեպքում հարցեր են առաջանում․ ի՞նչ զենք է մտադիր ձեռք բերել Երևանը տեսանելի ապագայում, ի՞նչ ստանդարտներով է ամրապնդելու պաշտպանունակությունը։ Եվ, ամենակարևորը, ի՞նչ վերջնական նպատակով է սկսվում ռազմական շինարարության նոր փուլը։

Տրամաբանական է ենթադրել, որ Ղարաբաղում աշնանային մարտերից հետո եզրակացություններ են արվել, ծրագրեր են նախագծվել։ Սակայն հին ճշմարտություն կա․ «Հաղթանակը հազար տեր ունի, պարտությունը միշտ էլ անտեր է»։ Փաշինյանի հարցազրույցից հետևում է, որ ՊՆ-ում և Գլխավոր շտաբում մեծ վերլուծական աշխատանք է ընթանում՝ «պատերազմի մասին ամբողջ ճշմարտությունը ապացուցելու, պարզելու, տեսնելու» համար, միաժամանակ 1000-ից ավելի քրեական գործ է հարուցվել։ Դժվար է հասկանալ, թե այստեղ ինչն է ավելի շատ՝ իրականության որոնումն ու ռազմավարության շտկումը, թե՞ «մեղավորներ նշանակելը» հետագա հետապնդումների համար՝ որպեսզի պատասխանատվությունից փախչեն պարտության գլխավոր «տերերը», որոնց թիվն օբյեկտիվորեն սահմանափակվում է առանց զրոների թվով։

Ազգային անվտանգության մասին հարցազրույցի ընդարձակ տեքստում «ՀԱՊԿ պարտականությունները ձևակերպված են Հայաստանի միջազգայնորեն ճանաչված  տարածքներում» ռևերանսից հետո Կազմակերպության հետ հարաբերություններն այլև ոչ մի տեղ ոչ մի նախադասությամբ չեն հիշատակվում։ Իսկ չէ՞ որ ՀԱՊԿ-ը Հայաստանի միակ հուսալի հենարանն է հետպատերազմական տուրբուլենտության և Ղարաբաղում անկայուն խաղաղության պայմաններում։

Հաճախ օգտագործվող «Հեղափոխություն» և «Սահմանադրություն» բառերն իրենք իրենցով ոչինչ չեն կարգավորում, երկրի անվտանգությունը չեն երաշխավորում։ Բանակն է ցանկացած պետության կայունության հիմքը, բայց «էական բարեփոխումների» մասին դատողություններ անելը՝ առանց գործողությունների հստակ ծրագրի, ապակառուցողական տեսք ունի։  Ինչպես և ռուսական զենքի ցածր մարտական ներուժի մասին մակերեսային դատողությունները՝ ազգային բանակում և ռազմատեխնիկական համագործակցության գծով մատակարարումների հարակից հատվածում անհաղթահարելի կոռուպցիայի մասին ակնարկներով։

Անորսալի են և անդիմադրելի

«Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգը նախատեսված է հակառակորդի ծայրահեղ կարևոր օբյեկտների համար (ռազմական բազաներ, հրամանատարական կետեր և կապի օղակներ, հրթիռային համալիրներ, օդակայաններում՝ ինքնաթիռներ և ուղղաթիռներ)՝ մինչև 500 կմ հեռահարությամբ և բարձր ճշգրտությամբ (Հայաստանի սպառազինության մեջ արտահանվող «Իսկանդեր-Է» ՕՏՀՀ-ն է՝ մինչև 300 կմ հեռահարությամբ)։

Փաշինյանը խոսեց «Իսկանդեր»-ներից, քանի որ առաջինը խոսել էր Սերժ Սարգսյանը. Քոչարյան

Համալիրի հիմնական առավելությունները` ռազմավարական մոբիլություն, գաղտնի մարտական հերթապահության և հրթիռային հարվածների հնարավորություն, ավտոմատ հաշվարկ և թռիչքային առաջադրանքի մուտքագրում, ինչպես նաև կրակային ու ռադիոէլեկտրոնային հակազդման պայմաններում մարտական առաջադրանքի կատարման բարձր հավանականություն։

Մարտական արդյունավետությունը ուժեղացվել է հրթիռների երկու տեսակների (բալիստիկ և թևավոր) օգտագործման հաշվին։ Առաջին հրթիռի գործարկման ժամանակը հաշված րոպեներ են, կրակոցների միջև դադարը` մեկ րոպե։  Հրթիռի թռիչքի արագությունը` ավելի քան 7200 կմ/ժ (այսինքն թռիչքը 3-4 րոպե է կազմում)։ Հետագծի սկզբնական և վերջնական հատվածներում շուրջ 4 տոննայանոց մեկնարկային կշռով 9М723К1 հրթիռի արագությունն ավելի քան 200 մ/վ է, շարժվում է չհաշվարկվող կորով և մանևրումներ իրականացնում մինչև 30g ծանրաբեռնվածությամբ (ինչը անհնար է դարձնում հրթիռի որսումը ՀՕՊ և ՀՀՊ գոյություն ունեցող բոլոր միջոցներով)։

«Իսկանդերի» յուրաքանչյուր գործարկիչ մոբիլ է և ինքնավար։ Կարող է գործել ցանկացած տեղ և ցանկացած ժամանակ, և նույնիսկ՝ անկախ հետախուզական արբանյակներից կամ ավիացիայից։ Թիրախին որսալու համար օգտագործվում է ծրագիր, իներցիալ տեղորոշման համակարգ, ԳԼՈՆԱՍ–ի արբանյակային ազդանշաններ։ Հրթիռների ուղղությունը հնարավոր է փոխել թռիչքի ժամանակ, ինչը թույլ է տալիս խոցել շարժուն թիրախները` այդ թվում հակառակորդի ՌԾՈւ նավերը։ Եզրափակիչ հատվածում ակտիվանում է ինքնանշանառման խելացի օպտիկական գլխիկը, որը բացառիկ ճշգրտություն է ապահովում։

9М728 կամ Р-500 մարտական գլխիկները թիրախից շեղվում են առավելագույնը 1 մետր։ «Իսկանդերի» բարձր ճշգրտություն ունեցող հրթիռները փոքր անդրադարձող մակերես ունեն,  թռիչքի բարդ հետագծեր (կառավարվում են գազոդինամիկ և աերոդինամիկ ղեկերով)։ Համալիրը երկու տեսակի հրթիռներ ունի. 9М723 աերոբալիստիկ, որոնք թռչում են քվազիբալիստիկ հետագծերով մինչև 50 կմ բարձրության վրա, 9М728 թևավոր կամ Р-500, որոնք թիրախին որսում են ցածր բարձրությունների վրա։

«Իսկանդեր–Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրը գերազանցում է արտասահմանյան լավագույն օպերատիվ-մարտավարական համալիրները (LORA, Lance, ATACMS, Pluton) իր ճշգրտությամբ, բացթողման համար հրթիռների օպերատիվ պատրաստվածությամբ և այլ բնութագրերով։ Առավել մոտ անալոգը իսրայելական  LORA–ն է, որը զիջում է հեռահարության և ճշգրտության հարցում (ընդ որում LORA–ի հրթիռները շարժվում են կանխատեսելի բալիստիկ հետագծերով)։ Ամերիկացիները հետ են մնում` 2020 թվականին նրանք հրաժարվեցին «անտիկվար» ATACMS համալիրի արդիականացումից և նոր են սկսել M270 MLRS և HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի համար մինչև 300 կմ հեռահարության բարձր ճշգրտության հարվածային հրթիռ մշակել։  ՌԴ հեղինակավոր մասնագետների կանխատեսմամբ, «Իսկանդերի» արտասահմանյան անալոգները կհայտնվեն ոչ շուտ, քան 2025 թվականին։

674
թեգերը:
սպառազինություն, Ռուսաստան, Հայաստան, Իսկանդեր
Ըստ թեմայի
«Սպիտակ բանակի» «Իսկանդերն» ու «Սմերչը». հայ բժիշկները պայքարում են վիրավորների համար
«Իսկանդերը» կիրառվել է պատերազմի վերջին շրջանում Շուշիի ուղղությամբ. Սերժ Սարգսյան
Չաշխատող «Իսկանդե՞ր». ինչ է ասել Փաշինյանը 2021-ի իր առաջին հարցազրույցում
Ռուս խաղաղապահների անցակետը Շուշի տանող ճանապարհին

Երևանը չի կարող, Բաքուն չի ցանկանա. փորձագետը՝ Արցախում էսկալացիայի վտանգի մասին

240
(Թարմացված է 18:13 11.04.2021)
Արցախի վերաբերյալ համաձայնագրերից «դուրս գալու» բացասական սցենար չի դիտարկվում ոչ հայ, ոչ էլ ադրբեջանցի վերլուծաբանների կողմից։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik․ Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման ռիսկը 99 տոկոսով նվազել է, բայց երկար տարիներ են պետք՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման, տնտեսական համագործակցության հաստատման համար։ Բաքվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել «Եվրասիական զարգացման» փորձագիտական կենտրոնի գործադիր տնօրեն Ստանիսլավ Պրիտչինը։

«Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման վտանգը նվազագույն է։ Ֆորսմաժորային հանգամանքներ հնարավոր են, բայց ընդհանուր առմամբ 99 տոկոսով նվազեցվել են ռազմական գործողությունների վերսկսման ռիսկերը՝ աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական, դիվանագիտական, միջազգային-իրավական իրավիճակի շնորհիվ»,- նշել է նա։

Փորձագետի կարծիքով՝ Հայաստանը ոչ ռեսուրս, ոչ էլ հնարավորություն ունի փոխելու գոյություն ունեցող ստատուս-քվոն, իսկ Ադրբեջանի առջև դրված են տնտեսական համագործակցության իրականացման, Երևանի հետ հարաբերությունների կարգավորման խնդիրներ։

«Ներկայիս ստատուս-քվոն բխում է Ադրբեջանի շահերից։ Իրավիճակը համեմատաբար կայուն է», - կարծում է փորձագետը։

Նրա խոսքով՝ Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերից «դուրս գալու» բացասական սցենար չի դիտարկվում ոչ հայ, ոչ էլ ադրբեջանցի վերլուծաբանների կողմից։

Արցախյան պատերազմում զոհված հայերի հիշատակին այգի է տնկվել Կիպրոսում

«Գործնականում իրագործվել են հայտարարության հիմնական կետերը (հրադադարի մասին-խմբ.), աստիճանաբար լուծվում են հարցերը։ Ընդունելի սցենարը բոլոր հարցերի կարգավորումն է, տնտեսական ակտիվությունը, հայ-ադրբեջանական արաբերությունների նորմալացումը։ Այո, սա այսօր մի քիչ ֆանտաստիկ է թվում։ Դրա համար տարիների աշխատանք է պետք, շատ բան պետք է որոշվի, կան «ստորջրյա խութեր» և ռիսկեր»,- ընդգծել է նա։

240
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, Արցախ
Ըստ թեմայի
Արցախի նախագահականում քննարկվել է բռնազավթված համայնքների իրավական կարգավիճակի հարցը
ՀՀ նախագահը խոսել է Արցախի հիմնախնդրի ծագման մասին ու հիշեցրել Պուտինի խոսքերը
Զոհերի աճյունների որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել. Արցախի ԱԻՊԾ
Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Պուտին. 7 ապրիլի, 2021

Փաշինյանն ասել է, թե ինչ են պայմանավորվել Պուտինի հետ «Սպուտնիկ V»-ի հարցով

142
(Թարմացված է 15:46 11.04.2021)
ՀՀ վարչապետի խոսքով՝ մեր երկրին ռուսական պատվաստանյութի միլիոնավոր դեղաչափ է պետք։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պայմանավորվել է ՌԴ Վլադիմիր Պուտինի հետ «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութի մատակարարման վերաբերյալ։

«Առաջին խմբաքանակը Հայաստան է բերվում՝ 15 հազար դեղաչափ, բայց մենք մոտավորապես միլիոնների կարիք ունենք։ Եվ մենք Ռուսաստանի նախագահի հետ պայմանավորվել ենք, որ Հայաստանը կստանա այն»,- ասել է Փաշինյանը «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ այսօր աշխարհում ռուսական պատվաստանյութի հեղինակությունը բարձրանում է, և Հայաստանում նույնպես մեծ վստահությամբ են վերաբերվում դրան։

Նշենք, որ կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 15 հազար դեղաչափով, Հայաստան է տեղափոխվել ապրիլի 8-ին:

Հայաստանի առողջապահության նախարարությունից «Ինտերֆաքսին» հայտնել են, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութը պաշտոնական օգտագործման թույլտվություն է ստացել փետրվարի 1-ին:

«Ռոսիա 1»-ի եթերում Փաշինյանն անդրադարձել է նաև ՌԴ նախագահի հետ ապրիլի 7-ի հանդիպմանն ու այն արդյունավետ գանահատել։

Որքա՞ն պատվաստանյութ է գնել Հայաստանը

«Մենք ունեցել ենք շատ հագեցած օրակարգ, արդյունավետ քննարկել ենք երկկողմ հարաբերությունների բոլոր հարցերը, նաև տարածաշրջանային հարցեր, և անվտանգությանը, տնտեսությանը վերաբերող հարցեր։ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի հետ կապված շատ հարցեր կան։ Այո, ես շատ գոհ եմ», - ասել է Փաշինյանը։

Ավելի վաղ Մոսկվայի հայ իրավաբանների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահի հետ շատ բաց հարաբերություններ են հաստատվել, որոնք, նրա խոսքով, ավելի անմիջական են դարձել, հատկապես վերջին ամիսների ընթացքում: Հայաստանի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ «հայ-ռուսական հարաբերությունների բնույթը ռազմավարական է» և ներկայիս մարտահրավերների ու ստեղծված իրավիճակի պայմաններում այդ հարաբերություններին պետք է առավել խորություն հաղորդել։

142
թեգերը:
պատվաստանյութ, Վլադիմիր Պուտին, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Հայաստանը պատրաստվում է ևս 800 մլն դրամի պատվաստանյութ ներկրել
Նուբար Աֆեյանի Moderna ընկերությունը 80 մլն չափաբաժին պատվաստանյութ կմատակարարի Գերմանիա
Հայաստան բերված «Սպուտնիկ V» պատվաստանյութը նախատեսված է 7500 հոգու համար. տեսանյութ
Արխիվային լուսանկար

Լարսը բաց է, սակայն ռուսական կողմում դեռևս մեծ թվով բեռնատարներ կան կանգնած

0
Հայաստանի տարածքում դեռևս փակ են Արագածոտնի մարզի որոշ ավտոճանապարհներ։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik.  ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: Ռուսական կողմում կա մոտ 420 կուտակված բեռնատար ավտոմեքենա։

Ճանապարհը բաց է, բայց հերթը չի պակասում․ ինչո՞ւ է Լարսում մի քանի հազար բեռնատար կուտակվել

0
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), բեռնատար, Լարս, Հայաստան, Ճանապարհ
Ըստ թեմայի
Հայկական բեռնատարներն այլևս կանգնած չեն մնա․ Լարսի ճանապարհի շինարարությունը կավարտվի
Արդիականացումը չի՞ փրկի․ որն է Վերին Լարսի անցակետի խնդրի լուծումը
Ինչպես կարելի է բեռնաթափել «Վերին Լարսը». ՌԴ դեսպանը խոսել է հնարավոր ելքի մասին