Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիս Նվեր Մնացականյանին

Չաշխատող «Իսկանդե՞ր». ինչ է ասել Փաշինյանը 2021-ի իր առաջին հարցազրույցում

1499
(Թարմացված է 23:31 23.02.2021)
Վարչապետը հարցազրույցում տարօրինակ ակնարկ է արել «Իսկանդերի» վերաբերյալ, նաև հայտարարել է, որ ամենայն հավանականությամբ Ամուլսարի հանքը կշահագործվի։

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի - Sputnik. Երկար դադարից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել արևմտամետ 1in.am պարբերականին, որում մի քանի ուշագրավ հայտարարություններ է արել։

Հարցազրույցում վարչապետը չի բացառել, որ Արցախում մարտական գործողությունների ժամանակ չօգտագործված «Իսկանդերի» մասին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մեղադրանքներն ուղղված են իր հասցեին: Բայց նա հայտարարեց, որ Սարգսյանն ինքը գիտի իր հարցի պատասխանը։

«Այդ ակնարկը, գուցե, հասցեագրված է նաև ինձ, բայց կարծում եմ՝ մերժվածը (նկատի ունի Սերժ Սարգսյանին - խմբ․) պետք է որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով», - ասել է Փաշինյանը։

Լրագրողի հարցին, թե՝ այդպե՞ս էլ է լինում, Փաշինյանն ասել է. «Չգիտեմ: 80-ականների զե՞նք էր գուցե»։

Նշենք, որ «Իսկանդերը» առաջին անգամ արտադրվել և ներկայացվել է 1999-ին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև ասել է, որ ամենայն հավանականությամբ Ամուլսարի հանքը կշահագործվի։

«Այդպիսի (հանքը բացվելու - խմբ․) հավանականություն կա և այո, կարող ենք ասել, որ մեծ է», - ասել է նա։

Շատ դառն արձանագրում է, բայց բնական պաշարների օգտագործումը պետք է լինի խելամիտ. Փաշինյան

Փաշինյանը հիշեցրել է իր նախկին խոսքերը առ այն, որ եթե երկրում պատերազմ լինի, տուրիստական հոսքը կդադարի և այդ ժամանակ հանքարդյունաբերությունն է երկրի համար երաշխավորելու վալյուտային հոսքեր:

Վարչապետը ասել է նաև, որ Ադրբեջանը փորձում է գերիների խնդիրը դարձնել սակարկման առարկա, սակայն Հայաստանը շարունակելու է պատշաճ կերպով կատարել եռակողմ հայտարարության մասով իր պարտականությունները։

«Պետք է ամեն ինչ անել, որպեսզի պրոցեսները չմտնեն փակուղի, և մենք թեմայի վրա ու օրակարգի շուրջ շարունակում ենք աշխատել այնքան ժամանակ, քանի դեռ տեսնում ենք, որ իրական հնարավորություն կա, որպեսզի խնդիրը լուծենք: Եվ իրական հնարավորություն կա, որ ունենանք կոնկրետ արդյունքներ: Երբ տեսնենք, որ նման հնարավորություն չկա, իհարկե, ժամավաճառությամբ չենք զբաղվի։ Քանի դեռ տեսնում ենք, որ հարցի լուծման հնարավորություններն իրական են, ընդ որում մինչև այս պահին 69 գերի է վերադարձվել, մենք պիտի շարունակենք աշխատել այնքան, մինչև բոլորը վերադարձվեն», - ասել է նա։

Անդրադառնալով ընդդիմության հանրահավաքներին՝ Փաշինյանն ասել է, որ այդ շրջանակների վերաբերմունքը կառավարության նկատմամբ պատերազմից առաջ և հետո չի փոխվել:

«Կան այսօր կառավարության հրաժարականը պահանջող քաղաքական ուժեր, ովքեր կառավարության հրաժարականը պահանջել են արդեն 2018թ. հունիսին, 2018թ. հուլիսին։ Եթե մենք տեսնենք, թե ինչ էին ասում նրանք պատերազմից առաջ, կտեսնենք, որ նույն բանն են ասում պատերազմից հետո: Այլ բան, որ, այսպես ասած, հիմնավորումներ, ձևակերպումներ են փոխվել, բայց մեծ հաշվով վերաբերմունքի փոփոխություն տեղի չի ունեցել», - ասել է նա։

Փաշինյանը խոսել է նաև արտահերթ ընտրությունների անցկացման մասին՝ ասելով, որ հունիսից ավելի վաղ չի անդրադառնա այդ թեմային։

«Գիտեք, որ նախորդ տարեվերջին ես հանդես եկա, առաջին հերթին, խորհրդարանական ուժերին ուղղված առաջարկով՝ 2021 թվականին իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Բայց այդ առաջարկը մերժվեց։ Մենք որոշեցինք վերադառնալ նոյեմբերի 18-ին իմ հրապարակած «Ճանապարհային քարտեզ»-ի բնականոն իրագործմանը: Եվ ինչպես պայմանավորվել ենք, մինչև հունիս այդ «Ճանապարհային քարտեզ»-ը կիրականացվի: Հունիսին կամփոփենք արդյունքները և որոշում կկայացնենք հետագա անելիքների վերաբերյալ», - ասել է նա։

Պատրաստ ենք շարժվել առաջ. Փաշինյանն ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ

Նա ասել է նաև, որ հեղափոխական օրակարգը իր տեղում է, և քայլ առ քայլ կատարվում են լայնածավալ փոփոխություններ։

Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին ArmNews հեռուստաընկերությանը տված ծավալուն հարցազրույցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը քննադատել էր գործող իշխանություններին՝ հատկապես արցախյան պատերազմի ժամանակ ցուցաբերած վարքի համար։

Հավելենք նաև, որ մինչ օր պաշտոնական տվյալներ չկան, թե հայկական կողմից քանի գերի կա Ադրբեջանում։

1499
թեգերը:
հարցազրույց, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
«Պետք չի պարզել, պետք է լուծել այդ հարցը». Փաշինյանին զայրացրեց նախարարի պատասխանը
Գյուղացիները ճանապարհներն այլևս չե՞ն փակի. Փաշինյանը վստահեցնում է` ջուր շատ կա
«Նիկոլ, ինչի՞ց ես վախենում». Փաշինյանն անխոչընդոտ մտավ կառավարական շենք
Վահրամ Բաղդասարյան, Արթուր Վանեցյան, Արծվիկ Մինասյան

Հայտնի է, թե ինչ են քննարկել Հայրենիքի փրկության շարժման անդամները ՀՀ նախագահի հետ

100
(Թարմացված է 18:39 26.02.2021)
Արթուր Վանեցյանի խոսքով`կա մի կոնսենսուս, որ ՀՀ-ն գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, կա պետության և պետականության կորստի վտանգ, ուստի բոլոր կարող ուժերը պետք է համատեղ ուժերով անեն քայլեր` այս վիճակից դուրս գալու համար:

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների` ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի,«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի և ՀՀԿ փոխնախագահ Վահրամ Բաղդասարյանի հետ: Թե ինչ են քննարկել հանդիպման ընթացքում, լրագրողներին ներկայացրել է Արթուր Վանեցյանը։

«Մենք ՀՀ նախագահին ներկայացրինք մեր տեսակետները և խնդրեցինք, որ որպես Սահմանադրության երաշխավոր՝ իր լիազորությունների շրջանակներում հանգուցալուծի մեր երկրում ստեղծված այս արտառոց և աննորմալ վիճակը: Երկուստեք ֆիքսվեց, որ առաջնահերթ է մեր պետական շահը, բոլորն առաջնորդվելու են պետական շահի առաջ մղմամբ: Նախագահը դեռևս շարունակում է հանդիպումների շարքը: Այդ հանդիպումների ավարտից հետո հստակ կներկայացնի մոտեցումը»,–ասել է Վանեցյանը:

Նրա խոսքով`կա մի կոնսենսուս, որ ՀՀ-ն գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, կա պետության և պետականության կորստի վտանգ, ուստի բոլոր կարող ուժերը պետք է համատեղ ուժերով անեն քայլեր` այս վիճակից դուրս գալու համար:

Արթուր Վանեցյանը հավելել է, որ ՀՀ նախագահը որևէ ազդակ չի տվել, լսել է իրենց և ասել, որ իր լիազորությունների շրջանակներում օբյեկտիվ որոշում կկայացնի:

«Մեր դիրքորոշումը հստակ է, մենք առաջարկում ենք նախագահին չստորագրել ԳՇ պետին ազատելու մասին դիմումը, առարկություններով վերադարձնել կառավարություն, որից հետո եթե կառավարությունը կրկին կդիմի նույն միջնորդությամբ, այդ դեպքում նախագահն իրավասու է այն ուղարկել ՍԴ՝ սահմանադրականությունը վիճարկելու համար: Դրա համար բոլոր հիմքերը նախագահն ունի»,–ասել է Վանեցյանը:

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նախագահը ԳՇ պետի ազատման մասին վարչապետին առարկություն չի ուղարկել

Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։

100
թեգերը:
Հայրենիքի փրկության շարժում, Նախագահ, Արմեն Սարգսյան, Արթուր Վանեցյան
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո
Ըստ թեմայի
Ի՞նչ է նշանակում գերիներ չկան. Վանեցյանը խոստանում է մի քանի օրում վերադարձնել գերիներին
Բանակը ոչ մի անօրինական հրաման չի կարող կատարել. Մանուկյանը ընդվզման կոչ է անում բանակին
Կայացել է առաջին հանդիպումը. երկրում տիրող իրավիճակը ՀՀ նախագահը քննարկել է Միրզոյանի հետ
Արթուր Վանեցյան

Ի՞նչ է նշանակում գերիներ չկան. Վանեցյանը խոստանում է մի քանի օրում վերադարձնել գերիներին

192
(Թարմացված է 14:27 26.02.2021)
Ընդդիմադիր կուսակցության ղեկավարը նաև հայտարարեց, որ ընդդիմությունը, այդ թվում` ինքը, իշխանության «կռիվ» չեն անում, բայց պնդում են, որ գործող իշխանությունը պետք է հեռանա։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. ՀՀ ներկա իշխանությունը պարտված իշխանություն է և չի կարող իր պահանջները ներկայացնել Ալիևին ։ Այսօր Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ իմ` իշխանության գալու պարագայում, գերիների վերադարձի հարցը լինելու է մի քանի օրվա հարց»,– ասաց նա` հավելելով, որ ՌԴ–ում ու այլ երկրներում , բայց` ոչ Ադրբեջանում, ունի անձնական կապեր, մարդկային հարաբերություններ, որոնք կարող են օգտակար լինել այդ հարցում։

Մեկնաբանելով Ալիևի այսօրվա հայտարարությունը, թե Ադրբեջանում այլևս հայ գերիներ չկան` Վանեցյանը նշեց, որ նման բան ուղղակի չի կարող լինել։

«Ի՞նչ է նշանակում գերիներ չկան, ի՞նչ է նշանակում հանցագործներ։ Հենց դա է թուլությունը։ Բա մենք  ինչո՞ւ ենք ասում, որ մեր իշխանություններն այսօր չեն կարողանում պաշտպանել մեր երկրի շահերը»,– ասաց Վանեցյանը։

Ընդդիմադիր կուսակցության ղեկավարը նաև հայտարարեց, որ ընդդիմությունը, այդ թվում` ինքը, իշխանության «կռիվ» չեն անում, բայց պնդում են, որ գործող իշխանությունը պետք է հեռանա։

«Լավ, մեզ չեն սիրում, ինձ չեն սիրում, Վազգեն Մանուկյանին չեն սիրում, մնացածին չեն սիրում, թող մարդիկ դուրս գան և պահանջեն, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա և ուրիշ քաղաքական գործիչներ, ուրիշ մարդիկ գան իշխանության»,– ասաց նա։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։

192
թեգերը:
Իշխանություն, Ադրբեջան, ռազմագերի, գերի, Հայաստան, Արթուր Վանեցյան
Ըստ թեմայի
Գերիների վերադարձ, սահմանազատում. էլ ի՞նչ են քննարկել Արմեն Սարգսյանն ու Ռուստամ Մուրադովը
Ադրբեջանը շարունակում է որպես գործիք օգտագործել գերիների վերադարձի հարցը. Այվազյան
Արցախի կարգավիճակ, գերիների վերադարձ. էլ ինչ են քննարկել Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները
Արցախ. արխիվային լուսանկար

Արցախում 1 օրում մաքրվել է 13 հա տարածք և 5 կմ ճանապարհ, հայտնաբերվել է 19 պայթյուցիկ

0
(Թարմացված է 20:49 26.02.2021)
2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 1519 հա տարածք, 473 կմ ճանապարհ, 1494 բնակելի շինություն, այդ թվում՝ 30 հանրային նշանակության օբյեկտ։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում շարունակում են ականազերծման աշխատանքները, տեղեկացնում են ՌԴ ՊՆ-ից։

Նշվում է, որ կողմերի միջև հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գոտու ողջ երկայնքով։ Ռուս խաղաղապահների կողմից 27 դիտակետերում իրականացվում է իրադրության շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն։

Ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքները:

«ՌԴ պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները։ Մեկ օրում մաքրվել է 13 հա տարածք և 5 կմ ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացնելու համար անվտանգ տարածք է տեղափոխվել 19 պայթյունավտանգ առարկա»,- նշված է հաղորդագրության մեջ։

2020 թ. նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 1519 հա տարածք, 473 կմ ճանապարհ, 1494 բնակելի շինություն, այդ թվում՝ 30 հանրային նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24 942 պայթյունավտանգ առարկա։

Ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխմանն ուղղված ջանքերը համակարգելու նպատակով շարունակական գործակցություն է պահպանվում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:

Արցախի կարգավիճակ, գերիների վերադարձ. էլ ինչ են քննարկել Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Առաջարկվող բնակվարձերի չափերը հեռու են բարոյական նորմերից. Արցախի նախագահ

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

0
թեգերը:
ական, Լեռնային Ղարաբաղ, ռուս, խաղաղապահ, ականազերծում, Արցախ
թեմա:
Խաղաղապահներն Արցախում
Ըստ թեմայի
Եկել է Հայաստանի և Արցախի ապագայի համար վճռական քայլերի ժամանակը. ՀՀԿ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Օնիկ Գասպարյանի հրաժարականը չի պահանջում
Արցախի կարգավիճակ, գերիների վերադարձ. էլ ինչ են քննարկել Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները