Արխիվային լուսանկար

Արցախ, սպառազինություն, Նախիջևան. ՊՆ-ն պատասխանել է ՌԻԱ Նովոստիի հարցերին

996
(Թարմացված է 13:02 22.02.2021)
Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հարցազրույց է տվել ՌԻԱ Նովոստիին, որում պատմել է բանակում անցկացվող բարեփոխումների, Գյումրիի ռազմաբազայի ընդլայնման հարցում շահագրգռվածության և դրա մի մասը երկրի արևելքում վերատեղակայելու մասին։

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի - Sputnik. Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հարցազրույց է տվել ՌԻԱ Նովոստիին, որը ներկայացնում ենք ամբողջությամբ։

-Լեռնային Ղարաբաղի հակամարտության աշնանային սրացումից հետո ռուս սահմանապահների վրա լրացուցիչ գործառույթներ են դրված՝ ապահովել Ադրբեջանի հետ սահմանամերձ ճանապարհների և Հայաստանի Սյունիքի մարզի բնակավայրերի անվտանգությունը։ Արդյո՞ք Սյունիքում ռուսական սահմանապահ զորքերի տեղակայման վայրերը վերջնականապես հստակեցված են, որքանո՞վ է արդյունավետ նրանց գործունեությունը, կազմավորվե՞լ է ռուս սահմանապահների գործնական փոխգործակցությունը հայկական կողմի հետ։

-Առաջին հերթին ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը միակ երկիրն է, բացի Ռուսաստանից, որտեղ ռուս սահմանապահներ կան։ Նախքան հակամարտության սրացումը ՌԴ ԱԴԾ-ի սահմանապահ անձնակազմը Հայաստանում պատասխանատու էր ԱՊՀ այն սահմանի պահպանության ու անվտանգության համար, որն անցնում է Հայաստանի Հանրապետության տարածքով։

Այսօր իրավիճակն էականորեն փոփոխվել է և, ինչպես դուք նշեցիք` ռուս սահմանապահների վրա լրացուցիչ գործառույթներ են դրվել` ապահովել անվտանգությունը և պահպանել Հայաստանի Հանրապետության սահմանը Ադրբեջանի հետ։

Ես կասկած չունեմ, որ մեր երկրների սահմանապահ ծառայությունների միջև սերտ և արդյունավետ համագործակցություն է ձևավորվել, ինչպես կասկած չունեմ, որ Հայաստանում ռուս սահմանապահներին վստահված բոլոր առաջադրանքները կիրականացվեն ամենաբարձր մակարդակով։

Սյունիքում ռուսական ռազմաբազա տեղակայելու համար պետք է բանակցություններ սկսել. Մարուքյան

-Տեղի ունեցող գործընթացների, մարտահրավերների և Հայաստանի անվտանգության սպառնալիքների ֆոնին ՌԴ-ի հետ քննարկվո՞ւմ է 102-րդ ռուսական ռազմաբազայի ընդլայնումը կամ հնարավորությունների ավելացումը: Հնարավո՞ր է երկրի արևելքում ևս մեկ ռուսական ռազմակայանի տեղակայում։

-Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմաբազայի ընդլայնման և ուժեղացման հարցը միշտ էլ եղել է օրակարգում, և հայկական կողմը միշտ էլ դրանում շահագրգռված է եղել թեկուզ այն պարզ պատճառով, որ ռազմակայանն ամբողջ կազմով ներառված է Հայաստանի և Ռուսաստանի ԶՈւ միացյալ զորամիավորման մեջ։ Սա նշանակում է ռազմակայանի հնարավորությունների ընդլայնումն իր հետ կբերի համատեղ զորամիավորման ներուժի ավելացման, որը երկկողմ հիմքով գործում է կովկասյան տարածաշրջանում։

Իհարկե, Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավարությունը հաշվի է առել տարածաշրջանում գոյություն ունեցող ռազմաքաղաքական իրողությունները և ճիշտ քայլեր է արել ռազմակայանի ուժեղացման և վերազինման առնչությամբ, և ես համոզված եմ, որ տվյալ գործընթացը երկարաժամկետ բնույթ է կրելու։

Ինչ վերաբերում է հանրապետության տարածքում Ռուսաստանի զինված ուժերի լրացուցիչ զորամիավորման տեղակայմանը, կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունը այնքան էլ չկա, և հետո՝ այս պահին մեր պետությունների միջև գոյություն ունեցող նորմատիվ իրավական հիմքը որոշում է միայն մեկ ռուսական ռազմակայանի կարգավիճակը և կանոնակարգում է միայն դրա գործունեությունը:

Ավելի ճիշտ է, թերևս, խոսել ռուսական ռազմաբազայի կազմից որևէ ռազմական կազմավորում վերաբաշխելու հնարավորության մասին (հաշվի առնելով դրա ընդլայնումը) Հայաստանի արևելյան ուղղությամբ, և այդ համատեքստում հարցի համապատասխան համատեղ մշակում ընթանում է։

- Հայաստանում նախատեսվո՞ւմ է ռազմական բարեփոխումների իրականացում: Եթե այո, ապա կարելի՞ է արդեն խոսել հիմնական ուղղությունների մասին։ Արդյո՞ք ՀՀ պաշտպանության նախարարությունն ունի բանակի վերազինման տեսլական՝ հաշվի առնելով 2020թ. աշնանը Ղարաբաղում ռազմական գործողությունների փորձը: ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցության ծրագրերում ճշգրտումներ կկատարվե՞ն ՝ հաշվի առնելով այդ փորձը։ Մասնավորապես, արդյո՞ք Երևանը շեշտը կդնի ՌԴ-ից ժամանակակից բարձր ճշգրտությամբ, «խելացի» սպառազինության, ՀՕՊ համակարգերի մատակարարումների վրա։ Նախատեսո՞ւմ է ՌԴ-ի հետ դրոնների և հրաձգային զենքի մատակարարման պայմանագրի կնքում:

 -Հայաստանում ռազմական ռեֆորմի անցկացումը ոչ միայն նախատեսվում է, այլև արդեն իսկ անցկացվում է, ընդ որում՝ տվյալ գործընթացում ամենաանմիջական կերպով ներգրավված են մեր ռուս գործընկերները։

Մի վերապահում անեմ` ռազմական վերակառուցման գործընթացը սկզբունքորեն անընդհատ է արվում, իսկ այսօր Հարավային Կովկասում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն ազգային Զինված ուժերում իրականացվող բարեփոխումները սահմանում է որպես անվիճելի առաջնահերթություն:

«Աստված ինձ տուն բերեց»․ 23-ամյա գյումրեցին հայրենիք վերադարձած գերիների թվում է

Իհարկե, հաշվի առնելով մարտական փորձն ու հայտնի իրադարձություններն Արցախում` մենք արմատապես կվերանայենք հետևյալ հարցերը․

•  մարտական և թվային կազմի օպտիմալացում՝ հաշվի առնելով նպատակային խնդիրները, առաջին հերթին՝ մարտական բաղադրիչի ավելացման միջոցով,

•  առաջնային ուղղություններով սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր համալիրներով և համակարգերով ընտրողական վերազինում,

•   կադրային ներուժի պահպանում, սպաների, պետական ծառայողների և պայմանագրային զինծառայողների համալրվածության մակարդակի բարձրացում:

Ընդ որում, մեր հիմնական ջանքերն ուղղված կլինեն կառավարման, հետախուզության, ՌԷՊ-ի, ՀՕՊ-ի և անօդաչու ավիացիայի, հրթիռային զորքերի և հրետանու զարգացմանը:

Դուք, հավանաբար, գիտեք, որ ընթացիկ տարվա հունվարի 25-30-ն ընկած ժամանակահատվածում երկկողմ պայմանավորվածություններին համապատասխան Հայաստանում էր գտնվում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ներկայացուցչական և իրավասու պատվիրակությունը՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարեփոխման և արդիականացման հարցերում մեզ աջակցելու նպատակով:

Համատեղ աշխատանքի արդյունքում հայկական զինված ուժերի արդիականացման շրջանակներում հետագա գործողությունների և միջոցառումների վերաբերյալ առաջարկություններ են մշակվել՝ հաշվի առնելով դրանց ընթացիկ վիճակը, ընդ որում՝ շատ լուրջ շեշտադրված է տվյալ գործընթացի ռազմատեխնիկական բաղադրիչը:

-Հնարավո՞ր է արդյոք Հայաստանում Ռուսաստանի հետ համատեղ զենքի արտադրության կազմակերպում իրականցվի։

-Ինչու ոչ։ Սկսեմ նրանից, որ Հայաստանում արդեն գործում են հայ-ռուսական համատեղ ձեռնարկություններ, և այդ ուղղությամբ հետագա աշխատանքներն ընթանում են։ Բացի այդ, կշարունակվի հանրապետության տարածքում սպառազինության և ռազմական տեխնիկայի վերանորոգման և արդիականացման տարածաշրջանային սերտիֆիկացված կենտրոնների ցանցի ստեղծման և ընդլայնման աշխատանքը, ինչը պակաս կարևոր չէ՝ հաշվի առնելով հարցի ֆինանսատնտեսական կողմը:

- Հայ-ռուսական զորքերի համատեղ խմբավորումը շարունակո՞ւմ է սովորական ռեժիմով գործել: Նրա վրա նոր գործառույթներ կդրվե՞ն։

- Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի միացյալ խմբավորումը (այսուհետ՝ ԶՄԽ) իր գործունեությունն իրականացնում է 2016 թ․-ի նոյեմբերի 30-ին ստորագրված միջպետական համաձայնագրին համապատասխան: Համաձայնագրով սահմանվում է դրա նպատակը կանոնակարգող հարցերի ամբողջ շրջանակը՝ խնդիրները, կազմը, փոխգործակցության կազմակերպումը և կառավարման համակարգը, նյութատեխնիկական և ֆինանսական ապահովումը, ինչպես նաև ծավալման կարգը:

Բացի այդ, համաձայնագրի 4-րդ և 5-րդ հոդվածներով ամրագրված է, որ ԶՄԽ-ի կազմը և դրա կիրառման վերաբերյալ առաջարկությունները լիազորված մարմինների կողմից որոշվում են ռազմաքաղաքական իրադրության և համաձայնեցված եզրակացությունների համատեղ վերլուծության հիման վրա՝ հաշվի առնելով հավանական սպառնալիքների ուղղվածությունը, ինչն էլ ներկայումս անում են հայ և ռուս մասնագետները:

-Ընթացիկ տարում նախատեսվո՞ւմ են արդյոք Ռուսաստանի հետ համատեղ զորավարժություններ կամ այլ միջոցառումներ։

-Հայկական և ռուսական ստորաբաժանումների մասնակցությամբ համատեղ զորավարժություններն անցկացվում են հաստատված ծրագրերի համաձայն, ընդ որում՝ ինչպես երկկողմ հիմքով, այնպես էլ բազմակողմ ձևաչափով։

Մենք ելնում ենք նրանից, որ զորավարժությունները շտաբների և զորքերի պատրաստման բարձրագույն ձևն են, իսկ ինչ վերաբերում է այն զորավարժություններին, որոնք անցկացվում են Ռուսաստանի Դաշնության հետ կամ ՀԱՊԿ-ի ձևաչափում, ապա մենք դրանք առանցքային ենք դիտարկում զորքերի (ուժերի) կառավարման մարմինների և զորակազմի օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների շրջանակում։

Առանձնակի կարևորում ենք Հայաստանի տարածքում ռուսական 102-րդ ռազմաբազայի մասնակցությամբ ամեն տարի անցկացվող համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումները։

Զոհրաբյանը «Եդինայա Ռոսիայի» և ՌԴ կոմկուսի ներկայացուցիչներին է տվել հայ գերիների ցանկը

Ընթացիկ տարում, օրինակ, Հայաստանի տարածքում զինված ուժերի միացյալ խմբավորման հրամանատարի ղեկավարությամբ նախատեսվում է անցկացնել․

. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և 102-րդ ՌՌԲ-ի ստորաբաժանումների համատեղ մարտավարական զորավարժություններ,

. համատեղ հրամանատարական-շտաբային մարզումներ տեղանքում՝ ԶՄԽ կառավարման կետի գործնական տեղակայմամբ,

. օպերատիվ դաշտային շրջայց՝ ԶՄԽ պատասխանատվության գոտում:

Ռուսաստանի Դաշնության տարածքում ծրագրված միջոցառումներից նախևառաջ ցանկանում ենք առանձնացնել ընթացիկ տարվա սեպտեմբերին ծրագրված «Արևմուտք-2021» համատեղ ռազմավարական զորավարժությունը, որում նախատեսված է հայկական զորախմբի մասնակցությունը՝ բաղկացած  մոտոհրաձգային, հրետանային, ՀՕՊ, ՌԷՊ և ինժեներական զորամասերի ստորաբաժանումներից:

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության համակարգի կառավարման մարմինների և ուժերի ու միջոցների կազմավորումների համատեղ պատրաստության պլանի համաձայն՝ 2021 թվականին նախատեսում ենք մասնակցել «Մարտական եղբայրություն-2021» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժությանը, որի փուլերն են «Որոնում», «Փոխգործակցություն», «էշելոն», «Անխախտ եղբայրություն» զորավարժությունները:

Բացի այդ, կապահովենք արդեն ավանդական դարձած Բանակային միջազգային խաղերում հայկական թիմերի և հաշվարկների ներկայությունը։

Նմանօրինակ միջոցառումներին համատեղ մասնակցությունը և ուսումնամարտական խնդիրների համատեղ կատարումը մեր պետությունների ռազմական կառավարման մարմինների և զինված ուժերի զորքերի կողմից նպաստում է զինծառայողների մասնագիտական պատրաստվածության բարձրացմանը, նրանց հմտությանն ու ներդաշնակությանը, ինչպես նաև միջազգային ռազմական համագործակցության ամրապնդմանը:

-Ինչպիսի՞ն եք տեսնում Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման հետագա համակարգը, ի՞նչ քայլեր է դրա համար ձեռնարկում հայկական կողմը։

- Մենք ելնում ենք նրանից, որ առաջին հերթին Արցախի բնակչության անվտանգությունը պետք է ապահովի Պաշտպանության բանակը։ Իհարկե, շատ բան պետք է արվի դրա մարտունակության վերականգնման և արդիականացման առումով, բայց ամեն դեպքում դա պետք է արվի։

Երկրորդ ՝ Հայաստանը շարունակում է մնալ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը, և այդ պատմական առաքելությունից մենք երբեք չենք հրաժարվելու։

Եվ երրորդը, հավանաբար՝ ամենակարևորը, դա, իհարկե, ռուսական ռազմական ներկայությունն է տարածաշրջանում, որի շնորհիվ նախ հաջողվեց հասնել կրակի դադարեցման, իսկ այնուհետև՝ պարզապես կանխել մարդասիրական աղետը։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ ջանքերի շնորհիվ տարածաշրջանում երկարատև խաղաղություն կապահովվի։

-Արդյո՞ք բանակը ներգրավվելու է Ադրբեջանից Նախիջևան տրանսպորտային միջանցքի պահպանությանը: Ո՞վ է երաշխավորելու անձնակազմի և բեռների անվտանգությունը:

Նախևառաջ ուզում եմ անմիջապես նշել, որ «միջանցք» տերմինի օգտագործումը տեղին չեն այն դեպքում, երբ խոսում են Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության մասին։ Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ միջանցք հանդիսանում է միայն Լաչինի միջանցքը, որն ապահովում է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ։ Մյուս բոլոր դեպքերում կարելի է խոսել միայն տրանսպորտային հաղորդակցությունների մասին։

Պատասխանելով բարձրացված հարցին՝ կարող եմ ասել, որ Հայաստանը, իր ստանձնած պարտավորությունների համաձայն, կապահովի վերոնշյալ տրանսպորտային հաղորդակցության անվտանգության պահանջների պահպանումը։

Դրա պահպանության համար բանակը ներգրավելու հարց ներկա պահին չկա, իսկ տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունը, կրկին եռակողմ հայտարարության համաձայն, վստահված է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության մարմիններին:

-Արդյո՞ք Հայաստանը կշարունակի խաղաղապահ առաքելություններ իրականացնել արտասահմանյան երկրներում, մարդասիրական առաքելություն իրականացնել Սիրիայում։

—Սիրիայում մեր առաքելության վերաբերյալ կարող եմ միանշանակ պատասխանել, որ այո։ Դա, առհասարակ, հասկանալի է, քանի որ սիրիացի ժողովուրդն այս պահին գտնվում է համաշխարհային ահաբեկչությանը դիմակայության առաջնագծում, և մեր պարտքն է, հաշվի առնելով երկրում բնակվող բազմահազար հայկական Սփյուռքը, նրան առավելագույն հնարավոր աջակցություն ցուցաբերել այդ հարցում։

Մեր մարդասիրական առաքելությունը, որը հիմնված է ռուս զինծառայողների հետ սերտ փոխգործակցության վրա, անկասկած շարունակվելու է, և պետք է նշեմ, որ նույնիսկ մեր տարածաշրջանում աշնանային հակամարտության շատ բարդ պայմաններում գտնվելով՝ մենք չենք դադարեցրել մեր գործունեությունը Սիրիայում։

Անձնակազմի հերթական ռոտացիան նախատեսվում է իրականացնել փետրվարի վերջին։

Ինչ վերաբերում է այլ միջազգային առաքելությունների հայկական կողմի մասնակցությանը՝ իրավիճակն այսօր այսպիսին է. Լիբանանում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելություններում ներգրավված է 33 զինծառայող, Մալիում՝ ՄԻՆՈՒՍՄԱ-ում՝ 1 զինծառայող։ 

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում մենք զգալիորեն կրճատեցինք ՆԱՏՕ-ի առաքելություն իրականացնող ազգային խաղաղապահ զորախմբի թվաքանակը Աֆղանստանում (121-ից մինչև 58 զինծառայող) և Կոսովոյում (40-ից մինչև 2 զինծառայող):

996
թեգերը:
ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Վաղարշակ Հարությունյան, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Խաղաղապահներն իրենց առաքելությունը շարունակում են ցանկացած եղանակի դեպքում․ տեսանյութ
«Ռոդնայա զեմլյա...». Լաչինի միջանցքում խաղաղապահների առաջ ելույթ է ունեցել երգի համույթը
ՌԴ ԱԻՆ-ը Լաչինի միջանցքում օգնություն է ցուցաբերել գրեթե 100 վարորդի
Նիկոլ Փաշինյան

Ավելի լավ առաջարկ չի լինելու․ Մարուքյանը ելք է առաջարկում Փաշինյանին

389
(Թարմացված է 22:51 28.02.2021)
Մարուքյանի խոսքով՝ ճգնաժամից դուրս գալու առաջին քայլը պետք է անի վարչապետը, հետո «Լուսավոր Հայաստանը» հուշագիր կստորագրի։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik․ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու առաջարկ ներկայացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` վստահեցնելով, որ սա լավագույն և անցնցում ձևն է։

Նա խոսեց առկա ներքաղաքական լարված իրավիճակի, խորացող ճգնաժամի մասին, անդրադարձավ բանակի շուրջ բարձրացած աղմուկին։

Մարուքյանի խոսքով՝ ճգնաժամից դուրս գալու առաջին քայլը պետք է անի վարչապետը՝ հետ վերցնելով գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության վերաբերյալ որոշումը։

«Հանրապետության նախագահի աշխատակազմից հետ եք վերցնում գլխավոր շտաբի պետին ազատելու վերաբերյալ հրամանագրի նախագիծը և նաև կարող եք վերանշանակել գլխավոր շտաբի պետի տեղակալին, ձեռք չեք տալիս գլխավոր շտաբի ղեկավարությանը, հինգ բանակային կորպուսների ղեկավարությանը, և ընդհանրապես մի կողմ ենք քաշվում բանակից, թողնում ենք` զինվորականներն իրենց գործով զբաղվեն․ բանակը պետք է ապաքինվի, բանակը պետք է ոտքի կանգնեցնեն էդ մարդիկ, և իրենք էդ գործին էին լծված մինչև էս «ղալմաղալները»»,- նշեց Մարուքյանը։

Ի պատասխան վարչապետի այս քայլի՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ստորագրում է հուշագիր, որ վարչապետի հրաժարականի դեպքում չի առաջադրի այլ թեկնածու, թույլ կտա, որ խորհրդարանն անցնցում ցրվի, և անցկացվեն արտահերթ ընտրություններ։ Մարուքյանի խոսքով՝ արտահերթ ընտրություններով ձևավորված նոր իշխանությունը կորոշի՝ գլխավոր շտաբի ներկա ղեկավարության հետ կաշխատի, թե ոչ։

Մարուքյանը վստահ է, որ սա լավագույն առաջարկն է, որ մինչև հիմա արվել է վարչապետին, նա պնդեց, որ ավելի լավը չի էլ լինելու։

«Ես առաջարկում եմ դադարեցնել այս ղալմաղալը, պատերազմը, թաղային մակարդակի դաղալությունը, բանակի դեմ սանձազերծված անարդարությունը, հրամանագիրը հետ բերել, և մենք ստանձնենք խորհրդարանն անցնցում ցրելու պատասխանատվությունը»,- նշեց Մարուքյանը։

Խմբակցության ղեկավարը շեշտեց՝ «Լուսավոր Հայաստանի» համար տարբերություն չկա, թե ում կազմակերպած ընտրություններին կմասնակցեն։ Մասնակցել են Սերժ Սարգսյանի, ապա նաև Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ընտրություններին, պատրաստ են մի անգամ էլ դա անել հանուն երկրի կայունության։

Հիշեցնենք` հայաստանյան ներքաղաքաղական իրավիճակն ավելի սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Փետրվարի 27-ի երեկոյան ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարեց, որ Արմեն Սարգսյանը ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձրել է ՀՀ վարչապետին:

Դրան հետևեց վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, որ ՀՀ նախագահի որոշումն ամենևին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը։ Վարչապետը տեղեկացրեց, որ ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում է ՀՀ նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի։

Երեկ Փաշինյանը հայտարարեց, որ մարտի 1-ին` ժամը 18:30-ին, հանրահավաք է անցկացնելու Հանրապետության հրապարակում։ Նա բոլորին հորդորել էր մասնակցել հանրահավաքին և երթին։

389
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Էդմոն Մարուքյան, Հայաստան
Ըստ թեմայի
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի կոչին
Հնարավոր բախման թիվ 1 պատասխանատուն իշխանությունն է․ Վանեցյանը՝ առաջիկա հանրահավաքի մասին
«Ախր, դուք այդքան ձայն չունեք»․ Մարուքյանը` ՀՀ նախագահի հնարավոր իմպիչմենտի մասին
Մարտի 1-ին իշխանության ու ընդդիմության հանրահավաքները գրեթե միաժամանակ կմեկնարկեն
Վազգեն Մանուկյան

Մարտի 1-ին իշխանության ու ընդդիմության հանրահավաքները գրեթե միաժամանակ կմեկնարկեն

287
(Թարմացված է 20:12 28.02.2021)
Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը հայտարարություն է տարածել` շեշտելով, որ իրենք չեն հանդուրժելու մեկ հոգու կողմից պետական ինստիտուտների կազմաքանդումը։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik․ Մարտի 1-ին՝ ժամը 18։00-ին, Բաղրամյան պողոտայում կսկսվի ընդդիմության հանրահավաքը։ Հայրենիքի փրկության շարժման խորհուրդն է նման որոշում կայացրել՝ հաշվի առնելով վերջին զարգացումներն ու ստեղծված իրավիճակը։

«Այս հանրահավաքին կարևոր է յուրաքանչյուրիդ մասնակցությունը։ Մեր մասնակցությամբ պետք է վերահաստատենք, որ չենք հանդուրժելու մեկ հոգու կողմից պետական բոլոր ինստիտուտների կազմաքանդումը, կանգնելու ենք մեր Բանակի, Հանրապետության նախագահի կողքին և մինչև վերջ պաշտպանելու ենք մեր պետականությունը՝ նույնը պահանջելով նաև մյուս կառույցներից»,- նշված է շարժման` Facebook-ի պաշտոնական էջում տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ իշխանության հեռացումն անխուսափելի է: Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը կոչ է անում մասնակցել հանրահավաքին, համախմբել ուժերը՝ վարչապետի պաշտոնանկության պահանջով։

Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը երեկ Բաղրամյան պողոտայում կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել էր, որ մարտի 1-ին հանրահավաք կանցկացնեն 16։00-ին։

Հիշեցնենք` հայաստանյան ներքաղաքաղական իրավիճակն ավելի սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Փետրվարի 27-ի երեկոյան ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարեց, որ Արմեն Սարգսյանը ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձրել է ՀՀ վարչապետին:

Դրան հետևեց վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, որ ՀՀ նախագահի որոշումն ամենևին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը։ Վարչապետը տեղեկացրեց, որ ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում է ՀՀ նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի։

Երեկ Փաշինյանը հայտարարեց, որ մարտի 1-ին` ժամը 18:30-ին, հանրահավաք է անցկացնելու Հանրապետության հրապարակում։ Նա բոլորին հորդորել էր մասնակցել հանրահավաքին և երթին։

287
թեգերը:
Հայրենիքի փրկության շարժում, հանրահավաք, Հայաստան
Ըստ թեմայի
Հնարավոր բախման թիվ 1 պատասխանատուն իշխանությունն է․ Վանեցյանը՝ առաջիկա հանրահավաքի մասին
Արմեն Սարգսյանի հերթն էլ եկա՞վ․ «Իմ քայլի» պատգամավորն արդեն խոսում է իմպիչմենտի մասին
«Ախր, դուք այդքան ձայն չունեք»․ Մարուքյանը` ՀՀ նախագահի հնարավոր իմպիչմենտի մասին
ԳՇ պետին հեռացնելու պատճառ չկա, կամ ի՞նչ կլինի, եթե Արմեն Սարգսյանը դիմի ՍԴ
ՃՏՊ, արխիվային լուսանկար

Վրաերթ Արարատի մարզում. տղամարդը մի քանի մետր շպրտվել է ու տեղում մահացել

0
(Թարմացված է 00:19 01.03.2021)
Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկված տղամարդուն։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Այսօր՝ փետրվարի 28-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:30–ի սահմանում Նիզամի գյուղի բնակիչ, 38-ամյա Էդուարդ Աբրահամյանը՝ Նիզամի գյուղի կենտրոնական փողոցում իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել համագյուղացուն` 76-ամյա Միրզա Աբրամովին: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ըստ կայքի` վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինս, որ հարվածից մի քանի մետր շպրտվել է, տեղում մահացել է:

Սպանություն Լոռիում. 35–ամյա տղամարդը մահացել է մինչև հիվանդանոց հասնելը

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Փարաքար-Մուսալեռ ավտոճանապարհին բախվել են «Mazda»-ն և «Honda Elison»-ը․ կա զոհ

0
թեգերը:
վարորդ, Մահ, Վրաերթ, Արարատի մարզ, Հայաստան
Ըստ թեմայի
Երկու անգամ նույն տունն է մտել գողության համար, Սևանի ոստիկանները բռնել են դեպքի վայրում
Հրդեհ Աբովյան քաղաքում. այրված կրպակում դիակ են հայտնաբերել
Նուբարաշենի գերեզմանները թալանել են. ոստիկանները հայտնաբերել են գողերին