Երևան, 20.02.2021թ.

Ընդդիմության ակցիան ավարտվեց, հայտարարվեց հաջորդ հանրահավաքի օրն ու ժամը

222
(Թարմացված է 19:38 20.02.2021)
Ավելի վաղ Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ այսօրվանից սկսում են նոն-ստոպ բողոքի զանգվածային ակցիաներ:

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. Երևանի Հանրապետության հրապարակում ավարտվեց Հայրենիքի փրկության շարժման կազմակերպած անհնազանդության ակցիան։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը իր ելույթում նշեց, որ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա փետրվարի 22–ին` ժամը 18.00–ին։

Ավելի վաղ Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ Սաղաթելյանը հայտարարել էր, որ «այսօրվանից Նիկոլի իշխանությունը Հայաստանում օր ու արև չպետք է ունենա»: Նա նշել էր, որ սկսում են նոն-ստոպ բողոքի զանգվածային ակցիաներ:

Ակցիայի մասնակիցները շարժվեցին 4 ուղղություններով`Մաշտոցի փողոտա– Ամիրյան խաչմերուկ, մյուս ուղղությունը դեպի Սայաթ Նովա–Աբովյան, երրորդը`Բաղրամյան –Մոսկովյան, իսկ չորրորդ ուղղությունը դեպի «Նաիրի» կինոթատրոն։

Նշենք, որ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո Հայաստանում պարբերաբար հանրահավաքներ են տեղի ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Բանակը պետք է մերժի նրանց, ովքեր չեն ծառայել, բայց կառավարության կազմում են. Օհանյան

Հիշեցնենք` փետրվարի 20-ը նշվում է որպես Արցախի վերածննդի օր։ 1988-ի այս օրը սկսեցին համատարած ակցիաներ՝ ԼՂԻՄ-ը Հայկական ԽՍՀ-ին միացնելու պահանջով։

Այսօր հայաստանյան ընդդիմությունը օրվա խորհրդի հետ կապված հանրահավաք էր հրավիրել Ազատության հրապարակում:

Սրանք մտածում են՝ գնան, քծնեն Պուտինին, տակից իրենց ուզածն անեն. Վազգեն Մանուկյան

222
թեգերը:
Հանրապետության հրապարակ, Ազատության հրապարակ, Բողոքի ակցիա, ընդդիմություն
Ըստ թեմայի
Մենք իշխանության չենք ձգտում. Սեյրան Օհանյանը միացել է ընդդիմության հանրահավաքին
Ընդդիմությունը վերադառնում է փողոցային պայքարին. Ազատության հրապարակում հանրահավաք սկսվեց
«Մեր գերագույն պահանջը մնացել է անպատասխան». ընդդիմությունը կրկին մեծ հանրահավաք է անելու
Վիգեն Սարգսյան

Վիգեն Սարգսյանն ասել է` որոնք ենք այս իրավիճակի հնարավոր ելքերը

150
(Թարմացված է 22:16 25.02.2021)
ՊՆ նախկին նախարարը պնդում է՝ հեղաշրջման փորձի դեպքում հայտարարություններ տարածում են երկրի ղեկավարին մեկուսացնելուց հետո, այլ ոչ թե առաջ։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Երբ երկրի Զինված ուժերի ամբողջ վերնախավը պատերազմի պայմաններում հանրայնորեն իր անվստահությունն է հայտնում գերագույն   հրամանատարի պաշտոնը զբաղեցնող անձին, կա երկու ելք։ Facebook-ի իր էջում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշում է, որ այս դեպքում նա կա՛մ պետք է փոխի ողջ ավագ սպայակազմը, կա՛մ անցնցում հեռանա: Նախկին նախարարի խոսքով՝ երրորդ տարբերակ պարզապես չկա, հատկապես ռազմական իրական սպառնալիքի առերեսվող պետության պարագայում:

«Առաջին տարբերակը կնշանակեր` թողնել բանակն առանց հրամկազմի և, հետևաբար` մատնել երկիրն անխուսափելի պարտության: Ավելին, ես կդժվարանամ մտաբերել նման փորձ որևէ ժողովրդավարական երկրի պատմության մեջ»,- գրել է Սարգսյանը։

Նրա խոսքով` արդեն ժամանակավրեպ է խոսել այն մասին, թե ինչու երկրի ողջ գեներալիտետը ստիպված եղավ հանրային հայտարարություններով խոսել դավաճանի հետ: ՊՆ նախկին նախարարը վստահ է, որ հանրային այս հայտարարությանը նախորդել են «հաղորդակցման անհամեմատ ավելի զուսպ ձևեր», որոնք վարչապետ Նիկոլ Փաշինյանը «կամ չի հասկացել, կամ, ավելի հավանական է` չհասկանալու է տվել»:

Նրա կարծիքով նույնկերպ վարչապետը վարվել է Ամենայն հայոց կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի, Գիտությունների ազգային ակադեմիայի, Երևանի պետական համալսարանի, նախագահի, քաղաքական տարբեր ուժերի բազմաթիվ հորդորներից ու ուղերձներից հետո։

Վիգեն Սարգսյանը վստահ է՝ ռազմական էլիտայի հայտարարության մեջ չկա հեղաշրջման որևէ նշույլ:

«Հեղաշրջում անողներն երկարաշունչ հայտարարություններ տարածում են երկրի ղեկավարին մեկուսացնելուց հետո, ոչ թե առաջ: Տվյալ պարագայում կա անվստահության ու հարգանքի բացակայության հստակ շարադրանք, որն արդեն իսկ հանգեցրել է հրամանատրման շղթայի տրամաբանության խեղման, ինչը չի կարելի հանդուրժել և ոչ մի րոպե: Դրա վառ ապացույցն է բանակի սպայակազմին հրապարակից հրամաններ իջեցնելու խղճահարություն առաջացնող փորձերը»,- եզրափակում է գրառումը Վիգեն Սարգսյանը։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։

150
թեգերը:
Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, Բանակ, ընդդիմություն, Հայաստան, Վիգեն Սարգսյան
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո
Ըստ թեմայի
Գլխավոր շտաբի հայտարարությունը հաստատում է` իրավիճակը շատ լուրջ է. տեր Եսայի քահանա
Ղարաբաղում «Իսկանդեր» չի կիրառվել. ՌԴ ՊՆ
Իրավիճակը պետք է հանդարտվի առանց բռնության. ԵԱՀԿ նախագահը` հայաստանյան դեպքերի մասին
Իվետա Տոնոյան

ԱԺ արտահերթ նիստը չի կայանա. «Իմ քայլը» տապալել է ընդդիմության նախաձեռնությունը

82
(Թարմացված է 19:13 25.02.2021)
«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները նախաձեռնել էին ԱԺ-ի արտահերթ նիստ` հավաքելով դրա համար անհրաժեշտ ստորագրությունների քանակը։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. Ազգային ժողովի արտահերթ նիստը չի կայանա։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը տապալել է ընդդիմադիր գործընկերների արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը։ Այս մասին ընդդիմադիր ուժերի հավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«Ժամը 18-ին պետք է տեղի ունենար ԱԺ խորհրդի նիստը, սակայն իշխանական խմբակցության պատգամավորներից որևէ մեկը չներկայացավ նիստին: Սա նշանակում է, որ իշխանությունը բացառում է իր հեռանալու քաղաքակիրթ ճանապարհը: Այսօր էլ վարչապետի աթոռին սոսնձված անձը անամոթաբար հայտարարում է, թե պատրաստ է քաղաքական երկխոսության: Եթե  պատրաստ էիր, ապա հանձնարարեր իր խմբակցության պատգամավորներին, որ գային և տեղի ունենար արտահերթ նիստը»,– ասաց Տոնոյանը։

Հիշեցնենք` «Բարգավաճ  Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները նախաձեռնել էինք ԱԺ-ի արտահերթ նիստ` հավաքելով դրա համար անհրաժեշտ ստորագրությունների քանակը, բայց իշխանական խմբակցությունն ԱԺ չէր ներկայացել` տապալելով նիստի անցկացումը։

Ընդդիմադիրները պատվիրակություն են ուղարկում նախագահ Արմեն Սարգսյանի մոտ

Նշենք, որ Սահմանադրության համաձայն՝ արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ է 33 պատգամավորի ստորագրություն, ինչի համար ընդդիմադիր ուժերի անդամների ստորագրությունները բավարար են։

82
թեգերը:
Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), «Իմ քայլը» խմբակցություն, ԱԺ
Ըստ թեմայի
«Գնում եմ կառավարություն, նիստ կանենք և որոշում կկայացնենք». Փաշինյանն ավարտեց երթը
Արցախի պաշտպանության նախկին նախարարն աջակցություն է հայտնում ՀՀ ԶՈւ ղեկավար կազմին
ԱՄՆ դեսպանությունն ուշադրությամբ հետևում է հայաստանյան ընթացիկ զարգացումներին

Այն, ինչ մենք տեսնում ենք Հայաստանում, մեզ չափազանց անհանգստացնում է. ՄԱԿ ներկայացուցիչ

0
Իրավիճակը պետք է կարգավորվի Սահմանադրության և ժողովրդավարական գործընթացների նկատմամբ լիակատար հարգանքով։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. ՄԱԿ-ում մտահոգված են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով, կողմերին զսպվածության և երկխոսության միջոցով քաղաքական հակասությունների լուծման կոչ են անում։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«Այն, ինչ մենք տեսնում ենք Հայաստանում, մեզ չափազանց անհանգստացնում է։ Շատ կարևոր է, որ բոլոր կողմերը պահպանեն հանգստություն։ Մենք կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, երկխոսություն սկսել լարվածության թուլացման և քաղաքական հակասությունների լուծման համար»,- ասել է Դյուժարիկը։

Նա ընդգծել է, որ իրավիճակը պետք է կարգավորվի Սահմանադրության և ժողովրդավարական գործընթացների նկատմամբ լիակատար հարգանքով։

0