Իրակլի Ղարիբաշվիլի. 27 փետրվարի, 2020

Հայ-վրացական հարաբերությունների վեկտորը նոր վարչապետը չի փոխի

102
Իրակլի Ղարիբաշվիլիի առաջադրումը Վրաստանի վարչապետի պաշտոնում թեև անսպասելի էր, սակայն՝ տրամաբանական։ Sputnik Արմենիայի թղթակիցը փորձել է պարզել, թե ինչպես կզարգանան հարաբերությունները Երևանի և Թբիլիսիի միջև, եթե Ղարիբաշվիլին ստանձնի պաշտոնը։

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Թբիլիսին մտադիր չէ փոխել արտաքին քաղաքական ուղեգիծը երկրի վարչապետի պաշտոնում պաշտպանության գործող նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի հաստատվելու դեպքում: Անհրաժեշտ է հասկանալ, որ Ղարիբաշվիլին կանգնած է եղել «Վրացական երազանքի» ակունքներում։ Կուսակցության քաղաքականությունը հարևանների նկատմամբ արդեն գրեթե տասը տարի է անփոփոխ է մնում: Բացի այդ, 2013-2015 թվականներին Ղարիբաշվիլիի վարչապետության օրոք Հայաստանի հետ շփումների ակտիվացման որոշակի դինամիկա էր նախանշվել։

Ղարիբաշվիլին այցելել է  Հայաստան 2014 թվականին՝ Վրաստանի վարչապետի կարգավիճակում և 2020 թվականին՝ որպես պաշտպանության նախարար։ Երկու անգամ էլ քաղաքական գործիչը խոսել է համագործակցության բոլոր ուղղություններով առկա հարաբերությունների խորացման մտադրության մասին։ Երկու երկրների փորձագետների կարծիքով՝ Ղարիբաշվիլին հենց նա է, ով իրապես կզբաղվի հարևանների հետ շփումների ակտիվացմամբ, այդ թվում Վրաստանի համար կարեւոր երկրի՝ Հայաստանի հետ։

Երևանը թանկ է Թբիլիսիի համար

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Թբիլիսին մտադիր չէ փոխել արտաքին քաղաքական ուղենիշը՝ անկախ այն հանգամանքից, թե ով է զբաղեցնում վարչապետի պաշտոնը:

«Թբիլիսին Ղարիբաշվիլիի օրոք կշարունակի բարեկամական հարաբերություններ կառուցել հարևանների հետ։ Ղարիբաշվիլին վարչապետի պաշտոնում հեշտ ընդհանուր լեզու կգտնի ու ավելի ամուր և բարիդրացիական հարաբերություններ կհաստատի տարածաշրջանի երկրների, մասնավորապես՝ Հայաստանի հետ», - վստահ է Մելիքյանը։

Նրա խոսքով՝  այս տարի պետք է ակնկալել Հայաստանի հետ շփումների ակտիվացում բարձր մակարդակի հանդիպումների, միջկառավարական հանձնաժողովի նիստի, գործարար համաժողովի անցկացման և այլ միջոցներով:

Հայ–վրացական հարաբերությունները թարմացման կարիք ունեն. Մելիքյան

Փորձագետը Հայաստանի նկատմամբ Ղարիբաշվիլիի վերաբերմունքը բնութագրում է որպես դրական ու ջերմ։ Ղարիբաշվիլին այն քաղաքական գործիչն է, ով լավ ծանոթ է Հայաստանի վերնախավի հետ ու բարձր է գնահատում այդ կոնտակտները։ Մելիքյանի խոսքով՝ Վրաստանում հասկանում են, որ հատկապես արցախյան պատերազմից և համավարակից հետո պետք է նորացնել շփումները ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Նա նշել է, որ երկու երկրներն էլ պետք է թարմացնեն երկկողմանի օրակարգը։

Իր հերթին Վրաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, քաղաքագետ Պետրե Մամրաձեն վստահ է, որ նոր վարչապետի գալով վեկտորը չի փոխվի:

«Հայաստանի առումով փոփոխություններ չեն լինի։ Իշխանությունն ամեն ինչ կձեռնարկի մեր երկրների միջև առկա եղբայրական, բարիդրացիական հարաբերությունները խորացնելու և տնտեսական առումով դրանք զարգացնելու համար», - Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մամրաձեն։

Նա պարզաբանեց, որ ով էլ լինի իշխանության ղեկին, երկրում կա հարևանների հետ կառուցողական հարաբերությունների զարգացման կարևորության ընկալումը։

Ղարիբաշվիլին վարչապետ կդառնա՞

Ղարիբաշվիլին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանը, սովորել Սորբոնում։ Աշխատել է տարբեր կառույցներում, որոնք պատկանում են Վրաստանի նախկին վարչապետ, գործարար Բիձինա Իվանիշվիլիին, ում հետ արդեն 2011 թվականին հիմնել է «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը: Երկու անգամ ղեկավարել է երկրի ուժային կառույցը, ինչպես նաև ընտրվել է վարչապետ։

Փորձագետները վստահ են, որ խորհրդարանը  չի տապալի «Վրացական երազանքի» թեկնածուին։ Նրանք նշել են, որ երկու շաբաթվա ընթացքում վստահության քվե կտրվի Ղարիբաշվիլիի գլխավորած կառավարությանը:

«Երկրի իշխանության դիրքորոշումն այս առումով կառուցողական կլինի։ Ղարիբաշվիլին արդեն ունի բավարար փորձ։ Նա պարզ խոսացող ու բավականին կոշտ մարդ է», - ասաց Մամրաձեն։

Ղարիբաշվիլիի կոշտ դիրքորոշումը բոլոր հարցերում, այդ թվում՝ ընդդիմության նկատմամբ, առանձնացրեց նաև Մելիքյանը։ Նա հիշեցրեց, որ Ղարիբաշվիլիի առջև դրված է բարդ խնդիր՝ կարգավորել ներքաղաքական ճգնաժամը, նվազեցնել կրքերի լարվածությունը և հավասարակշռել բևեռացումը հասարակության մեջ:

Այս պահին փորձագետը կարծում է, որ Վրաստանում ներքաղաքական իրավիճակի թուլացում չի նկատվում, ու եթե կողմերից ոչ մեկը փոխզիջման չգնա, ապա ամեն ինչ կարող է արտահերթ ընտրություններով ավարտվել:

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան փետրվարի 18-ին հրաժարական է տվել երկրի գլխավոր ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկի Մելիայի հետ կապված հարցում քաղաքական թիմի հետ տարաձայնությունների պատճառով։ Փետրվարի 17-ին դատարանը վճռել էր կալանավորել Մելիային՝ գրավը չվճարելու համար։

Վրաստանի 37-ամյա քաղաքացուն գտել են անասնագոմում` կախված վիճակում. ՔԿ

Ավելի ուշ իշխող թիմը վարչապետի պաշտոնում առաջադրել է Վրաստանի կառավարության նախկին ղեկավար, ներքին գործերի նախկին նախարար, երկրի պաշտպանության գործող նախարար Իրակլի Ղարիբաշվիլիին:

102
թեգերը:
Վարչապետ, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
Թբիլիսին կօգնի՞ հայկական հուշարձանների հարցով. Դումանյանն ընդունել է Վրաստանի դեսպանին
Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել
Ինչպես է ՆԱՏՕ-ն վերակազմակերպվում Բայդենի օրոք
Արխիվային լուսանկար

«Միրզոյանը ոչինչ չի կարողանում անել»․ Ազգային ժողովի խորհրդի նիստը չի կայացել

235
(Թարմացված է 11:46 26.02.2021)
ԱԺ խորհուրդը պետք է քննարկեր մի խումբ պատգամավորների դիմումը՝ ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Ազգային ժողովի խորհրդի նիստը չի կայացել։ Այդ մասին լրագրողներին տեղեկացրեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Ազգային ժողովի նախագահը չեկավ ու չբացեց նիստը։ Ես սա համարում եմ անհարգալից վերբերմունք ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հանդեպ՝ մեկ, երկրորդ՝ ԱԺ նախագահը պետք է իր լիազորությունները կատարի, որ չի արել, երրորդ՝ ԱԺ նախագահը երկրի թիվ երկու պաշտոնյան է, նա ըստ էության քաղաքական իմաստով գոյություն չունի։ Բոլոր պատգամավորներս, այդ թվում նա, երդում ենք տվել քաղաքացիական ծառայության։ Բայց նա ոչինչ չի անում և երևի չի կարողանում անել», - ասաց Մարուքյանը լրագրողների հետ զրույցում։

Նա ասաց, որ իշխանությունը անընդհատ հայտարարում է ընդդիմությանը՝ եկեք քննարկենք, եկեք բանակցությունների սեղանի շուրջ, բայց անգամ այս նիստը չի կայանում։

«Երկրում լարված վիճակ է, պարտադիր պետք է քննարկում, բայց ո՞ւմ հետ քննարկենք, եթե մի կողմը չկա», - ասաց Մարուքյանը։

Մարուքյանն ասաց, որ ԼՀԿ-ի համար խնդիր չկա, եթե Փաշինյանը կազմակերպի արտահերթ ընտրությունները։ Նա նաև տեղեկացրեց, որ հանդիպելու է նախագահ Արմեն Սարգսյանին՝ քննարկելու երկրի վիճակը։

Հիշեցնենք, որ ԱԺ խորհուրդը պետք է քննարկեր մի խումբ պատգամավորների դիմումը՝ ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու վերաբերյալ։ Օրակարգում ՀՀ-ում ռազմական դրության վերացման հարցն էր։

Ավելի վաղ Հայերնիքի փրկության շարժման՝ վարչապետի թեկնածուՎազգեն Մանուկյանը տեղեկացրել էր, որ ժամը 11-ին ԱԺ խորհրդի նիստ է, որը պետք է քննի նաև, թե արտահերթ նիստի պահանջը բավարարի, թե ոչ, կամ ավելի ճիշտ՝ ինչպես անցկացնի, քանի որ անհրաժեշտ 35 ստորագրությունը կա։ 

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։

235
թեգերը:
Արարատ Միրզոյան, Էդմոն Մարուքյան, ՀՀ Ազգային ժողով
Ըստ թեմայի
Այն, ինչ տեսնում ենք Հայաստանում, մեզ չափազանց անհանգստացնում է. ՄԱԿ ներկայացուցիչ
Ամենանախկինը հենց Նիկոլ Փաշինյանն է. Արթուր Վանեցյանը՝ «նախկիններով» մանիպուլացնելու մասին
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Օնիկ Գասպարյանի հրաժարականը չի պահանջում
Վազգեն Մանուկյան

«Իսկանդերի» մասին խոսելով՝ Նիկոլն ավելի նվազեցրեց ՀՀ-ի անվտանգության մակարդակը. Մանուկյան

231
(Թարմացված է 10:04 26.02.2021)
Այսօր ժամը 13-ին հանրահավաք է նախատեսվում Բաղրամյան պողոտայում, ապա` երթ։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Ոչ մի սադրանք տեղի չի ունեցել, գիշերը ես բավականին ուշ գնացել եմ, ամեն ինչ նորմալ է։ Այս մասին առավոտյան Բաղրամյան պողոտայում հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման՝ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ պատասխանելով 24news-ի՝ ինչպես է անցել գիշերը հարցին։

Վազգեն Մանուկյանը տեղեկացրեց, որ ժամը 11-ին ԱԺ խորհրդի նիստ է, որը պետք է քննի նաև, թե արտահերթ նիստի պահանջը բավարարի, թե ոչ, կամ ավելի ճիշտ՝ ինչպես անցկացնի, քանի որ անհրաժեշտ 35 ստորագրությունը կա։ 

Ժ. 13-ին հանրահավաք է նախատեսվում Բաղրամյան պողոտայում, ապա` երթ։

Ժամը 16-ից 18-ը, ըստ Մանուկյանի, կսպասեն արտահերթ նիստին, որտեղ մի հարց է քննարկվելու՝ ռազմական դրության վերացում։

Իշխանությունը, ըստ նրա, հոգեվարքի մեջ է, վերջնական ավարտի հասցնելու համար համաժողովրդական շարժում է պետք։ «Տեղեկություն ունենք, որ շրջաններից մարդիկ են ցանկանում գալ... Ուզի չուզի՝ պետք է գնա»-, հայտարարեց ընդդիմության առաջնորդը։

Վազգեն Մանուկյանը նշեց նաև, որ Հայաստանի անվտանգությունը գտնվում է 0 վիճակում։ «Սրանից ավել վատացնել գրեթե հնարավոր չէ, չնայած Նիկոլը Իսկանդերի մասին խոսելով՝ ավելի նվազեցրեց այդ անվտանգության մակարդակը»,-ասաց նա։

Բանակը հեղաշրջում չի արել, չնայած եթե հեղաշրջում էլ աներ՝ ես դեմ չէի լինի, ասաց Մանուկյանը՝ անդրադառնալով ԶՈւ ԳՇ երեկվա հայտարարությանը կառավարության հրաժարականի վերաբերյալ։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։

Ընդդիմադիրները գիշերն անցկացրել են Բաղրամյան պողոտայում։

231
թեգերը:
Բողոքի ակցիա, Նիկոլ Փաշինյան, Վազգեն Մանուկյան
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո
Ըստ թեմայի
Վիգեն Սարգսյանն ասել է` որոնք ենք այս իրավիճակի հնարավոր ելքերը
Ձեր անկեղծ մղումն օգտագործել են ու ձեզ դավաճանել․ Մանուկյանը՝ «Իմ քայլի» պատգամավորներին
Այն, ինչ տեսնում ենք Հայաստանում, մեզ չափազանց անհանգստացնում է. ՄԱԿ ներկայացուցիչ
ՀՀ գլխավոր դատախազություն

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է գլխավոր շտաբի հայտարարությունը

0
(Թարմացված է 14:10 26.02.2021)
Դատախազությունը վստահեցնում է` հանցկազմի հատկանիշ պարունակող կոնկրետ դրսևորումների տարրեր ի հայտ գալու պարագայում հետևելու է քրեաիրավական արձագանքը:

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է զինված ուժերի գլխավոր շտաբի երեկ արած հայտարարությունը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին դատախազությունից։  

Նշենք, որ ԳՇ–ն երեկ պահանջել էր ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանը դա որակել էր ռազմական հեղաշրջման փորձ։

«Քրեական վարույթ դրա կապակցությամբ դեռևս չկա, այդ հայտարարությունն ուսումնասիրվում է, դրա և դրա շուրջ զարգացումների հնարավոր ռիսկերը մեր ակնդետ ուշադրության ներքո են»,–հայտնեցին դատախազությունից։

Դատախազությունից հավելեցին նաև, որ քրեական օրենսգրքով նախատեսված ցանկացած հանցկազմի հատկանիշ պարունակող կոնկրետ դրսևորումների տարրեր ի հայտ բերելու պարագայում պարտադիր հետևելու է քրեաիրավական արձագանքը:

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։

0
թեգերը:
Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, հայտարարություն, Զինված ուժեր, Օնիկ Գասպարյան, ՀՀ գլխավոր դատախազություն, Հայաստան