ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. ArmNews հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ավարտել է իր ծառայությունը ՀՀ բարձրադիր պաշտոններում:
«Եվ որևէ պարագայում ես չեմ լինելու ղեկավար պաշտոնում: Ես կարող եմ լինել ցանկացած լուրջ պաշտոնյայի խորհրդատու, խորհրդական, բայց ոչ ավելին»,- ասաց Սարգսյանը:
Նա նաև շեշտեց, որ իր ասածը չի նշանակում, թե ինքը հեռանում է ակտիվ քաղաքականությունից:
«Ճիշտ հակառակը՝ ես էլ եմ լինելու ակտիվ, ՀՀԿ-ն էլ է լինելու էլ ավելի ակտիվ, և եթե առանց կապիտուլյանտի ընտրություններ լինեն, մենք ակտիվորեն մասնակցելու ենք»,- ասաց Սարգսյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանում մերթ ընդ մերթ բողոքի ակցիաներ են տեղի ունենում։ 17 կուսակցությունների նախաձեռնությամբ ստեղծված Հայրենիքի փրկության շարժումը պահանջում է վարչապետի հրաժարական, ապա մեկ տարի Ազգային համաձայնության կառավարություն՝ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, ապա նոր միայն խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացում։
Արտահերթ ընտրությունների պահանջ չկա․ «Իմ քայլը» աջակցում է վարչապետին և կառավարությանը
Գործող իշխանությունը մինչ վերջերս դեմ չէր արտահերթի գաղափարին, բայց առանց վարչապետի հրաժարական տալու։
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Հայաստանի իշխանությունները և մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգտվում են ընդդիմադիրների պասիվությունից ու մասնատվածությունից և, ժամանակ շահելով, փորձելում են ամրապնդել իրենց դիրքերը: Այս կարծիքը Sputnik Արմենիայի եթերում հայտնել է ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշևը։
Նրա խոսքով՝ Հայաստանի քաղաքական ղեկավարությանը փաստացի ձեռնտու է նաև զինվորականների անվճռականությունը։ Արեշևը կարծում է, որ Հայաստանի վարչապետն այժմ արտաքին աջակցության է սպասում, մասնավորապես Արևմուտքից, ինչպես նաև հենվում է այն բարձրաստիճան զինվորականների աջակցության վրա, որոնք չեն ստորագրել կառավարության հրաժարականի պահանջի տակ։
«Բայց այսպես թե այնպես արտահերթ խորհրդարանական ընտրությունների գործընթացը մեկնարկել է։ Ակնհայտ է, որ ներկայիս իրավիճակում, այս ոչ ադեկվատ իշխանության օրոք երկիրը դատապարտված է նոր ցնցումների։ Բացառված չեն նաև ռազմական սադրանքները սահմանում։ Ի հավելումն այս ամենին միջնաժամկետ հեռանկարում կարող է տեղի ունենալ նաև տնտեսական կոլապս », - հավելել է Արեշևը։
Եթե Փաշինյանն անկեղծ է, հենց հիմա թող գա հրաժարական տա. Սաղաթելյան
Անդրադառնալով զինվորականների թեմային՝ փորձագետը հիշեցրել է, որ նրանք հանդես են եկել մի քանի քաղաքական հայտարարություններով, սակայն առայժմ կոնկրետ գործողությունների չեն դիմել։ Ավելին, զինվորականները փորձում են չեզոք դիրք գրավել ինչպես ընդդիմության, այնպես էլ իշխանության հանդեպ։
Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։
Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
Հայրենիքի փրկության շարժումը այդ տեղեկությունից հետո հայտարարեց, որ շտապ հանդիպում է պահանջում նախագահի հետ։
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Հայրենիքի փրկության շարժումը Եռաբլուրում ծաղիկներ խոնարհեց զոհված հերոսների գերեզմաններին։ Մի քանի տասնյակ քաղաքական և հանրային գործիչներ Բաղրամյան պողոտայից միկրոավտոբուսներով շարժվեցին զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու մեր ընկած հերոսներին։
«Սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր, դուստրեր, ավաղ, մեր ցավալի պարտությունն ու մեր պետականության կազմաքանդումը նաև շատերիդ անձնական ցավն ու ողբերգությունն է», – ասել են շարժման անդամները։
Նրանք կանանց իրավունքներին նվիրված օրը անցկացրել են սգավոր կանանց հետ, որոնք զինվորական պանթեոնում էին։
Հիշեցնենք` «Հայրենիքի փրկության շարժումը» մարտի 1-ից փակել է Բաղրամյան պողոտան, վրաններ տեղադրել այնտեղ և շարունակական հանրահավաքներով պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik․ Անհայտ անձինք կողոպտել են «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի հայրական տունը։ Լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց նրա քրոջ դուստրը` Արմինե Սահակյանը։
Նշենք, որ Աշոտ Մինասյանի հայրական տունը գտնվում է Սիսիանի Լծեն գյուղում։
Մեր զրուցակցի խոսքով` այդ տանը ոչ ոք հիմա չի ապրում։ Այն որպես հայրական օջախ վերածվել էր Արցախյան պատերազմին մասնակցած որդիների թանգարանի։ Կողոպուտի մասին նրանց զանգել, տեղեկացրել է հարևանը։
«Ջարդել են ամեն ինչ և տարել են հրամանատարի` առաջին Արցախյան պատերազմի ռազմական շքանշանները: Տարել են նաև զոհված մորեղբորս` Աղվանի Մինասյանի շքանշանները ու նրա մատանին, որը պահում էինք որպես մասունք։ Աղվանի նկարները գցել են գետնին և քայլել վրայով»,–ասաց հրամանատարի ազգականը` հավելելով, որ հնարավոր է` դիտավորյալ արված քայլ է` վախեցնելու, լռեցնելու նպատակ են ունեցել։
Սահակյանը նշեց, որ տան ամեն ինչը խառնել, թափել են գետնին, տանը եղած օղիները մասամբ խմել, մասամբ բացել ու թափել են։ Սենյակներից մեկի վարագույրը մասամբ այրված է եղել, նա ենթադրում է, որ գուցե փորձել են այրել տունը։
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը 2020-ի նոյեմբերի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանության փորձի փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում որպես կասկածյալներ ձերբակալել էր մի շարք անձանց, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, ՀՅԴ անդամ Աշոտ Ավագյանին, ինչպես նաև Սիսիանի կամավորականների ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։
Բոլոր 4 կասկածյալներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման), 35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) և 235-րդ հոդվածի (ապօրինի զենք զինամթերք պահելու) կասկածանքով։