Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը

Սերժ Սարգսյանը չի բացառում, որ 5 մլրդ դոլարի առաջարկն արվել է նաև Նիկոլ Փաշինյանին

350
(Թարմացված է 00:23 16.02.2021)
Սերժ Սարգսյանը խոսել է աղմկահարույց ձայնագրության մասին և նշել, որ անձամբ իրեն կամ պետությանը գումարի առաջարկ չի արվել։

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը չի բառացում, որ Ադրբեջանը գումար է առաջարկել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նա իր տեսակետը հայտնել է «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում`անդրադառնալով ամիսներ առաջ համացանցում տարածված ձայնագրությանը, որում Բելառուսի նախագահ Լուկաշենկոն ասում էր, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հինգ միլիարդ դոլար է առաջարկել յոթ շրջաններն Ադրբեջանին վերադարձնելու դիմաց, ինչին Սարգսյանը հակադարձել էր` ասելով, որ Ալիևին կտա 6 մլրդ դոլար, որ հրաժարվի այդ շրջաններից:

«Չեմ բացառում, որ 5 մլրդ դոլարի առաջարկը արվել է նաև կապիտուլյանտին։ Իրադարձությունների զարգացումը իրավունք է տալիս ողջամիտ կասկածներ ունենալու»,– նշել է ՀՀ երրորդ նախագահը։

Ձայնագրությունից հետո սկսվեցին շահարկումներն այն մասին, որ եթե Սարգսյանն այդքան գումար ուներ, ինչու չէր ծախսել սպառազինության վրա։

«Այսպես ասած՝ այդ թեզը, այդ մեղադրանքը տարածողները, կարծում եմ իրենք էլ շատ լավ հասկանում էին, թե ես ինչ եմ ուզում ասել. երբ ես հակադարձում էի Լուկաշենկոյին, ավելի ճիշտ՝ Լուկաշենկոյի միջոցով Ալիևին, ի դեպ, պետք է ասեմ, որ դա առաջին խոսակցությունը չէր, նախկինում էլ ես ունեցել եմ այդպիսի խոսակցություն Ալիևի հետ»,–ասել է Սարգսյանը։

Նա ընդգծել է, որ անձնապես իրեն կամ պետությանը գումարի առաջարկ չի արվել։

Սերժ Սարգսյանի գրասենյակի համար հասկանալի չէ` ինչպես է զրույցը հայտնվել համացանցում

«Ես ուղղակի ասում էի հետևյալը՝ Ղարաբաղը չի սակարկվում, մենք չենք կարող սակարկության հանել մեր հայրենիքը, սակարկության ենթակա չեն այն բոլոր մարդիկ , ովքեր իրենց կյանքը տվել են, որպեսզի Արցախը լինի ազատ, անկախ: Դուք արդյոք կասկածո՞ւմ եք, որ եթե հանկարծ մի հրաշքով Ալիևը դրան համաձայներ, ի՞նչ է, մենք ունա՞կ չէինք այդ վեց միլիարդը հավաքելու: Ես վստահ եմ, որ շատ կարճ ժամանակում կհավաքեինք, ես վստահ եմ, որ բոլոր մեծահարուստ հայերը, և ոչ միայն մեծահարուստները, այդ հարցով իմ թիկունքին կանգնած կլինեին: Ուղղակի, իմ պատասխանը, ոչ թե կատակային էր, այլ չոր էր, որ եթե դու ուզում ես սակարկել, ես պատրաստ եմ ավելի մեծ գումար վճարել, եթե քո չափանիշները չափվում են փողով, ես ավելի բարձր գին եմ տալիս»,–ասել է Սարգսյանը:

Նրա խոսքով` սխալների այն շարանը, որ տեղի ունեցավ, կա՛մ միտումնավոր էր, կա՛մ դավադրություն էր, կա՛մ ծայրաստիճան տգիտություն: Որպեսզի մենք կարողանանք վերջնական եզրակացության հանգել, ապա պարտավոր ենք անցկացնել օբյեկտիվ քննություն, իսկ այս իշխանությունների պարագայում դա անհնար է:

5 մլրդ դոլարի առաջարկը ստացել է Վանեցյանն ու փակ ծրարով փոխանցել Փաշինյանին. նախկին դեսպան

 

350
թեգերը:
Ալեքսանդր Լուկաշենկո, Իլհամ Ալիև, Նիկոլ Փաշինյան, Սերժ Սարգսյան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանը պարտավոր էր Արցախի անկախությունը ճանաչել պատերազմի ընթացքում. Սերժ Սարգսյան
Հիշո՞ւմ եք, երբ ասացի` Աղդամն իմ հայրենիքը չէ. Սերժ Սարգսյանը խնդրում է տարբերակել բառերը
Մեր կարմիր գիծն այն էր, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չլիներ Ադրբեջանի կազմում. Սարգսյան
Արթուր Վանեցյան. արխիվային լուսանկար

Ամենանախկինը հենց Նիկոլ Փաշինյանն է. Արթուր Վանեցյանը՝ «նախկիններով» մանիպուլացնելու մասին

19
(Թարմացված է 23:08 25.02.2021)
Վանեցյանը շեշտում է, որ հակաօրինական գործողությունների չեն գնալու, գործելու են բացառապես օրենքի շրջանակում։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի կարծիքով՝ «նախկինների իշխանության գալու» թեզը մանիպուլացնելու համար է։ Նա նման կարծիք հայտնեց Բաղրամյան պողոտայում ընթացող նստացույցի ժամանակ, լրագրողների հետ զրույցում։  

Ինչպե՞ս է որոշվում, թե ովքեր են նախկին՝ նրանք, ովքեր եղել են 2018-ից առաջ, թե նաև նրանք, ովքեր 2018-ից հետո էլ հրաժարական են տվել ու հեռացել զբաղեցած պաշտոններից անհամաձայնության պատճառով, ինչպես, օրինակ, հենց ինքն է արել։

«Ովքե՞ր են նախկինները․ նրանք, ովքեր նախկին իշխանությունների ժամանակ բարձր պաշտոն են զբաղեցրել։ Եթե այս տրամաբանությամբ գնանք, ամենանախկինը Նիկոլ Փաշինյանն է, որովհետև նախկինների ժամանակ ունեցել է շատ լավ կարիերա, երկու անգամ ընտրվել է պատգամավոր, մեկ անգամ վարչապետ, թող չփորձեն մանիպուլացնել»,- նշում է Վանեցյանը։

Շեշտում է՝ այս պայքարը հանուն իշխանության չէ, սա պայքար է հանուն հայրենիքի։

Վանեցյանի խոսքով՝ ընդդիմությունը հաստատակամ է՝ հակաօրինական գործողություների չեն գնալու, գործելու են օրենքի շրջանակներում։ Նշում է, որ դա հաճախ նաև հարուցում է մարդկանց դժգոհությունը, սակայն իրենք չեն պատրաստվում շեղվել որդեգրած ճանապարհից։

Վանեցյանը վստահ է՝ եթե լինեն ներքին բախումներ, ապա դա լինելու է Հայաստանի պետականության վերջը։ Իշխանությունն է այսօր պատասխանատու երկրում բախումներ չհրահրելու համար։ Լուծումը քաղաքական դաշտում է, քաղաքական լուծումների պետք է գնան և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։

19
թեգերը:
Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, նստացույց, Բողոքի ակցիա, ընդդիմություն, Հայաստան, Արթուր Վանեցյան
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո
Ըստ թեմայի
Իրարամերժ ուժերի հանրահավաքներ նույն օրը, նույն քաղաքում. այսօրվա Երևանը` լուսանկարներում
Ձեր անկեղծ մղումն օգտագործել են ու ձեզ դավաճանել․ Մանուկյանը՝ «Իմ քայլի» պատգամավորներին
Այն, ինչ տեսնում ենք Հայաստանում, մեզ չափազանց անհանգստացնում է. ՄԱԿ ներկայացուցիչ
Վիգեն Սարգսյան

Վիգեն Սարգսյանն ասել է` որոնք ենք այս իրավիճակի հնարավոր ելքերը

194
(Թարմացված է 22:16 25.02.2021)
ՊՆ նախկին նախարարը պնդում է՝ հեղաշրջման փորձի դեպքում հայտարարություններ տարածում են երկրի ղեկավարին մեկուսացնելուց հետո, այլ ոչ թե առաջ։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Երբ երկրի Զինված ուժերի ամբողջ վերնախավը պատերազմի պայմաններում հանրայնորեն իր անվստահությունն է հայտնում գերագույն   հրամանատարի պաշտոնը զբաղեցնող անձին, կա երկու ելք։ Facebook-ի իր էջում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշում է, որ այս դեպքում նա կա՛մ պետք է փոխի ողջ ավագ սպայակազմը, կա՛մ անցնցում հեռանա: Նախկին նախարարի խոսքով՝ երրորդ տարբերակ պարզապես չկա, հատկապես ռազմական իրական սպառնալիքի առերեսվող պետության պարագայում:

«Առաջին տարբերակը կնշանակեր` թողնել բանակն առանց հրամկազմի և, հետևաբար` մատնել երկիրն անխուսափելի պարտության: Ավելին, ես կդժվարանամ մտաբերել նման փորձ որևէ ժողովրդավարական երկրի պատմության մեջ»,- գրել է Սարգսյանը։

Նրա խոսքով` արդեն ժամանակավրեպ է խոսել այն մասին, թե ինչու երկրի ողջ գեներալիտետը ստիպված եղավ հանրային հայտարարություններով խոսել դավաճանի հետ: ՊՆ նախկին նախարարը վստահ է, որ հանրային այս հայտարարությանը նախորդել են «հաղորդակցման անհամեմատ ավելի զուսպ ձևեր», որոնք վարչապետ Նիկոլ Փաշինյանը «կամ չի հասկացել, կամ, ավելի հավանական է` չհասկանալու է տվել»:

Նրա կարծիքով նույնկերպ վարչապետը վարվել է Ամենայն հայոց կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի, Գիտությունների ազգային ակադեմիայի, Երևանի պետական համալսարանի, նախագահի, քաղաքական տարբեր ուժերի բազմաթիվ հորդորներից ու ուղերձներից հետո։

Վիգեն Սարգսյանը վստահ է՝ ռազմական էլիտայի հայտարարության մեջ չկա հեղաշրջման որևէ նշույլ:

«Հեղաշրջում անողներն երկարաշունչ հայտարարություններ տարածում են երկրի ղեկավարին մեկուսացնելուց հետո, ոչ թե առաջ: Տվյալ պարագայում կա անվստահության ու հարգանքի բացակայության հստակ շարադրանք, որն արդեն իսկ հանգեցրել է հրամանատրման շղթայի տրամաբանության խեղման, ինչը չի կարելի հանդուրժել և ոչ մի րոպե: Դրա վառ ապացույցն է բանակի սպայակազմին հրապարակից հրամաններ իջեցնելու խղճահարություն առաջացնող փորձերը»,- եզրափակում է գրառումը Վիգեն Սարգսյանը։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։

194
թեգերը:
Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, Բանակ, ընդդիմություն, Հայաստան, Վիգեն Սարգսյան
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո
Ըստ թեմայի
Գլխավոր շտաբի հայտարարությունը հաստատում է` իրավիճակը շատ լուրջ է. տեր Եսայի քահանա
Ղարաբաղում «Իսկանդեր» չի կիրառվել. ՌԴ ՊՆ
Իրավիճակը պետք է հանդարտվի առանց բռնության. ԵԱՀԿ նախագահը` հայաստանյան դեպքերի մասին