Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան. 22 ապրիլի, 2018

«Ես նման նախագիծ չէի ցանկանա նույնիսկ իմ թշնամուն». Սերժ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

1648
(Թարմացված է 12:42 14.02.2021)
ՀՀ երրորդ նախագահը խոսել է պարտության ու կապիտուլյացիայի պատճառների մասին, անդրադարձել ներկա իշխանությունների դիվանագիտական և ռազմաքաղաքական ձախողումներին։

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի - Sputnik. Ես նման նախագիծ չէի ցանկանա նույնիսկ իմ թշնամուն, ուր է, թե ես ինձ համար այդպիսի անհեթեթություն խզբզեի: «Արմնյուզ» հեռուստաընկերության հետ հարցազրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով լայնորեն շրջանառվող այն լուրերին, թե «Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի պրոյեկտն է»։

«Ինձ կանգնեցրել էին ցուցվանգի առջև»,- նշել է նախագահը՝ անդրադառնալով իր հրաժարականին։

Խոսելով «թավշյա հեղափոխության» և այդ շրջանում տեղի ունեցած իրադարձությունների մասին՝ նախագահը շեշտել է, որ «այն, ինչ տեղի ունեցավ 2018-ի գարնանը, իր էությամբ հակաղարաբաղյան շարժում էր»։

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է նաև իր նախագահության օրոք բանակցային գործընթացի մասին։

«Մենք երբեք չենք բանակցել այն մասին, թե մենք ինչ ենք տալու, մենք մշտապես բանակցել ենք այն մասին, թե մենք ինչ ենք ստանալու»,- նշում է նախագահը։

Խոստովանում է, որ մի անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ վերջինս իրեն հարց է ուղղել այն մասին, թե արդյոք ցանկություն կա՞ լուծելու ղարաբաղյան խնդիրը, թե՞ ոչ։

Պետական կառավարման համակարգը շոկի մեջ է, ռեստարտի կարիք կա. Նիկոլ Փաշինյան

«Ասաց, Սերժ, կարո՞ղ ես ուղիղ ասել, թե ո՞րն է քո նպատակը Ղարաբաղի հարցում, ուզու՞մ ես արդյոք խնդիրը լուծվի, թե՞ ուզում ես, որ ստատուս քվոն պահպանվի։ Ես անկեղծորեն ասացի, որ ուզում եմ այս խնդիրը լուծվի, չեմ ուզում այս խնդիրը թողնել հաջորդ սերունդների ուսերին»,- պատմում է նախագահը։

Սերժ Սարգսյանը խոսել է նաև հրապարակված գաղտնի ձայնագրության մասին, որում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իրեն փոխանցում է Իլհամ Ալիևի առաջարկը՝ հինգ միլիարդ դոլարի դիմաց զիջել յոթ շրջաններն Ադրբեջանին։

Լուկաշենկոյի առաջարկին ի պատասխան՝ Սերժ Սարգսյանն էլ վեց միլիարդ դոլար է առաջարկում Ալիևին՝ Արցախը հանգիստ թողնելու համար։ Լրագրողի այն հարցին, թե եթե վեց միլիարդ հավելյալ դոլար կար, ապա ինչու այդ գումարը չծախսվեց սպառազինության ձեռքբերման համար, նախագահն ընդգծում է, որ իր պատասխանը նշանակում էր «մենք չենք կարող սակարկության հանել մեր հայրենիքը»։

«Եթե Ալիևի քայլերը կապիտուլյանտը համարում է կառուցողական, ապա նա պետք է բացատրի՝ այդ ո՞ր քայլերը՝ ռազմական գործողություններ սկսե՞լը, թե՞ ինչ-որ գաղտնի պայմանավորվածություններ են եղել, թե՞ ինչ-որ գաղտնի խոստումներ են տվել իրար»,- նշում է ՀՀ երրորդ նախագահը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ու Ալիևի հարաբերություններին։

Նախագահի խոսքով՝ իշխանությունների գործողություններով իր համար պատերազմն արդեն կանխատեսելի էր։

«Երբ այս խելապակաս իշխանությունները հրաժարվեցին մեր ձեռքբերումներից և սկսեցին Ալիևից տեղեկանալ բանակցային պատմության մասին, արդեն ինձ համար հասկանալի էր, որ մենք գնում ենք դեպի պարտություն, որ մենք գնում ենք դեպի պատերազմ»,- ընդգծում է նա։

Նշենք, որ հարցազրույցն ամբողջությամբ հեռուստաընկերության եթերում կլինի վաղը՝ 21:00-ին։

1648
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Սերժ Սարգսյան
Ըստ թեմայի
Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը հանդիպել են Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների հետ
Սերժ Սարգսյանը պատասխանել է Էդմոն Մարուքյանին
Սերժ Սարգսյանն ու Սերգեյ Կոպիրկինը կրկին հանդիպել են
Էդմոն Մարուքյան

«Եվս 13 օր երկիրը մնում է պատային վիճակի մեջ»․ Էդմոն Մարուքյանն ամփոփել է փետրվարի 27-ը

4
Քաղաքական գործչի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանն այս իրավիճակում որևէ լայնախոհ, պետականամետ քայլ չի կատարում։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի - Sputnik. Առաջիկա 13 օրերին մեր երկիրը շարունակելու է մնալ պատային վիճակում։ Այս կարծիքին է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Facebook-ի իր էջում նա գրառում է կատարել՝ ամփոփելով ստեղծված իրավիճակը։

Մարուքյանը վստահ է, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դիմելու է Սահմանադրական դատարան՝ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վարչապետի առաջարկության վերաբերյալ։ Սա, ըստ նրա, ակնհայտ է, քանի որ նախագահն արդեն իսկ հայտարարել է, որ տեսնում է խնդիր` կապված Սահմանադրության հետ։ Սահմանադրական դատարան դիմելու իր լիազորությունն օգտագործելու համար նախագահն ունի եռօրյա ժամկետ։

Սահմանադրական դատարանը գործը պետք է քննի նախագահի դիմումը ստանալուց հետո տասնօրյա ժամկետում։

«Ստացվում է, որ երկիրը ևս տասներեք օր մնում է անորոշ պատային վիճակի մեջ, որտեղ գլխավոր դերակատարը` վարչապետը, որևէ լայնախոհ, պատասխանատու և պետականամետ քայլ չի կատարում առանց այն էլ պրկված մթնոլորտը լիցքաթափելու եւ ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու համար»,- գրում է Մարուքյանը։

Նա շեշտում է, որ երկիրը նպատակային տարվում է անորոշության, ցնցումների, ինչը հղի է ծանր հետևանքներով։

 

 

4
Մհեր Գրիգորյան

Հայտնի է` ինչ են քննարկել Հայաստանի, Ադրբեջանի ու ՌԴ–ի փոխվարչապետները Մոսկվայում

47
(Թարմացված է 09:52 28.02.2021)
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների չորրորդը հանդիպումը կկայանա մարտի 1-ին տեսակոնֆերանսի ձևաչափով։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը, Ալեքսեյ Օվերչուկը և Շահին Մուստաֆաևը երեկ Մոսկվայում կայացած հերթական հանդիպման ժամանակ առաջարկել են ցուցակագրել երկաթուղային ու ավտոմոբիլային փոխադրումների միջազգային պայմանագրերը: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, տեղեկությունը լրագրողներին է հայտնել ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Մոսկվայում կայացած աշխատանքային խմբի նիստից հետո։

«Կողմերը քննարկել են երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների փորձագիտական ենթախմբերի հաշվետվությունները, այդ թվում` փոխադրումների ապահովման հարցերի վերաբերյալ՝ ներառյալ անվտանգությունը, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և հսկողության այլ տեսակները։ Կողմերի իրավասու մարմիններին հանձնարարվել է ցուցակագրել ԱՊՀ շրջանակում կնքված միջազգային պայմանագրերը և երրորդ երկրների հետ կնքված միջազգային պայմանագրերը, որոնք վերաբերում են վերոնշյալ փոխադրումների իրականացմանը» - ասել է Օվերչուկը։

Նա հայտնել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների` Լեռնային Ղարաբաղի հարցով հաջորդ հանդիպումը, որն արդեն չորրորդը կլինի, կկայանա մարտի 1-ին տեսակոնֆերանսի ձևաչափով։

Օվերչուկը հավելել է, որ աշխատանքային խումբը որոշել է լրամշակել 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության 4-րդ կետով նախատեսված զեկույցի նախագիծը։

Հայտարարության համապատասխան կետը նախատեսում է, որ աշխատանքային խումբը մինչև 2021 թվականի մարտի 1-ը կողմերի հաստատմանը կներկայացնի այն միջոցառումների ցանկն ու իրականացման ժամանակացույցը, որոնք ենթադրում են տրանսպորտային ենթակառուցվածքի նոր օբյեկտների վերականգնում և կառուցում, որոնք անհրաժեշտ են Ադրբեջանի և Հայաստանի տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, կատարման և անվտանգության ապահովման, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի կողմից իրականացվող փոխադրումների համար, որոնց կատարման համար պահանջվում է հատել այդ երկրների տարածքները։

Աշխատանքային խմբի երրորդ նիստում, որն ավարտվել է երեկ գիշերը, քննարկվել են Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և ՌԴ նախագահի` 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի իրականացումից բխող համատեղ աշխատանքի հիմնական ուղղությունները, ինչպես նաև 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերի դրույթները:

Հիշեցնենք` 2021թ–ի հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ ընդունվել էր համատեղ հայտարարություն, որով նախատեված է տարածաշրջանում բոլոր տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակում։

Գործընթացի իրականացման համար ստեղծվել է աշխատանքային խումբ, որի համանախագահները 3 երկրների փոխվարչապետներն են։

Առաջին աշխատանքային հանդիպումը տեղի էր ունեցել 2021թ–ի հունվարի 30-ին:

47
թեգերը:
Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Ալեքսեյ Օվերչուկ, Հայաստան, Ադրբեջան, Մհեր Գրիգորյան, Ռուսաստան
Ըստ թեմայի
Թուրքիան, թեև փոքր, բայց տարաձայնություն ունի ՌԴ–ի հետ ղարաբաղյան հարցում. Պողոսյան
Մեր կարմիր գիծն այն էր, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չլիներ Ադրբեջանի կազմում. Սարգսյան
ԵԱՀԿ Մինսկի խումբը Բաքվի ու Երևանի հետ քննարկել է Ղարաբաղում տիրող իրավիճակը