ԲՀԿ

Արտահերթի թեման փակված չէ. Ծառուկյանն ասել է`ինչ ձևաչափով կմասնակցեն ընտրություններին

253
(Թարմացված է 20:05 12.02.2021)
Գագիկ Ծառուկյանը խոսել է արտահերթ ընտրություններից։ Նա նաև պատասխանել է կոալիցիոն կառավարություն կազմելու մասին հարցին։

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի միայնակ, առանց դաշինքի։ Տեղեկությունը հայտնել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը` «Հրապարակի» հետ հարցազրույցում։

««Բարգավաճ Հայաստանը» մասնակցելու է, և բոլորն էլ թող իմանան՝ առանց դաշինքի, առանց որևէ մի կուսակցության։ Ոչ թե մարդիկ պատերի տակից լսեն, եզրակացնեն, այլ ես ասել եմ, մեկ անգամ ևս կրկնում եմ, որ միայնակ ենք մասնակցելու»,- ասել է նա։

Նրա խոսքով` արտահերթի թեման փակված չէ։

Անդրադառնալով Փաշինյանի հետ համագործակցության կամ կոալիցիոն կառավարություն կազմելու հարցին` ԲՀԿ առաջնորդը նախ նշել է, որ նման լուրերի չի տիրապետում, իսկ առաջարկ ստանալու դեպքում համագործակցությունը բացառել է։

Պահանջում են արտահերթ ընտրություններ․ Սորոսի հիմնադրամի ու Փաշինյանի միջև սև կատու է անցել

Հիշեցնենք` փետրվարի 9-ին «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո հանդես էր եկել հայտարարությամբ: Հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից։ Հայտարարության մեջ նշված էր նաև, որ հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ։

253
թեգերը:
Գագիկ Ծառուկյան, Ընտրություններ, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ)
Ըստ թեմայի
Փաշինյանի և իշխանությունների հեռանալուց հետո միայն կլինեն արտահերթ ընտրություններ. Աբովյան
Վարչապետը որոշ մարդկանց ելույթից վախեցավ և խուսափեց ընտրություններից. Գևորգ Պետրոսյան
Արտահերթ ընտրություններ չեն լինի. Փաշինյան
Վահրամ Բաղդասարյան, Արթուր Վանեցյան, Արծվիկ Մինասյան

Հայտնի է, թե ինչ են քննարկել Հայրենիքի փրկության շարժման անդամները ՀՀ նախագահի հետ

85
(Թարմացված է 18:39 26.02.2021)
Արթուր Վանեցյանի խոսքով`կա մի կոնսենսուս, որ ՀՀ-ն գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, կա պետության և պետականության կորստի վտանգ, ուստի բոլոր կարող ուժերը պետք է համատեղ ուժերով անեն քայլեր` այս վիճակից դուրս գալու համար:

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների` ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի,«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի և ՀՀԿ փոխնախագահ Վահրամ Բաղդասարյանի հետ: Թե ինչ են քննարկել հանդիպման ընթացքում, լրագրողներին ներկայացրել է Արթուր Վանեցյանը։

«Մենք ՀՀ նախագահին ներկայացրինք մեր տեսակետները և խնդրեցինք, որ որպես Սահմանադրության երաշխավոր՝ իր լիազորությունների շրջանակներում հանգուցալուծի մեր երկրում ստեղծված այս արտառոց և աննորմալ վիճակը: Երկուստեք ֆիքսվեց, որ առաջնահերթ է մեր պետական շահը, բոլորն առաջնորդվելու են պետական շահի առաջ մղմամբ: Նախագահը դեռևս շարունակում է հանդիպումների շարքը: Այդ հանդիպումների ավարտից հետո հստակ կներկայացնի մոտեցումը»,–ասել է Վանեցյանը:

Նրա խոսքով`կա մի կոնսենսուս, որ ՀՀ-ն գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, կա պետության և պետականության կորստի վտանգ, ուստի բոլոր կարող ուժերը պետք է համատեղ ուժերով անեն քայլեր` այս վիճակից դուրս գալու համար:

Արթուր Վանեցյանը հավելել է, որ ՀՀ նախագահը որևէ ազդակ չի տվել, լսել է իրենց և ասել, որ իր լիազորությունների շրջանակներում օբյեկտիվ որոշում կկայացնի:

«Մեր դիրքորոշումը հստակ է, մենք առաջարկում ենք նախագահին չստորագրել ԳՇ պետին ազատելու մասին դիմումը, առարկություններով վերադարձնել կառավարություն, որից հետո եթե կառավարությունը կրկին կդիմի նույն միջնորդությամբ, այդ դեպքում նախագահն իրավասու է այն ուղարկել ՍԴ՝ սահմանադրականությունը վիճարկելու համար: Դրա համար բոլոր հիմքերը նախագահն ունի»,–ասել է Վանեցյանը:

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նախագահը ԳՇ պետի ազատման մասին վարչապետին առարկություն չի ուղարկել

Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։

85
թեգերը:
Հայրենիքի փրկության շարժում, Նախագահ, Արմեն Սարգսյան, Արթուր Վանեցյան
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո
Ըստ թեմայի
Ի՞նչ է նշանակում գերիներ չկան. Վանեցյանը խոստանում է մի քանի օրում վերադարձնել գերիներին
Բանակը ոչ մի անօրինական հրաման չի կարող կատարել. Մանուկյանը ընդվզման կոչ է անում բանակին
Կայացել է առաջին հանդիպումը. երկրում տիրող իրավիճակը ՀՀ նախագահը քննարկել է Միրզոյանի հետ
Արթուր Վանեցյան

Ի՞նչ է նշանակում գերիներ չկան. Վանեցյանը խոստանում է մի քանի օրում վերադարձնել գերիներին

181
(Թարմացված է 14:27 26.02.2021)
Ընդդիմադիր կուսակցության ղեկավարը նաև հայտարարեց, որ ընդդիմությունը, այդ թվում` ինքը, իշխանության «կռիվ» չեն անում, բայց պնդում են, որ գործող իշխանությունը պետք է հեռանա։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. ՀՀ ներկա իշխանությունը պարտված իշխանություն է և չի կարող իր պահանջները ներկայացնել Ալիևին ։ Այսօր Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ իմ` իշխանության գալու պարագայում, գերիների վերադարձի հարցը լինելու է մի քանի օրվա հարց»,– ասաց նա` հավելելով, որ ՌԴ–ում ու այլ երկրներում , բայց` ոչ Ադրբեջանում, ունի անձնական կապեր, մարդկային հարաբերություններ, որոնք կարող են օգտակար լինել այդ հարցում։

Մեկնաբանելով Ալիևի այսօրվա հայտարարությունը, թե Ադրբեջանում այլևս հայ գերիներ չկան` Վանեցյանը նշեց, որ նման բան ուղղակի չի կարող լինել։

«Ի՞նչ է նշանակում գերիներ չկան, ի՞նչ է նշանակում հանցագործներ։ Հենց դա է թուլությունը։ Բա մենք  ինչո՞ւ ենք ասում, որ մեր իշխանություններն այսօր չեն կարողանում պաշտպանել մեր երկրի շահերը»,– ասաց Վանեցյանը։

Ընդդիմադիր կուսակցության ղեկավարը նաև հայտարարեց, որ ընդդիմությունը, այդ թվում` ինքը, իշխանության «կռիվ» չեն անում, բայց պնդում են, որ գործող իշխանությունը պետք է հեռանա։

«Լավ, մեզ չեն սիրում, ինձ չեն սիրում, Վազգեն Մանուկյանին չեն սիրում, մնացածին չեն սիրում, թող մարդիկ դուրս գան և պահանջեն, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա և ուրիշ քաղաքական գործիչներ, ուրիշ մարդիկ գան իշխանության»,– ասաց նա։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։

181
թեգերը:
Իշխանություն, Ադրբեջան, ռազմագերի, գերի, Հայաստան, Արթուր Վանեցյան
Ըստ թեմայի
Գերիների վերադարձ, սահմանազատում. էլ ի՞նչ են քննարկել Արմեն Սարգսյանն ու Ռուստամ Մուրադովը
Ադրբեջանը շարունակում է որպես գործիք օգտագործել գերիների վերադարձի հարցը. Այվազյան
Արցախի կարգավիճակ, գերիների վերադարձ. էլ ինչ են քննարկել Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները
Արման Աբովյան

«Արդյունավետ էր». Արման Աբովյանը նախագահի հետ հանդիպումից մանրամասներ է հայտնել

0
(Թարմացված է 19:21 26.02.2021)
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը Sputnik Արմենիայի եթերում ներկայացրել է, թե ինչ են քննարկել ՀՀ նախագահի հետ։
«Արդյունավետ էր». Արման Աբովյանը նախագահի հետ հանդիպումից մանրամասներ է հայտնել

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումն ընդհանուր առմամբ արդյունավետ է գնահատում։ Ասում է` քննարկել են վերջին զարգացումների ֆոնին ՀՀ-ում ստեղծված իրավիճակը, ԲՀԿ-ն էլ վերահաստատել է իր դիրքորոշումը` վարչապետը պետք է հեռանա։

«Քննարկվել են բոլոր այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում, ընդ որում թիրախավորված չեն քննարկվել, ընդհանուր կոնտեքստի մեջ»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց պատգամավորը։

Նրա խոսքով` հանրապետության նախագահը փորձում էր հասկանալ խորհրդարանական ֆրակցիաների դիրքորոշումը, պարզել` տարբեր քաղաքական ուժերի տեսակետները փոխվել են, թե ոչ և առհասարակ ինչ է կատարվում։ 

«Քաղաքական ուժերի հետ հանդիպումներն առանձին են եղել և ես տեղյակ չեմ մյուս հանդիպումների մանրամասներից ։ Լուծումների մասին առայժմ խոսք չի եղել»,- նշեց նա։

Մեկնաբանելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի` ԱԺ խորհրդի նիստին չներկայանալու, հետևաբար այն տապալելու իրողությանը` Աբովյանը նշեց, որ այդպիսով ԱԺ նախագահը սաբոտաժի է ենթարկում ՀՀ կարևորագույն ինստիտուտը։ 

Հիշեցնենք` ավելի վաղ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական կայքը հայտնել էր, որ  Սարգսյանը, իր կողմից նախաձեռնած քննարկումների շրջանակում հանդիպումներ է ունեցել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հետ:

0
թեգերը:
Հայաստան, Արմեն Սարգսյան, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Արման Աբովյան
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո
Ըստ թեմայի
Նախագահը ԳՇ պետի ազատման մասին վարչապետին առարկություն չի ուղարկել
Հայտնի է, թե ինչ են քննարկել Հայրենիքի փրկության շարժման անդամները ՀՀ նախագահի հետ
Հայաստանյան ժողովրդավարությունը պետք է դիմակայի. Ֆրանսիայի ԱԳՆ–ն երկխոսության կոչ է արել