Վազգեն Մանուկյան

Այդ մարդկանց միանգամից թիրախավորում են. Վազգեն Մանուկյանն` իր կաբինետի անդամների մասին

99
(Թարմացված է 15:57 12.02.2021)
Ընդդիմության միասնական թեկնածուի խոսքով` Հայրենիքի փրկության շարժումը տնտեսական երկու ծրագիր ունի` ժամանակավոր կառավարության 1 տարվա իշխանության ու ընտրություններով իշխանության գալու դեպքում։

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Հայրենիքի փրկության ընդդիմադիր շարժման միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանն ընտրություններին չի մասնակցի նույնիսկ այն դեպքում, եթե Փաշինյանն արտահերթ ընտրություններ հայտարարի։ Այս մասին Վազգեն Մանուկյանն ասաց այսօր հրավիրած հավաքից առաջ լրագրողների հետ զրույցում` պատասխանելով ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը պաշտպանելու հնարավորության մասին հարցին։ 

«Նախ և առաջ ընտրություններ չեն լինելու Նիկոլ Փաշինյանի օրոք։ Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը փոխվի ու նախատեսված է, որ ես կլինեմ ժամանակավոր վարչապետ, ես հայտարարել եմ, որ ես ընտրություններին դրանից հետո էլ չեմ մասնակցելու։  Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարի արտահերթ ընտրություններ և իրեն հաջողվի անցկացնել, որ ես անհնարին եմ համարում, ես արդեն հայտարարել եմ, որ նույնիսկ այդ դեպքում ես ընտրությունների չեմ մասնակցելու»,– ասաց Մանուկյանը։

Ընդդիմության թեկնածուն նշեց, որ իշխանության հրաժարականի դեպքում Հայրենիքի փրկության շարժումը տնտեսական երկու ծրագիր է ներկայացրել. առաջինը` ժամանակավոր կառավարության 1 տարվա ծրագիրը` բաղկացած սոցիալ–տնտեսական հրատապ խնդիրներից և երկրորդը` ավելի երկարածավալ ծրագիր, որը կիրագործի արդեն հաջորդ իշխանությունը։

Թե ովքեր են ներառված լինելու իր ղեկավարած` ժամանակավոր կառավարության կազմում, Վազգեն Մանուկյանը չցանկացավ բացահայտել։ «Վտանգն այն է, որ այդ մարդկանց միանգամից թիրախավորում են, ու նրանք ընկնում են հարվածի տակ։ Երկրորդը` շատ կարևոր է, թե ինչ ճանապարհով է շարժումը գալիս իշխանության, որովհետև որոշ դեպքերում, եթե դու կարողանում ես ԱԺ–ում մեծամասնություն ապահովել, այդ դեպքում կադրային խաղի կանոնները մի քիչ փոխվում են»,– ասաց Մանուկյանը։

Տոնոյանը փորձեց թարմացնել իշխանության հիշողությունը` ներկայացնելով ընդդիմության տեսակետը

Նշենք, որ Վազգեն Մանուկայանն այսօր Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք է իրականացնում. նա ժողովրդին հրավիրել է քննարկման։

99
թեգերը:
Հայրենիքի փրկության շարժում, Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, Ընտրություններ, հանրահավաք, ընդդիմություն, Վազգեն Մանուկյան
Ըստ թեմայի
Վարչապետը որոշ մարդկանց ելույթից վախեցավ և խուսափեց ընտրություններից. Գևորգ Պետրոսյան
Արտահերթ ընտրություններ չեն լինի. Փաշինյան
Պահանջում են արտահերթ ընտրություններ․ Սորոսի հիմնադրամի ու Փաշինյանի միջև սև կատու է անցել
Հանրաքվե

2021թ.–ի հոկտեմբերին Հայաստանում կանցկացվի սահմանադրական հանրաքվե. Փաշինյան

12
(Թարմացված է 20:02 01.03.2021)
Այդ գործընթացն առաջարկվում է իրականացնել կառավարության, ԱԺ–ի, ՀՀ նախագահի, քաղաքական ուժերի ու քաղաքացիական հանրության հետ սերտ համագործակցության պայմաններում։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. 2021թ–ի հոկտեմբերին Հայաստանում կանցկացվի սահմանադրական հանրաքվե, որով Հայաստանը կանցնի կիսանախագահական կառավարման համակարգի։ Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս գործընթացը մենք պետք է իրականացնենք կառավարության, ԱԺ–ի, ՀՀ նախագահի, քաղաքական ուժերի ու քաղաքացիական հանրության հետ սերտ համագործակցության պայմաններում»,– ասաց նա։

Փաշինյանը նաև նշեց, որ ՀՀ Սահմանադրության մեջ կան հոդվածներ, որոնց փոփոխությունը չի ենթադրում հանրաքվե, այլ դրանք հնարավոր է փոխել ԱԺ–ում քվեարկության միջոցով։

«Մեր մեծագույն խնդիրը պետք է լինի Սահմանադրության այնպիսի կառուցակարգերի ստեղծումն ու ձևավորումը, որը կերաշխավորի կայունությունը, անվտանգությունը ՀՀ–ում և կբացառի այսպիսի ճգնաժամերի ձևավորումը»,– ասաց նա։

Հիշեցնենք` Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունների արդյունքում սահմանված կարգով 2018 թվականի ապրիլի 9-ից՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնը ստանձնելու օրվանից, Հայաստանի Հանրապետությունը կիսանախագահական կառավարման ձևից անցել է խորհրդարանական կառավարման ձևի:

«Ես շատ եմ մտածել, թե որտեղ ենք մենք սխալվել». Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց

12
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, հանրաքվե, Հայաստան
Ըստ թեմայի
Վարչապետն Անվտանգության խորհուրդն օգտագործում է որպես ՀՀ նախագահին ճնշելու գործիք
Փաշինյանը հանրահավաքին ներկայացավ ընտանյոք հանդերձ
Բանակը ճիշտ է արել, և վարչապետն իրավունք չունի հետապնդելու հրամանատարներին. Սեյրան Օհանյան
Նիկոլ Փաշինյան

Մարտի 1-ին իշխանությունը բանակը հանեց սեփական ժողովրդի դեմ. Նիկոլ Փաշինյան

45
(Թարմացված է 19:40 01.03.2021)
ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ հայտարարեց, որ «Մարտի 1»–ի գործը բացահայտված է։ Նա ներկայացրեց իր գնահատականը։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2021թ–ի մարտի 1-ը դիմավորում ենք բոլորովին այլ իրավիճակում, և շեշտեց` նախկինում այդ օրը ընդունված էր հիշատակի միջոցառումներ անցկացնել։

«Ղարաբաղյան պատերազմի ծանր հետևանքները, մեր հազարավոր զոհերի փաստը, մեր անհետ կորածների առկայությունը, բազմաթիվ եղբայրների և քույրերի գերեվարված լինելու հանգամանքը, բռնության շարունակական քարոզը, զինված ուժերն ու դատական համակարգը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերը մեր առաջ դրել են նորանոր մարտահրավերներ»,– ասաց նա։

Խոսելով մարտի 1-ի հայտնի իրադարձությունների մասին` Փաշինյանն ընդգծեց, որ այն ժողովրդի իշխանության համար մղվող պայքարի հետևանք էր, երբ ՀՀ այն ժամանակվա իշխանությունը բանակը հանեց սեփական ժողովրդի դեմ։

Փաշինյանը նշեց, որ «Մարտի 1»-ի գործով կան դատարանի առաջ կանգնած մեղադրյալներ։

Փաշինյանը հանրահավաքին ներկայացավ ընտանյոք հանդերձ

«Ու պիտի արձանագրեմ, որ «Մարտի 1»-ի գործն, ըստ էության, իմ գնահատմամբ, բացահայտված է։ Շատերը հարց են տալիս, թե ինչպես կարելի է բացահայտված համարել «Մարտի 1»-ը, երբ սպանությունները բացահայտված չեն։ Իմ կարծիքն ու անձնական գնահատականն այն է, որ, ճիշտ է, կրակողները բացահայտված չեն, բայց սպանությունները, այն ֆոնը, որում դա տեղի է ունեցել, բացահայտված են»,– ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` դա է պատճառը, որ «Մարտի 1»-ի մեղադրյալների փաստաբաններն անում են հնարավորը` դատավարությունը ձգձգելու համար։

«Ինչի՞ համար են այդ ձգձգումները։ Որովհետև հույս ունեն, որ, ինչպես նախկինում են բռնազավթել իշխանությունը, հիմա էլ կհասնեն այդ բռնազավթմանը»,– ասաց նա։

Փաշինյանը նաև հայտարարեց, որ այսօր էլ այդ նույն մարդիկ փորձում են բանակը հանել ՀՀ ժողովրդի ու այդ ժողովրդի կողմից ընտրված օրինական իշխանության ու կառավարության դեմ։

ՀՀ վարչապետն այս համատեքստում է մեկնաբանում նաև ՀՀ ԳՇ հայտարարությունը` իր հրաժարականի պահանջի վերաբերյալ։

Հիշեցնենք` 2008 թվականի փետրվարի 24-ին Հայաստանի ԿԸՀ-ն հայտարարել էր, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին վերահաշվարկել քվեները։

Ընտրել են նրանց, ովքեր պատրաստ են «Մարտի 1»-ի մեղքը բարդել Քոչարյանի վրա. փաստաբան

Մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանական ուժերը օպերատիվ-հետախուզական գործողություններ էին իրականացրել «տեղանքը ստուգելու» համար և հազարավոր ցուցարարների հեռացրել էին հրապարակից։

Մարտի 1-ի երեկոյան ԶՈւ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ էին իրականացրել։ Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ էին ստացել, մահացել էին 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան։

Նիկոլ Փաշինյանը երթն ուղղորդելո՞ւ է Բաղրամյան 26. Վահագն Ալեքսանյանի արձագանքը

45
թեգերը:
Մարտի 1, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Արարատ Միրզոյանն անհետացել էր. ինչու երթի օրը Փաշինյանի կողքին չէր. «Ժողովուրդ»
Փաշինյանը հիշել է իր կազմակերպած երթի «պատշգամբային» պահերը` միայն դրական
Փաշինյանը սխալ հաշվարկ արեց. Սարգսյանը` «Իսկանդերի» և վտանգված հարաբերությունների մասին
Թուրքական TRT-ն Փաշինյանի հանրահավաքը լուսաբանելու հայտ չի ներկայացրել․ ԱԳՆ
Յուրի Խաչատուրովը Բաղրամյան պողոտայում՝ ընդդիմության հանրահավաքի ժամանակ. 1 մարտի, 2021

Մեր թիկունքում հայկական ողջ բանակն է կանգնած. Յուրի Խաչատուրով

0
(Թարմացված է 20:08 01.03.2021)
Անդրադառնալով Փաշինյանի հրաժարականի պահանջով ԳՇ-ի հայտարարությանը` Յուրի Խաչատուրովը նշեց, որ միայն հրամանատարները չեն արել դա, այլ ամբողջ բանակը։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Մեր թիկունքում հայկական ողջ բանակն է կանգնած։ Բաղրամյան պողոտայում ընթացող Հայրենիքի փրկման շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ–գնդապետ Յուրի Խաչատուրովը։

«Մենք անպայմանորեն պետք է մեր գործն ավարտին հասցնենք, և շատ արագ կարող ենք ավարտին հասցնել մեր գործը։ Անգամ Ալիևն ու Էրդողանն են «մանթրաշ» անընդհատ հայտարարություններ են անում, քանի որ գիտեն, որ բանակն իրենց հարվածել ու հարվածելու է հետ ենք բերելու ամեն ինչ »,–ասաց Խաչատուրովը։

Նա դիմեց բանակից ներկա և արդեն թոշակի անցած անձնակազմին` ասելով, որ պետք է վստահ լինեն` ժողովուրդը կանգնած է նրանց կողքին։

Նրա խոսքով` այժմ մեզ փորձում են կառավարել այն մարդիկ, որոնք անգամ բանակում չեն ծառայել։ Խաչատուրովը նշեց` Փաշինյանն ասում է, թե իր երկու եղբայրները ծառայել են, ինչի համար էլ ինքը չի ծառայել, սակայն Փաշինյանն ապրել է Տավուշում, արձակուրդներին գոնե կարո՞ղ էր գնալ և մի քանի օր դիրքերում կանգնել։ Ըստ Խաչատուրովի` Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն էլ ասում է, որ պատերազմի ժամանակ 14 տարեկան էր, սակայն 1992-ին նա 19 տարեկան էր և ուղղակի վախկոտ է։

Անդրադառնալով Փաշինյանի հրաժարականի պահանջով ԳՇ-ի հայտարարությունը` Խաչատուրովը նշեց, որ միայն հրամանատարները չեն արել դա, այլ ամբողջ բանակը։ Նա պարզաբանեց, որ չի կարող վաշտի հրամանատարը միանալ հայտարարությանը, եթե անձնակազմը չի միացել։

Հիշեցնենք, որ այս րոպեներին Երևանում 2 հակընդդեմ ակցիաներ են. Հանրապետության հրապարակի հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի Մյասնիկյանի արձան, իսկ Բաղրամյան պողոտայում շարունակվում է ընդդիմության հանրահավաքը։

Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Մարտի 1-ին իշխանությունը բանակը հանեց սեփական ժողովրդի դեմ. Նիկոլ Փաշինյան

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

0
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո