Արա Այվազյան

Վտանգավոր մոլորությո՞ւն, թե՞ միտումնավոր քայլ. նախարարը մոռացե՞լ է Թուրքիայի պահանջները

723
(Թարմացված է 22:51 11.02.2021)
Փորձագետների կարծիքով` Թուրքիան կարող է օգտվել Հայաստանի թուլությունից վերջնականապես փակելու իր համար վտանգավոր թեմաները` Ցեղասպանության ճանաչում, տարածքային հավակնություններ և այլն։

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Հայաստանյան փորձագետներին զարմացրել է արտգործնախարար Արա Այվազյանի` Թուրքիայի հետ հարաբերությունների մասին արտահայտած միտքը։ Շատերն ազգային շահերի տեսանկյունից  վտանգավոր են համարում  նրա այն խոսքերը, թե Արցախում ստատուս–քվոյի փոփոխությունից հետո Թուրքիան այլևս պատճառներ չունի Հայաստանի հետ սահմանները փակելու համար։

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը հիշեցնում է, որ Թուրքիան Հայաստանին արգելափակման մեջ է պահում ամենևին էլ ոչ միայն Արցախի պատճառով։  ՀՀ ԱԳ նախարարը կարծես «մոռացել» է, որ Թուրքիան պահանջում է հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գաղափարից, ընդունել 1921 թվականի Կարսի պայմանագիրն ու այդպիսով ամրապնդել Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչումը։

Sputnik Արմենիային տված հարցազրույցում Մելքոնյանը հայտարարեց, որ Արցախյան պատերազմում պարտվելու, Հայաստանի պետական «իմունիտետի» ընդհանուր անկման, պետականության թուլացման ֆոնին նման արտայատություններն Անկարայի նկատմամբ անթույլատրելի են։ Նա ցավով է փաստում, որ Թուրքիայի իշխանությունների համար այժմ հարմար պահ է. օգտվելով Հայաստանի թուլությունից՝ Թուրքիան ուզում է ոչ միայն վերջնականապես փակել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, այլև սեպ խրել Հայաստանի և սփյուռքի միջև։ Եվ իր անզգույշ կամ սխալ հայտարարություններով ՀՀ կառավարությունը միայն խրախուսում է Անկարայի նման տրամադրությունները։

Փորձագետի համար անթույլատրելի են նաև նախարարի այն արտահայտությունները, որ միջազգային հանրության ճնշման տակ Թուրքիան որոշակի կառուցողական քայլեր կանի Հայաստանի նկատմամբ։

Թուրքիան ԱԹՍ–ների մշակման ոլորտում կընդլայնի Գերմանիայի հետ համագործակցությունը

«Մենք տեսանք` ինչպես էր լռում միջազգային հանրությունը, երբ սպանում էին Արցախի խաղաղ բնակչությանը։ Ոչ մի միջազգային ճնշում չկարողացավ ստիպել Թուրքիային պահպանել այն սկզբունքները, որոնք ընդունել էր այդ նույն հանրությունը։ Եվ այսօր անիմաստ է կրկին հույսը դնել միջազգային հանրության դիրքորոշման վրա», – կարծում է Մելքոնյանը։

Մելքոնյանի կասկածում է, որ նման դիրքորոշմամբ պաշտոնական Երևանը Թուրքիայի հետ շփումներում կարողանա պաշտպանել սեփական շահերը։  Փորձագետը համոզված է, որ Հայաստանում պրոֆեսիոնալ դիվանագետներ, բարձրակարգ մասնագետներ կան, սակայն պետական դիվանագիտությունն այսօր, մեղմ ասած,  ծանր ժամանակներ է ապրում։

«Այս իշխանության օրոք բոլոր պետական ինստտուտներն առանց բացառության թուլանում են։ Պաշտոնական Երևանն այսօր արդյունավետ հարաբերություններ չունի իր արտաքին գործընկերների հետ, ինչը թույլ կտար առաջ մղել երկրի առանցքային շահերը, այդ թվում` Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։ Հայաստանն ունի պարտված իշխանություն, և այդ պայմաններում նրանից նման բարդ, բազմակողմանի խնդիրների լուծում ակնկալելն անիրատեսական է», – ասում է արևելագիտության ֆակուլտետի դեկանը։

Այվազյանի դիրքորոշումը կտրուկ քննադատել է նաև ՀՅԴ–ն։ ՀՅԴ Հայ դատի գրասենյակը մեղադրել է կառավարությանը որպես Արցախի անվտանգության երաշխավոր իր պարտավորություններից հրաժարվելու համար։ ՀՅԴ–ն պաշտոնական Երևանի հռետորաբանության մեջ տեսել է Անկարայի հետ «եղբայրանալու» միտում` ի վնաս հայ ժողովրդի։

Թուրքագետ Վարուժան Գեղամյանն իր հերթին նշում է, որ Հայաստանի իշխանություններն ու մասնավորապես ԱԳՆ–ն  Թուրքիայի հարցում պարտվողական դիրք են բռնել, և դրա հետևանքները ժամանակ առ ժամանակ արտահայտվում են, այդ թվում` բարձրաստիճան չինովնիկների հայտարարությունների տեսքով։

2020թ.–ին որքա՞ն ապրանք է Հայաստան ներկրվել Թուրքիայից

Հայաստանի ղեկավարությունը ոչինչ չի անում ազգային շահերի պաշտպանության ուղղությամբ։ Մեր զրուցակիցը դժվարանում է ասել` երբ է բարձրագույն իշխանությունը վերջին անգամ խոսել Հայոց ցեղասպանության ճանաչման, առավել ևս Թուրքիայի կողմից դրա ճանաչման մասին։

«Մենք հիանալի հասկանում ենք, որ Ցեղասպանության ճանաչումը կարևոր է ոչ միայն պատմական արդարությունը վերականգնելու, այլև անվտանգության ու ապագայում նման հանցագործությունները կանխելու տեսանկյունից։ Երևանը խոսում է Անկարայի հետ հարաբերությունների անվերապահ կարգավորման մասին՝ չնշելով, որ գոյություն ունեն Հայաստանի ազգային անվտանգությանն ու տնտեսությանն առնչվող բազմաթիվ զուգահեռ գործոններ», – ասաց Գեղամյանը։

Փորձագետը տարակուսում է՝ պատերազմից հետո Հայաստանի իշխանությունը ինչ արագ մոռացավ Թուրքիայի կողմից մարտական գործողությունների գոտի Սիրիայից վարձկանների բերելը։ Ընդ որում, ամբողջ աշխարհը շարունակում է խոսել այդ մասին։ Դրա փոխարեն մեր ղեկավարությունը խոսում է տնտեսական համագործակցության մշուշոտ հեռանկարների մասին։

Հիշեցնենք, որ  Թուրքիայի և Հայաստանի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, 1993 թվականից պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակ է երկու երկրի միջև սահմանը։ Բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, մասնավորապես Անկարան ղարաբաղյան հարցում աջակցում է Ադրբեջանին և սուր է արձագանքում Օսմանյան կայսրությունում 1915 թվականին իրականացրած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։

723
թեգերը:
Արցախյան պատերազմ, Հայոց ցեղասպանություն, Արա Այվազյան, Սահման, Թուրքիա, Հայաստան
Ըստ թեմայի
Ժամկետային զինծառայողներին Հայաստանից Արցախ չեն ուղարկում
Արցախի հարցով ԵԱՀԿ ՄԽ աշխատանքը պետք է շարունակել. Ռուսաստանի փոխարտգործնախարար
Աշխատանքները շարունակվելու են մինչև վերջին գերու վերադարձ. Արցախի նախագահ
Հանրաքվե

2021թ.–ի հոկտեմբերին Հայաստանում կանցկացվի սահմանադրական հանրաքվե. Փաշինյան

253
(Թարմացված է 20:02 01.03.2021)
Այդ գործընթացն առաջարկվում է իրականացնել կառավարության, ԱԺ–ի, ՀՀ նախագահի, քաղաքական ուժերի ու քաղաքացիական հանրության հետ սերտ համագործակցության պայմաններում։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. 2021թ–ի հոկտեմբերին Հայաստանում կանցկացվի սահմանադրական հանրաքվե, որով Հայաստանը կանցնի կիսանախագահական կառավարման համակարգի։ Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս գործընթացը մենք պետք է իրականացնենք կառավարության, ԱԺ–ի, ՀՀ նախագահի, քաղաքական ուժերի ու քաղաքացիական հանրության հետ սերտ համագործակցության պայմաններում»,– ասաց նա։

Փաշինյանը նաև նշեց, որ ՀՀ Սահմանադրության մեջ կան հոդվածներ, որոնց փոփոխությունը չի ենթադրում հանրաքվե, այլ դրանք հնարավոր է փոխել ԱԺ–ում քվեարկության միջոցով։

«Մեր մեծագույն խնդիրը պետք է լինի Սահմանադրության այնպիսի կառուցակարգերի ստեղծումն ու ձևավորումը, որը կերաշխավորի կայունությունը, անվտանգությունը ՀՀ–ում և կբացառի այսպիսի ճգնաժամերի ձևավորումը»,– ասաց նա։

Հիշեցնենք` Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունների արդյունքում սահմանված կարգով 2018 թվականի ապրիլի 9-ից՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնը ստանձնելու օրվանից, Հայաստանի Հանրապետությունը կիսանախագահական կառավարման ձևից անցել է խորհրդարանական կառավարման ձևի:

«Ես շատ եմ մտածել, թե որտեղ ենք մենք սխալվել». Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց

253
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, հանրաքվե, Հայաստան
Ըստ թեմայի
Վարչապետն Անվտանգության խորհուրդն օգտագործում է որպես ՀՀ նախագահին ճնշելու գործիք
Փաշինյանը հանրահավաքին ներկայացավ ընտանյոք հանդերձ
Բանակը ճիշտ է արել, և վարչապետն իրավունք չունի հետապնդելու հրամանատարներին. Սեյրան Օհանյան
Նիկոլ Փաշինյան

Մարտի 1-ին իշխանությունը բանակը հանեց սեփական ժողովրդի դեմ. Նիկոլ Փաշինյան

62
(Թարմացված է 19:40 01.03.2021)
ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ հայտարարեց, որ «Մարտի 1»–ի գործը բացահայտված է։ Նա ներկայացրեց իր գնահատականը։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2021թ–ի մարտի 1-ը դիմավորում ենք բոլորովին այլ իրավիճակում, և շեշտեց` նախկինում այդ օրը ընդունված էր հիշատակի միջոցառումներ անցկացնել։

«Ղարաբաղյան պատերազմի ծանր հետևանքները, մեր հազարավոր զոհերի փաստը, մեր անհետ կորածների առկայությունը, բազմաթիվ եղբայրների և քույրերի գերեվարված լինելու հանգամանքը, բռնության շարունակական քարոզը, զինված ուժերն ու դատական համակարգը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերը մեր առաջ դրել են նորանոր մարտահրավերներ»,– ասաց նա։

Խոսելով մարտի 1-ի հայտնի իրադարձությունների մասին` Փաշինյանն ընդգծեց, որ այն ժողովրդի իշխանության համար մղվող պայքարի հետևանք էր, երբ ՀՀ այն ժամանակվա իշխանությունը բանակը հանեց սեփական ժողովրդի դեմ։

Փաշինյանը նշեց, որ «Մարտի 1»-ի գործով կան դատարանի առաջ կանգնած մեղադրյալներ։

Փաշինյանը հանրահավաքին ներկայացավ ընտանյոք հանդերձ

«Ու պիտի արձանագրեմ, որ «Մարտի 1»-ի գործն, ըստ էության, իմ գնահատմամբ, բացահայտված է։ Շատերը հարց են տալիս, թե ինչպես կարելի է բացահայտված համարել «Մարտի 1»-ը, երբ սպանությունները բացահայտված չեն։ Իմ կարծիքն ու անձնական գնահատականն այն է, որ, ճիշտ է, կրակողները բացահայտված չեն, բայց սպանությունները, այն ֆոնը, որում դա տեղի է ունեցել, բացահայտված են»,– ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` դա է պատճառը, որ «Մարտի 1»-ի մեղադրյալների փաստաբաններն անում են հնարավորը` դատավարությունը ձգձգելու համար։

«Ինչի՞ համար են այդ ձգձգումները։ Որովհետև հույս ունեն, որ, ինչպես նախկինում են բռնազավթել իշխանությունը, հիմա էլ կհասնեն այդ բռնազավթմանը»,– ասաց նա։

Փաշինյանը նաև հայտարարեց, որ այսօր էլ այդ նույն մարդիկ փորձում են բանակը հանել ՀՀ ժողովրդի ու այդ ժողովրդի կողմից ընտրված օրինական իշխանության ու կառավարության դեմ։

ՀՀ վարչապետն այս համատեքստում է մեկնաբանում նաև ՀՀ ԳՇ հայտարարությունը` իր հրաժարականի պահանջի վերաբերյալ։

Հիշեցնենք` 2008 թվականի փետրվարի 24-ին Հայաստանի ԿԸՀ-ն հայտարարել էր, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին վերահաշվարկել քվեները։

Ընտրել են նրանց, ովքեր պատրաստ են «Մարտի 1»-ի մեղքը բարդել Քոչարյանի վրա. փաստաբան

Մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանական ուժերը օպերատիվ-հետախուզական գործողություններ էին իրականացրել «տեղանքը ստուգելու» համար և հազարավոր ցուցարարների հեռացրել էին հրապարակից։

Մարտի 1-ի երեկոյան ԶՈւ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ էին իրականացրել։ Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ էին ստացել, մահացել էին 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան։

Նիկոլ Փաշինյանը երթն ուղղորդելո՞ւ է Բաղրամյան 26. Վահագն Ալեքսանյանի արձագանքը

62
թեգերը:
Մարտի 1, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Արարատ Միրզոյանն անհետացել էր. ինչու երթի օրը Փաշինյանի կողքին չէր. «Ժողովուրդ»
Փաշինյանը հիշել է իր կազմակերպած երթի «պատշգամբային» պահերը` միայն դրական
Փաշինյանը սխալ հաշվարկ արեց. Սարգսյանը` «Իսկանդերի» և վտանգված հարաբերությունների մասին
Թուրքական TRT-ն Փաշինյանի հանրահավաքը լուսաբանելու հայտ չի ներկայացրել․ ԱԳՆ
ԳՇ պետ Օնիկ Գասպարյան

Զինված ուժերի ղեկավար կազմը հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները

175
(Թարմացված է 23:39 01.03.2021)
ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը նոր հայտարարություն է տարածել։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Զինված ուժերի ղեկավար կազմը կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանը։

«Զինված ուժերը, կազմված լինելով մեր ժողովրդի զավակներից և կանխազգալով ազգային անվտանգության սպառնալիքները, անթույլատրելի է համարում և հորդորում է դադարեցնել Զինված ուժերին և առանձին պաշտոնատար անձանց ուղղված անհիմն մեղադրանքները։

Առկա իրավիճակը փաստում է, որ Զինված ուժերը առաջնորդվում է բացառապես պետական շահով և ծառայում է միայն ու միայն իր ժողովրդին՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմադրության և իրավունքի նորմերով»,-նշված է հայտարարության մեջ։

Ներքաղաքական իրավիճակը Հայաստանում սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա. ըստ Փաշինյանի` ո՞րն է ԳՇ պետի դավաճանությունը

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Քայլը կրկին հանրապետու

175