Գագիկ Ծառուկյանը ԱԺ–ում. արխիվային լուսանկար

Ծառուկյանը որոշել է պատգամավորական ցուցակը թարմացնել, ովքե՞ր կընդգրկվեն. «Հրապարակ»

155
(Թարմացված է 11:13 10.02.2021)
«Հրապարակն» իր այսօրվա համարում անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեմային և ասել, թե ում համար ձեռնտու չեն ընտրությունները։

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի - Sputnik. «Հրապարակ»  թերթը գրում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն այս փուլում շատ քչերին են ձեռնտու։ Ձեռնտու չէ առաջին հերթին «Իմ քայլի» մեծամասնությանը, որոնք հաստատապես հաջորդ ընտրությունների ցուցակում չեն հայտնվելու։ Ձեռնտու չէ խորհրդարանական 3–րդ ուժին` «Լուսավոր Հայաստանին», որը հայտնի չէ, թե այս պահին ինչ ռեյտինգ ունի և արդյոք կկարողանա անցնել հաջորդ ԱԺ։

«Ձեռնտու չէ նաև ԲՀԿ–ի մեծ մասին։ ԲՀԿ–ն ճիշտ է, չանցնելու խնդիր չունի, սակայն, մեր տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանը որոշել է ցուցակը հիմնովին թարմացնել և հին գվարդիայի մեծ մասին չընդգրկել»,–գրում է թերթը։

«Հրապարակի» տվյալներով`գործող պատգամավորական կորպուսից ցուցակում ընդգրկվելու հարցում կարող են վստահ լինել միայն Շաքե Իսայանն ու Իվետա Տոնոյանը, շանսեր ունի Վահե Էնֆիաջյանը, մյուսները` Նաիրա Զոհրաբյան, Միքայել Մելքումյան, Գևորգ Պետրոսյան և այլք, պետք է հաշտվեն մանդատից զրկվելու փաստի հետ։

«Ճիշտ է` Ծառուկյանը նրանց անգործ ու անեկամուտ չի թողնի, տարբեր աշխատանքներ կառաջարկի, բայց ոչ խորհրդարանում»,–գրում է թերթը։

Փաշինյանի և իշխանությունների հեռանալուց հետո միայն կլինեն արտահերթ ընտրություններ. Աբովյան

Հիշեցնենք, որ երեկ «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո հանդես էր եկել հայտարարությամբ: Հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից։ Հայտարարության մեջ նշված էր նաև, որ հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ։

155
թեգերը:
Գագիկ Ծառուկյան, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), «Իմ քայլը» խմբակցություն, Ազգային ժողովի ընտրություններ, Ընտրություններ
Ըստ թեմայի
Արտահերթ ընտրությունների պահանջ չկա․ «Իմ քայլը» աջակցում է վարչապետին և կառավարությանը
«Ձեր դժգոհությունն ուղղեք ընդդիմությանը». Մակունցը` ընտրություններ չանցկացնելու մասին
«Ընկնենք դռնեդուռ, ընդդիմադիրներին խնդրե՞նք, որ ընտրություն անելուն համաձայնեն». Սիմոնյան
Զրոն կյանքի շրջափուլն է և կոչվում է «հավերժության օձ». ինչով այն կօգնի ընտրություններին
Արթուր Վանեցյան

Հնարավոր բախման թիվ 1 պատասխանատուն իշխանությունն է․ Վանեցյանը՝ առաջիկա հանրահավաքի մասին

18
(Թարմացված է 15:57 28.02.2021)
Պահեստազորի գեներալներն ու սպաները հանդիպել են Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների հետ՝ քննարկելու ստեղծված ճգնաժամը։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik․ Մարտի 1-ին Հանրապետության հրապարակում վարչապետի հրավիրած հանրահավաքի ընթացքում հնարավոր բախումների թիվ մեծ պատասխանատուն իշխանությունն է։ Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Նրա խոսքով՝ առաջին հերթին հենց իշխանությունները պետք է ամեն ինչ անեն՝ բախումներ թույլ չտալու համար։

«Իշխանությունները պետք է հասկանան, որ երկրում ստեղծված է ոչ նորմալ վիճակ․ երկու կողմերն էլ շատ հուզված են և նյարդայնացած, և պետք է ամեն ինչ անել, որ ողջ գործընթացում բռնությունը բացառվի, բռնությունն անթույլատրելի է»,- նշեց նա։

Վանեցյանը լրագրողներին տեղեկացրեց, որ Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների հետ այսօր հանդիպել են պահեստազորի գեներալներ, սպաներ Ազգային անվտանգության, ոստիկանության, քննչական, մաքսային, հարկային մարմիններից։

Նրանք մտահոգություն են հայտնել երկրում ստեղծված իրավիճակի առնչությամբ և եկել են քննարկելու, միասին հասկանալու ճգնաժամից դուրս գալու ուղիներն ու իրենց մասնակցությունը։ Վանեցյանը տեղեկացրեց, որ քննարկումները դեռ շարունակվում են։Հիշեցնենք՝ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Փետրվարի 27-ի երեկոյան ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարեց, որ Արմեն Սարգսյանը ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձրել է ՀՀ վարչապետին:

Դրան հետևեց վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, որ ՀՀ նախագահի որոշումն ամենևին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը։ Վարչապետը տեղեկացրեց, որ ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում է ՀՀ նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի։

Երեկ Փաշինյանը հայտարարեց, որ մարտի 1-ին հանրահավաք է անցկացնելու Հանրապետության հրապարակում։ Նա բոլորին հորդորել էր մասնակցել հանրահավաքին և երթին։

18
թեգերը:
հանրահավաք, Արթուր Վանեցյան, Հայաստան
Ըստ թեմայի
Փաշինյանը հիշել է իր կազմակերպած երթի «պատշգամբային» պահերը` միայն դրական
Փաշինյանը սխալ հաշվարկ արեց. Սարգսյանը` «Իսկանդերի» և վտանգված հարաբերությունների մասին
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի կոչին
Երևանի ավագանի, արխիվային լուսանկար

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի կոչին

116
(Թարմացված է 14:45 28.02.2021)
ՀՀ վարչապետը մարտի 1-ին պատրաստվում է հանրահավաք անցկացնել Հանրապետության հրապարակում։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել` նշելով, որ սատարում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը, հավատարիմ լինելով ժողովրդի իշխանության պահպանման և Սահմանադրության գերակայության սկզբունքներին, սատարելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նրա կոչով միանում է մարտի 1-ին, ժամը 18։30-ին, Հանրապետության հրապարակում անցկացվելիք հանրահավաքին»,– նշված է հայտարարության մեջ, որը հրապարակվել է Facebook–ում։

Հիշեցնենք՝ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Փետրվարի 27-ի երեկոյան ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարեց, որ Արմեն Սարգսյանը ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձրել է ՀՀ վարչապետին:

Դրան հետևեց վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, որ ՀՀ նախագահի որոշումն ամենևին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը։ Վարչապետը տեղեկացրեց, որ ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում է ՀՀ նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի։

Երեկ Փաշինյանը հայտարարեց, որ մարտի 1-ին հանրահավաք է անցկացնելու Հանրապետության հրապարակում։ Նա բոլորին հորդորել էր մասնակցել հանրահավաքին և երթին։

116
թեգերը:
հանրահավաք, «Իմ քայլը» խմբակցություն, ավագանի, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Արարատ Միրզոյանն անհետացել էր. ինչու երթի օրը Փաշինյանի կողքին չէր. «Ժողովուրդ»
Փաշինյանը սխալ հաշվարկ արեց. Սարգսյանը` «Իսկանդերի» և վտանգված հարաբերությունների մասին
Փաշինյանը հիշել է իր կազմակերպած երթի «պատշգամբային» պահերը` միայն դրական
Գերեվարված շիրակցիների հարազատները

«Թո՛ղ տղաներին բերի, նոր խոսի». Վանեցյանի ասածը զայրացրել է գերիների հարազատներին

0
(Թարմացված է 16:53 28.02.2021)
Գերեվարված շիրակցիների հարազատները հորդորում են տղաների անունները քաղաքական նպատակներով չշոշափել։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Ադրբեջանում հայտնված տղաների հարազատները բոլոր ուժերին կոչ են անում գերիների հարցը չքաղաքականացնել: Խծաբերդում գերեվարված շիրակցի 54 տղաների հարազատներն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հանդես եկան հայտարարությամբ։

«Քաղաքական և ոչ քաղաքական ուժերը շոշափում են մեր տղաներին գերությունից ազատելու հարցը: Եթե կա ինչ–որ անձնավորություն, որը կարող է իր լուման ներդնել մեր տղաներին վերադարձնելու հարցում, խնդրում ենք` թող կատարի այդ քայլերը, նոր խոսի: Մենք առաջին օրվանից տեսել ենք այն մարդկանց, որոնք պատրաստ են մեր կողքին լինելու ու մեզ համար քայլեր կատարելու, գիտենք նաև այն մարդկանց, որոնք իրենց նպատակների համար շոշափում են մեր տղաների հարցը, թող նրանք զերծ մնան իրենց հայտարարություններում գերիների ու անհետ կորածների խնդիրը շոշափելուց ու չխանգարեն մնացած աշխատանքներին, որոնք կատարվում են ու պետք է կատարվեն»,-նշեցին հարազատները։

Նրանք շեշտեցին, որ իրենք ոչ մի քաղաքական ուժի չեն պաշտպանում ու չեն կանգնում ոչ մի քաղաքական ուժի կողքին, և անդրադարձան նաև ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի հայտարարությունը:

«Մենք նրան էլ ենք հորդորում՝ ունես այդ հնարավորությունը, արա, նոր խոսիր: Եթե կարող ես 3 օրում գերիներին բերել, բեր թեկուզ 1 շաբաթում, բայց երեխաներին մի դարձրեք առևտրի թեմա ձեր աթոռի համար։ Կա՛մ ինքը պետք է բերի մեր երեխաներին, կա՛մ ինքը ստախոս է, եթե աթոռ է ուզում, թող գա Գյումրի, մենք իրեն աթոռ կտանք, բայց ոչ մեր երեխաների հաշվին»,-նշեցին հարազատները՝ կարևորելով գերիների վերադարձի հետ կապված գործընթացը:

Նրանք շեշտեցին` փակագծեր չեն բացում, բայց լավ գիտեն` այդ գործընթացում ով է ներգրավված, ով ինչ քայլ է կատարում:

«Այսօրվա դրությամբ այն 70 տոկոս գործընթացը, որ մինչ այս կատարվել էր տղաների վերադարձի ուղղությամբ, իրենք նորից դարձրեցին զրո։ Եթե գերիներին բերելու հնարավորություն ունեցող անձը չի համագործակցում պատկան մարմինների հետ, մենք մտածում ենք, որ դրա նպատակը ուրիշ է, իսկ հետևանքի մասին մենք չպետք է դատենք, այլ դրա համար կան համապատասխան մարմիններ: Խոսքը ոչ միայն Շիրակի մարզի այն 62 տղաների մասին է, որոնցից 8 վերադարձել են, այլ բոլորի»,- նշեցին հարազատները։

Նրանք պահանջեցին, որ իրենց հետ հանդիպման գան Հայաստանի ու Արցախի նախագահները։

«Թող գան Գյումրի ու մեր տղաներին չդարձնեն քաղաքական դաշտ: Մեզ շահարկում պետք չեն, մեզ պետք են հստակ քայլեր»,- եզրափակեցին գերեվարվածների հարազատները:

Հիշեցնենք` Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն օրերս հայտարարել էր, որ եթե ինքը իշխանության գա, ապա կկարողանա գերիների հարցը մի քանի օրում լուծել։

Նշենք, որ Ադրբեջանում հայտնված հայ գերիների թիվը չի հրապարակվում։ Հրադադարի հաստատումից հետո Հայաստան է վերադարձել 69 գերի (այդ թվում՝ քաղաքացիական անձինք)։

0