Նիկոլ Փաշինյանն ու «Իմ քայլը» խմբակցությունը․ արխիվային լուսանկար

Արտահերթ ընտրությունների պահանջ չկա․ «Իմ քայլը» աջակցում է վարչապետին և կառավարությանը

1073
(Թարմացված է 22:59 07.02.2021)
Վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ։

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի - Sputnik. «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որով վերահաստատել է, որ շարունակում է աջակցել վարչապետին և կառավարությանը։ Տեղեկությունը հայտնվել է խմբակցության Facebook-ի էջում։

Ասվում է, որ փետրվարի 7-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից։

«Հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ։ «Իմ քայլը» խմբակցությունը շարունակում է աջակցել վարչապետին և կառավարությանը նոյեմբերի 18-ին ներկայացված ճանապարհային քարտեզի իրականացման գործում»,-ասված է հայտարարության մեջ։

Նշենք, որ 2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո ՀՀ ընդդիմությունն ու հասարակության մի մասը պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ընդդիմադիր 16 կուսակցությունները վարչապետի միասնական թեկնածուն են առաջարկել ժամանակավոր կառավարության համար․ նա Վազգեն Մանուկյանն է։ 

Ոչ մի քաղաքական ուժ չպետք է մասնակցի այս կառավարության կազմակերպած ընտրություններին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին առաջարկում էր արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել 2021-ին։

1073
թեգերը:
Ընտրություններ, Նիկոլ Փաշինյան, «Իմ քայլը» խմբակցություն
Ըստ թեմայի
Արտահերթ ընտրություններին «Ալյանսը» կմասնակցի իր ցուցակով ու վարչապետի իր թեկնածուով
Բեկումնային հանդիպում. Սերժ Սարգսյանը հակված է ընտրությունները բոյկոտելուն. «Ժողովուրդ»
«Սխալ կլինի թողնել, որ Փաշինյանն իր թիմով մասնակցի ընտրություններին ու վերարտադրվի»
Հանրաքվե

2021թ.–ի հոկտեմբերին Հայաստանում կանցկացվի սահմանադրական հանրաքվե. Փաշինյան

250
(Թարմացված է 20:02 01.03.2021)
Այդ գործընթացն առաջարկվում է իրականացնել կառավարության, ԱԺ–ի, ՀՀ նախագահի, քաղաքական ուժերի ու քաղաքացիական հանրության հետ սերտ համագործակցության պայմաններում։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. 2021թ–ի հոկտեմբերին Հայաստանում կանցկացվի սահմանադրական հանրաքվե, որով Հայաստանը կանցնի կիսանախագահական կառավարման համակարգի։ Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս գործընթացը մենք պետք է իրականացնենք կառավարության, ԱԺ–ի, ՀՀ նախագահի, քաղաքական ուժերի ու քաղաքացիական հանրության հետ սերտ համագործակցության պայմաններում»,– ասաց նա։

Փաշինյանը նաև նշեց, որ ՀՀ Սահմանադրության մեջ կան հոդվածներ, որոնց փոփոխությունը չի ենթադրում հանրաքվե, այլ դրանք հնարավոր է փոխել ԱԺ–ում քվեարկության միջոցով։

«Մեր մեծագույն խնդիրը պետք է լինի Սահմանադրության այնպիսի կառուցակարգերի ստեղծումն ու ձևավորումը, որը կերաշխավորի կայունությունը, անվտանգությունը ՀՀ–ում և կբացառի այսպիսի ճգնաժամերի ձևավորումը»,– ասաց նա։

Հիշեցնենք` Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունների արդյունքում սահմանված կարգով 2018 թվականի ապրիլի 9-ից՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնը ստանձնելու օրվանից, Հայաստանի Հանրապետությունը կիսանախագահական կառավարման ձևից անցել է խորհրդարանական կառավարման ձևի:

«Ես շատ եմ մտածել, թե որտեղ ենք մենք սխալվել». Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց

250
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, հանրաքվե, Հայաստան
Ըստ թեմայի
Վարչապետն Անվտանգության խորհուրդն օգտագործում է որպես ՀՀ նախագահին ճնշելու գործիք
Փաշինյանը հանրահավաքին ներկայացավ ընտանյոք հանդերձ
Բանակը ճիշտ է արել, և վարչապետն իրավունք չունի հետապնդելու հրամանատարներին. Սեյրան Օհանյան
Նիկոլ Փաշինյան

Մարտի 1-ին իշխանությունը բանակը հանեց սեփական ժողովրդի դեմ. Նիկոլ Փաշինյան

62
(Թարմացված է 19:40 01.03.2021)
ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ հայտարարեց, որ «Մարտի 1»–ի գործը բացահայտված է։ Նա ներկայացրեց իր գնահատականը։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2021թ–ի մարտի 1-ը դիմավորում ենք բոլորովին այլ իրավիճակում, և շեշտեց` նախկինում այդ օրը ընդունված էր հիշատակի միջոցառումներ անցկացնել։

«Ղարաբաղյան պատերազմի ծանր հետևանքները, մեր հազարավոր զոհերի փաստը, մեր անհետ կորածների առկայությունը, բազմաթիվ եղբայրների և քույրերի գերեվարված լինելու հանգամանքը, բռնության շարունակական քարոզը, զինված ուժերն ու դատական համակարգը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերը մեր առաջ դրել են նորանոր մարտահրավերներ»,– ասաց նա։

Խոսելով մարտի 1-ի հայտնի իրադարձությունների մասին` Փաշինյանն ընդգծեց, որ այն ժողովրդի իշխանության համար մղվող պայքարի հետևանք էր, երբ ՀՀ այն ժամանակվա իշխանությունը բանակը հանեց սեփական ժողովրդի դեմ։

Փաշինյանը նշեց, որ «Մարտի 1»-ի գործով կան դատարանի առաջ կանգնած մեղադրյալներ։

Փաշինյանը հանրահավաքին ներկայացավ ընտանյոք հանդերձ

«Ու պիտի արձանագրեմ, որ «Մարտի 1»-ի գործն, ըստ էության, իմ գնահատմամբ, բացահայտված է։ Շատերը հարց են տալիս, թե ինչպես կարելի է բացահայտված համարել «Մարտի 1»-ը, երբ սպանությունները բացահայտված չեն։ Իմ կարծիքն ու անձնական գնահատականն այն է, որ, ճիշտ է, կրակողները բացահայտված չեն, բայց սպանությունները, այն ֆոնը, որում դա տեղի է ունեցել, բացահայտված են»,– ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` դա է պատճառը, որ «Մարտի 1»-ի մեղադրյալների փաստաբաններն անում են հնարավորը` դատավարությունը ձգձգելու համար։

«Ինչի՞ համար են այդ ձգձգումները։ Որովհետև հույս ունեն, որ, ինչպես նախկինում են բռնազավթել իշխանությունը, հիմա էլ կհասնեն այդ բռնազավթմանը»,– ասաց նա։

Փաշինյանը նաև հայտարարեց, որ այսօր էլ այդ նույն մարդիկ փորձում են բանակը հանել ՀՀ ժողովրդի ու այդ ժողովրդի կողմից ընտրված օրինական իշխանության ու կառավարության դեմ։

ՀՀ վարչապետն այս համատեքստում է մեկնաբանում նաև ՀՀ ԳՇ հայտարարությունը` իր հրաժարականի պահանջի վերաբերյալ։

Հիշեցնենք` 2008 թվականի փետրվարի 24-ին Հայաստանի ԿԸՀ-ն հայտարարել էր, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին վերահաշվարկել քվեները։

Ընտրել են նրանց, ովքեր պատրաստ են «Մարտի 1»-ի մեղքը բարդել Քոչարյանի վրա. փաստաբան

Մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանական ուժերը օպերատիվ-հետախուզական գործողություններ էին իրականացրել «տեղանքը ստուգելու» համար և հազարավոր ցուցարարների հեռացրել էին հրապարակից։

Մարտի 1-ի երեկոյան ԶՈւ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ էին իրականացրել։ Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ էին ստացել, մահացել էին 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան։

Նիկոլ Փաշինյանը երթն ուղղորդելո՞ւ է Բաղրամյան 26. Վահագն Ալեքսանյանի արձագանքը

62
թեգերը:
Մարտի 1, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Արարատ Միրզոյանն անհետացել էր. ինչու երթի օրը Փաշինյանի կողքին չէր. «Ժողովուրդ»
Փաշինյանը հիշել է իր կազմակերպած երթի «պատշգամբային» պահերը` միայն դրական
Փաշինյանը սխալ հաշվարկ արեց. Սարգսյանը` «Իսկանդերի» և վտանգված հարաբերությունների մասին
Թուրքական TRT-ն Փաշինյանի հանրահավաքը լուսաբանելու հայտ չի ներկայացրել․ ԱԳՆ
Արխիվային լուսանկար

Երևանի թիվ 20 պոլիկլինիկայի մոտ ավտոմեքենաներ են բախվել. վարորդներից մեկի վիճակը ծանր է

0
(Թարմացված է 23:02 01.03.2021)
Դավիթաշեն 4-րդ թաղամասում բախվել են «Opel Vectra G» և «Volkswagen Touareg» մակնիշների ավտոմեքենաները։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Մարտի 1-ին, ժամը 19:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամասի պոլիլինիկայի մոտակաքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած, տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Դավիթաշեն 4-րդ թաղամասի թիվ 20 պոլիկլինիկայի մոտակաքում բախվել են «Opel Vectra G» (վարորդ՝ Կ․ Ս․) և «Volkswagen Touareg» մակնիշների (վարորդ՝ Ա․ Վ․) ավտոմեքենաները։

Փրկարարները փակել են «Opel Vectra G» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և վարորդ Կ․ Ս․-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։

0
թեգերը:
Դավթաշեն, Տուժածներ, ավտովթար
Ըստ թեմայի
Ողբերգական վթար Արարատի մարզում. 28-ամյա վարորդը տեղում մահացել է
Երևանում գրանցվել է 70 վթար, որի պատճառով քաղաքում երթևեկությունը կաթվածահար է եղել
Վթար Երևանում. տուժածներից երկուսի վիճակը ծանր է